TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

«Սահմանափակումներ չեն սպասվում»․ Գամկրելիձե

19:33 07.02.2022

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում սահմանափակումներ չեն սպասվում։ Ըստ Գամկրելիձեի, Համակարգող խորհրդի հիմնական կոչը պատվաստումն է։ Նրա խոսքերով՝ համավարակը վերջ դնելու ճանապարհն իմունիզացիայի միջոցով է։ «Ոչ մի սահմանափակում չի լինելու։ Համակարգող խորհրդի հիմնական կոչը պատվաստվելն է, քանի որ պատվաստումը կանխում է վարակը։ Հատկապես կարևոր է նաև խթանումը: Ինչքան շատ խթանիչներ […]

̰ ̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1631 նոր դեպք, 11 մահ

11:04 07.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1631 նոր դեպք ✓4803 թեստավորում ✓ 2349 առողջացած ✓ 11 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 588 դեպք, որոնցից 352 985-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8097 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 783 288 թեստավորում:

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստվել է 858 հազար 981 մարդ

10:26 07.02.2022

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում (2 դեղաչափ) ստացել է 858 հազար 981 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Միայն առաջին դեղաչափ ստացած անձանց թիվը 195 հազար 197 է: Խթանիչ դեղաչափ (բուստեր) ստացել է 12 հազար 397 մարդ: Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 925 հազար 556 պատվաստում:

̰
Ամերիկացի բժիշկները բացահայտել են ուղեղի համար կորոնավիրուսի վտանգավոր հետևանքները

09:14 07.02.2022

Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի հետևանքով մահացած մարդկանց ուղեղում նեյրոնների կենսաքիմիական կազմի նույն փոփոխություններն են հայտնաբերվել, ինչ Ալցհեյմերի հիվանդության դեպքում։ Ինչպես գրում է Alsheimer’s and Dementia ամսագիրը, սրանք են ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նշվում է, որ նախկինում նմանատիպ եզրակացությունների են եկել այլ գիտական ​​կենտրոնների հետազոտողներ ևս։ Ամերիկացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսի ծանր […]

̰
Ո՞րն է ննջասենյակի համար ամենաօգտակար բույսը

23:40 06.02.2022

Հայտնի սենյակային բույսը՝ սանսևիերան, որը ժողովրդական լեզվով անվանում են նաև «սկեսուրի լեզու», խորհուրդ է տրվում տեղադրել ննջասենյակներում՝ քնի որակը բարելավելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun-ը։ Հետազոտությունների համաձայն՝ այս բույսը գիշերը մեծ քանակությամբ թթվածին է արտադրում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում քնած մարդու վրա, իսկ առավոտյան այն օգնում է բարելավել տրամադրությունը և կենտրոնացումը։ […]

̰
Նիհարեք, բայց մի հրաժարվեք սիրելի կերակուրներից. ֆիթնես-մարզչի խորհուրդները

21:00 06.02.2022

Բլոգեր և ֆիթնեսի մարզիչ Հեյլի Մեդիգանը պատմել է, թե ինչպես կարելի է նիհարել՝ չբացառելով  սիրելի մթերքները սննդակարգից։ Այդ մասին գրում է Express-ը։ «Հիմնվելով հետազոտության և իմ անձնական փորձի վրա՝ երբ մենք հրաժարվում ենք մեր սիրելի ուտելիքներից, մենք հակված ենք չափից շատ ուտելու, ինչը հանգեցնում է սննդի հետ անառողջ հարաբերությունների և ցանկացած դիետա դարձնում անարդյունավետ»,-ասում է […]

̰
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք փետրվարին անհրաժեշտ են օրգանիզմին

19:00 06.02.2022

Դիետոլոգ, Ռոստովի պետական ​​բժշկական համալսարանի առողջ ապրելակերպի և սննդակարգի ամբիոնի վարիչ Իրինա Դյադիկովան «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատմել է այն մթերքների մասին, որոնք կարևոր է ուտել փետրվարին։ Մասնագետը հիշեցրել է, որ ձմռանը, երբ արևը շատ քիչ է լինում, օրգանիզմը վիտամինների պակաս է ունենում։ Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել վիտամին A պարունակող մթերքներին, որի պակասը […]

