23:16 06.05.2024
Թեյը չի ազդում քաշի կորստի վրա և չի նվազեցնում ենթամաշկային ճարպի ծավալը, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում ցրել է օգտակար ըմպելիքի մասին տարածված միֆը։ Լազուրենկոն նշել է, որ թեյը հակաօքսիդանտների, B խմբի վիտամինների և միկրոտարրերի յուրահատուկ աղբյուր է։ Բացի այդ, թեյը աշխուժացնում է և օգնում ներքին օրգաններին ավելի արդյունավետ կերպով հեռացնել […]
18:12 06.05.2024
Առողջապահության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագորակցությամբ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց է կազմակերպվել տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար։ Դասընթացը կայացել է Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ 2-րդ» ծրագրի շրջանակներում։ Նպատակը էթիկայի հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր։ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամները ներկայացրել […]
15:19 06.05.2024
Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է: Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 […]
14:48 06.05.2024
Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի, նրանցից երեքը երեխաներ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Ըստ օպերատիվ տվյալների՝ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ուկրաինացի ազգայնականների հարձակման հետևանքով տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա»,- ասել է Կուզնեցովը։
00:02 05.05.2024
Բրիտանացի բժիշկ Մայքլ Մոսլիի խոսքով՝ տարեց մարդիկ կարող են ամբողջ տարին վիտամին D-ի հավելումներ ընդունել։ Այս նյութն օգնում է կանխարգելել հաստ աղիքի քաղցկեղը և դեմենցիան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բժիշկը բացատրել է, որ տաք և արևոտ կլիմայական պայմաններում ապրելիս անհրաժեշտ է վիտամին D-ի հավելումների մշտական ընդունում։ Ճիշտ սնուցումը ևս օգնում է օրգանիզմում պահպանել […]
23:12 04.05.2024
Բոստոնի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ապնոէն (քնած մարդու մոտ շնչառության պարբերական կանգ) կարող է առաջացնել ուշադրության և հիշողության վատթարացում՝ գիշերային հանգստի որակի նվազման պատճառով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի (AAN) կայքում։ Հետազոտությանը մասնակցել է 4257 մարդ։ Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ՝ պատասխանելով իրենց քնի որակի, ինչպես նաև հիշողության և մտածողության հետ կապված […]
23:50 03.05.2024
Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […]
22:35 03.05.2024
Պնդումը, թե խալերի պարբերական վնասումը հանգեցնում է մաշկի քաղցկեղի, ոչ այլ ինչ է, քան առասպել, ասում է ուռուցքաբան Սունա Իսակովան։ Բժիշկը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հերքել է տարածված թյուր կարծիքը։ Իսակովայի խոսքով՝ ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում […]
22:23 03.05.2024
Չինացի և եվրոպացի բժիշկները ապացույցներ են հայտնաբերել, որ հղիության ընթացքում պասիվ ծխելը զգալիորեն արագացնում է պտղի բջիջների ծերացումը, ինչի հետևանքով մարդու կենսաբանական տարիքը ավելանում է 0,25-0,5 տարով։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Science Advances գիտական ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք առաջին անգամ չափել ենք ծերացման մակարդակը այն մարդկանց շրջանում, ովքեր ենթարկվել են պասիվ ծխելու՝ պտղի զարգացման ընթացքում: […]
21:16 03.05.2024
Սննդային հիմնական սովորությունները ձևավորվում են մանկության տարիներին՝ ծնողների օրինակով։ Եթե ծնողները գեր են, ապա մեծ հավանականություն կա, որ նրանց երեխաները նույնպես գեր կլինեն: Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդաբան-խորհրդատու, առողջ սնուցման ոլորտի փորձագետ Քրիստինա Վոյտը։ Դիետոլոգի կարծիքով՝ հում սննդի դիետան և բուսակերությունը սարսափելի չեն, եթե աղեստամոքսային տրակտն առողջ է, և եթե մարդը բավարար քանակությամբ սպիտակուցներ, […]
17:55 03.05.2024
