TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+20.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում բատուտն օդ է բարձրացել՝ երեխաներից 2-ին նետելով տրամվայի գծերի վրա․ երեխաները ծանր վիճակում են

12:49 01.06.2021

Ռուսաստանի Բառնաուլ քաղաքում առևտրի կենտրոններից մեկի հարևանությամբ գտնվող մանկական բատուտը ուժեղ քամուց պոկվել,  օդ է բարձրացել՝  երեխաներից 2-ին նետելով տրամվայի գծերի վրա։ Մայիսի 30-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով բատուտի վրա խաղացող երեխաներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել, սակայն 3-ամյա Աննան և 4-ամյա Վիկան կենաց-մահու պայքար են մղում։ Աննան ուղեղի ցնցում և ողնաշարի կոտրվածք է […]

̰
Այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ

12:35 01.06.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալների` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք

11:02 01.06.2021

Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222778 դեպք, որոնցից 213429-ն` առողջացած, 4445-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3822 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1087240 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3280 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք: Ունենք 221 առողջացած և 7 մահվան դեպք:

̰
Իմ բացթողումն է, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին․ Ավանեսյան

10:33 01.06.2021

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելի հայրենակիցներ, երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին: Վստահեցնում […]

̰
ԱՀԿ-ն անվանումներ է տվել COVID-19-ի շտամներին

08:46 01.06.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է կորոնավիրուսի շտամներին անվանումներ տալ հունական այբուբենի տառերով։ Այս մասին հայտնում է ԱՀԿ մամուլի ծառայությունը։ Դրանք հեշտ են հիշելու և արտաբերելու համար։ Այսպիսով՝ բրիտանական շտամը (B.1.1.7) ստացել է Ալֆա անվանումը, B.1.351 շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, անվանվել է Բետա, բրազիլական P.1-ն այսուհետ կկոչվի Գամմա։ Հնդկական շտամի երկու ենթատեսակները […]

̰
Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

22:08 31.05.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ «Պատվաստվել եմ», – գրել է Մակրոնը Twitter-ում ՝ չհայտնելով, թե հատկապես որ պատվաստանյութն է օգտագործվել: Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել պատվաստվել նաև մյուսներին։ «Ինչպես ես և Բրիջիթը (Մակրոնը նախագահի կինն է), ինչպես արդեն 25 մլն ֆրանսիացիներ, եկեք պատվաստվենք, որպեսզի պաշտպանենք մեզ և մեր հարազատներին», […]

̰
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ նշում է, որ խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին

21:30 31.05.2021

Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ նշում է, որ խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին: «Հարկ է հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում, և դիակների պահման հետ […]

̰
Գիտնականները հաջողությամբ փորձարկել են քաղցկեղի բջիջները ոչնչացնող դեղամիջոց. ԶԼՄ-ներ

19:52 31.05.2021

Շոտլանդացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են դեղամիջոց, որն ունակ է ոչնչացնել քաղցկեղի բջիջները՝ առանց վնասելու առողջ հյուսվածքները, գրում է  «ՌԻԱ Նովոստի» լրատվականը՝ վկայակոչելով Evening Standard թերթին:   «Էդինբուրգի համալսարանի գիտնականները համատեղել են SeNBD քաղցկեղ սպանող փոքրիկ մոլեկուլը սննդային քիմիական բաղադրության հետ՝ չարորակ բջիջներին ստիպելու համար «կուլ տալ» այն: Ըստ Էդինբուրգի համալսարանի՝ SeNBD-ի համադրությունը սննդային քիմիական բաղադրության […]

̰
Երրորդ երկրների քաղաքացիները կկարողանան ԵՄ-ում ստանալ COVID վկայագիր

18:58 31.05.2021

  Երրորդ երկրների պատվաստված քաղաքացիները կկարողանան ԵՄ-ում ստանալ COVID վկայական, համապատասխան մեխանիզմն արդեն մշակվում է, հայտարարել է իրավական հարցերի եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը:   «Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիներին, եթե նրանք ժամանում են ԵՄ պատվաստումը հաստատող փաստաթղթով, նրանք կարող են նաև ձեռք բերել ԵՄ COVID վկայական միության տարածքում ճանապարհորդելու համար: Նման մեխանիզմ է պատրաստվում»,- ասել […]