̰
Սուրճի օգտակար չափաբաժինը 40-ից 300 միլիգրամն է. մասնագետ

17:00 06.02.2022

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի բժշկական գիտահետազոտական ​​և կրթական կենտրոնի պրոֆեսոր, ռիթմոլոգ Անդրեյ Արդաշևը նշել է սուրճի օգտակար չափաբաժինը։ Բժիշկը նշել է, որ սուրճը ավելի քան 150 քիմիական նյութերի բարդ խառնուրդ է, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է ազդում օրգանիզմի վրա։ Նրա խոսքով՝ հակաօքսիդանտներն ու ֆենոլները կարող են նվազեցնել բորբոքումներն ու կանխել քաղցկեղի զարգացումը։ Ունեն նաև հակադիաբետիկ […]

̰
Եղանակից կախվածություն. հիվանդություն, թե քմահաճույք

15:16 06.02.2022

Եղանակից կախվածությունը կարող է զգալիորեն ազդել եղանակային զգայունության բարձր շեմ ունեցող մարդու առօրյայի վրա։ Ավելին, եղանակից կախվածությունը մեծ անախորժություններ է պատճառում ոչ միայն տարեցներին, այլ նաև երեխաներին ու դեռահասներին։ Եղանակից կախվածությունը կամ մետեոկախվածությունը կարող է արտահայտվել ոչ միայն ինքնազգացողության փոփոխությամբ կամ որևէ հիվանդության սրմամբ։ Մեզանից շատերը էմոցիոնալ առումով շատ զգայուն են անձրևի և մռայլ եղանակի […]

̰
Հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 112 երեխա

19:51 05.02.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն 2022 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 112 երեխա, որից 58-ը՝ տղա, 54-ը՝ աղջիկ: Ծնունդներից 23-ը գրանցվել է Գավառի, 22-ը՝ Սևանի բժշկական կենտրոններում, 42-ը՝ Մարտունու ծննդատանը, 17-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 7-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նորածիններից 1-ը Երևան քաղաքից է, 1-ը՝ Արցախից:

̰
Պատերազմից հետո մինչ օրս Գյումրիի վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել մոտ 160 զինծառայող

18:12 05.02.2022

44-օրյա պատերազմում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած Շիրակի մարզի մոտ 160 զինծառայողներ հետպատերազմական շրջանում երկարատև  բուժում են ստացել Գյումրիի վերականգնողական կենտրոնում։ Տղաների մեծ մասն արդեն վերադարձել է ծառայողական պարտակություններին, իսկ մոտ 20 տոկոսի մոտ դեռ առկա են հետվիրահատական բարդություններ, որոնք կարիք ունեն կրկնակի թերապիաների։ Պատերազմում հիմնականում բազմաբեկորային վնասվածքներ ստացած, վերին և ստորին վերջույթների տարբեր աստիճանի […]

̰
Վրաստանում 672 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման

17:57 05.02.2022

2085 պետական ​​և 217 մասնավոր դպրոցներից 672-ը ամբողջությամբ անցել են  հեռավար ուսուցման։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։ Նախարարության  տվյալներով՝ ռիսկային խմբի 146 ուսուցիչ ցանկություն է հայտնել անցնել հեռավար ուսուցման։ «Ներքին միջավայրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար,  առողջապահական ցուցումների համաձայն, առանձին դասարան կամ դպրոց անմիջապես անցնում է հեռավար ուսուցման։ Հաշվի առնելով […]

̰
Ավստրիայում ուժի մեջ է մտել պարտադիր պատվաստումների մասին օրենքը

17:48 05.02.2022

Փետրվարի 5-ին Ավստրիայում ուժի մեջ է մտել օրենքը, որը մեծահասակների մեծամասնությանը պահանջում է պատվաստել COVID-19-ի դեմ, այդպիսով դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ պարտադիր են պատվաստումները, հայտնում է European Pravda-ն։ Օրենքը հրապարակվել է Դաշնային իրավունքի տեղեկագրում ուրբաթ օրը՝ փետրվարի 4-ին, և ուժի մեջ է մտել հաջորդ օրը։ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել նախագծին, նախագիծը […]

