21:20 14.06.2024
Հանրապետության մարզերում և Երևանում կազմակերպված անվարձահատույց արյունատվության այսօրվա ակցիային մասնակցել է 250֊ից ավելի մարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Պետական, հասարակական ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներակայացուցիչներ հանձնել են արյուն։ Արյան դոնոր են դարձել նաև առողջապահության նախարարը, տեղակալներն ու աշխատակիցները:
15:49 14.06.2024
Արյուն են հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Յոլյան» արյունաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը: Ակցիային միացել են նաև տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և օտարերկրացիներ: Անահիտ Ավանեսյանը զրուցել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ և նշել, որ երկրի արյան պաշարները համալրելու կարիք միշտ կա, իսկ արյուն տալով` ոչ միայն […]
12:29 14.06.2024
Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ և համաչափ, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բոլոր ստացված վնասվածքները թեթև վնասվածքներ էին, երբ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, ապա, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»,- նշել է նախարարը։
11:53 14.06.2024
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատել է, որ օրեր առաջ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է, ևս մեկ բուժառու ծայրահեղ ծանր վիճակում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ «Այո, ցավոք սրտի, չհաջողվեց փրկել մեր պացիենտներից մեկի կյանքը․ բժիշկներն ամեն ձևով պայքարում են։ Իրականացվել են […]
22:08 13.06.2024
«Գազ օիլ» ՍՊԸ-ին պատկանող գազա-բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Նախարարության հաղորդմամբ՝ այժմ տուժածներից մեկը վերականդանացման բաժամունքում է, ևս 4 տուժածներ կայուն վիճակում են։ Հիշեցնենք՝ հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին գազա-բենզալցակայաններից մեկում պայթյուն էր հնչել։ Հոսպիտալացվել էր 7 քաղաքացի։
12:05 13.06.2024
Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը Ամբերդ գյուղից բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդու՝ հրազենային վիրավորումով, անգիտակից վիճակում: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ նա մահացել է: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը […]
00:13 13.06.2024
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
22:40 12.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցում՝ հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։
21:13 12.06.2024
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն հիմնականում թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
14:08 11.06.2024
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Է. Գոնզալես Ալեմանին: Քննարկվել է առողջապահության ոլորտում երկկողմ կապերն ընդլայնող փոխըմբռնման հուշագրի նախապատրաստումը, որի հիմքում համագործակցությունն է հետևյալ ուղղություններով` Արգենտինայի հայտնի «Գարրահան մանկական հիվանդանոցի» և ՀՀ բժշկական կենտրոնների միջև կապերի ամրապնդում` ուռուցքաբանական և այլ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման, առանձին դեպքերի վարման հարցում, Կանխարգելիչ սքրինինգային հետազոտությունների (կրծքագեղձի քաղցկեղ, […]
11:16 11.06.2024
Առողջապահության նախարարությունը կոչ է անում հունիսի 14-ին միանալ բացօթյա արյունատվության ակցիային: «Հանձնելով արյուն` ոչ միայն կօգնեք փրկել կյանքեր, այլև միասին կտոնենք Արյան դոնորի համաշխարհային օրվա 20-ամյակը: Ժամը 09:30-15:00-ը սպասում ենք ձեզ` Խաչքարերի պուրակում («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ), Seasons այգում (Մաշտոցի պողոտա 15/5): Արյունատվության ամբողջ ընթացքում Յոյլյան արյունաբանական կենտրոնի բժշկական թիմը կլինի ձեզ հետ: Հարցերի […]
22:59 10.06.2024
Քնի պակասը կարող է հանգեցնել հորմոնների լուրջ անհավասարակշռության, ինչի պատճառով մարդն անընդհատ սովի զգացում կունենա, ասել է սննդաբան Կատերինա Կուզինան։ Այս կապի մասին նա խոսել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Մասնագետի խոսքով, երբ մարդը բավարար չափով չի քնում, բարձրանում է քաղցի հորմոնի` գրելինի մակարդակը, իսկ հագեցվածության հորմոնը` լեպտինը, նվազում է, ինչը ստիպում է ավելի հաճախակի քաղց […]
13:27 10.06.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հունիսի 7-9-ը մասնակցել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) համատեղ կազմակերպած «Առողջության թվային փոխակերպման (I4L) բարձր մակարդակ» գագաթնաժողովին: Նպատակը` փորձի և գիտելիքի փոխանակումն էր թվային առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումների և հեռանկարների շուրջ: Միջոցառմանը ներկա են եղել ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ և համապատասխան […]
20:56 09.06.2024
Ջուրը հագեցնում է ծարավը խմելուց հետո 5-10 րոպեի ընթացքում։ Հետևաբար, պետք չէ միանգամից խմել այն, դա կարող է հանգեցնել այտուցի և թուլության: Այս մասին ասել է համաճարակաբան Աննա Գորոդովան։ Շոգ եղանակին առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել աղերի (էլեկտրոլիտների) կորստի պատճառով ջղաձգությունների: Ուստի կարևոր է հետևել ձեր սննդակարգին և խմել օրական 1,5-2 լիտր հեղուկ: Ավելի լավ […]
20:36 09.06.2024
