21:24 27.05.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Անահիտ Ավանեսյանը մարզպետարանում հանդիպել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների գործընթացին վերաբերող հարցուպատասխանին: «COVID-19-ի հիվանդացության առումով Լոռու մարզի ցուցանիշները բարձր են եղել, բայց, ցավոք, պատվաստումների մասով նույն բարձր ցուցանիշը չի […]
13:12 27.05.2021
ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների որակը վերահսկող վարչությունը (FDA) հաստատել է բրիտանական GSK (GlaxoSmithKline) դեղագործական ընկերության և նրա ամերիկացի գործընկեր Vir Biotechnology-ի կողմից COVID-19-ի բուժման համար Sotrovimab (VIR-7831) դեղամիջոցի կիրառումը: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը դեղագործական կարգավորողի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ դեղամիջոցը թույլատրվում է մեղմ և միջին ծանրության COVID-19-ի բուժման համար՝ 12 […]
12:20 27.05.2021
Ամերիկյան Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը կդադարի ջնջել հաղորդագրությունները, որոնք պարունակում են COVID-19- ի արհեստական ծագման մասին ենթադրություններ: Այս մասին գրում է AXIOS պորտալը ՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը: «Կորոնավիրուսի ծագման վերաբերյալ շարունակական ուսումնասիրությունների և հանրային առողջապահության մասնագետների հետ խորհրդակցությունների լույսի ներքո մենք այլևս չենք վերացնի այն պնդումները, որ COVID-19- ը ստեղծվել է մարդկանց կողմից», – ասել […]
11:03 27.05.2021
Մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222409 դեպք, որոնցից 212265-ն` առողջացած, 4416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4649 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1072615 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3503 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 308 առողջացած և 5 մահվան դեպք:
09:45 27.05.2021
Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ արդեն իսկ ապահով պատվաստվել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ՝ մեզ ևս մեկ քայլով մոտեցնելով այն պահին, երբ կսկսենք ավելի շատ զբաղվել մեր սիրած հետաքրքրություններով, լինել սիրելի մարդկանց հետ: Շատերի համար ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը շուտ հասանելի չի լինի, ոմանք էլ, բնականաբար, հարցեր ունեն պատվաստման գործընթացի, ինչպես նաև այն մասին, թե ինչ պետք է արվի, երբ […]
23:15 26.05.2021
Բրազիլիայում հայտնաբերվել է SARS-CoV-2-ի նոր ենթատեսակ: Այս մասին հայտնում է Globo-ն՝ հղում անելով Բրազիլիայի համաճարակաբանության միության փոխնախագահ Ժոաո Պեսոա Արաուժու _ունիորային: «P4 տարբերակն անհայտ ծագում ունի: Առաջին անգամ այն հայտնաբերել են Սան Պաուլուից բերված փորձանմուշում: Պարզել, թե արդյոք այն ավելի վարակիչ կամ վտանգավոր է, քան սովորական վիրուսը, դեռևս հայտնի չէ»,-ասված է հաղորդագրության մեջ: Պարբերականի տեղեկություններով՝ P4-ը […]
16:53 26.05.2021
Մայիսի 25-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7680 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
16:33 26.05.2021
ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են իրավական ակտերում կատարված և կատարվելիք փոփոխությունները: Վերանայվել և արդիականացվել են բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ և մի շարք այլ արտահիվանդանոցային տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև կադրային […]
16:30 26.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 015 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 151, մահացել՝ 28 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 340 330 դեպք, ապաքինվել է 321 928, մահացել 4 682 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 121 263 մարդ, օրական […]
12:02 26.05.2021
Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում: Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից: Պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում և ունի QR կոդ: Հիշեցնենք, որ հանրապետությունում […]
11:01 26.05.2021
Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222269 դեպք, որոնցից 211957-ն` առողջացած, 4411-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4822 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1069112 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3901 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք: Ունենք 323 առողջացած և 11 մահվան դեպք: […]
18:20 25.05.2021
Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումների մեկնարկից մինչ օրս պատվաստվել է 2500 քաղաքացի։ Առաջնային բուժսպասարկման օղակներում նկատվում է դիմելիության ակտիվացում։ Պատվաստումներն իրականացվում են պոլիկլինիկաներում նաև շաբաթ և կիրակի օրերին, գործում է նաև շարժական կայանը: Պատվաստվում են նաև աշխատանքային կոլեկտիվները, որոնք ամենօրյա և անմիջական շփման մեջ են։ Պոլիկլինիկաների բուժանձնակազմերն արդեն ստանում են պատվաստանյութերի երկրորդ չափաբաժինը: «Օրական […]
15:32 25.05.2021
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները հասանելի են դարձնում ճամփորդելը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հունիսի 1-ից Վրաստանը բացելու է ցամաքային սահմանները։ Հայաստանից-Վրաստան և հակառակ ուղղությամբ քաղաքացիների համար ցամաքային տարածքի հատման պահանջները երկու երկրների համար էլ նույնն են: Երկու ուղղությամբ էլ սահմանը հնարավոր կլինի հատել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման […]
12:20 25.05.2021
Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 196,427 դեպք: Սա ապրիլի 14-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին մայիսի 25-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 26,9 միլիոնը, ապաքինվել է ավելի քան 24 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 307 հազար մարդ (օրական +3 […]
11:01 25.05.2021
Մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222139 դեպք, որոնցից 211634-ն` առողջացած, 4400-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5028 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1065211 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3205 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք: Ունենք 259 առողջացած և 6 մահվան դեպք: […]
20:15 24.05.2021
Հնդկաստանում մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը սրընթաց աճում է։ Mirror-ը գրում է, որ հիվանդության հետևանքով բժիշկները հեռացնում են հիվանդների աչքերը։ Բորբոսասնկախտը խուճապահար է արել երկրի բնակիչներին, քանի որ, ըստ վիճակագրական տվյալների, բժիշկները հեռացնում են հիվանդների մոտ 60 տոկոսի մեկ կամ երկու աչքը։ Օրական դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 6-ի։ Այն սպառնում է ինչպես մեծահասակներին, […]
19:37 24.05.2021
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեի հայտարարության` հնարավոր է, որ տարբեր երկրներում բրիտանական շտամը փոխարինվի հնդկականով: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ բոլոր շտամների վերաբերյալ դիտարկումներ են ընթանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից: Ըստ Գամկրելիձեի՝ Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռ լաբորատոր հաստատված չէ: «Ինչպես գիտեք, այլ շտամներ արդեն հայտնվել են եվրոպական տարբեր երկրներում ՝ […]
18:51 24.05.2021
Արգենտինական Կորդոբայի ինստիտուտի կողմից անցկացված Sputnik V ռուսական պատվաստանյութի ուսումնասիրությունը հաստատել է դեղամիջոցի բարձր արդյունավետությունը կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF): «Հիմնադրամը հայտարարում է Կորդոբայի ազգային համալսարանի վիրուսաբանության ինստիտուտի և Կորդոբայի իշխանությունների կողմից անցկացված ուսումնասիրության տվյալների մասին, որոնք հաստատում են Sputnik V երկու բաղադրիչ պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ, […]
18:44 24.05.2021
Մայիսի 5-23-ը ներառյալ Երևանում և մարզերում գործող պատվաստումային շարժական կետերում իրականացվել է 2876 պատվաստում, որից՝ 2205-ը AstraZeneca-ով, 313-ը Sputnik V-ով, 358-ը CoronaVac-ով։ Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նշենք, որ շարժական կետերն աշխատում են շաբաթվա բոլոր օրերին: Երևանում պատվաստումային շարժական կետերը տեղակայված են Հյուսիսային պողոտայի, «Կասկադ» համալիրի, «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի […]