̰
Հեպատիտ «Ց»-ի բուժման պետական ծրագիրն արդյունավետ գործում է. ՀՀ ԱՆ

15:38 05.02.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` ամբողջ աշխարհում 58 մլն մարդ ապրում է քրոնիկ հեպատիտ «Ց»-ով: Հայաստանում առկա տվյալների վերլուծության համաձայն և մաթեմատիկական մոդելավորման օգնությամբ 2018 թվականին` «Հիվանդությունների վերլուծության հիմնադրամի» (CDA Foundation) եզրակացությամբ, հեպատիտ «Ց» վարակված բնակչությունը կազմում է 4%։ Վիրուսային հեպատիտ «Ց»-ն վարակային հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Քրոնիկ հեպատիտ «Ց» ունեցող պացիենտների […]

̰
Թուրքիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի հակառեկորդ

12:29 05.02.2022

Թուրքիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 111 157 նոր դեպք, ինչը երկրի համար նոր ռեկորդ է։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։ Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի խոսքերով, Omicron շտամի արագ տարածման պատճառով հիվանդացության բարձր մակարդակը հանգեցնում է նաև մահացության, հատկապես լուրջ քրոնիկ հիվանդություններով մարդկանց շրջանում։ Օրական մահերի թիվը հասել է 248-ի, սա ամենաբարձր ցուցանիշն […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4032 նոր դեպք

11:05 05.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4032 նոր դեպք ✓8857 թեստավորում ✓ 2132 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 387 490 դեպք, որոնցից 348 356-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8081 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 771 845 թեստավորում:

̰
ԱՄՆ-ում քովիդի զոհերի թիվը գերազանցել է 900 հազարը

09:00 05.02.2022

ԱՄՆ-ում COVID-19-ից մահացածների թիվը գերազանցել է 900 հազարը։ Այս մասին հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որն ամբողջացնում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները։ Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս երկրում հայտնաբերվել է վարակման 76 204 058 դեպք, 900 334 մահ։ Օմիկրոն շտամի տարածման ֆոնին վերջին 4 շաբաթվա ընթացքում արձանագրվել է […]

̰
Հնարավոր են որոշ դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ․ ԱՆ-ը՝ «պարացետամոլի» առկայության մասին

12:45 04.02.2022

Կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։ Հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են: Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437714 տուփ (4 496 488 դեղահատ) 500 մգ […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4192 նոր դեպք, 10 մահ

11:05 04.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4192 նոր դեպք ✓8857 թեստավորում ✓ 2510 առողջացած ✓ 10 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 383 458 դեպք, որոնցից 346 224-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8075 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 762 988 թեստավորում:

̰
Մինչև 12 տարեկան երեխաներին պատվաստանյութի այլ դեղաչափ է անհրաժեշտ․ Գաբունիա

19:26 03.02.2022

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան այսօր անդրադարձել է անչափահասների պատվաստմանը՝ նշելով, որ մինչև 12 տարեկան երեխաներին անհրաժեշտ է պատվաստել այլ չափաբաժնով։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է մինչև հուլիս պատվաստել ընդհանուր բնակչության 70%-ին: Ըստ այդմ, մենք ևս պիտի հետևենք օրինակին, և մեր առաջիկա պլանների մեջ է մտնում շարունակել պատվաստումները խթանիչ դեղաչափով, և պատվաստել […]

̰
Շվեդիան հետևում է Դանիայի և Նորվեգիայի օրինակին՝ չեղարկելով կորոնավիրուսային սահմանափակումները

19:08 03.02.2022

Շվեդիայի կառավարությունը հինգշաբթի մամուլի ասուլիսում կհայտարարի կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումների վերացման մասին։ Այս մասին հայտնում է BNO կայքը՝ վկայակոչելով The Expressen թերթի աղբյուրները։ Բոլոր արգելքները կլրանան փետրվարի 9-ին։ Որոշ ընդհանուր պահանջներ, օրինակ, հիվանդ ժամանակ տնից դուրս չգալը, կմնա ուժի մեջ։ Չնայած Շվեդիայում նկատվում է կորոնավիրուսային դեպքերի ռեկորդային աճ, հիվանդանոցներում իրավիճակը մնում է կայուն, քանի […]

̰
Շիրակի մարզում մեկ դպրոց է անցել հեռավար դասերի․ մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունները չեն անցնում 8-9 %-ի շեմը 

