TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Կոլումբիայում 110 մահացած մարդիկ «պատվաստվել են» կորոնավիրուսի դեմ

12:19 05.06.2021

Կոլումբիայում 120 տարեկանից բարձր 328 մարդ մուտքագրվել է պատվաստումների առաջնահերթ բազա, չնայած երկրում այդ տարիքի անձանց վերաբերյալ տվյալներ չկան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում կատարելով պատվաստումների ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ երկրի գլխավոր վերահսկիչ մարմնի զեկույցին: Փորձագետները պարզել են, որ մինչև 60 տարեկան 1,669 մարդ է պատվաստվել է․ նրանք առողջապահական ոլորտի մասնագետներ չեն, […]

̰
Արգենտինան Sputnik V-ի արտադրություն է սկսում

11:54 05.06.2021

Արգենտինայում սկսվել է հակակորոնավիրուսային ռուսական Sputnik V պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին Twitter- ում հայտնել է երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ պատվաստանյութի արտադրությամբ զբաղվում էր Richmond դեղագործական ընկերությունը: Արգենտինայի ղեկավարը և նրա մի շարք գործընկերներ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ուղիղ հեռարձակմամբ հետևել են արտադրության մեկնարկին։ Հաղորդվում է, որ Sputnik V- ն […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք

11:01 05.06.2021

Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223143 դեպք, որոնցից 214268-ն` առողջացած, 4454-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1099797 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ունենք 209 առողջացած և 2 մահվան դեպք: Նախորդ […]

̰
Եթե ​​ԱՀԿ-ն հաստատի պատվաստանյութերի օգտագործումը 12 տարեկանից բարձր անձանց համար, մենք ևս կարող ենք այն թույլ տալ. Գամկրելիձե

20:48 04.06.2021

Ըստ Վրաստանի  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի, եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատի պատվաստանյութերի օգտագործումը 12 տարեկանից բարձր երեխաների շրջանում, ապա Վրաստանում նույնպես կարող է իջեցվել տարիքային սահմանը: Նրա հայտարարությամբ, ճիշտ է, երեխաների մոտ վիրուսը մեղմ է ընթանում, բայց նրանք ակտիվ տարածողներ են: «Դուք գիտեք, որ մինչ այժմ ԱՄՆ սննդի և դեղամիջոցների գործակալությունը «Pfizer»-ի […]

̰
Քննարկվել են զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները

20:35 04.06.2021

Հունիսի 3-ին և 4-ին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Սահակ Օհանյանը հանդիպումներ է անցկացրել ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների անձնակազմի հետ։   Քննարկվել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքն ու առաջիկա անելիքները։ Ռազմաբժշկական վարչության պետը հանդիպումներում կարևորել է հակակորոնավիրուսային պատվաստումների իրականացման գործընթացը, ընդգծել, որ պատվաստումն ապահովագրում է […]

̰
ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ պատվաստանյութը կիսելու է նաև Վրաստանի հետ

20:30 04.06.2021

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության տեղեկատվությամբ` նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ պատվաստանյութը կիսելու է նաև Վրաստանի հետ: Ըստ հայտարարության` սա ևս մեկ անգամ ցույց է տալիս երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերությունը: Հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանին հատկացված պատվաստանյութի քանակը հայտնի կդառնա, երբ կորոշվեն նյութատեխնիկական, կարգավորիչ և նմանատիպ այլ հարցեր: Ինչպես հայտնի […]

̰
Վրաստանի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր

19:57 04.06.2021

Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Արբայթեր-Սամարիթեր-Բունդիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Միասին մենք կարող ենք. Համագործակցություն Վրաստանի և Հայաստանի միջև՝ արտակարգ իրավիճակներում»․ նախագծի հիմնական նպատակն է բարելավել աղետների ռիսկի կառավարման համակարգը, ստեղծել զարգացման հնարավորություններ և միջսահմանային համագործակցության մեխանիզմներ: Համաձայնագիրը կնպաստի միջսահմանային համագործակցությանը և […]

̰
«Ռուսաստանի իշխանությունները ոչ մեկին չեն ստիպի պատվաստվել կորոնավիրուսի դեմ»․ Պուտին

19:19 04.06.2021

Ռուսաստանի իշխանությունները ոչ ոքի չեն ստիպի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց պատվաստումների կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը դեռ բավարար չէ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում: «Մենք այժմ պատրաստ ենք պատվաստանյութը տրամադրել բոլոր ցանկացողներին: Մենք ոչ ոքի չենք ստիպի»,- ասել է Պուտինը` ավելացնելով, որ հնարավոր է և […]

