TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը պատրաստվում է միլիարդավոր չափաբաժնով կորոնավիրուսային պատվաստանյութեր արտադրել

19:34 20.11.2021

2022 թվականին Ռուսաստանը պատրաստ է Covid-ի դեմ 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել։ Հայտարարել է արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։ Նրա հայտարարությունները մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ունենք բավականաչափ պաշար, արդեն արտահանում ենք, ինչպես նաև հնարավորություն ունենք հաջորդ տարի երկու միլիարդի հասցնել  արտադրության ծավալը»,- ասել է նա։ Մանտուրովի խոսքով՝ պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն չափաբաժին արդեն […]

̰
Կապան խոշորացված համայնքին տրամադրվել է բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա

19:15 20.11.2021

Բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա՝ անհրաժեշտ բժշկական պարագաներով հատկացվել է  Կապան խոշորացված համայնքին։ Մարզում Առողջապահության նախարարության իրականացրած կարիքի գնահատման արդյունքում՝ Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ։  

̰
«Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու». հանրային միջոցառում

16:29 20.11.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ: Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է […]

̰
̰
Ամերիկացի գիտնականը՝ կորոնավիրուսի ուհանյան ծագման ապացույցների մասին

12:37 20.11.2021

Չինաստանի Ուհան քաղաքում ծովամթերքի շուկան COVID-19-ի ամենահավանական ծագման վայրն է: Այն նպաստում է կենդանիներից կորոնավիրուսի ծագման տեսությանը, ասում է ամերիկացի գիտնական Մայքլ Ուորոբեյը Science գիտական ​​ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։ Համաձայն ուսումնասիրության՝ գիտնականը կազմել է SARS-Cov-2-ի բոլոր հայտնի դեպքերի ժամանակագրությունը մինչև համաճարակի հայտնի դառնալը, և պարզել, որ դրանցից շատերը գրանցվել են շուկայի մոտակայքում ապրող կամ աշխատող […]

̰ ̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 870 նոր դեպք, 41 մահ

11:02 20.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 870 նոր դեպք ✓ 9660 թեստավորում ✓ 2161 առողջացած ✓ 41 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 333583 դեպք, որոնցից 304017 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 20909 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7253 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1404 […]

̰
ԵՄ-ում առաջին անգամ հավանություն են տվել հակակորոնավիրուսային դեղամիջոցի

08:45 20.11.2021

Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալությունը (EMA) հաստատել է կորոնավիրուսի դեմ ամերիկյան դեղագործական հսկա MSD-ի մոլնուպիրավիր դեղամիջոցի օգտագործման արտակարգ թույլտվությունը։ Այս մասին հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը։ Lagevrio (մոլնուպիրավիր կամ MK 4482) դեղամիջոցը, որը ներկայում գրանցված չէ ԵՄ-ում, կարելի է օգտագործել մեծահասակների բուժման համար, ովքեր հավելյալ թթվածնի կարիք չունեն և առկա է կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևի զարգացման […]

̰
Մահվան հավանականությունը 7 անգամ ցածր է ամբողջական պատվաստվածների շրջանում․ CDC

22:07 19.11.2021

Համաձայն ԱՄՆ CDC-ի վերջին վերլուծությունների՝ ամբողջական պատվաստվածները՝ 3 անգամ ավելի քիչ են հիվանդանում COVID-19-ով COVID-19-ով հիվանդանալու դեպքում 2 անգամ ավելի քիչ են դիմում բժշկական օգնության կամ հոսպիտալացվում Մահվան հավանականությունը 7 անգամ ցածր է ամբողջական պատվաստվածների շրջանում։ «Պաշտպանե՛ք Ձեզ և Ձեր շրջապատին` պատվաստվելով և միաժամանակ հետևելով հակահամաճարակային կանոններին»,- ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի […]

̰
Սաակաշվիլին հայտնել է, թե երբ կդադարեցնի հացադուլը

21:00 19.11.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է դադարեցնել հացադուլը բանտից հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ ՝ այս մասին հայտնել է Վրաստանի  առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Նա այցելել է Գորիի զինվորական հոսպիտալ, ուր քաղաքական գործիչը կարող է տեղափոխվել ուրբաթ օրը։ «Նա խոստացել է, որ կդադարեցնի հացադուլը ․․․ Գորիի հիվանդանոցն ամբողջությամբ հագեցած է հիվանդի պահանջած նյութատեխնիկական […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 100 քաղաքացի

20:55 19.11.2021

Իրանում կորոնավիրուսից մահացել է 100 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 128 հազար 734-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է 5784 նոր դեպք, որից 893-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 6 մլն 69 հազար 559 դեպքից առողջացել է 5 մլն 759 հազար 378-ը: […]