18:48 03.02.2022

Տարվա այս շրջանում ակտիվացող վիրուսների հիմնական թիրախն են դառնում քրոնիկ հիվանդներն ու երեխաները։ Ակտիվ շփման տարածքներում, դպրոցներում և մանկապարտեզներում հիվանդացության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձր է։ Շրջանառվող տարբեր վիրուսներ են, բայց նման ախտանիշներով արտահայտված՝ հազ, որովայնային ցավ, ջերմության բարձրացում, երբեմն` սրտխառնոց։ Համաճարակաբանական հսկողությամբ տարածված վիրուսները, ըստ մասնագետների, 4 տեսակ են: «Գարուն-ձմեռ սեզոնայնությունը բնորոշվում […]

̰
Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսը

16:56 03.02.2022

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական ամենամյա երկօրյա կոնգրեսը, որը նվիրված է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան։ Կոնգրեսի խորագիրն է` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակները և իրականացման ուղիները», տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողը ՀՀ առողջապահության նախարարության Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն է (ՈւԱԿ)՝ մի շարք հայկական ու միջազգային կազմակերպությունների […]

̰
Արգենտինան կորոնավիրուսի դեմ 14,6 միլիոն դեղաչափ ռուսական պատվաստանյութ է ստացել

16:23 03.02.2022

Արգենտինան ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի 14,6 մլն չափաբաժին, ևս 6,3 մլն չափաբաժին արտադրվել է երկրի արտադրական կարողություններով, ասվում է Ռուսաստանի և Արգենտինայի նախագահներ Ալբերտո Ֆերնանդեսի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին նյութերում։ «2022 թվականի հունվարի սկզբի դրությամբ Արգենտինայի կառավարությունը ստացել է մոտ 21 միլիոն դոզա (14,6 միլիոնը ստացվել է Ռուսաստանից, 6,3 միլիոն դոզա արտադրվել […]

̰ ̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4388 նոր դեպք

11:02 03.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4388 նոր դեպք ✓9595 թեստավորում ✓ 2359 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 266 դեպք, որոնցից 343 714-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 754 131 թեստավորում:

̰
Սննդաբանները նշել են, թե ինչ տեղի կունենա շաբաթական մեկ անգամ թուրինջ ուտելիս

19:48 02.02.2022

  Թուրինջը՝ գրեյպֆրուտը, պաշտպանում է սիրտը, դանդաղեցնում ծերացումը և նպաստում նիհարելուն։ Սննդաբան Սվետլանա Զելենցովան «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է անհրաժեշտ սննդակարգում ներառել թուրինջը, ինչպես նաև թվարկել է այն  հիվանդությունները, որոնցից պաշտպանում է մթերքը։ Նա նշել է, որ մթերքը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով՝ հատկապես վիտամին C-ով և սիլիցիումով։ Դա նշանակում է, որ […]

̰
ԱՀԿ-ն դժգոհ է մի շարք երկրներում կարանտինային միջոցառումների չեղարկումից

19:10 02.02.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն արձագանքել է որոշ երկրների կարանտինային սահմանափակումները վերացնելու որոշմանը։ ԱՀԿ ղեկավարի խոսքերով՝ երկրները չպետք է հրաժարվեն կարանտինից՝ բոլոր հույսերը դնելով պատվաստանյութերի վրա։ «Մենք մտահոգված ենք, որ որոշ երկրներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ պատվաստումների ֆոնին, Omicron-ի բարձր վարակելիության և հիվանդության ավելի թեթև ծանրության ընթացքի  պատճառով  կանխարգելիչ միջոցառումները համարում են […]

̰
Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց 

11:58 02.02.2022

👉 Խաչարձան, Աղավնավանք, Նորաշեն, Գոշ, Վազաշեն, Վ․Կ․Աղբյուր, Բաղանիս ✅ 02.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Լուսաձոր, Չորաթան, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Թեղուտ, Չինարի, Դիլիջան, Բարեկամավան, Ոսկեվան ✅ 03.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Հովք, Ակնաղբյուր, Դովեղ, Վ․Ծաղկավան, Այգեպար ✅ 04.02.2022 թ., 🕛 ժամը 10։00

̰
BACK_TO_TOP