14:20 01.08.2021
Ըստ առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի, առաջիկա մեկ շաբաթը կարևոր է լինելու սահմանափակումների որոշման առումով: Հաղորդում է jnews.ge-ն։ Ինչպես հայտնել է Գաբունիան՝ սահմանափակումների մասին խոսք կլինի համաճարակային իրավիճակի որոշակի ծայրահեղական ցուցանիշի դեպքում: «Կարծում եմ, որ առայժմ ամենակարևորը գոյություն ունեցող կանոնների պահպանումն է և պատվաստումների անհապաղ իրականացումը: Մենք պետք է հետևենք իրադարձությունների զարգացման տեմպերին: Մինչև 8 հազար […]
12:15 01.08.2021
Հուլիսի 31-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 379 քաղաքացու հետազոտություն, որից 963-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
12:10 01.08.2021
Օգոստոսի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 654 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը։ Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1319 մարդ, մահացել է 33 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 422 188, ապաքինվել է 384 712 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 853: Վերջին […]
11:30 01.08.2021
Իսրայելում այսօրվանից սկսվել է 60 -ից բարձր տարիքի քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափով պատվաստելու գործընթացը: Պատվաստումը տեղի է ունենում հիվանդության դեպքերի թվի աճի ֆոնին: Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ապրիլ ամսից սկսած առաջին անգամ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը գերազանցել է 200 -ը: Մեկ օր առաջ վարչապետը հայտարարել է, որ տարեց քաղաքացիներին Pfizer պատվաստանյութի երրորդ […]
22:39 31.07.2021
Միայն այս դեպքում կարելի է վերահսկել ավելացվող շաքարի քանակը, ինչպես նաև վստահ լինել, որ քաղցրավենիքում քիմիական հավելումներ չկան:
19:47 31.07.2021
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ կլինիկական սեկտորում մոբիլիզացված է մինչև 7 հազար հիվանդատեղ, որից մինչ 6 հազարը զբաղված է: Նրա խոսքով՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվում է մինչև 1200 բուժառու, ինչը պահանջում է ուշադրություն: Հաղորդում է jnews.ge-ն։ «Իհարկե, մենք Առողջապահության նախարարությունում աշխատում ենք հիվանդատեղերի մոբիլիզացման ուղղությամբ: Այսօր առողջապահական համակարգում բուժվում է ավելի քան 31 հազար […]
17:47 31.07.2021
The New York Times- ի հաշվարկով Վրաստանը նախորդ շաբաթ աշխարհում զբաղեցրել է 9 -րդ տեղը ՝ 100․000 բնակչի հաշվով կորոնավիրուսային դեպքերի թվով: Այս մասին գրում է Aliq Media-ն։ Ըստ ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցի՝ վերջին յոթ օրվա ընթացքում Վրաստանում վարակի նոր դեպքերի թիվը միջինում կազմում է 2,496, ինչը նշանակում է 67 նոր դեպք 100․000 բնակչության հաշվով: Այս […]
15:12 31.07.2021
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների` 7-13 տարեկան 1600 երեխայի համար` պետության կողմից կազմակերպված թվով 6 ճամբարում: Առողջապահության նախարարության աշխատակազմի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի», «Առողջապահության ազգային ինստիտուտի» մասնագետները, կամավորներ այցելել են երեխաներին, զրուցել առողջ սնվելու, ընդհանուր հիգիենայի, […]
11:02 31.07.2021
Հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 110 դեպք, որոնցից 219 864-ն` առողջացած, 4614-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 340 258 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6251 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Ունենք 163 առողջացած […]
23:28 30.07.2021
Կորոնավիրուսի դելտա շտամ է հայտնաբերվել 132 երկրում, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: ԱՀԿ-ն չի արձանագրել COVID-ի դելտա շտամի մահացության բարձր մակարդակ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Կերկխովան հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Անշուշտ, կորոնավիրուսի դելտա տարբերակը մեզ մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այն ավելի […]
21:58 30.07.2021
Աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռքբերումները սպառնալիքի տակ են, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից հինգում COVID-19-ի հիվանդությունների թիվը վերջին չորս շաբաթվա ընթացքում աճել է 80 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է։ Աֆրիկայում մահացությունն աճել է 80 տոկոսով»,- հստակեցրել է ԱՀԿ ղեկավարը։ Նրա խոսքով ՝ դա կապված է այն բանի […]
17:48 30.07.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) առաքելության անդամներին՝ Հիմնադրամի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհի շրջանակներում մեկնարկած ծրագրերը:
11:02 30.07.2021
Հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 867 դեպք, որոնցից 219 701-ն` առողջացած, 4608-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4437 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 334 007 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5900 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 264 նոր դեպք: Ունենք 199 առողջացած […]
20:45 29.07.2021
Թբիլիսիի մեծահասակների հանրապետական հիվանդանոցը սկսել է ընդունել կորոնավիրուսով հիվանդ երեխաների` կորոնավիրուսային վարակի աճի և այլ հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով: Հաղորդում է Aliq Media-ն։ Երկրում արդեն շրջանառվում է «դելտա» շտամը: Վարակվածների շուրջ 50% -ի մոտ վարակի նոր տեսակն է: Առողջապահության համակարգը մոբիլիզացված է: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները միևնույն ժամանակ կարծում են, որ նոր լոքդաունը լուծման տարբերակ չէ, […]
