15:45 18.11.2021
ԱՄՆ 25 նահանգների բուժանձնակազմի շրջանում իրականացվել է դեպք-հսկողություն հետազոտություն՝ գնահատելով պատվաստանյութի արդյունավետությունը ոչ ամբողջական պատվաստման (ըստ հետազոտության մեջ ներառման չափանիշների՝ անձինք՝ առաջին դեղաչափը ստանալուց 14 օր հետո, և անձինք՝ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո մինչև 6-րդ օրը) և ամբողջական պատվաստման դեպքում (ըստ հետազոտության մեջ ներառման չափանիշների՝ անձինք՝ երկրորդ դեղաչափը ստանալուց 7 օր հետո), փոխանցում է Հիվանդությունների […]
13:46 18.11.2021
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթվա շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործմանը նվիրված աշխատանքային հանդիպում բուժաշխատողների համար: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է: Այդ համատեքստում կարևոր է բարձրացնել բուժաշխատողների իրազեկվածությունը հակաբիոտիկների […]
11:02 18.11.2021
COVID-19-ը Հայաստանում. նոյեմբերի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 1019 նոր դեպք ✓ 10 074 թեստավորում ✓ 1461 առողջացած ✓ 30 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 331 914 դեպք, որոնցից 299 953 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 381 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7183 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]
10:34 18.11.2021
Նոյեմբերի 18-ից 24-ը կանցկացվի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակամանրէային դեղեր. կիրառե’լ պատշաճ» կարգախոսով: Հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակամանրէային դեղերի պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է հասցնել յուրաքանչյուրին, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը […]
20:30 17.11.2021
Կոտայքի մարզպետարանի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը մարզի գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետերում շարունակվում է իրականացվել արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով: Ժամանակացույցը՝ ստորև ✔Ֆանտան – 20.11.2021թ. ✔Կարենիս – 20.11.2021 թ. ✔Գետամեջ -19.11.202 թ. ✔Գողթ – 20.11.2021 թ. ✔Գեղադիր – 19.11.2021 թ. ✔Գեղարդ – 21.11.2021 թ. ✔Հացավան – 19.11.2021 թ. ✔Քարաշամբ – 20.11.2021 թ. ✔Մարմարիկ […]
20:24 17.11.2021
ԱԺ հերթական նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Առողջության պահպանումը եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրումը հաջորդ տարի եւս լինելու է բյուջեի կարեւորագույն հատվածներից մեկը»,- նշել է նախարարը եւ հավելել, որ գալիք տարի առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարներն ավելանալու են 5 տոկոսով: Նախարարը նկատել է՝ […]
19:07 17.11.2021
Նախօրեին Համաշխարհային բանկի կրթական ծրագրով կայացել է ԵՊՀ-ի ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը: Տեխնիկապես հագեցած նորաստեղծ լաբորատոր կենտրոնը կխթանի ֆարմացիայի հարակից ոլորտներում բուհերի, գործարար և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցությունը, կաջակցի բնագիտությանը, ինչպես նաև նորարարությունների զարգացմանը: Համաշխարհային բանկի ծրագրով Հայաստանի 17 բուհերում գործում են 25 նորարական կենտրոններ։
17:26 17.11.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը անվանել է կրիտիկական, չորրորդ ալիքը երկրին հարվածել է «ամբողջ ուժով»։ Գերմանիան վերջին շաբաթների ընթացքում ունեցել է COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշը համաճարակի ընթացքում. վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման ավելի քան 50 հազար դեպք։ «Պետք է արձանագրենք, որ համաճարակը չի ավարտվել։ Ընդհակառակը, ներկայիս իրավիճակը կրիտիկական է, […]
16:33 17.11.2021
Նոյեմբերի 17-ը Զինվորական բուժծառայողի օրն է: «Զինված ուժերի ձևավորումից հետո բազմաթիվ բուժծառայողներ լծվել են զինծառայողների առողջության պահպանման ու ամրապնդման պատվաբեր գործին: Առողջապահության նախարարի ու անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք Զինված ուժերում ներկայումս ծառայող և նախկինում ծառայած բոլոր բուժծառայողներին, ցանկանում ենք քաջառողջություն և հետագա հաջողություններ` ի շահ մեր երկրի ու պետականության»,- ասված է առողջապահության նախարարության տարածած […]
