19:20 25.08.2021
«Գյումրի» ԲԿ-ում օգոստոսի 24-ից վերաբացվել է COVID բաժանմունքը՝ պայմանավորված մարզում և Հանրապետությունում հիվանդության դրական ախտորոշումների թվի ավելացմամբ։ Հիշեցնենք,«Գյումրի»ԲԿ-ի COVID բաժանմուքը փակվել էր, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը վերադարձել էր նախկին գործառույթներին մայիս ամսին, երբ հիվանդները շատ չէին: Այժմ կրկին վերաբացելու անհրաժեշտություն է առաջացել: Նորից սահմանափակվել են քաղաքացիների տեսակցություններն ու խնամողների ներկայությունը, բժշկական կենտրոնի բաժանմունքները կրկին գոտիավորվել են՝ ռիսկայինից մինչև բարձր ռիսկայինի։
«Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը հիվանդների է ընդունելու Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից: 70 մահճակալ է ծավալվել, սա 10-ով ավելին է մայիսին ունեցած մահճակալների թվից: COVID բաժանմունքի հիվանդասենյակները հագեցած են թթվածնային համակարգերով, որոնք ուղիղ հոսքագծով միացված են թթվածնային կայանին։ COVID բաժանմունքում մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է 11 հիվանդ։
«Ե’վ դիմելրությունն է շատ, և’ դրական արդյունքները նմուշառումների, և ելնելով անհրաժեշտությունից վերաբացվեց Գյումրիում ևս COVID բաժանմունքը։ Երկու հիվանդ ունենք ծանր վիճակում, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ինը հիվանդները միջին ծանրության են»,- նշել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Մինչ COVID բաժանմունք ընդունվելը, բոլոր հիվանդները թեստավորվում են: Ծանրաբեռնվածությունից ելնելով, ԲԿ-ում քաղաքացիների թեստավորման ու ախտորոշման գործընթացը կատարում են երկու փուլով։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ծանրաբեռնված է աշխատում նաև կենտրոնի թերապևտիկ բաժանմունքը։ Այստեղ բուժում ստացողների հիմնական մասը թոքաբորբով հիվանդներն են, որոնց բժիշկներն անվանում են կորոնավիրուսային ախտանշաններով պասիվ վարակակիրներ։ Այսինքն, թեստավորման պատասխանները բացասական են, բայց կլինիկական նշանները բնորոշ են COVID-ին:
«Ներկա պահին թերապևտիկ բաժանմունքի ծանրաբեռնվածությունը 70-75 տոկոս է, ներկա պահին բուժում են ստանում 29 հիվանդներ։ Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հիվանդների մեծ մասը թոքաբորբով հիվանդներն են, դրանք այն քաղաքացիներն են, ովքեր կրկնակի, երբեմն նույնիսկ եռակի նմուշառում են անցել և բացասական թեստի պատասխանով տեղափոխվել են թերապևտիկ բաժանմունք»,- նշել է «Գյումրի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Բոլոր հիվանդասենյակներում տեղադրվել են հավելյալ մահճակալներ՝ ավելի շատ հիվանդների ընդունելու հնարավորություն ունենալու համար:
«Սա նախապատրաստական նպատակ է հետապնդում։ Հաշվի առնելով մեր նախկին փորձը, մենք մտածում ենք, որ բացասական արդյունքով հիվանդների հոսքը նույնպես մեծ է լինելու՝ կապված COVID թվաքանակի ավելացման հետ։ Պատրաստվում ենք, որպեսզի հիվանդներին կարողանանք տեղավորել, դրա համար էլ մահճակալներն ավելացնում ենք»,- նշել է Լիլիթ Սարգսյանը։
Բացասական թեստավորմամբ, բայց COVID ախտաշնաններով հիվանդները հոսպիտալացվում են թերապևտիկ բաժանմունքում, որտեղ այժմ 35 մահճակալ կա: Նախատեսում են այս թիվը հասցնել մինչև 50-ի։ Վերապրոֆիլավորման որոշմանն են սպասում նաև Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, որը նախատեսված է մոտ 100 հիվանդի բուժման համար:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...