̰
Հնդկաստանում հայտնաբերվել է պատվաստվածների համար վտանգավոր կորոնավիրուսի շտամ

15:26 04.06.2021

Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը, լրիվ կամ մասնակի պատվաստումներից հետո, վարակվել են B.1.617 SARS-CoV-2-ով, որը ներառում է երեք շտամ: Այս մասին ասվում է Դելիում գտնվող բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտի և Գենոմիկայի և ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի ուսումնասիրության մեջ: Բժիշկները Հնդկաստանում հայտնաբերել են 63 դեպք, երբ պատվաստված անձը հիվանդանում է նույն հիվանդությամբ, որը պատվաստանյութը պետք է կանխարգելեր: […]

̰
ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին

14:50 04.06.2021

ՀՀ-ում ուժը կորցրած է ճանաչվել` Սլովենիայի «Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա-որակի հսկող (մանրէաբանական), բաց թողնման հսկող, Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա-բալք արտադրող, փաթեթավորող, որակի հսկող (ֆիզիկոքիմիական)` Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա,(Սլովենիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության « 5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ; (50) պլաստիկե տարայում» դեղի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք

11:01 04.06.2021

Հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223050 դեպք, որոնցից 214059-ն` առողջացած, 4452-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1096581 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3569 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք: Ունենք 246 առողջացած և 4 մահվան դեպք: […]

̰
Համավարակի ժամանակ աճել է քաղցկեղից մահացությունների թիվը. ԱՀԿ

23:30 03.06.2021

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ քաղցկեղից մահացությունների հետ կապված իրավիճակն ավելի է վատացել: Քաղցկեղը տարեկան խլում է 2,2 միլիոն մարդու կյանք, «և համավարակի ընթացքում իրավիճակն ավելի է վատացել»: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն, գրում է ՏԱՍՍ-ը: «Նույնիսկ համավարակից առաջ ես սկսեցի United Action Against Cancer (համատեղ գործողություն քաղցկեղի […]

̰
Ինչ հետևություններ են արվել Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցածից․ անդրադարձ կառավարության նիստում

20:59 03.06.2021

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հետ կապված մեծ աղմուկ հանած դեպքին։ Մինչ իր տեսակետը հայտնելը, Նիկոլ Փաշինյանը խնդրել է առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացնել առողջապահության այդ համակարգում իրականացված աշխատանքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հունիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքում պատվաստվել է 3444 քաղաքացի

17:19 03.06.2021

Մայիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ Գավառի պոլիկլինիկայում ստացան կորոնավիրուս համավարակի դեմ պատվաստման երկրորդ չափաբաժինը: Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից` պատվաստումների գործընթացը մարզում ընթանում է բնականոն հունով: Հունիսի 2-ի դրությամբ մարզում պատվաստվել է 3444 քաղաքացի: Դրանցից 1483-ը պատվաստվել են AstraZeneca, 1497 քաղաքացի՝ Sputnik V, իսկ […]

̰
Կորոնավիրուսից մահացածները ևս կդիահերձվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

16:51 03.06.2021

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է Covid-19-ից մահացած անձանց ևս դիահերձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 68 կողմ ձայն: Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելիս ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել էր, որ երբ նոր […]

̰
Բաշար Ասադը պատվաստվել է

15:30 03.06.2021

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութով: Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 3-ին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում երկրի դեսպան Ռիադ Հադադը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Այո, պատվաստվել է»,- ասաց Հադադը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին: Սիրիացի դիվանագետը նաև ասել է, որ Sputnik V-ի առաջին խմբաքանակն արդեն առաքվել է իր երկիր: «Sputnik V-ն արդեն […]

̰
Ի՞նչ աշխատանքներ են կատարվել դատաբժշկական համակարգում․ ներկայացնում է Անահիտ Ավանեսյանը

12:58 03.06.2021

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հետ կապված աղմկալի դեպքին։ Մինչ տեղի ունեցածի վերաբերյալ իր տեսակետը հայտնելը, Նիկոլ Փաշինյանը խնդրել է առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացնել առողջապահության այդ համակարգում իրականացված աշխատանքները։ Անահիտ Ավանեսյանը նշել է որ դատաբժշկական գիտագործնական կենտրոնը մինչև 2018 թվականն ունեցել է մեկ դիահերձարան Երևանում, իսկ հիմա […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք

11:02 03.06.2021

Հունիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222978 դեպք, որոնցից 213813-ն` առողջացած, 4448-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3631 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1093012 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2856 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք: Ունենք 235 առողջացած և 2 մահվան դեպք: […]

̰
Առողջապահության նախարարի առաջին տեղակալն այցելել է Արմավիր մարզ

20:25 02.06.2021

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Փոխնախարարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ մասնակցել է մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը, հանդիպել բժշկական կենտրոնների ղեկավարների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչների հետ, քննարկել պատվաստումներին վերաբերող հարցեր: Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացով պայմանավորված առողջապահության նախարարության մշակած քաղաքականությունը, քննարկման ընթացքում խոսել հանրապետության տարածքում […]

̰
Դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն․ ԱՆ-ի պարզաբանումը

13:47 02.06.2021

Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, առողջապահության նախարարությունը հայտնում է` Ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2, +3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների […]