Գարեջրի հաճախակի օգտագործումը կարող է մեծացնել գիրության, շաքարախտի, հիպերտոնիայի և ոսկորների կոտրվածքների վտանգը: Այս մասին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։ «Գարեջրի երկարաժամկետ, կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել նաև երիկամների հետ կապված խնդիրների, օստեոպորոզի, սոցիալական խնդիրների և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների»,- ասել է Բելոուսովը: Ցանկացած ալկոհոլային խմիչքի երկարատև չարաշահումը կապված է բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, […]
10:48 08.06.2024
Քովիդի համաճարակից հետո նոր «X հիվանդություն»-ը միայն ժամանակի հարց է, աշխարհը պետք է պատրաստվի դրան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ռուսաստանի գրասենյակի ղեկավար Բատիր Բերդիկլիչևը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակներում։ «Կարևոր է նշել, որ աշխարհում կան հսկայական քանակությամբ վարակներ և մանրէներ, որոնք ունեն մուտացիայի ենթարկվելու հատկություն, իհարկե, […]
10:22 08.06.2024
Ցելյուլիտ կարող է առաջանալ մարդու մոտ սխալ սննդակարգի պատճառով։ Մասնավորապես, քաղցրավենիքի և օսլա պարունակող մթերքների հաճախակի օգտագործման պատճառով, «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում ասել է սննդաբան Լիլիա Ստարոդուբցևան։ «Ցելյուլիտը օրգանիզմի դիսբալանսի նշան է: Դրա առաջացման պատճառները կարող են լինել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները՝ հիպոթիրեոզ, թիրեոտոքսիկոզ, երիկամների հետ կապված խնդիրներ»,- նշել է բժիշկը։ Ստարոդուբցեւան ասել է, որ […]
10:04 08.06.2024
Ընթացիկ տարվա մարտին Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած 5 անձինք շարունակում են մնալ Մոսկվայի հիվանդանոցներում. Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Նրա խոսքով՝ առողջական դինամիկան դրական է, այս մարդկանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մուրաշկոն այլ […]
08:39 08.06.2024
Քնի մասնագետ Անուշ Փերվեզը կարծում է, որ քնելուց առաջ թեթև խորտիկ ուտելը կօգնի ազատվել անքնությունից: Նա HuffPost-ին քունը բարելավելու անսպասելի միջոց է առաջարկել: Ըստ Պերվեսի՝ փոքր քանակությամբ սնունդ օգտագործելն օգնում է ավելի արագ քնել և վերացնում քնի ցանկացած խանգարում, որն առաջանում է քաղցից։ Նա պարզաբանել է, որ գիշերային խորտիկ ընտրելիս պետք է զգույշ լինել։ Փորձագետը […]
19:17 07.06.2024
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։ «Այս պահին պացիենտներից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատեցին ծայրահեղ ծանր, չորսինը՝ միջին ծանրության։ Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։ Արվում է ամեն բան` մեր քաղաքացիների ապաքինման համար։ Մաղթում եմ առողջություն»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավանեսյանը։
16:55 07.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում հիվանդների վաղ հայտնաբերման, բուժօգնության և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, «Ալավերդու ախտահանիչ կենտրոն» ՍՊԸ-ի բուժանձնակազմը կատարում են ամենօրյա բակային համայցեր: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից: Իրականացվում է դեղորայքի պահանջարկի […]
19:50 06.06.2024
Մեքսիկայում 59-ամյա տղամարդ է մահացել H5N2 թռչնի գրիպից, սա մարդկանց շրջանում այս վիրուսից մահվան առաջին դեպքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Տեղի իշխանությունների վստահեցմամբ՝ հանրության համար ոչ մի վտանգ չկա, տղամարդու հետ սերտ շփումներից ոչ ոք չի վարակվել: Պարզ չէ, թե տղամարդն ինչպես է վարակվել վիրուսով, թեև Մեքսիկայի որոշ թռչնաֆաբրիկաներում դեպքեր են […]
14:21 06.06.2024
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում։ Այս մասին հայտնել է բժիշկ-նարկոլոգ Արմինե Բաղդասարյանը։ «Թմրամիջոցները դեռահասների օրգանիզմի վրա թողնում են ծանր ախտաբանական ազդեցություններ` դիմադրողականության անկում, օրգանիզմի աճի և զարգացման դանդաղում, կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում, գլխուղեղում ախտաբանական փոփոխությունների առաջացում և զարգացման խանգարում (հաճախ զուգորդվելով նաև […]
13:26 06.06.2024
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով աղետի գոտում տիրող համաճարակային իրադրությանը և դրանց առաջացման ռիսկերին, հայտարարել է, որ այս պահի դրությամբ այդ առումով իրավիճակը կառավարելի է, բռնկումներ չեն գրանցվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում։ «Ամենօրյա աշխատանք է տարվում․ նախ ջրի հետազոտություններ են իրականացվում, բակային այցեր են իրականացվում […]
11:36 06.06.2024
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 2-ին․ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ 2-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ ծնողների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա […]
23:24 05.06.2024
Լոլիկի հյութը կարող է վատթարացնել գաստրիտի ախտանշանները և վտանգավոր լինել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Այս մասին Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ և թերապևտ Ալեքսանդրա Ռազարենովան։ Բժիշկն ընդգծել է, որ լոլիկի հյութը աներևակայելի առողջարար է, քանի որ բացի վիտամիններից և հանքանյութերից այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների վնասումից, […]
22:29 05.06.2024
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կարծում է, որ շատ երկրներ կարող են անհետանալ առանց ժողովրդագրական իրավիճակը բարելավելու վճռական միջոցների, այս կարծիքը նա հայտնել է X սոցիալական կայքի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ Ավելի վաղ «Ֆրանս Պրեսը» հայտնել էր, որ Տոկիոն ծրագրում է այս ամառ թողարկել ծանոթությունների սեփական հավելվածը՝ որպես երկրում ծնելիության բարձրացման կառավարության միջոցառումների մաս։ «Ուրախ […]