12:57 24.11.2021
Շմոլ գազից թունավորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 3 երեխա՝ նույն ընտանիքից։ Երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
12:50 24.11.2021
Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են։ Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հասարակական […]
11:08 24.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 860 նոր դեպք ✓ 8313 թեստավորում ✓ 939 առողջացած ✓ 23 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335738 դեպք, որոնցից 309861 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17088 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1410 […]
09:22 24.11.2021
Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել մոտ 3․6 մլն մարդ, ավելի քան 51 հազարը՝ մահացել։ ԱՀԿ-ի հաղորդմամբ՝ նախորդ 7-օրյա ժամանակահատվածի համեմատ՝ վարակման և մահվան դեպքերի թիվն ավելացել է 6 %-ով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Վարակման նոր դեպքերի մոտ 67 %-ը բաժին է ընկնում Եվրոպային։ Այնտեղ գրանցվել է հիվանդացության 11 % աճ։ Վարակակիրների թվի նվազում […]
23:17 23.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։ Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում […]
20:49 23.11.2021
Սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր […]
18:55 23.11.2021
Պետության կողմից ստեղծված խորհրդի անդամները Գորիի զինվորական հոսպիտալում այցելել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Բժիշկ Նինո Շարաշենիձեի խոսքերով՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը բարելավվել է։ «Պացիենտի ընդհանուր թերապևտիկ վիճակը դինամիկայի առումով զգալիորեն բարելավվել է։ Այս փուլում լաբորատոր հետազոտության արդյունքներից թերապևտիկ կարգավիճակը զգալիորեն համընկնում է վերականգնման տևողության և կատարված թերապիայի ծավալին: Իրեն զգում է ավելի եռանդուն, ակտիվ: […]
18:15 23.11.2021
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին: Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» ավտոմեքենայում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Հանրային […]
17:58 23.11.2021
Հակամանրէային կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթվա շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունը և ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ կազմակերպել են աշխատաժողով` հիվանդանոցային և հիվանդանոցներից դուրս դեղատներում աշխատող դեղագործների-դեղագետների համար: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հայաստանում գործող հակամանրէային դեղերի դուրսգրմանը և բաշխմանը վերաբերող կանոնակարգերին, ինչպես նաև քննարկել հակաբիոտիկների […]
17:55 23.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ` բժշկության ոլորտում բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների ուսումնասիրության նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատանքային խմբի ղեկավարը նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն է, ընդգրկված են նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, լիցենզավորման գործակալության, Մասնագիտական կրթության որակի ապահովման […]
15:59 23.11.2021
Հայաստանում նվազում են մանկական մահացության ցուցանիշները՝ շնորհիվ բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նշվում է, որ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10 տոկոսով ավելի ցածր է, ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020թթ. միջին ցուցանիշից: Նմանատիպ […]
12:23 23.11.2021
Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը։ Հաճախ տրվող այս հարցին պատասխանել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից․ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների բացարձակ հակացուցում է տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան կամ ծանր ալերգաբանական ռեակցիան: Եթե առաջին դեղաչափից հետո եղել է ներարկման տեղում ռեակցիա (ցավ, կոշտություն, այտուց, կարմրություն) կամ ընդհանուր […]
11:07 23.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 531 նոր դեպք ✓ 7366 թեստավորում ✓ 1438 առողջացած ✓ 48 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334878 դեպք, որոնցից 308922 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17195 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7356 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 […]
10:27 23.11.2021
Հնդկաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7600 նոր դեպք, ինչն օրական աճի ամենացածր ցուցանիշն է անցած տարվա մայիսի վերջից ի վեր (վերջին 543 օրում)։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։ Երեկ հաղորդվել էր 8․48 հազար նոր դեպքի մասին։ Երկրում նաև նվազել է բուժվողների թիվը՝ հասնելով 113 584-ի, ինչը ամենացածր ցուցանիշն է 536 օրում։ […]
22:57 22.11.2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացրին նախարարությունից։ ԱՀ ԱՍՄՀ նախարար Արմինե Պետրոսյանն, ընդլայնված կազմով, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության համար երկու երկրների կառավարությունների կողմից համատեղ իրականացվող ծրագրերը, այդ համատեքստում ի […]
21:26 22.11.2021
Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը: Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են՝ ✓ մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը ✓ դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները ✓ […]
19:52 22.11.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ որքան երկար պահպանվի կորոնավիրուսի պատվաստանյութերի անհավասար մատչելիությունն ամբողջ աշխարհում, այնքան երկար կտևի համաճարակը։ ԱՀԿ-ի ղեկավարի ուղերձը ցուցադրվել է երկուշաբթի Իսպանիայում «Պատվաստումների համերաշխություն. պարտավորությունների կատարում» միջոցառման ժամանակ։ Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, «ցածր եկամուտ ունեցող երկրները ստացել են պատվաստանյութերի 0,5 տոկոսը, մինչդեռ պատվաստանյութերի ավելի քան 80 […]
18:45 22.11.2021
Վրաստանում կորոնաիրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օրական նոր դեպքերի թիվը գերազանցում է մի քանի հազարը, իսկ մահվան դեպքերը մի քանի տասնյակը։ Ինչպես հաղորդում է Aliq.ge-ին՝ վկայակոչելով New York Times-ի տվյալները, կորոնավիրուսից մահացության վիճակագրության վերջին 7 օրվա դինամիկայի՝ 100 000 բնակչի հաշվով Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Զեկույցի համաձայն, որը հիմնված է Our World In […]
15:29 22.11.2021
Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզում կգործեն շարժական պատվաստումային խմբեր: Ժամանակացույցը՝ ստորև. Իջևանի ԱԱՊԿ – 22.11.21 – Խաչարձան, Աղավնավանք 23.11.21- Լուսաձոր 26.11.21- Հովք Արծվաբերդի ԱԿ – 24.11.2021թ. – Չորարաթանի ԲՄԿ 25.11.2021թ. – Նորաշենի ԲՄԿ Զորականի ԳԲԱ – 26.11.2021թ. Հաղթանակի ԲՄԿ Ոսկևանի ԳԲԱ – 26.11.2021թ. Ոսկեպար 24.11.2021թ. Բաղանիս Նոյեմբերյանի ԲԿ – 22.11.2021թ, 23.11.2021թ., 24.11.2021թ. – զորամասում, […]
12:20 22.11.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1110891 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 738887, երկրորդ դեղաչափ` 372004:
11:02 22.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 272 նոր դեպք ✓ 4730 թեստավորում ✓ 1873 առողջացած ✓ 30 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334347 դեպք, որոնցից 307484 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18150 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7308 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 […]
20:52 21.11.2021
Բժիշկը նաև անդրադարձել է մի հետազոտության, որի մասնակիցներին առաջարկվել է հետևել նույն սննդակարգին, սակայն հետազոտվողների մի խմբին խնդրել են յուրաքանչյուր ուտելուց առաջ կես լիտր ջուր խմել:
20:37 21.11.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ վերապատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Նախագահը նշել է, որ այսօր վերապտվաստվել է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութով ՝ մասնագետների հանձնարարականով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
19:47 21.11.2021
Ըմպելիքը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, քանի որ սուրճն արագացնում է նյութափոխանակությունը։
18:05 21.11.2021
Կանոնավոր քնելը ժամը 22- 23-ը պահպանում է սիրտ-անոթային համակարգը: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ժամը 22-23-ն ընկած ժամանակահատվածում քնելը զգալիորեն նվազեցնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգը։ Հետազոտությունը հրապարակվել է European Journal of Cardiology ամսագրում, հայտնում է BBC News-ը: Փորձարկմանը, որը տևել է վեց տարի, մասնակցել է 88000 կամավոր։ Մասնագետները ձեռքի ժամացույցի նման սարքի միջոցով գրանցել […]
17:01 21.11.2021
Սննդաբան, սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան բացահայտել է լոլիկի յուրահատուկ հատկությունները, որոնք խթանում են իմունիտետը։ Այս մասին նա խոսել է Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։ Մասնագետի խոսքով՝ լոլիկը լիկոպինի աղբյուր է՝ հակաօքսիդանտ, որն ունի իմունոստիմուլյատոր և հակաուռուցքային ազդեցություն։ Այն պաշտպանում է օրգանիզմը նյութերից, որոնք կարող են առաջացնել սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ինչպես նաև քաղցկեղ։ «Լոլիկը պարունակում […]
16:05 21.11.2021
Որոշ համեմունքներ սննդակարգում ներառելը կարող է թեթևացնել արթրիտով պայմանավորված հոդացավերը, ասել է սննդաբան Մայքլ Մոսլին Daily Express-ում: Օրգանիզմի վրա դրական ազդեցություն ունեցող չորս համեմունքներից առաջինը քրքումն է։ Դրա ակտիվ բաղադրիչը՝ քուրքումինը, համարվում է ցավազրկող: «Քուրքումինը արգելափակում է բորբոքային ցիտոկինները և ֆերմենտները երկու բորբոքային ուղիներում»,- խորհուրդ է տվել բժիշկը։ Կայենյան պղպեղը և այլ չոր չիլի պղպեղները […]
13:15 21.11.2021
Ճապոնիայում COVID-19-ի հիվանդացությունը նվազել է այն բանից հետո, երբ վիրուսի դելտա-շտամը ինքնաոչնչացվել է։ Նման վարկածով հանդես է եկել գենետիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսոր Իտուրո Ինոուեն Japan Times պարբերականի հետ զրույցում։ Նա ենթադրում է, որ այդ ենթատեսակը անհետացել է մշտական մուտացիաների պատճառով, որոնք էլ «կոտրել են» կորոնավիրուսի դելտա շտամը։ Բացի այդ, Ճապոնիայում հիվանդացությունը կարող էր նվազել պատվաստումների […]