Սյունիքի մարզ կատարած այցը ֆրանսիացի բժիշկներն ամփոփել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումով: Լիոնի «Croix-Rousse» հիվանդանոցի բժիշկները նախարարի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները, հակամանրէային կայունության նպատակով հսկողության ուժեղացման և վարակի կանխարգելման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Անահիտ Ավանեսյանը խոսել է մարզերում առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքներից: Կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը` քննարկվել […]
08:11 03.05.2024
Սեչենովի համալսարանի ԼՕՌ բժիշկները սկսել են բուժել քթի պոլիպները մոնոկլոնալ հակամարմիններով. ազդեցությունը նկատելի է առաջին ներարկումից հետո: Մոնոկլոնալ հակամարմիններով բուժումը համարվում է համաշխարհային բժշկության վերջին ձեռքբերումը, սակայն նախկինում այն չի կիրառվել քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել են մամուլի ծառայությունից։ «Բառացիորեն առաջին ներարկումից հետո հիվանդները եկան մեզ մոտ և ասացին, որ «սա հրաշք է, ես […]
16:52 02.05.2024
Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու նպատակով շարունակվում է Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» համալսարանական հիվանդանոցում և մարզային` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության […]
09:40 02.05.2024
Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Տանանակինան «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչու է վիտամին D-ի պակասը վտանգավոր: «D վիտամինները բուսական կամ կենդանական ծագման ճարպային լուծվող միացությունների շարք են: Դրանք ներառում են խոլեկալցիֆերոլ, կոլեկալցիֆերոլ, էրգոկալցիֆերոլ և դրանց ածանցյալները: Նրանք մասնակցում են մարդու օրգանիզմի կողմից ֆոսֆորի և կալցիումի կլանմանը։ Որոշ վիտամիններ կարելի է ստանալ արևի լույսի ազդեցությունից, մնացածը […]
12:08 01.05.2024
Միջազգային կենսադեղագործական AstraZeneca ընկերությունն առաջին անգամ խոստովանել է, որ քովիդի դեմ պատվաստանյութը կարող է առաջացնել հազվագյուտ կողմնակի ազդեցություն՝ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով, գրում է Telegraph թերթը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, ընկերության դեմ խմբակային հայց է ներկայացվել, քանի որ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ ստեղծված պատվաստանյութը լուրջ վնաս է հասցրել հիվանդներին կամ նույնիսկ հանգեցրել է մահվան։ […]
16:58 30.04.2024
Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա: Իսկ գլխուղեղը, հիշողությունը, ուշադրությունը հարկավոր է մշտապես մարզել, քանի որ չկա լավ կամ վատ հիշողություն, այն լինում է մարզված, կամ՝ ոչ։ Եթե չեք մտապահում կարևոր տարեթվերը, որևէ պարզ գործողություն անելիս մոռանում եք ձեր հաջորդ քայլը կամ մտածում եք` այլևս չեք […]
10:54 30.04.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները: Ինտենսիվ թրեյնինգների նպատակն էր տեսական և գործնական պարապմունքների միջոցով բարելավել ձևավորման փուլում գտնվող թիմի մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ամրապնդել 30-հոգանոց հիմնական թիմի անդամների կլինիկական և նյութատեխնիկական (լոգիստիկ) կարողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Արտակարգ […]
10:28 30.04.2024
Ոչ մի մթերք բառացիորեն չի երիտասարդացնում մարդուն, սակայն ճիշտ սնվելը կարող է լավ վիճակում պահել օրգան-համակարգերը և դանդաղեցնել ծերացումը։ Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում խոսել է սննդաբան, առողջության ոլորտի փորձագետ Քրիստինա Ֆոյգտը։ «Պրոբիոտիկ մթերքները, ինչպիսիք են ֆերմենտացված պանիրը (երեք ամսական կամ ավելի), օգտակար են: Ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ […]
23:38 29.04.2024
Ծխելը արյան անոթները քայքայող գլխավոր գործոններից մեկն է, զգուշացրել է թերապևտ Իրինա Բարանովան։ Բժիշկը պատմել է «Ռոսիյսկայա գազետա»-ին, թե ինչպես է այս վատ սովորությունը վնասում միլիոնավոր մարդկանց առողջությունը։ Վնասակար յուղոտ սնունդն ու ծխելը անոթների քայքայման հիմնական հրահրող գործոններն են, հայտարարել է թերապևտը։ Նա նշել է այս գործոնները որպես սրտի հիվանդության պատճառ: Նրա խոսքով՝ նիկոտինն ու […]
