18:33 15.08.2021
Առողջ սննդի վերաբերյալ Eat This, Not That! հրատարակության հեղինակները նշել են գազար ուտելու հետևանքները՝ վերլուծելով համապատասխան գիտական ուսումնասիրությունները: Ըստ The Journal of Dermatology ամսագրում հրապարակված տվյալների՝ շատ գազար ուտելու դեպքում մեծ քանակությամբ բետա-կարոտին է մտնում արյան մեջ, իսկ մաշկը ՝ հիմնականում ափերի և ոտքերի, կարող է դեղնավուն դառնալ: Այս երեւույթը կոչվում է կարոտինոդերմիա և վտանգ […]
18:03 15.08.2021
Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան խոսել է ձմերուկի ու սեխի կանաչ հատվածը ուտելու վտանգների մասին, գրում է РИА Новости- ն: Նրա խոսքով՝ ձմերուկի և սեխի հիմնական վնասակար նյութերը գտնվում են կեղևի մոտ: Սննդաբանը նշում է, որ նիտրատները կարող են կուտակվել կանաչ հատվածում, ուստի չարժե այդ հատվածն ուտել: Բացի այդ, Ստարոդուբովան խորհուրդ է տալիս […]
17:44 15.08.2021
Գիտնականներն առաջին անգամ օգտագործել են մոնոկլոնալ հակամարմիններ՝ մալարիայի վարակից մի քանի տասնյակ կամավորների պաշտպանելու համար, որոնք համաձայնել էին մասնակցելու կլինիկական փորձարկումներին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտի (NIAID) մամուլի ծառայությունը: «Այս փորձերի արդյունքները ցույց են տալիս, որ մոնոկլոնալ հակամարմինների մեկ ներարկումը հիվանդներին պաշտպանում է մալարիայից առնվազն 9 ամիս: […]
11:47 15.08.2021
Հավի կրծքամիսը սննդարար է: Հավի կրծքամսից և բրնձից է պատրաստվում «չեմպիոնների նախաճաշը»։ Այս ուտեստը համարվում է ճիշտ սննդի դասական օրինակ է և օրվա իդեալական սկիզբ բոլոր մարզաձևերի մարզիկների համար: Ինչո՞ւ է հավի սպիտակ միսն այդքան օգտակար: Կրծքամիսը զգալիորեն քիչ խոլեստերին, ճարպեր և վատ կլանվող նյութեր է պարունակում: Իսկ ի՞նչ կա դրա մեջ: Հավի կրծքամսի կալորիականությունը […]
11:02 15.08.2021
Օգոստոսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն` առողջացած, 4695-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 434 732 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, […]
15:41 14.08.2021
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամերիկյան «Moderna» ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Կանադայում Moderna պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Կանադայի վարչապետը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Մենք նաև խոսել ենք այն աշխատանքի մասին, որն անում ենք, որպեսզի համոզված լինենք, որ մարդիկ կարողանում են պատվաստվել: Այսպիսով մենք կարող […]
14:36 14.08.2021
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում Հայաստանը այսօրվա դրությամբ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Մի քանի ամիս առաջվա դրության հետ համեմատ մեր երկիրը որոշակիորեն բարելավել է տեղը այս աղյուսակում, սակայն հիմա Հայաստանում նորից թվերի օրեցօր մեծացող աճ կա, ինչը որոշ մասնագիտական շրջանակներում մեկնաբանվում է՝ որպես համաճարակի չորրորդ ալիք: Մանրամասները՝ տեսանյութում:
11:02 14.08.2021
Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 227 դեպք, որոնցից 222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Ունենք 214 առողջացած, […]
10:24 14.08.2021
Արյան ճնշման բարձրացման դեպքում սրտի բաբախյունը հիվանդին սովորականից ավելի ուժեղ է թվում և զգացվում է ականջի ներսում: Այս մասին գրում է Daily Express բրիտանական թերթը՝ հղում անելով Ada բժշկական պորտալին: «Որքան բարձր է արյան ճնշումը, այնքան ավելի նկատելի է մարդը զգում իր սրտի բաբախյունը», – բացատրում են փորձագետները: Նշվում է, որ հիպերտոնիկ հիվանդները կարող են […]
23:42 13.08.2021
Ապացուցված է, որ COVID-19-ով վարակված հղիները հիվանդության ծանր ընթացքի զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում են, քան վերարտադրողական տարիքի այլ կանայք, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ հղիության ընթացքում COVID-19-ը կարող է վաղաժամ ծննդաբերության և նորածինների շրջանում առողջական խնդիրների պատճառ դառնալ, մասնավորապես՝ անհաս նորածինների ինտենսիվ թերապիայի միջամտության։ 35 և բարձր […]