̰
Առանց սիգարետի․ մայիսի 31-ը՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

18:28 31.05.2021

Այսօր մայիսի 31-ն է՝ առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Շատ երկրներում հակածխախոտային միջոցառումներ են անցկացվում՝ ևս մեկ անգամ ծխողներին հիշեցնելու համար, թե ինչ վնասներ ունեն սիգարետն ու դրա ծուխը։ Աշխարհում կա մոտ մեկ միլիարդ ծխող։ Հայաստանում ըստ պաշտոնական տեղեկատվության ծխում է բնակչության մոտ 52%-ը։ Հոդվածում փորձել ենք հասկանալ՝ ինչու է ծխելը վտանգավոր ու ինչպես ազատվել վնասակար […]

̰
Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում» պահվող մի քանի մասունքներ ծնողների ցանկությամբ կտեղափոխվեն այլ կենտրոն․ ԱՆ

18:18 31.05.2021

Համացանցում հայտնված տեղեկատվության վերաբերյալ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտնում է. «Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, […]

̰
ՀՀ ԱՆ-ն հայտնել է, որ Արցախյան պատերազմում զոհվածների մասին տվյալները թափանցիկ կերպով են ներկայացվում

14:33 31.05.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ բոլոր տվյալները: Այս հարցի շուրջ բողոքի ակցիա են իրականացնում պատերազմում անհետ կորածների հարազատները, որոնք երկկողմանի փակել էին Երևանի Հերացու փողոցը: Նրանք պնդում էին, որ իրենց երեխաների աճյուններն այսքան ժամանակ պահվել են սառնարաններում և իրական տվյալները չեն ներկայացվել: ՀՀ առողջապահության […]

̰
COVID-19․ մայիսի 30-ի դրությամբ` կատարվել է 33529 պատվաստում

11:42 31.05.2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 30-ի դրությամբ` կատարվել է 33529 պատվաստում։ Հիշեցում. ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը ✅ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար ✅ Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. […]

̰
Եգիպտոսում հայտնաբերել են «սև բորբոսի» 7 դեպք

23:10 30.05.2021

Եգիպտոսում հայտնաբերվել է մուկորոմիկոզ սնկային հիվանդության 7 դեպք։ Այս մասին հայտնել է երկրի հյուսիսում Զակազիկ համալսարանի ռեկտոր Օսման Շաալյանը, որի հիվանդանոցային համալիրում բուժվում են հիվանդները, հայտնում է Al Ahram պարբերականը։ Շաալյանի խոսքով ՝ վարակման բոլոր դեպքերը Շարկիա նահանգում ախտորոշվել են ցածր դիմադրողականությամբ բնակիչների մոտ՝ տարած հիվանդությունների ֆոնին, այդ թվում՝ կորոնավիրուսից հետո: «Երեք վարակվածների կատարվել են […]

̰
Որոնք են այն վտանգավոր սննդամթերքները, որ չի թույլատրվում գնել սուպերմարկետներից

18:49 30.05.2021

Քչերն են մտածում սննդամթերքի որակի մասին: Մտնելով խանութ՝ մարդիկ հաճախ զամբյուղի մեջ են դնում այն ​​ամենը, ինչ ընկնում է ձեռքի տակ՝ չհասկանալով, որ դա առողջարար  կամ վնասակար սնունդ է: Կան ապրանքներ, որոնք պետք չէ գնել նույնիսկ լավագույն սուպերմարկետներից: Աղացած միս. Շատ անբարեխիղճ արտադրողներ, ըստ սննդաբան Ելենա Սոլոմատինայի, սիրում են աղացած մսին ​​ավելացնել հին կամ փչացած […]

̰
Վարակաբանը համեմատել է COVID-ի տարբեր շտամների տևողությունը

17:23 30.05.2021

Կորոնավիրուսի տարբեր շտամների դեպքում հիվանդությունը գրեթե նույն տևողությունն ունի: Այս մասին հայտնել է բժիշկ-համաճարակաբան Նիկոլայ Մալիշևը՝ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում: «Էպիդեմիոլոգիան գրեթե նույնն է բոլոր շտամների դեպքում»,-ասել է մասնագետը: Ավելի վաղ РУДН-ի դոցենտ Սերգեյ Վոզնեսենցկին հայտարարել էր, որ հազվադեպ են մարդիկ կրկնակի հիվանդանում կորոնավիրուսով: Դա տեղի է ունենում, եթե պացիենտի մոտ հայտնաբերվել է իմունոդեֆիցիտ կամ […]