̰
Ռուս խաղաղապահները պատմել են ԼՂ բնակիչներին տրամադրվող հոգեբանական օգնության մասին

12:33 02.06.2021

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները ընդունելության կենտրոններում և թեժ գծով զբաղվում են Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հոգեբանական և հումանիտար օգնություն տրամադրելով: Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 2-ին, հայտարարել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի այդ, քաղաքացիների ընդունելության կենտրոնը տեղեկատվություն է հավաքում՝ անհետ կորած զինծառայողների որոնման համար, աջակցում է աշխատանքի տեղավորման հարցում և զբաղվում այլ խնդրահարույց հարցերով: Այսպիսով, ամեն օր […]

̰
«ԿորոնաՎակ» պատվաստանյութն արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն է ստացել

12:24 02.06.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային ստանդարտներին: ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ պատվաստանյութը […]

̰
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից

11:56 02.06.2021

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք

11:02 02.06.2021

Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222870 դեպք, որոնցից 213578-ն` առողջացած, 4446-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3763 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1090156 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2916 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 149 առողջացած և 1 մահվան դեպք: […]

̰
Ռուսական մշակումը կույրերին տեսնելու հնարավորություն կտա

10:09 02.06.2021

Ռուսաստանում մշակում են գլխուղեղի իմպլանտ, որը  կօգնի վերականգնել տեսողությունը: Ըստ «Իզվեստիայի», տեխնոլոգիան մշակվել է «Со-единение» խուլուհամրերի հիմնադրամի աջակցությամբ, «Сенсор-Тех» լաբորատորիայի մասնագետների կողմից: Սարքը բաղկացած կլինի երկու մասից`ներքին իմպլանտ և արտաքին տեսախցիկ` միկրոհամակարգչով: Պրոցեսորի միջոցով տեսապատկերները կվերածվեն ազդանշանների և կուղարկվեն ուղեղ: Նշվում է, որ հայրենական արտադրության սարքերը կիրառելի կլինեն տեսողությունն ամբողջությամբ կորցրած անձանց համար: Նեյրոիմպլանտի միջոցով […]

̰
ԱՆ աղեստամոքսաբանության գծով խորհրդատուն` կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին

20:36 01.06.2021

COVID-19 համավարակից մեկ տարի անց պարզ է, թե այն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: ԱՆ աղեստամոքսաբանության գծով խորհրդատու Մանիկ Գեմիլյանը խոսում է կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին:    

̰
Ցամաքային սահմանների բացմանը զուգահեռ պետք է հնարավորինս ապահով լինել վիրուսի տարածման ռիսկերից․ Գամկրելիձե

18:25 01.06.2021

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ ցամաքային սահմանների բացմանը զուգահեռ անհրաժեշտ է հնարավորինս ապահովագրվել վիրուսի տարածման ռիսկերից, գրում է «Գռուզիա Օնլայնը»:   Ըստ Գամկրելիձեի՝ համակարգող խորհուրդն այսօր լրացուցիչ առաջարկություններ է ներկայացրել երկիր մուտք գործող անձանց մոնիթորինգի և վերահսկման վերաբերյալ:   Նրա խոսքերով՝ միջոցառումները կարող են ուժի մեջ մտնել երկու շաբաթից:   «Մենք […]

̰
Չինաստանում H10N3 թռչնագրիպի շտամով մարդու վարակման դեպք է հայտնաբերվել

17:32 01.06.2021

Չինաստանի Ցզյանսու նահանգում հայտնաբերել են H10N3 թռչնագրիպի վիրուսի շտամով մարդու վարակման դեպք: Այդ մասին ասվում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հիվանդացածը 41-ամյա տղամարդ է, որն ապրում է Ցզյանսու նահանգում. ապրիլի 23-ին նրա ջերմությունը բարձրացել է և սկսել են ի հայտ գալ այլ ախտանշաններ: Ապրիլի 28-ին վիճակի վատթարացման պատճառով հիվանդին […]

̰
Առողջապահության ոլորտում հայ-ճապոնական գործակցությունը կամրապնդվի

17:18 01.06.2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ: Կողմերը բարձր են գնահատել Ճապոնիայի և Հայաստանի միջև երկարամյա գործակցությունը: Տարիների ընթացքում Ճապոնիան Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրել` ճապոնական բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներ, դեղագործական և այլ բժշկական պարագաներ, ինչը մեծ ներդրում է առողջապահական համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում: «Շնորհակալ […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

15:12 01.06.2021

Վրաստանի աշխատանքի, առողջապահության, փախստականների և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել, փոխանցում է Aliq.ge-ն։ Նախարարության հաղորդմամբ՝ նախարարն իրեն լավ է զգում, գտնվում է ինքնամեկուսացման մեջ և շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով: Նախարարության մյուս աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել նրա հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

̰
BACK_TO_TOP