23:00 05.08.2021
Մարդկությունը մտել է «իրական վտանգի ժամանակաշրջան», և կորոնավիրուսի դեմ պայքարի բազմաթիվ նվաճումներ այժմ «ենթարկվում են էրոզիայի»: Այս մասին Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ ԱՀԿ-ի ՝ հոկտեմբերի 11-ին հրապարակված տվյալների համաձայն ՝ համաճարակի ընթացքում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 200 միլիոնը: […]
20:00 05.08.2021
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքերով՝ այս փուլում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80% -ի մոտ վիրուսի «Դելտա» շտամներն են, այդ թվում՝ կան «Դելտա պլյուսի» դեպքեր: Հաղորդում է aliq.ge-ն։ «Դելտա պլյուսը» լաբորատոր հաստատվել է 10-ից ավելի անձի մոտ: Թբիլիսիի և Բաթումի գրեթե բոլոր դեպքերը «Դելտա» շտամով են։ Երկրում վարակվածների շուրջ 80%-ի մոտ […]
19:20 05.08.2021
Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Երեք շաբաթը մեկ անգամ թարմացվող ցանկի համաձայն՝ Թուրքիան նախկինի պես հայտնվել է «կարմիր ցուցակում»։ Այս խմբում տեղ գտած երկրներից ժամանող քաղաքացիները Մեծ Բրիտանիայում պարտադիր տասնօրյա կարանտին պիտի անցնեն։ Թուրքիան «կարմիր ցուցակում» հայտնվել է մայիսի 12-ին […]
18:47 05.08.2021
Միացյալ Թագավորությունը, համաճարակաբանական իրավիճակը հաշվի առնելով, օգոստոսի 8-ից Վրաստանը կներառի «կարմիր երկրների» ցուցակում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Այս կանոնակարգը նշանակում է, որ Վրաստանից Մեծ Բրիտանիա մեկնող յուրաքանչյուր անձ ստիպված կլինի անցնել 10-օրյա կարանտին:
18:11 05.08.2021
Ուռուցքաբանության վաղ ախտորոշման ռոբոտային օնկոդիագնոստիկ համալիրը մշակվել է Նովգորոդի պետական համալսարանի (НовГУ) Էլեկտրոնային նախատիպերի ինժեներական կենտրոնի (ICRP) մասնագետների կողմից: Տեղեկացրել է «Իզվեստիա» -ն: Համալիրը հատուկ ծրագիր ունեցող համակարգիչ է, մանրադիտակ, ճնշման և զարկերակի չափման սարք: Դրանում միացված են արյան մեջ շաքարի առկայությունը որոշող սարք և Helicobacter-ի փորձարկում կատարող սարք: «Բոլոր անալիզները կատարվում են առանց որևէ […]
12:19 05.08.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների շրջանում կորոնավիրուսի դրական թեստերի օրական քանակի ռեկորդ է գրանցվել, ասված է Օլիմպիադայի կազմկոմիտեի կայքում: Այսպիսով, վարակ է հայտնաբերվել ևս 31 մարդու մոտ: Տոկիոյի Օլիմպիական խաղերում COVID-19 վարակվածների ընդհանուր թիվը հասել է 353-ի: Նշվում է, որ Հունաստանի հավաքականի սինքրոն լողորդների շրջանում, դրական թեստով ախտորոշվածների թիվը հասել է 6-ի: Մեկ օր առաջ Խաղերում […]
11:01 05.08.2021
Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն` առողջացած, 4632-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 372 405 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Ունենք 179 առողջացած, […]
22:00 04.08.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է այն հարցը, թե որքանով կարող է Հարավային Ամերիկայում տարածում ստացած կորոնավիրուսի «լյամբդա» շտամն ավելի վարակիչ լինել, քան կորոնավիրուսի մյուս շտամները, ասել է Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: «Դելտա շտամը մտահոգություն է առաջացնում, բայց կան նաև այլ շտամներ, որոնք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում ՝ «լյամբդա» շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել […]
21:03 04.08.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ պատվաստվել է Pfizer պատվաստանյութով: «Այո, ես մայիսի 31-ին Pfizer պատվաստանյութի մեկ չափաբաժին եմ ստացել», – ասել է Մակրոնը՝ Instagram-ում պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Դեկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով։
17:55 04.08.2021
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին COVID-19 գլոբալ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար: Համավարակի հերթական ալիքին դիմակայելու նպատակով զանգվածային պատվաստումները կարևոր դեր ունեն մեր երկրի օրակարգում և առհասարակ` աշխարհում: 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստանին նվիրաբերելու Ֆրանսիայի կառավարության որոշումը վերստին վկայում է հայ-ֆրանսիական ամուր […]
