18:30 26.05.2024
Բերանի խոռոչում ապրում է ավելի քան 700 տեսակի բակտերիա, խմորիչներ, վիրուսներ: Այս ամենը նպաստում է ատամնաբուժական կարիեսի և աղիների քաղցկեղի, թոքաբորբի, Ալցհեյմերի հիվանդության և սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: Այս մասին հայտնում է The Conversation-ը։ Բերանի խոռոչի բակտերիաների (օրինակ՝ Streptococcus pneumoniae-ն և Haemophilus influenzae-ն) գերաճը կարող է պատճառ դառնալ, որ դրանք տեղափոխվեն թոքեր: Հետազոտությունները ցույց են տվել, […]
09:52 25.05.2024
Քրքումն ունի հակաբորբոքային հատկություն և կարող է օգնել կանխել քաղցկեղը, ասել է թերապևտ Օլգա Չիրկովան։ Այս համեմունքի օգտակար հատկությունները բժիշկն անվանել է NEWS.ru-ի հետ զրույցում։ Բժշկի խոսքով՝ բազմաթիվ բնական համեմունքներ օգտակար են օրգանիզմի համար, քանի որ ունեն մանրէասպան և հակաբորբոքային հատկություն, լավացնում են նյութափոխանակությունը և ամրացնում իմունային համակարգը։ Օրինակ՝ քրքումը ոչ միայն հակաբորբոքային է, այլեւ […]
09:42 25.05.2024
Արագ սնունդն ու շաքարավազը առողջ և գեղեցիկ մաշկի գլխավոր թշնամիներն են, զգուշացրել է մաշկաբան-կոսմետոլոգ Քնարա Անդրյանը։ Lente.ru-ի հետ զրույցում: Անդրյանը բացատրել է, որ շատ դեպքերում մաշկի առողջությունն ու գեղեցկությունը կախված է սնվելուց։ «Մաշկի հիմնական թշնամին շաքարն է։ Այն հրահրում է գլիկացիա՝ շաքարի համադրություն սպիտակուցների հետ։ Այս գործընթացը արագացնում է կնճիռների առաջացումը»,- զգուշացրել է նա։ Սակայն, […]
09:21 25.05.2024
Ստամոքսի խոցն առաջին հերթին դրսևորվում է որպես որովայնի վերին հատվածում այրվող ցավ, ասել է ուռուցքաբան Սերգեյ Պիկուլինը։ NEWS.ru-ի հետ զրույցում նա նշել է խոցի հիմնական ախտանիշները։ Պիկուլինի խոսքով, որովայնի վերին հատվածում ցավն առավել ուժեղ է լինում դատարկ ստամոքսի ժամանակ, իսկ ուտելուց կամ այրոցի դեմ դեղամիջոցներ ընդունելուց հետո այն փոքր-ինչ նվազում է։ «Ընդհանուր առմամբ, ախտանշանները կախված […]
09:10 25.05.2024
Երկարակյաց մարդկանց սննդակարգը պետք է ներառի բուսական մթերքներ ու հատկապես հատիկաընդեղեն, ասել է սննդաբան Նուրիա Դիանովան։ «Moscow Speaks» ռադիոկայանի հետ զրույցում նա անվանել է կյանքը երկարացնող սննդային սովորույթներ։ Նա վկայակոչել է գիտնականների հետազոտությունները, ովքեր յուրաքանչյուր երկրում հայտնաբերել են այսպես կոչված կապույտ գոտիներ՝ առավելագույն երկարակեցության շրջաններ: Ըստ մասնագետի՝ այս վայրերի բնակիչների ճաշացանկում գերակշռում է բուսական սնունդը։ […]
17:00 24.05.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Մոսկվայում այցելել է ՌԴ Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարան: Ռեկտոր Սերգեյ Լուկյանովի հետ Արտակ Ջումայանը քննարկել է համագործակցության հնարավորությունները։ Ներկայումս ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը և Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը համագործակցում են ՌԴ Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի հետ, որտեղ ուսանում են Հայաստանից 37 ուսանողներ, օրդինատորներ […]
11:25 24.05.2024
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն ընդունել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի դրամաշնորհային ուղղության ղեկավար Թամարա Մալսագովային: Քննարկվել է առողջապահական համակարգի կայուն զարգացման, բնակչության համար ծառայութունների հասանելիության ապահովմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի ընթացքը: Լենա Նանուշյանն ընդգծել է հատկապես կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ծրագրի կարևորությունը, որի շնորհիվ շուրջ […]