̰
Արցախի պետնախարարը COVID-19-ի կանխարգելման համար  նոր սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում

20:48 19.11.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներին: Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը սկզբում զեկույց է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, որը ներառում էր համավարակի տարածման վիճակագրությունից մինչև բուժման ու հիվանդության կանխարգելման ընթացիկ աշխատանքներ: Միքայել Հայրիյանը, իրավիճակը խիստ մտահոգիչ համարելով, կանխատեսել է, որ հիվանդացության դեպքերը […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 100 դեպքից 20-ը երեխաների մոտ է արձանագրվում

20:32 19.11.2021

Վրաստանում աճել է կորոնավիրուսով վարակման և երեխաների հոսպիտալացման մակարդակը։ Այս պահին Հանրապետությունում վարակման յուրաքանչյուր 100 դեպքից 20-ը երեխա է, իսկ 100 վարակված երեխայից 9-ին անհրաժեշտ է հոսպիտալացում։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն և Իմունականխարգելման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն։ Ըստ […]

̰
Բավարիայում չպատվաստվածների համար լոքդաուն կսահմանվի

18:42 19.11.2021

Գերմանիայի խոշորագույն դաշնային նահանգը՝ Բավարիան, նոր սահմանափակումներ է մտցնում կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքի ֆոնին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է շրջանի վարչապետ Մարկուս Զյոդերը: «Չպատվաստվածների համար շփումների սահմանափակումներ են մտցվում, դե ֆակտո սա լոքդաուն է ամբողջ դաշնային նահանգում»,- ասել է նա: Սրճարաններն ու ռեստորանները կփակվեն ամենաուշը ժամը 22:00-ին։ «Գիշերային դիսկոտեկները, ակումբները կփակվեն»,- հավելել է նա,- […]

̰
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Զինվորի տան միջև հուշագիր է ստորագրվել

16:46 19.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ինչպես տեղեկացնում են ԱԱՏՄ-ից, համագործակցության նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին՝ կազմակերպելով անվճար դասընթացներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտին […]

̰
Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան

14:55 19.11.2021

ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը: Ուրախալի է այն փաստը, որ Արցախում գործում է արտամարմնային բեղմնավորման ծրագիրը, ինչը կխթանի ժողովրդագրական աճին: «Ի լուր մեր հայրենակիցների ուրախությամբ կարող ենք հայտնել, որ Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան: Համոզված ենք, որ արտամարմնային […]

̰ ̰
ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում. Միշուստին

13:37 19.11.2021

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Ռուսաստանյան պատվաստանյութերը ապացուցել են իրենց հուսալիությունը, և ՌԴ իշխանությունները պատրաստ են աջակցել գործընկեր երկրներին դրանք իրենց երկրներում արտադրելու հարցում,- հավելեց ՌԴ վարչապետը: Միխայիլ Միշուստինը նաև խոսեց «Ճամփորդիր […]

̰
ԱՀ ԱՆ-ը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է «Ինսուլին» և «Դիաբետոն MR 60» դեղամիջոցների հերթական խմբաքանակը

13:23 19.11.2021

ԱՀ առողջապահության նախարարի նոյեմբերի 17 N266-Ա հրամանով հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող 2021թ. դեկտեմբեր և 2022թ. հունվար-փետրվար ամիսների «Ինսուլին», «Դիաբետոն» և արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ երիզներ` 0-18 տ. (առաջին տիպի) դեղամիջոցների բաշխացուցակը: Միաժամանակ նույն հրամանով «Արևիկ» մանկական բուժմիավորմանն է հատկացվել «Նորդիտրոպին-նորդիլետ» (սոմատրոլիտ) 10մգ/1,5 դեղամիջոցը, որը կտրամադրվի «Աճի հորմոնի անբավարարություն» […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստումները արդյո՞ք կարող են ալերգիաներ առաջացնել

13:15 19.11.2021

COVID-19-ի դեմ պատվաստումները արդյո՞ք կարող են կողմնակի խնդիրներ, օրինակ, ալերգիաներ առաջացնել։ «Արմենպրեսի»՝ այս թեմայով կազմակերպած ասուլիսին, մասնագետները խորհուրդներ են տվել և ներկայացրել վիճակագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

11:14 19.11.2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Երևան քաղաքի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը՝ ? Կինոթատրոն «Հայաստան» -ի հարակից այգի՝ ✅ 19.11.2021 ?12։00-15։00, ? Սասունցի Դավիթ արձանի մոտակա հրապարակ՝ ✅ 19.11.2021 ? 10։30-15։00 ? Նուբարաշենի 11 փող. 6-րդ շենքի բակում գտնվող տաղավարի մոտ՝ ✅ 19.11.2021 ? 11։00-14։00 ? Մետրոյի «Շենգավիթ» կայարանի հարակից տարածք ✅ 20.11.2021 […]