16:38 04.08.2021
Պատվաստումային շարժական կայաններում հերթագրումը հնարավոր է նաև էլեկտրոնային համակարգի միջոցով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ Earlyone բջջային հավելվածի օգնությամբ: Հավելվածը ներդրվել է առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի և Earlyone-ի համագործակցության արդյունքում»,- տեղեկացնում է ՀՀ առողջապահության […]
15:03 04.08.2021
ԵԱՏՄ երկրներում կիրառվող «Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածի օգտագործման հետ կապված փոփոխությունների վերաբերյալ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան առցանց քննարկում է տեղի ունեցել։ Հարցուպատասխանի ձևաչափով ևս մեկ անգամ ներկայացվել է հավելվածի ներբեռնման կարգը, խոսվել դրա կարևորությունից և ներկայացվել այն փոփոխությունները, որոնք կիրառվելու են սեպտեմբերի 1-ից ԵԱՏՄ երկրներով ճանապարհորդելիս։ «Սեպտեմբերի 1-ից հավելվածը պարտադիր կդառնա ևս մի շարք երկրների՝ Ադրբեջանի, […]
13:13 04.08.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 29 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի կայքէջից: Դրական թեստեր անցածների թվում են չորս մարզիկ, մնացածը կապալառուների ներկայացուցիչներ են, անձնակազմ և կամավորներ: Հուլիսի սկզբից 2020-ի խաղերում ներգրավված անձանց շրջանում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 327-ի: Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, հայտնաբերվել […]
11:01 04.08.2021
Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 993 դեպք, որոնցից 220 438-ն` առողջացած, 4625-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 364 854 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Ունենք 149 առողջացած, […]
19:40 03.08.2021
Oգոստոսի վերջին Վրաստանում «Դելտա» տարբերակը գերիշխող կլինի, անխուսափելի գործընթաց է, ասել է վրաց ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Կուլումբեգովի խոսքերով՝ երկիրը կանգնած է սահմանափակումների գործարկման առջև: «Կարծում եմ, որ առկա թվերով անհրաժեշտ է կառավարել համաճարակը մեր նման երկրի համար, որտեղ խոցելի բնակչության մեծ մասը պատվաստված չէ: Որպես բժիշկ, փորձագետ, ես անհրաժեշտ եմ համարում ներդնել […]
19:21 03.08.2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների հաշվետվությունն այն մասին, որ կորոնավիրուսի արտահոսքը տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայից, հիմնված է ստի և փաստերի խեղաթյուրման վրա: Պեկինը հանդես է գալիս ամերիկացի կոնգրեսականների՝ Չինաստանը հեղինակազրկելու փորձերի դեմ: Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Ավելի վաղ Hill պարբերականը, հղում անելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանրապետական կոնգրեսականների տվյալների վրա, որոնք կորոնավիրուսի […]
16:15 03.08.2021
Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր՝ քիչ առաջ, տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այս մասին գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, նրան […]
13:33 03.08.2021
Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար: «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ […]
13:22 03.08.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրի մեջ:
11:02 03.08.2021
Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 713 դեպք, որոնցից 220 289-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 357 957 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 237 նոր դեպք: Ունենք 156 առողջացած, […]
10:50 03.08.2021
Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ COVID-19- ի ախտանիշները հիվանդների ավելի քան 70% -ի մոտ պահպանվում են մի քանի ամիս: Ամենից հաճախ հիվանդները բողոքում էին հոգնածությունից (հետազոտության մասնակիցների մոտ 40%-ը հայտնել է այս ախտանիշի մասին), շնչահեղձությունից (36%) և քնի խանգարումներից (29%): Կենտրոնանալու անկարողությունը («գլխի մշուշ», մոտ 25%), դեպրեսիան, անհանգստությունը, ընդհանուր ցավը և անհանգստությունը (յուրաքանչյուրը […]