16:23 17.11.2021
Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն, տեղեկացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ […]
11:04 17.11.2021
COVID-19-ը Հայաստանում. նոյեմբերի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 982 նոր դեպք ✓ 10 870 թեստավորում ✓ 1153 առողջացած ✓ 46 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7153 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]
09:31 17.11.2021
Արգենտինայում 30-ամյա կինը, ում մոտ 8 տարի առաջ ՄԻԱՎ էր ախտորոշվել, բուժվել է առանց դեղորայքի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ կնոջ իմունային համակարգն ինքնուրույն է պայքարել մարդու իմունադեֆիցիտի վիրուսի դեմ։ Կնոջ անունը չի հաղորդվում, բժիշկները նրան անվանում են «պացիենտ Էսպերանտո»։ Կինն 8 տարի իմացել է իր ախտորոշման մասին, սակայն դեղորայք ընդունել […]
08:25 17.11.2021
Կորոնավիրուսի Դելտա շտամը կազմում է հիվանդացության բոլոր դեպքերի 99 տոկոսը և դարձել է աշխարհում գերակայող։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերկհովեն, փոխանցում է CNBC-ն։ Նրա խոսքով՝ վերջին 60 օրում ողջ աշխարհում գրանցված վարակման գրեթե բոլոր՝ 900 հազար դեպքերը կապված են Դելտա շտամի հետ։ «Կա ևս երկու հետաքրքիր տարբերակ՝ Մյուն […]
19:59 16.11.2021
Կատարը խստացրել է ռուս զբոսաշրջիկների համար երկիր մուտքի պայմանները՝ Ռուսաստանը ներառելով կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մակարդակի «կարմիր ցուցակում»։ Այս մասին ասվում է Կատարի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Նոյեմբերի 15-ից ուժի մեջ են մտել ռուսաստանցիների մուտքի նոր պայմանները։ «Կարմիր ցուցակի» երկրների պատվաստված զբոսաշրջիկները Կատար ժամանելուն պես պետք է հանձնեն ՊՇՌ թեստ և հյուրանոցներից մեկում անցնեն երկօրյա պարտադիր […]
19:40 16.11.2021
Շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ․ այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը․ «Հարգելի հայրենակիցներ, Արյան պաշարների համալրման նպատակով խնդրում ենք ներկայանալ արյունատվության։ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30-ը։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով։ Հեռ.՝ 010-28-38-23 Հասցե՝ Ներսիսյան 7»:
11:05 16.11.2021
COVID-19-ը Հայաստանում. նոյեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 572 նոր դեպք ✓ 7699 թեստավորում ✓ 1617 առողջացած ✓ 52 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]
10:36 16.11.2021
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2021-2022 թթ. սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ «Վաքսիգրիպ» պատվաստանյութով։ Բոլոր նրանք, ովքեր չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, […]
19:59 15.11.2021
Համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 253 միլիոնը։ Տվյալները հրապարակել է worldometers-ը։ Ըստ նույն վիճակագրության՝ աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5,1 միլիոն մարդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 229,4 միլիոնը։ Այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է Covid-19-ի 19,1 միլիոն ակտիվ դեպք։ Կորոնավիրուսային վարակի դեպքերի մեծ մասը՝ 47,8 միլիոն, հաստատվել է […]
19:43 15.11.2021
Չինաստանում արձանագրվել է համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի ամենամեծ բռնկումը՝ «Դելտա» շտամով պայմանավորված: Կառավարությունը հյուսիսարևելյան Դալիան քաղաքում նորից կտրուկ սահմանափակումների է գնացել, քանի որ վերջին մեկ օրվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է 32 նոր դեպք,- գրում է Reuters-ը։ Չինաստանում համաճարակի սկզբից ի վեր 98,3 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Գրանցվել է մահվան 4,6 հազար դեպք։ Հոկտեմբերի […]
18:44 15.11.2021