23:50 23.05.2024
Գեր մարդիկ պետք է մարզվելուց առաջ խորհրդակցեն բժշկի հետ՝ առողջական խնդիրներից խուսափելու համար։ Մարզիչ Անաստասիա Յուրկովան Lenta.ru-ին պատմել է, թե ինչպես ճիշտ կազմակերպել սպորտով զբաղվելու գործընթացը, եթե ավելորդ քաշ ունեք։ Ֆիթնես մարզիչն ասել է, որ վարժությունը արդյունավետ միջոց է ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, սակայն այն սկսելուց առաջ շատ կարևոր է խորհրդակցել բժշկի հետ։ Այս միջոցառումը, […]
23:39 23.05.2024
Ավագ մանկաբույժ Եկատերինա Մորոզովան «Իզվեստիա»-ի հետ զրույցում ցրել է պատվաստումների մասին հիմնական առասպելները։ «Պատվաստումը վիրուսների կանխարգելման ամենաանվտանգ և արդյունավետ միջոցն է։ Պատվաստումն օգտագործում է օրգանիզմի բնական պաշտպանական մեխանիզմները՝ հիվանդությունների նկատմամբ դիմադրողականություն ստեղծելու համար: Ավելին, պատվաստանյութերը պարունակում են վիրուսների կամ բակտերիաների միայն սպանված կամ թուլացած ձևեր, այսինքն՝ դրանք չեն հանգեցնում հիվանդության»,- ասել է նա։ Դեռևս կան […]
14:39 23.05.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է հիմնական խորհուրդներ 6-23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ։ Երեխայի հավելյալ սնուցումը կարելի է սկսել 6 ամսականից (180 օր)` շարունակելով ըստ պահանջի կրծքով կերակրումը: Կրծքով սնուցումը շարունակել մինչև 2 տարեկան և ավելի` ըստ պահանջի: 12-ից 23 ամսական երեխաներն, ովքեր չեն սնվում կրծքի կաթով, կարող են օգտագործել կենդանական կաթ. այդ տարիքի երեխաները […]
12:03 23.05.2024
Մոսկվայում կայացած «ԵԱՏՄ-ում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորման ինտեգրացիոն գործընթացներ» խորագրով ռազմավարական նիստին մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նիստը նախագահել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: «Դեղամիջոցների շրջանառության փորձ և գրանցում» գիտագործնական համաժողովի շրջանակներում կազմակերպված նիստին քննարկվել են ԵԱՏՄ տարածաշրջանում դեղամիջոցների ընդհանուր շուկայի կայուն զարգացման և ինտեգրացիոն գործընթացի խորացման հեռանկարները: Արտակ Ջումայանը ներկայացրել […]
23:59 22.05.2024
Գեր երեխաները կարող են ունենալ կյանքի ցածր տևողություն՝ միջինը 39 տարի: Որոշ մարդկանց վաղաժամ մահվան պատճառը բացատրել է RTE հրատարակությունը՝ հղում կատարելով գերմանական Stradoo կենսաբանական ընկերության աշխատակիցների բացահայտումներին։ Գիտնականների կարծիքով՝ վաղ մանկության շրջանում գիրություն ունեցած մարդիկ ապրում են իրենց առողջ հասակակիցների համեմատ ավելի քիչ: Սակայն մասնագետները կարծում են, որ եթե ժամանակին զբաղվեք ավելորդ քաշի խնդրով, […]
23:49 22.05.2024
Շատերը կարծում են, որ քաղցկեղը կարող է ախտորոշվել վաղ փուլում՝ ուռուցքային մարկերների թեստավորման միջոցով, սակայն դրանք կարող են նորմալ լինել նույնիսկ հիվանդության առկայության դեպքում, զգուշացրել է գինեկոլոգ Տատյանա Իլյուխինան։ Բժիշկը իր Telegram-ի ալիքում ցրել է քաղցկեղի մասին շատ տարածված և վտանգավոր միֆը։ Նրա խոսքով, մարդը կարող է ունենալ քաղցկեղ, սակայն լաբորատոր հետազոտությունների արդյունքները նորմալ լինեն։ […]
14:58 22.05.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Առողջապահության ոլորտում մարդու իրավունքները, էթիկական նորմերը պաշտպանելու տեսանկյունից նախարարը կարևորել է մայիսի 16-ին Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը: Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել է նաևՀայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ […]