23:14 29.04.2024
Ատամները լվանալիս պետք է հետևել մի շարք՝ երբեմն աննկատ, բայց շատ կարևոր կանոնների, ասել է ատամնաբույժ Վլադիմիր Լոսևը։ Նա այս մասին խոսել է NEWS.ru-ի հետ զրույցում։ Մասնագետի խոսքով՝ խոզանակի գլուխը պետք է դնել 45 աստիճան անկյան տակ, իսկ մաքրումը ավելի լավ է սկսել հեռավոր ծամող ատամներից՝ աստիճանաբար շարժվելով դեպի առջևի ատամները։ «Ժամանակ տրամադրեք մաքրման գործընթացին: […]
12:34 29.04.2024
2023թ. մեկնարկած ծրագրով հարմարավետ պայմաններ կապահովվեն 4 պոլիկլինիկաներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախատեսվում է ևս 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում:
22:42 27.04.2024
Երեխան կարող է հոգեբանորեն տրավմայի ենթարկվել մորից երկար բաժանվելուց կամ ծնողներից մեկի կամ երկուսի ուշադրության պակասից, ասում է առաջատար հոգեբան Մարինա Բասմանովան: Նա Lente.ru-ի հետ զրույցում նշել է երեխաների մոտ նմանատիպ խնդիրների այս և մի քանի այլ պատճառներ: Բասմանովան նախազգուշացրել է, որ երեխայի մոտ կարող է առաջանալ մերժման տրավմա, եթե նա վաղ մանկության շրջանում չստանա […]
22:23 27.04.2024
Որոշ մթերքներ կարող են դրական ազդեցություն ունենալ տեսողության վրա, քանի որ դրանք պարունակում են վիտամիններ և միկրոտարրեր, որոնք մասնակցում են նյութափոխանակության գործընթացներին և բարելավում են արյան շրջանառությունը և աչքերի սնուցումը: Ակնաբույժ Սվետլանա Միրգորոդսկայան Գազետա.Ru-ին պատմել են, թե որոնք են այդ մթերքները: Նրա խոսքով, տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, […]
20:45 27.04.2024
Մեկ անձի համար խորովածի մեկ բաժինը չպետք է լինի 150 գրամից ավելի, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել, «ՌԻԱ Նովոստիին» ասել է առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։ «Մեկ անձի համար շիշ խորովածը չպետք է լինի ավելի քան 150 գրամ, և որքան ճարպոտ է միսը, այնքան քիչ կարելի է ուտել […]
09:00 27.04.2024
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Հետազոտությունը հրապարակվել է Alzheimer’s & Dementia (A&D) գիտական ամսագրում: Դեմենսիան ընդհանուր տերմին է մտավոր ունակությունների անկման համար: Հիվանդությունը կապված է հիշողության, բանականության և մտավոր այլ գործառույթների վատթարացման հետ։ Վերլուծության համար հեղինակներն օգտագործել են 1960 թվականին […]
23:51 26.04.2024
Տապակած սնունդ հաճախակի օգտագործելը կարող է հանգեցնել առողջության համար տխուր հետեւանքների, ասել է թերապեւտ Վիկտորյա Իվանովան։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում խոսել է այդ թեմայի մասին։ Բժիշկը պարզաբանել է, որ տապակելու համար օգտագործվող զտված յուղը մեծ քանակությամբ անօգուտ ճարպեր է պարունակում։ Նման ճարպերը, նրա խոսքով, վնասում են արյունատար անոթները և սիրտը, ավելացնում են ճաշատեսակի կալորիականությունը։ Նման […]
21:27 26.04.2024
Օդի ախտահանման նոր տեխնոլոգիան կարող է կանխել հերթական համաճարակը. այս մասին հայտնում է Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական միությունը (ESCMID): Ուլտրամանուշակագույն լույսի հակաբակտերիալ և հակավիրուսային ակտիվությունը հայտնի է 1940-ական թվականներից։ Այն լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, սակայն ախտահանումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ սենյակում մարդ չկա. ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար։ […]
11:32 26.04.2024
Դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ, կապույտ հազ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, վիրուսային հեպատիտ Բ, մենինգիտներ և թոքաբորբեր` պայմանավորված պնևմակոկային և հեմոֆիլուսային Բ տիպի վարակներով, ռոտավիրուսային վարակներ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, մենինգակոկային վարակ, վիրուսային հեպատիտ Ա, տուլարեմիա, սեզոնային գրիպ. այս հիվանդություններից պաշտպանելու համար են Պատվաստումների ազգային օրացույցով Հայաստանում կատարվում պատվաստումներ: Պատվաստումներն անհրաժեշտ են. կանխարգելելու հիվանդությունը կանխարգելելու մահը […]