Եվրահանձնաժողովը վրացական քովիդ-անձնագրերի ճանաչման վերաբերյալ որոշում է կայացրել: Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, ԵՄ արտաքին գործերի նախարարները՝ մի քանի հարևան և գործընկեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի կողմից տրվող Covid-19-ի պատվաստման վկայագրերի հաստատման և ճանաչման մասին որոշում են կայացրել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Որոշման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները, որոնք ունեն ամբողջական պատվաստման կուրսի վկայական, կկարողանան ազատ տեղաշարժվել ԵՄ-ի […]
18:25 15.11.2021
Շիրակի մարզում պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին, աշխատանքները շարունակում է նաև պատվաստումների շարժական կլինիկան, որը, պայմանավորված եղանակային պայմաններով, պատվաստումներն իրականացնում է «Գյումրի» բժշկական կենտրոնի նախասրահում։ Շիրակի մարզում պատվաստվել է 18-ից բարձր ազգաբնակչության շուրջ 30 տոկոսը։ Առաջին դեղաչափ` 52326 Երկրորդ դեղաչափ` 24852։
17:53 15.11.2021
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը մասնակցել է առողջապահության նախարարության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործակցությամբ Լոռու մարզի Դսեղ գյուղում առողջության նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությանը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Կառուցվելուց հետո առողջության կենտրոնը բարձրորակ բժշկական ծառայություններ կմատուցի մարզի 15 գյուղերի բնակիչներին և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։ Առողջապահության նախարարը […]
14:43 15.11.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Լոռու մարզում է: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շրջայց է կատարել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել առողջապահության ոլորտում համայնքների բնակիչներին առաջարկվող կրթական ծրագրերի հիմնական ուղղություններին: Վահագնի և Դեբետ համայնքներում Ավանեսյանը եղել է առաջնային օղակի առողջապահական հաստատություններում, ծանոթացել բուժսպասարկման պայմաններին, լսել հուզող հարցերն ու առաջարկները, հետաքրքրվել պատվաստումային […]
11:03 15.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 378 նոր դեպք ✓ 5966 թեստավորում ✓ 1962 առողջացած ✓ 39 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 341 դեպք, որոնցից 295 722 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 185 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7055 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]
22:27 14.11.2021
Աֆղանստանում մինչև հինգ տարեկան առնվազն 1 միլիոն երեխա կարող է մահանալ թերսնումից, եթե անհապաղ բուժում չստանա: Այս մասին ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը՝ կոչ անելով միջազգային հանրությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել երկրին։ «Թերսնումը շարունակում է մնալ ահագնացող խնդիր Աֆղանստանում. սպասվում է, որ մինչև հինգ տարեկան 3,2 […]
15:18 14.11.2021
Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է՝ որպես շաքարային դիաբետի (ՇԴ) դեմ պայքարի համաշխարհային օր, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Հայաստանում իրականացվում է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակներում հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին և մինչև 23 տարեկան երիտասարդներին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ, թեստ-երիզներ և արյան մեջ գլուկոզի չափման սարքեր: «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում շարունակվում են […]
23:55 13.11.2021
Անսպասելի շնչառական կանգը (օբստրուկտիվ ապնոե) կարող է հանգեցնել հիպերտոնիայի։ Նման եզրակահանգման են եկել ամերիկացի գիտնականները, գրում է CNN-ը։ Ամեն անգամ, երբ մարդը դադարում է շնչել մի քանի վայրկյան, նրա զարկերակային ճնշումը բարձրանում է: Բացի այդ, օրգանիզմն արտադրում է սթրեսի հորմոններ, որոնք նույնպես ազդում են զարկերակային ճնշման վրա: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել խռմփոցի ձայնին։ […]