14:03 22.05.2024
Մահափորձից հետո Բանսկա Բիստրիցա (Արևմտյան Սլովակիա) հիվանդանոցում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը կայուն է։ Այս մասին Պետական անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը։ «Առավոտյան վարչապետի վիճակը կայուն էր»,- ասել է նա։
15:50 21.05.2024
Հայաստանն ունի հնարավորություն դառնալու տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես հանրային առողջության սպառնալիք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանն այս մասին նշել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Էյմոն Մերֆին: «Վերջին տարիներին միացյալ ծրագրի, ՄԻԱՎ-ի կանխարգելման նոր մոտեցումների, կանխարգելիչ և թեստային միջամտությունների հասանելիության, ծառայությունների ապակենտրոնացման շնորհիվ` […]
23:59 17.05.2024
Քաղցկեղը կարող է բուժվող լինել նույնիսկ ուշ փուլում, ամեն ինչ կախված է հիվանդության տեսակից և մետաստազների տարածվածությունից, ասել է ուռուցքաբան Դենիս Ռոմանովը։ Բուժման հավանականությունը փորձագետը գնահատել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Ռոմանովի խոսքով, շատերն իմանալով, որ քաղցկեղ ունեն, խուճապի են մատնվում և հուսահատվում։ Այնուամենայնիվ, իրականում նույնիսկ հիվանդության ուշ փուլեր ունեցող մարդիկ ապաքինվելու հնարավորություն ունեն։ «Ուշ փուլը […]
23:07 17.05.2024
Սննդաբան Վիկտորյա Տոլստոնոսովան պատմել է, թե երբ կարելի է մազերը ներկել հղիության ընթացքում։ Aif.ru կայքի հետ զրույցում մասնագետը նշել է՝ չկան հաստատված փաստեր, որ ներկման ժամանակ մաշկի հետ շփվող քիմիական նյութերը ներթափանցում են և կարող են բացասաբար ազդել պտղի վրա։ Մինչդեռ պտղի համար ներկի անվնասության մասին տվյալներ էլ չկան։ Այս կապակցությամբ բժիշկը հորդորել է խուսափել […]
15:37 17.05.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջության ինստիտուտի» բացմանը: Նորակառույց ակնաբուժական կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով և պատրաստ է մատուցել բարձրորակ ակնաբուժական ծառայություններ: Այն հանդիսանում է ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Աչքի հիվանդությունների ամբիոնի բազա: «Նորաբաց այս կլինիկան ոչ միայն ձեր, այլև բոլորիս ձեռքբերումն է, որովհետև ծառայելու է մեր քաղաքացիներին, նպաստելու է առողջապահական համակարգի […]
18:17 16.05.2024
Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […]
13:44 16.05.2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ում նկատմամբ մահափորձ է իրականացվել, նոր վիրահատություն է սպասվում։ Այս մասին հայտնում է Pravda լրատվական պորտալը։ Պորտալի տվյալներով՝ չորեքշաբթի օրը հինգ ժամ տեւած վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է կանգնեցնել Ֆիցոյի որովայնի խոռոչի արյունահոսությունը։ Արյունը նոսրացնող դեղամիջոցները կարող են խնդիրներ առաջացնել: Վարչապետին սպասվում է կոնքազդրային հոդի վիրահատություն։
13:17 16.05.2024
Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Կառավարությունն այսօր հավանություն է տվել որոշման նախագծին: Ֆինանսավորումը կուղղվի հետևյալ ծառայությունների տրամադրմանը` շտապօգնության ծառայություններ, հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնություն, սոցիալապես անապահով և հատուկ խմբերի անձանց տրամադրվող ծառայություններ, փոխպատվաստման ծառայություններ, ինֆեկցիոն ծառայություններ: Ներկայացվել է նաև պետպատվերով սպասարկվող […]
23:30 15.05.2024