̰
Բրիտանական հետախուզությունը կորոնավիրուսի լաբորատոր ծագման տարբերակն իրական է համարում. The Sunday Times

13:45 30.05.2021

Մեծ Բրիտանիայի հետախուզությունը կարծում է, որ նոր կորոնավիրուսի համավարակն իրականում կարող էր առաջանալ Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանական համալսարանից հարուցչի արտահոսքի հետևանքով: Այս մասին գրում է The Sunday Times- ը: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ավելի վաղ արևմտյան հետախուզական ծառայությունները քիչ հավանական էին համարում այդ վարկածը, բայց այժմ նրանք վերանայել են իրենց դիրքորոշումը: Մասնավորապես, ամերիկյան հետախուզության աղբյուրներից մեկը մտահոգություն […]

̰
Հնդկաստանում մահացել է «դեղին բորբոս» ունեցող առաջին հիվանդը

13:20 30.05.2021

Նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդը, որի մոտ առաջին անգամ հայտնաբերվել է «դեղին բորբոս», մահացել է Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ հղում կատարելով նրա բուժող բժշկին: 59-ամյա Կունվար Սինգհի մոտ կորոնավիրուսային վարակի ֆոնին ախտորոշվել է միանգամից երեք սնկային ինֆեկցիա՝ «սև», «սպիտակ» և «դեղին» բորբոս: «Կունվար Սինգհը բուժվում էր, բայց մահացել է արյունը թունավորող […]

̰
Ունենք կորոնավիրուսի 81 նոր դեպք, 229 առողջացած

11:06 30.05.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222636 դեպք, որոնցից 212981-ն` առողջացած, 4432-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1081305 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: Ունենք 229 […]

̰
Ավելի շատ մարդ է մահանում ճարպակալման, քան կորոնավիրուսի հետևանքով. Մյասնիկով

22:59 29.05.2021

Ավելորդ քաշի, ճարպակալման տարածվածությունը համավարակի բնույթ է կրում: Այս խնդիրների պատճառով շատ ավելի մեծ թվով մարդիկ են մահանում, քան կորոնավիրուսից: Այս մասին հայտնել է ռուս բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը` Россия 1-ի եթերում: «Այսօր ավելի շատ մարդ է մահանում ճարպակալման, քան կորոնավիրուսի հետևանքով: Կորոնավիրուսն ամբողջ աշխարհին ծնկի է բերել, բայց եթե դրա հետևանքով մահերի թիվը […]

̰
Սրտաբանները պարզել են՝ երբ պետք է ուտել ճարպոտ սնունդ

22:44 29.05.2021

Հարբիի բժշկական համալսարանի գիտնականների խումբը հաստատել է, որ ճարպոտ մսային  մթերքներն ավելի լավ է օգտագործել առավոտյան, քան երեկոյան: Այս եզրահանգումն արվել է հետազոտություն անցած 27911 ամերիկացու տվյալների հիման վրա: Պարզվել է, որ բուսական հիմքի վրա ընթրիքը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մոտ 10 տոկոսով: Այսպես, մարդիկ, որոնք ընթրիքին մեծ քանակությամբ ճարպոտ մսամթերք են օգտագործում, ավելի […]

̰
Չի կարելի, որ սահմանը հատի անձը, ով չունի PCR  թեստի բացասական պատասխան. Գամկրելիձե

18:42 29.05.2021

Բոլոր կանոնակարգերի մեղմացումը որոշակի ռիսկ է դեպքերի ավելացման համար, – այս մասին ցամաքային սահմանների բացման վերաբերյալ  հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Գամկրելիձեն նշում է, որ այդ պատճառով բոլոր հանձնարարականները պետք է խստորեն պահպանվեն: «Չի կարելի, որ սահմանը հատի անձը, ով չունի PCR թեստի բացասական պատասխան: Նույնը պատվաստման […]

̰
Հնդկական շտամով վարակման նոր դեպք չի հաստատվել և հետազոտությունում ոչ մի կասկածելի դեպքեր չունենք. Գամկրելիձե