18:42 29.07.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 196 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակում է worldometers պարբերականը: Վերը նշված վիճակագրության համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,2 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 178 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 14․4 միլիոն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման […]
12:53 29.07.2021
Լիտվան Հայաստանին 27 հազար չափաբաժին պատվաստանյութ կնվիրաբերի: Այս մասին այսօր խոսվել է կառավարության նիստում: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ Հայաստանն օգտվում է «Քովաքս» հարթակից, սակայն այդ ծրագիրը հաշվարկված է բնակչության 10-15 տոկոսի համար: Մյուսներին ևս ապահովելու համար պետք է օգտվել և՛ նվիրատվություններից, և՛ գնել պատվաստանյութ: Կառավարությունը գումար կհատկացնի՝ համապատասխան վերաբաշխում կատարելով բյուջեում: […]
11:01 29.07.2021
Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 603 դեպք, որոնցից 219 502-ն` առողջացած, 4604-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4378 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 328 107 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք: Ունենք 123 առողջացած […]
20:00 28.07.2021
Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերությունը: Մասնավորապես, Լիտվայի կառավարությունը հուլիսի 28-ին հաստատել է Հայաստանին 27 հազար 500 դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու որոշումը: Ուկրաինային և Մոլդովային կուղարկվի համապատասխանաբար 131 հազար և 26 հազար 500 դեղաչափ:
19:13 28.07.2021
Ֆրանսիայում սանիտարական իրավիճակը շարունակում է վատթարանալ, կորոնավիրուսի դեպքերի օրական աճը ավելի քան 19 հազար է։ «Ռիա Նովոստիի» հաղորդմամբ՝ ասել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը: «Մենք նախարարների խորհրդում քննարկեցինք սանիտարական իրավիճակը, որը շարունակում է վատթարանալ և մտահոգիչ է»,- չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Գաբրիել Ատտալը: Նա նշել է, որ անցած օրվա ընթացքում […]
18:40 28.07.2021
Առողջապահության նախարարի հրամանով Վրաստանի կլինիկաներում դադարեցվել են պլանային բոլոր վիրահատությունները (բացառությամբ անհետաձգելի վիրահատությունների): Էկատերինե Տիկարաձեի խոսքերով՝ հրամանագիրն արդեն ստորագրվել է: Կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճի պատճառով մահճակալների ֆոնդը մոբիլիզացվում է:
17:16 28.07.2021
Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի անցկացվում է հուլիսի 28-ին` ի պատիվ Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրվա: Օրվա նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը վիրուսային հեպատիտի գլոբալ բեռի վերաբերյալ` միավորելով աշխարհը հեպատիտի դեմ պայքարի շուրջ, քանի որ յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ մարդ է մահանում […]
11:01 28.07.2021
Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 370 դեպք, որոնցից 219 379 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4278 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 322 177 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Ունենք 99 […]
09:52 28.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ անցած շաբաթ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում աճել է 8 տոկոսով։ Այսպիսով՝ հայտնաբերվել է ավելի քան 3․8 մլն նոր դեպք։ Մահվան ելքով դեպքերի թիվն աճել է 21 տոկոսով․ մեկ շաբաթում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է ավելի քան 69 հազար մարդ։ Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում պանդեմիայի մեկնարկից ի վեր գրանցվել է […]
22:33 27.07.2021
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում։ Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: «COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ աջակցությունից բացի, Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ տրամադրելով պատվաստանյութեր և նպաստելով երկրի առողջապահության ոլորտի ամրապնդմանը: «Համերաշխություն հանուն առողջության» ԵՄ նախաձեռնության […]
20:48 27.07.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության ապահովագրությունը Հայաստանում: Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառմանը: Այն կազմակերպվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ ջանքերով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային […]
18:36 27.07.2021
«ԵՄ-ում չափահաս բնակչության 70 տոկոսը պատվաստվել է առնվազն առաջին դոզայով»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նրա խոսքերով՝ 18 տարեկանից բարձր անձանց թիվը, որոնք արդեն երկու անգամ պատվաստվել են ԵՄ-ում կազմում է 57 %: Ըստ Euronews-ի՝ վերջին շաբաթներին կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է՝ պայմանավորված «Դելտա» շտամով: Համաձայն ԱՀԿ Եվրոպայի գրասենյակի՝ Հիվանդությունների կանխարգելման և […]
18:23 27.07.2021
Շիրակի մարզում ապրիլ ամսից մինչ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12 հազար մարդ: Պատվաստման ցուցանիշները և մարզում կորոնավիրուսի տարածման տեմպերն են այսօր ներկայացրել մասնագետները: Հիվանդացության քիչ տեմպերով, այնուամենայնիվ, աճ գրանցվում է: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ աշնան կեսին Հանրապետությունում սպասվում է կորոնավիրուսի 4-րդ ալիքը, որը նախորդներից առանձնանում է սրանով, որ շրջանառվում են վիրուսի նոր, ավելի վարակիչ շտամներ: […]
15:43 27.07.2021
ՀՀ ԱՆ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում առաջին անգամ ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում է կատարվել, 2 հիվանդները Աֆրիկայից են, գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից լուսանկարներ հրապարակել։
15:21 27.07.2021
Այսօր վերաբացեցինք Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում` առանձին մուտքով: Մասնաշենքն արդիականացվել է և […]