Մելանոման ավելի տարածված է մեծահասակների մոտ, բայց կարող է հայտնաբերվել նաև երեխաների մոտ: Մաշկաբան Մարիա Բորոդինան նշել է՝ մելանոման մաշկի քաղցկեղի մի տեսակ է, որի առաջացումը կախված է բազմաթիվ գործոններից։ Այն հազվադեպ է հանդիպում մինչև 20 տարեկան երիտասարդների մոտ, ավելի հազվադեպ՝ փոքր երեխաների մոտ։ Նա ասել է, որ մեծահասակների և երեխաների մոտ մելանոմայի ռիսկի գործոնները […]
23:06 15.05.2024
Վախը մարմնի ռեֆլեքսային ռեակցիան է արտաքին գրգռիչին, որը հոգեկանն ընկալում է որպես վտանգ։ Օրգանիզմի այս հատկանիշը թույլ է տալիս մարդուն հավաքվել և փրկել իրեն դժվարին իրավիճակներում։ Բայց երբեմն սարսափը կարող է հանգեցնել առողջության համար տհաճ հետևանքների, այդ թվում՝ սրտի կաթվածի և շաքարախտի, «Իզվեստիա»-ին ասել է նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան: Նա նշել է, որ սարսափը հաճախ նույնացվում […]
22:34 15.05.2024
Չորեքշաբթի օրը մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեռ գտնվում է վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Մատուշ Շութայ-Էշտոկը։ «Մահափորձի ժամանակ հարձակվողը հինգ կրակոց է արձակել, վարչապետի վիճակը ծայրահեղ ծանր է, նա դեռ վիրահատական սեղանին է»,- լրագրողներին ասել է Շութայ-Էշտոկը։
18:22 15.05.2024
«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում. միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ՝ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի […]
13:05 15.05.2024
Առողջապահության նախարարության և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագիրն արժանացել է Դիաբետի համաշխարհային հիմնադրամի դրամաշնորհին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում շաքարային դիաբետի ռազմավարության իրականացմանն ու դիաբետով պայմանավորված կուրության կանխարգելմանը: «Հայաստանում դիաբետի ազգային ռազմավարության իրականացում և կուրության կանխարգելում» ծրագրի շրջանակներում Երևանում և բոլոր մարզերում, առաջնային օղակում 2024-2027 թվականներին կիրականացվեն ակնային զննումներ, աչքի լազերային բուժում, առաջին անգամ […]
20:32 14.05.2024
Էրեկտիլ դիսֆունկցիան սրտանոթային հիվանդության վաղ նախազգուշացնող նշանն է: Նման աննկատ ախտանիշի մասին զգուշացրել է ընդհանուր պրակտիկանտ Հիլարի Ջոնսը, գրում է The Sun-ը։ Ջոնսի խոսքով՝ էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում սրտի կաթվածի վտանգը կրկնապատկվում է։ «Ահա թե ինչու է կարևոր իմանալ էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառը»,- ընդգծել է բժիշկը։ Թերապևտը բացատրել է, որ սրտի և անոթային հիվանդությունների զարգացմամբ նախ սկսվում […]
20:13 14.05.2024
COVID-19 շտամների նոր խումբը, որը կոչվում է FLiRT, Omicron շտամի ածանցյալն է: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Վիկուլովը։ Ավելի վաղ Fox 5-ը հայտնել էր, որ, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ԱՄՆ-ում տարածվում է նոր տեսակի կորոնավիրուսի շտամների նոր խումբ, որը կոչվում է FLiRT: Դրանից գերակշռող շտամը KP.2-ն է, […]
14:51 14.05.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթ» միջոցառմանը: Այն համախմբել է տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, մասնագետների և ներդրողների: Նախարարը բանախոսել է «Առողջապահության առաջնորդների ֆորումին», որի մասնակիցները կիսվել են իրենց երկրներում առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումներով և հեռանկարներով, նորարարության խթանմանն ուղղված աշխատանքներով և մարտահրավերները դիմակայելու փորձով: Անահիտ Ավանեսյանը […]