20:32 02.08.2021
Աշխարհում օգտագործված պատվաստանյութերի չափաբաժինների քանակը գերազանցել է 4.1 միլիարդը: Համապատասխան տվյալները տարածում է Bloomberg պարբերականը: Կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է 180 երկրում, օրական պատվաստվում է 40 մլն մարդ: Այս պահին օգտագործվող պատվաստանյութերի քանակը բավական է մոլորակի բնակչության 16.7%-ին՝ երկու չափաբաժին պատվաստելու համար: Ամենաշատ պատվաստանյութ օգտագործվել է Չինաստանում՝ 1.63 մլրդ։ Չինաստանին հաջորդում է ԵՄ-ը՝ 470 մլն […]
13:15 02.08.2021
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն: Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
12:41 02.08.2021
Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամի դեմ նոր սահմանափակումներ են մտցրել. հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առանց պատվաստման հավաստագրի կամ Covid-19-ի թեստի բացասական պատասխանի եվրոպացիները չեն կարող մասնակցել մշակութային, սպորտային, սոցիալական միջոցառումների: Ֆրանսիայում օգոստոսի 9-ից ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն, որը պարտադիր կդարձնի առողջության անձնագիրը սրճարան այցելող, ինքնաթիռով կամ գնացքով երթևեկող քաղաքացիների համար: Մինչ […]
11:00 02.08.2021
Հուլիսի 02-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 476 դեպք, որոնցից 220 133-ն` առողջացած, 4621-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 350 559 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք: Ունենք 147 առողջացած […]
10:05 02.08.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ` կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։ Հիշեցում. ✅ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
21:30 01.08.2021
Բոստոնի Հյուսիս-Արևելյան համալսարանի մասնագետները աշխատանքներ են տանում, այսպես կոչված, «ռոբոտ ձեռքերի» կատարելագործման ուղղությամբ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս այդ ձեռքերին տեղաշարժել հեշտ ջարդվող առարկաները: Գիտնականները ենթադրում են, որ ռոբոտ ձեռքերը ապագայում վիրաբույժներին հնարավորություն կտան հեռահար վիրահատություններ կատարել: Այս մասին հայտնում է TechXplore.com -ը: Հյուսիս-Արևելյան համալսարանի ծրագիրը նպատակ ունի հեռակառավարմամբ աշխատող «ռոբոտ ձեռքեր» ստեղծել: Գիտնականներն ուզում […]
20:40 01.08.2021
Նորվեգացի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսը հինգ անգամ մեծացնում է հիշողության երկարատև խնդիրների զարգացման հավանականությունը, նույնիսկ հիվանդությունը հաղթահարելուց ութ ամիս անց: Այս մասին հայտնում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով JAMA Network Open գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունների արդյունքները։: «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակված ու վերականգնումից նույնիսկ ութ ամիս անց հիշողության խնդիրներն ավելի հաճախ են հայտնվում, քան […]
19:00 01.08.2021
ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը Էնթոնի Ֆաուչին չի կարծում, որ երկրին նոր լոքդաուն է սպասվում ՝ դելտա շտամի տարածմամբ պայմանավորված, բայց շեշտել, որ վարակների հետ կապված իրավիճակը «կվատթարանա»: «Չեմ կարծում, որ մենք նոր արգելափակումներ կգնանք: Ես կարծում եմ, որ մենք ունենք բավականաչափ պատվաստված մարդիկ երկրում, չնայած այն դեռևս բավարար չէ բռնկումները ճնշելու համար, որպեսզի չհայտվենք այն իրավիճակում, […]
14:40 01.08.2021
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի 22․804 դեպք, հաղորդում է վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ընդամենը մեկ օրում կորոնավիրուսային բարդությունների հետևանքով 789 մարդ մահացել, 17․271 մարդ ապաքինվել: Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 6․288․677, համաճարակի սկզբից գրանցվել է մահվան 159․352 դեպք, ապաքինվել է 5․625․890 մարդ: Հուլիսի 30 -ին ՌԴ […]