14:43 24.05.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը կանխատեսել է աշխարհում նոր մահացու վիրուսի առաջացումը: ТАСС-ի հաղորդմամբ՝ նա նման հայտարարություն է արել երկուշաբթի օրը Ժնևում բացված Առողջապահության համաշխարհային 74-րդ վեհաժողովում: «Սա վերջին դեպքը չէ, երբ աշխարհը բախվում է համավարակի սպառնալիքին: Ըստ էվոլյուցիոն գնահատականների՝ նոր վիրուս կհայտնվի, որը հնարավոր է լինի նույնիսկ ավելի վարակիչ և […]
11:55 24.05.2021
Բրիտանացի արքայազն Հարրին ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին պատմել է ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին, որոնք առաջացել էին մոր՝ արքայադուստր Դիանայի մահից հետո ցավը մեղմելու ցանկությունից: «Ուրբաթ կամ շաբաթ երեկոյան ես կարող էի խմել այնքան, որքան խմում են մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում: Ես դա անում էի ոչ թե այն պատճառով, որ ինձ դուր էր գալիս, այլ […]
11:41 24.05.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 23-ի դրությամբ` կատարվել է 26562 պատվաստում։ Հիշեցում. ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը ✅ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար ✅ Գործում են […]
11:00 24.05.2021
Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221982 դեպք, որոնցից 211375-ն` առողջացած, 4394-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5138 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1062006 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1898 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք: Ունենք 318 առողջացած և 2 մահվան դեպք: […]
23:58 23.05.2021
Հունիսի 1-ից Իսրայելը հրաժարվում է գրեթե բոլոր սահմանափակումներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը: Մասնավորապես վերացվում է պատվաստումների «կանաչ անձնագրի» անհրաժեշտությունը, և չեղարկվում են «մանուշակագույն ստանդարտի» սահմանափակումները, որոնք կարգավորում են փակ տարածություններում և բաց տարածքներում գտնվող մարդկանց թիվը: «Իսրայելը վերադառնում է բնականոն կյանքի», – հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յուլի […]
23:45 23.05.2021
Բժիշկների կարծիքով՝ տագնապալի ախտանշանների շարքին կարելի է դասել զարկերակի խցանման պատճառով կրծքավանդակի կամ վերջույթների շրջանում ցավերը։
16:00 23.05.2021
Չինացի գիտնականները ենթադրում են, որ թռչնագրիպի շտամը ՝ H5N8 ևս մեկ համավարակի պատճառ կարող է դառնալ: Այս մասին նրանց ուսումնասիրությունները հրապարակվել են Medical Xpress բժշկական ամսագրում: Նշվում է, որ թռչագրիպի նոր շտամը 2010 թվականին հայտնաբերվել է Չինաստանում բադերի մոտ: 2014 թվականին հիվանդության բռնկումներ են արձանագրվել Ճապոնիայում և Հարավային Կորեայում վայրի, նաև ընտանի թռչունների շրջանում: Իսկ […]
14:45 23.05.2021
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 8951 դեպք, համաճարակի ողջ ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը։ Համաճարակի ողջ ընթացքում մահացել է 118 482 մարդ, բուժվել է 4 617 762 մարդ: Ամբողջ աշխարհում, ըստ ԱՀԿ վերջին տվյալների, վարակված է 165,7 միլիոն մարդ, իսկ Ջոն Հոփքինսի համալսարանի գնահատականներով ՝ դրանց թիվն արդեն գերազանցել […]
13:15 23.05.2021
Գանգայի ափերին գտնվող ու դիակիզարանների սահմաններից դուրս գտնվող դիակներ, որոնք դիակիզման ենթարկելու համար վառելափայտը չի հերիքում: Հնդկաստանում COVID-19 համավարակի այսպիսի տեսարան է նկարագրում Project Syndicate ամերիկյան պարբերականը:Ըստ պարբերականի Հարավային Ասիայում ծայրահեղ իրավիճակը կարող է հանգեցնել «հավերժական համավարակի»: Պարբերականը նշում է, որ Հնդկաստանի հիվանդանոցներում թթվածնի, դեղորայքի և մահճակալների պակաս կա, հիվանդների հերթեր են։ Նեապոլում, որտեղ յուրաքանչյուր […]
12:30 23.05.2021
Մայիսի 22-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7529 քաղաքացու հետազոտություն, որից 862-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
11:04 23.05.2021
Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221948 դեպք, որոնցից 211057-ն` առողջացած, 4392-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5425 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1060108 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2963 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք: Ունենք 222 առողջացած և 6 մահվան դեպք: Նախորդ […]