̰
Ունենք կորոնավիրուսի 799 նոր դեպք, 29 մահ

11:03 19.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 799 նոր դեպք ✓ 8148 թեստավորում ✓ 1903 առողջացած ✓ 29 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 332 713 դեպք, որոնցից 301 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 243 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7212 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
2023-ին Հայաստանը կունենա Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ

22:15 18.11.2021

Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի «Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ» միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ Հայաստանում մեկնարկում է Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման գործընթացը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվող բժշկական թիմը համապատասխան որակավորում կստանա 2023թ.-ին: Արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Վրաստանի […]

̰
Վրաստանում մոտ 40 000 մարդ մինչև տարեվերջ կկարողանա ստանալ պատվաստանյութի երրորդ դեղաչափը

21:01 18.11.2021

Վրաստանի մինչև 40 հազար բնակիչ մինչև այս տարվա վերջ կկարողանա ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը։ Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նոյեմբերի 10-ից Վրաստանում 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար թույլատրվում է խթանող պատվաստումները։ Մինչ այս պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժնի վրա կարող էին հույս դնել միայն ռիսկային խմբերի […]

̰
Գիտակցությունը կորցրած Միխեիլ Սաակաշվիլիի վիճակն այժմ կայուն է

20:37 18.11.2021

Հատուկ քրեակատարողական ծառայությունը նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է։   «Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է։ Շուտով ռեանիմատոլոգը մեկնաբանություն կտա լրատվամիջոցների համար»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել են Հատուկ քրեակատարողական ծառայությունից։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին փաստաբանների հետ հանդիպելուց հետո վայր է ընկել։ Ինչպես […]

̰
Ամերիկյան Novavax դեղագործական ընկերությունը նոր պատվաստանյութի գրանցման համար դիմել է Եվրամիությանը

20:18 18.11.2021

Ամերիկյան  Novavax  դեղագործական ընկերությունը դիմել է Եվրամիությանը նոր Nuvaxovid պատվաստանյութի գրանցման համար։ Այս մասին 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Deutsche Welle» հրատարակությունը՝ հիմք ընդունելով Եվրոպական դեղամիջոցները կարգավորող մարմնի հայտարարությունը։ Ակնկալվում է, որ արագացված սքրինինգային ընթացակարգը կլուծի «մի քանի շաբաթից» դեղամիջոցները եվրոպական շուկայում տեղակայելու հարցը, քանի որ պատվաստանյութը մշակվել է ավանդաբար հայտնի սկզբունքով, ինչպիսիք են հեպատիտ B-ի […]

̰
Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի թեստավորման ապօրինի բացված կետեր

19:56 18.11.2021

Վրաստանում բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում հայտնաբերվել են կորոնավիրուսի դեմ թեստավորման ապօրինի բացված օբյեկտներ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հաղորդվում է, որ քովիդ թեստավորման կետը գտնվել է Աղմաշենեբելի պողոտայի ոսկերչական խանութներից մեկում։ Հաստատությունը գործել է առանց բարձր ռիսկային բժշկական գործունեության տեխնիկական կանոնակարգով պահանջվող պարտադիր ծանուցման։ Կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատության նկատմամբ կազմվել […]

̰
Շիրակի մարզում ձևավորվել են արտագնա շարժական պատվաստումային խմբեր

19:35 18.11.2021

Պատվաստումային գործընթացն ակտիվացնելու նպատակով առողջապահության նախարարության նախաձեռնությամբ պատվաստումային շարժական կլինիկայի գործունեությունից զատ, ձևավորվել են շարժական պատվաստումային խմբեր ու ջոկատներ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության և առողջապահության նախարարության «ՀՎԿ Ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների մասնագետների համատեղ ջանքերով պատվաստումային խմբերը պարբերաբար շրջելու են թաղերում և պատվաստելու ցանկացողներին։ Շիրակի մարզպետարանը ստեղծված շարժական […]

̰
Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ

17:03 18.11.2021

Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին: Քննարկվել են Հայաստանում բժշկական թիմի ձևավորման հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը: Հանդիպման կողմերն ընդունել են համագործակցության հայեցակարգ:  

̰
ԵՄ-ի աջակցությամբ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին է տրամադրվել 200 թթվածնի խտացուցիչ

15:59 18.11.2021

Եվրոպական միության աջակցությամբ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին է տրամադրվել 200 թթվածնի խտացուցիչ։ Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ նախաձեռնությունը շարունակում է առանցքային դեր խաղալ COVID-19 համավարակի դեմ պայքարի և Արևելյան գործընկերության երկրներում առողջապահության ոլորտի երկարաժամկետ հզորացման գործում:

̰
BACK_TO_TOP