19:20 25.08.2021
«Գյումրի» ԲԿ-ում օգոստոսի 24-ից վերաբացվել է COVID բաժանմունքը՝ պայմանավորված մարզում և Հանրապետությունում հիվանդության դրական ախտորոշումների թվի ավելացմամբ։ Հիշեցնենք,«Գյումրի»ԲԿ-ի COVID բաժանմուքը փակվել էր, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը վերադարձել էր նախկին գործառույթներին մայիս ամսին, երբ հիվանդները շատ չէին: Այժմ կրկին վերաբացելու անհրաժեշտություն է առաջացել: Նորից սահմանափակվել են քաղաքացիների տեսակցություններն ու խնամողների ներկայությունը, բժշկական կենտրոնի բաժանմունքները կրկին գոտիավորվել են՝ […]
14:30 25.08.2021
Լեհաստանում սկսվում է կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքը: Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 25 -ին, «Լեհական ռադիոյի» եթերում հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Միխալ Դվորչիկը, որը պատասխանատու է երկրում պատվաստումների համար: Դվորչիկը պարզաբանել է, որ իշխանություններն արդեն պատրաստել են տարբեր սցենարներ, այդ թվում՝ տեղական մակարդակում սահմանափակումների ներդրման հետ կապված՝ կախված առանձին շրջաններում դեպքերի քանակից և պատվաստումների մակարդակից: […]
11:02 25.08.2021
Օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 056 դեպք, որոնցից 224 919-ն` առողջացած, 4778-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8209 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 504 158 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 8516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք: Ունենք 200 առողջացած, […]
19:56 24.08.2021
Շիրակի մարզի պոլիկլինիկաներում ակտիվացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։ Սա հիմնականում պայմանավորված է ուսումնական տարվա մեկնարկով։ Պատվաստվողների մեծ մասը կրթության ոլորտի աշխատակիցներն են։ Ուսուցիչների, ուսանողների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար առողջապահության նախարարությունը երկու տարբերակ է առաջարկում՝ կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն COVID 19-ի ՊՇՌ թեստի բացասական […]
19:41 24.08.2021
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան քաղաքական կուսակցություններին առաջարկում է հետաձգել հոկտեմբերի 2-ին նշանակված ՏԻՄ ընտրությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում շատ բարդ համաճարակային իրավիճակ է տիրում: Հաղորդում է jnews.ge-ն։ «Այսօր, երբ մենք ունենք օրական 60-70 մահ և պետք է ակնկալենք ավելի խիստ կանոնակարգերի ներդրում, ինչո՞ւ ոչ ոք չի քննարկում նման հնարավորությունը: Ես նույն դժգոհությունն […]
13:22 24.08.2021
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նա՝ նշելով, որ ծառայությունը շարունակելու է այլ ոլորտում: «Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ: Պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և ենթակա հիմնարկների աշխատակիցներին՝ անձնական և մասնագիտական […]
11:03 24.08.2021
Օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 238 422 դեպք, որոնցից 224 719-ն` առողջացած, 4768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7787 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 495 669 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6559 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Ունենք 226 առողջացած, […]
09:34 24.08.2021
ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով վարչությունը (FDA) պաշտոնապես և վերջնականապես հավանություն է տվել Comirnaty պատվաստանյութին, որը մշակվել է գերմանական BioNTech և ամերիկյան Pfizer կորպորացիայի կողմից։ Այս մասին հայտնում է FDA-ի մամուլի ծառայությունը։ «Այսօր վարչությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութին։ Այն հայտնի էր որպես Pfizer/BioNTech, այժմ այն շուկայում կներկայացվի Comirnaty անվանումով՝ որպես 16 […]
19:47 23.08.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում դաշտային հիվանդանոց կկազմակերպվի Կախեթիում: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Նախարարի խոսքով՝ Թբիլիսիից և Աջարիայից բացի, կորոնավիրուսի տարածման ալիք է սպասվում նաև այլ շրջաններում: Խոսելով համաճարակի մասին ՝ նախարարը կարևորել է մարզերում հիվանդանոցային հատվածի հզորացումը: «Այժմ մենք քննարկում ենք՝ արդյոք Կախեթիի հիվանդանոցային հատվածը կկարողանա՞ ստանալ այն ծանրաբեռնվածությունը, […]
17:39 23.08.2021
Կորոնավարակի դեմ պայքարին միտված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ստուգայցերն այսօր շարունակվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում։ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են համեմատաբար բարվոք վիճակ․ որոշ խանութներում նկատվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են, ուստի արձանագրություններ չեն կազմվել, սակայն այդ տնտեսավարողներին խստորեն զգուշացվել է, որ թերացումների կրկնության դեպքում կհետևեն վարչական […]
13:37 23.08.2021
Կիրակի՝ օգոստոսի 22-ին, Չինաստանում նոր կորոնավիրուսային վարակի դեպքեր չեն գրանցվել: Այս մասին օգոստոսի 23 -ին հայտարարել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական կոմիտեում: Կիրակին հուլիսից ի վեր առաջին օրն է, երբ երկրում կորոնավիրուսով վարակման դեպք չի հայտնաբերվել: Սա ենթադրում է, որ հուլիսի վերջին սկսված կորոնավիրուսի բռնկումը շուտով կավարտվի, գրում է Reuters- ը:
12:25 23.08.2021
Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված` կորոնավիրուսի վերջին դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։ Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով։ Հիվանդության նոր ալիքը կանխելու համար […]
11:05 23.08.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ` կատարվել է 239342 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 153888, երկրորդ դեղաչափ` 85454։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն […]