17:27 29.05.2021

Այսպես կոչված հնդկական շտամով վարակման նոր դեպք չի հաստատվել և հետազոտությունում ոչ մի կասկածելի դեպքեր չունենք,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Միևնույն ժամանակ, ըստ Գամկրելիձեի, երկիրն արդեն լքել են այն երեք անձինք, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսի հնդկական շտամը, որի շուրջ արել են հայտարարություն, նոր […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք, 5 մահ

11:01 29.05.2021

Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222555 դեպք, որոնցից 212752-ն` առողջացած, 4428-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4294 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1078534 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3084 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք: Ունենք 186 առողջացած և 5 մահվան դեպք:

̰
Այնքան ծանր էի տանում կորոնավիրուսը, որ դժվարանում էի անկողնուց վեր կենալ. Քիմ Քարդաշյան

22:51 28.05.2021

Ծագումով հայ ամերիկացի հեռուստաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի վերջին եթերաշրջանի հաղորդումներից մեկում հայտնել է, որ իրավաբանի որակավորման քննությունից օրեր առաջ կորոնավիրուսով է վարակվել։ Այդ մասին գրում է Independent-ը։ Քարդաշյանը նշել է, որ 5-ամյա որդին՝ Սեյնթը, անցյալ տարվա վերջին կորոնավիրուսով է վարակվել նախադպրոցական հաստատությունում, այնուհետև վարակել իրեն խնամող մորը։ Այդ […]

̰
Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների կարգավորիչ մարմինը հաստատել է «Johnson & Johnson» պատվաստանյութը

20:40 28.05.2021

Մեծ Բրիտանիայի դեղամիջոցների կարգավորիչ մարմինը հաստատել է «Johnson & Johnson» կորոնավիրուսի դեմ մեկ դեղաչափանոց պատվաստանյութը: Համապատասխան տեղեկատվությունը տարածում են բրիտանական լրատվամիջոցները: Մեծ Բրիտանիան պատվիրել է «Johnson & Johnson» պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին, որը երկիրը կստանա մինչև այս տարվա վերջ: Սա կլինի Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ օգտագործվող չորրորդ պատվաստանյութը: «Johnson & Johnson» պատվաստանյութը հաստատված է Եվրոպայի […]

̰
ԱՄՆ-ն ԱՀԿ-ին կոչ է անում անցկացնել կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլ

17:36 28.05.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնած կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության նախորդ փուլը ԱՄՆ-ն համարում է «անբավարար» և կոչ է անում անցկացնել երկրորդ փուլ, որի ընթացքում պետք է նորից հետազոտություն իրականացվի, ներառյալ Չինաստանում։ Այս մասին ասվում է հինգշաբթի երեկոյան ՄԱԿ-ի՝ Ժնևի կենտրոնակայանում Միացյալ Նահանգների մշտական ​​առաքելության կողմից տարածած հայտարարության մեջ: «ԱՀԿ նախաձեռնած COVID-19 աղբյուրի ուսումնասիրության առաջին փուլը անբավարար […]

̰
ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը խոսում է կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին

14:25 28.05.2021

COVID-19 համավարակից մեկ տարի անց պարզ է, թե այն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը խոսում է կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք

11:02 28.05.2021

Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222513 դեպք, որոնցից 212566-ն` առողջացած, 4423-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1075450 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2835 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Ունենք 301 առողջացած և 7 մահվան դեպք: Նախորդ […]

̰
Վրաստանը և Թուրքիան հուշագիր են ստորագրել օրգանների փոխպատվաստման ոլորտի զարգացման վերաբերյալ

10:36 28.05.2021

Վրաստանը և Թուրքիան հուշագիր են ստորագրել՝ օրգանների նվիրատվության և փոխպատվաստման ոլորտի զարգացման վերաբերյալ, հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը: Ծրագրի հիմնական նպատակն է փոխպատվաստման լաբորատորիան ապահովել նյութատեխնիկական և ինժեներական ռեսուրսներով: Կվերապատրաստվեն մասնագետներ, կստեղծվի համապատասխան նյութատեխնիկական բազա, և կձևավորվի փոխպատվաստման ազգային համակարգման ցանց։ «Հուշագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի փոխպատվաստման ընկերության հետ, ուղղված է վրացի մասնագետների հմտությունների կատարելագործմանը, […]

̰
BACK_TO_TOP