20:33 13.08.2021
Վրաստանում համաճարակային բարդ իրավիճակ է, մոտավորապես ամեն 50-րդ քաղաքացին վարակված է կորոնավիրուսով։ Aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։ Իմնաձեի խոսքով, առողջապահական համակարգը համաճարակային նման իրավիճակին դեռ կարողանում է դիմանալ, չնայած «ամեն բան ունի սահման»: «Այսօր բացարձակ ռեկորդ ունենք, երկրում միաժամանակ 50 հազար մարդ է վարակված: […]
16:52 13.08.2021
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին` 23։30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով (լուծ, փսխում, ջերմություն) Արմավիրի մարզի Խանջյան համայնքից 8 բնակչի դիմելու վերաբերյալ, որոնցից 6-ը հոսպիտալացվել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր տուժածներն օգտագործել են օգոստոսի […]
13:14 13.08.2021
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, կորոնավիրուսային հիվանդության պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված ի հայտ եկող COVID-19-ի նոր շտամներով, մասնավորապես` «Դելտա» շտամով: Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ձևերի առաջացումը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը, սակայն այն ամբողջությամբ չի կանխում վիրուսի շրջանառությունը։ «Շարունակում է գործել փակ տարածքներում դիմակ […]
11:03 13.08.2021
Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 797 դեպք, որոնցից 222 183-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 421 593 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6055 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք: Ունենք 264 առողջացած, […]
09:53 13.08.2021
2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչներ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին […]
09:23 13.08.2021
Արգենտինայի նախագահ Էստանիսլաո Ֆերնանդեսի որդին՝ Ալբերտոն, նույնականացման քարտ է ստացել, որտեղ սեռը նշված չէ։ Այդ մասին է վկայում երիտասարդի Instagram-ի էջում հրապարակված լուսանկարը։ Փոխարենը, համապատասխան վանդակում գրված է «X» տառը, որը վկայում է երկակի կամ անորոշ սեռի մասին: Բացի այդ, քաղաքական գործչի որդին փոխել է անունը՝ դարձնելով Տանի (ԷսՏԱՆԻսլաո): NOTICIAS պորտալը նշել է , որ […]
20:53 12.08.2021
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մանկական ու մեծահասակների բաժանմունքներում հոսպիտալացումների թիվն ավելացել է։ Տարբեր ախտանշաններով հիվանդանոց տեղափոխվածների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները, շատերը բուժհաստատություն են դիմել սուր աղիքային ինֆեկցիաներով ու վերին շնչուղիների ախտահարումներով: Ըստ մասնագետների, սա աշնան վիրուսային սեզոնին բնորոշ կանխատեսելի ակտիվացում է, իսկ կլինիկական նշաններն ու գանգատները շատ դեպքերում նման են լինում COVID-19-ին։ Այս պարագայում […]
20:39 12.08.2021
Այսօր մենք ունենք 10 հազար բնակչի հաշվով հիվանդացության այն մակարդակը, ինչ տեղի էր ունենում Հնդկաստանում, հինգ անգամ ավելի,- ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն: Ինչպես նշել է Պաատա Իմնաձեն, այսօր ներդրված սահմանափակումները թույլ են տալիս նվազեցնել հիվանդանոցային հատվածի բեռը: «Մենք մեծ հույսեր ունենք, որ այդ սահմանափակումները թույլ կտան նվազեցնել հիվանդանոցային հատվածի […]
19:05 12.08.2021
Թբիլիսիում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը։ Aliq Media-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն: Պատճառը Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակն է, հիմնականում նոր շտամների («Դելտա» շտամ) լայն շրջանառությունը: Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա: Լիովին սահմանափակվում են փառատոնների, ժամանցային միջոցառումների, համերգների և սպորտային մրցումների անցկացումը: […]
15:48 12.08.2021
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը […]