11:03 23.08.2021
Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն` առողջացած, 4762-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք: Ունենք 239 առողջացած, […]
20:19 22.08.2021
Պատվաստումը կարող է օգնել կորոնավիրուսի դելտա շտամով վարակի դեպքում, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը: «Բացարձակապես ճիշտ է, որ պատվաստանյութերը կանխում են դելտա տարբերակով ծանր դեպքերի և մահերի թվի աճը», – ասել է նա առցանց ճեպազրույցի ժամանակ: Իր հերթին ԱՀԿ համաճարակաբան Մարիա վան Կերխովեն նշել է, որ նույնիսկ պատվաստումների […]
19:21 22.08.2021
Բոլոր խորհուրդներին հետևելու շնորհիվ հնարավոր է մազերը նախկին վիճակին վերադարձնել կորոնավիրուսից վեց ամիս անց, ամփոփել է բժշկուհին:
11:02 22.08.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 634 դեպք, որոնցից 224 254-ն` առողջացած, 4752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]
10:16 22.08.2021
Մարդու ձեռքերը և եղունգների վիճակը կարող են վկայել նրա՝ COVID-19-ով հիվանդացած լինելու մասին: Այդ մասին հաղորդում է Mirror- ը: Կորոնավիրուսից հետո մարդը կարող է եղունգների վրա ունենալ հստակ հորիզոնական գծեր: Բացի այդ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել եղունգների հիմքում խորշերին. սա տարած վարակի մեկ այլ նշան է: Եղունգների տակ կարմիր բծերը, որոնք նմանվում են կիսալուսնի, նույնպես […]
19:53 21.08.2021
1tv.ge -ի փոխանցմամբ՝ Դիղոմիի դաշտային հիվանդանոցի համակարգող Ռևազ Կուճուխիձեն հայտնել է , որ այս պահին իրենց մոտ գտնվում է 19 հիվանդ և հիմնականում գերակշռում է «դելտա» շտամը: «Այս պահին դաշտային հիվանդանոցում է գտնվում 19 հիվանդ: Նրանց վիճակը միջին ծանրության է: Մի մասը թթվածնից է կախված, մյուս մասը կայուն է: Հիմնականում գերակշռում է «դելտա» շտամը: Երեկ […]
19:16 21.08.2021
Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մահացությունների միջին օրական միջին և վերջին յոթ օրերի ընթացքում կորոնավիրուսով վարակված դեպքերի թվով՝ 100 հազար մարդու հաշվարկով։ Այս տվյալները հրապարակել է New York Times (NYT) կայքը: Ըստ հրապարակման ՝ Վրաստանում նոր վարակների միջին օրական ցուցանիշը 4,908 է, իսկ մահերը՝ 46,9 կամ 1,26% ՝ 100 հազար բնակչի հաշվով: NYT- ի […]
11:04 21.08.2021
Օգոստոսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 249 դեպք, որոնցից 224 019-ն` առողջացած, 4737-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 476 957 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7629 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: Ունենք 283 առողջացած, […]
23:57 20.08.2021
Սևիլիա նահանգում (Անդալուսիա ինքնավար համայնք) մահացել է Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսով վարակված մի կին: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով ՝ կինը 73 տարեկան էր։ Նա մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան հոսպիտալացրել էին մի քանի օր առաջ, և դարձել է երրորդ մարդը, որի մոտ այս տարի Արևմտյան Նեղոսի տենդի վիրուս էր ախտորոշվել Իսպանիայում: […]
20:27 20.08.2021
Այն դպրոցները, որտեղ ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը կլինի պատվաստված, կարող է խրախուսվել, և այնտեղ ուսումը վերսկսել դասարաններում,- լրագրողներին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, որն ընդգրկում է նախորդ երկու շաբաթը, դպրոցների ուսուցիչների 30%-ը պատվաստվել է, սակայն կրթության նախարարության անցկացրած […]
18:32 20.08.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Խիստ զգուշացում․ COVID-19-ը երիտասարդացել է. հիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ: Այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան: Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ […]
17:17 20.08.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող` վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ: Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված` մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեթոդները մշակելու և կիրառելու մարտավարությունը: Ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ […]
11:57 20.08.2021
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ տան 2-րդ հարկից ընկնելու հետևանքով 1 տարեկան 8 ամսական երեխան ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է հանկարծամահ եղել։ «Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ […]
11:02 20.08.2021
Օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 742 դեպք, որոնցից 223 736-ն` առողջացած, 4732-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 469 328 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7864 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Ունենք 293 առողջացած, […]
19:43 19.08.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածությունը առավելագույնն է: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածությունը առավելագույնն է: Մոբիլիզացված է մինչև 7 700 մահճակալ: Անցած շաբաթվա ընթացքում մահճակալների թիվն ավելացել է: Այս կերպ մենք մոտենում ենք հիվանդանոցային հատվածի առավելագույնին՝ 8000 մահճակալի տեսքով»,- ասել է Թամար Գաբունիան:
19:27 19.08.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 210 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակում է worldometers պարբերականը: Վիճակագրության համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 188.2 միլիոնը: Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 17.4 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը՝ 38 միլիոն, […]
16:44 19.08.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոյին: Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում: «COVID-19-ի հետ կապված ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ առողջապահությունը մեր երկրում դարձել […]