13:51 12.08.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 12-ի դրությամբ` կատարվել է 1318 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 716, երկրորդ դեղաչափ` 602։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Sputnik V-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է […]
11:02 12.08.2021
Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 415 538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 190 առողջացած, […]
21:20 11.08.2021
Գիտնականները մշակել են արհեստական բանականության համակարգ, որը կարող է գանգուղեղի եռաչափ պատկերների վրա գտնել ուռուցքներն ու որոշել դրանց տեսակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հետազոտության տվյալները հրապարակել է Radiology: Artificial Intelligence գիտական ամսագիրը: «Խորացված ուսուցումը կարելի է օգտագործել ուղեղում նորագոյացությունների ավտոմատ հայտնաբերման, դասակարգման և վտանգավորության գնահատման նպատակով: Ապագայում մագնիսառեզոնանսային շերտագրության նկարների ներյրոցանցային վերլուծությունը կփոխլրացնի կամ անգամ […]
20:00 11.08.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի «Յոտա» հիմնամանրէն լուրջ վտանգավոր չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկխովենը: «Հիմնականում կորոնավիրուսի այս տարբերակը կա ԱՄՆ-ում: Մենք ունենք տվյալներ 27 հազար դեպքերի մասին, և մեր ունեցած տվյալների համաձայն՝ այդ թվաքանակը նվազում է: Այս փուլում մենք եկել ենք այն եզրահանգման, որ այս […]
19:52 11.08.2021
«Մենք անցնում ենք պիկը, ունենք վիրուսի դրականության հայտնաբերման շատ բարձր ցուցանիշ, ինչը նշան է համաճարակաբանների և առողջապահության ոլորտի համար, որ վիճակագրությունը դեռ էլի կաճի»,- հայտնել էՎրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Հաղորդում է jnews.ge-ն։ Ինչպես նշել է Տիկարաձեն, այսօր երկրում հիվանդության 46 000 ակտիվ դեպք կա: «Այս դեպքերի մեծ մասը կառավարվում են մեր ընտանեկան բժիշկների կողմից՝ […]
19:20 11.08.2021
ԵՄ-ն պատվաստման գործընթացը խթանելու նպատակով Արևելյան գործընկերության երկրներին լրացուցիչ 35 մլն եվրո կտրամադրի՝ ընդհանուր գումարը հասցնելով 75 մլն եվրոյի: AliqMedia-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի կայքէջում: Հաղորդվում է, որ գումարը կօգտագործվի Արևելյան գործընկերության վեց երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում պատվաստումների արշավն արագացնելու համար: «Լրացուցիչ 35 միլիոն եվրոյի օգնության փաթեթով […]
17:04 11.08.2021
COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից: Պատվաստման բժշկական հակացուցման վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է ամբուլատոր քարտում, որի հիման վրա անձին տրամադրվում է քաղվածք` ըստ պահանջի ներկայացնելու համար: Քաղվածքը ստորագրվում և կնքվում է բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից, իսկ թե անձը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, ապա առողջության […]
13:58 11.08.2021
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ: […]
11:03 11.08.2021
Օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 001 դեպք, որոնցից 221 729-ն` առողջացած, 4664-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 409 091 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6425 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք: Ունենք 139 առողջացած, […]
19:54 10.08.2021
Հարավային երկրներում կորոնավիրուսը փոխակերպվում է ավելի ագրեսիվ շտամների: Այդ մասին պատմել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Շունկովը: Նրա խոսքերը փոխանցել է URA.RU- ն: «Ստույգ հայտնի է, որ ուլտրամանուշակագույնը ոչնչացնում է կորոնավիրուսային վարակի մասնիկները: Հետևաբար, արևային ակտիվության բարձր ինտենսիվությամբ հարավային երկրներում դրա տատանումները մուտացիայի են ենթարկվում, դառնում ավելի ագրեսիվ»,- ասել է Շունկովը: Մասնագետը բացատրել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը […]