15:20 03.09.2020
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ձևավորման, դրա գործառույթների մասին է այսօր խոսել տնօրենի նորանշանակ ԺՊ Հովհաննես Մադոյանը: Նա նշել է, որ թիրախային ուղղություններից է ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլև որոշ հիվանդությունների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Մադոյանը տեղեկացրել է նաև, որ այսօր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում թթվածնի կայան է գործարկվել, և արդեն այնտեղից պացիենտները թթվածին կստանան։ […]
14:18 03.09.2020
Կառավարությունը որոշել է 2020 թ. պետբյուջեի շրջանակում ձեռք բերված թվով 21 գծային տեսակի շտապ բժշկական օգնության ավտոմեքենաներ և դրանք հագեցնելու նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումներ և պարագաներ նվիրաբերել ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպություններին: Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է մարզպետարանների կողմից ներկայացված կարիքների հիման վրա՝ հաշվի առնելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակը, առկա մեքենաների […]
13:39 03.09.2020
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է տեսչական մարմինների կողմից իրականացված հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը։ «Հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի: Բացարձակ թվով՝ 2760 հունիս, 885 հուլիս և […]
12:57 03.09.2020
Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00 դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահված 14 դեպք: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է […]
12:52 03.09.2020
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված նոր հիվանդների թիվը կազմում է 4995: Այդ մասին հայտնում են ՌԴ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 26 միլիոնը, մահացել է 863 028 մարդ, առողջացել է՝ 17 291 874-ը: Հիվանդների ամենամեծ թիվն արձանագրվել է ԱՄՆ-ում՝ 6 290 […]
12:19 03.09.2020
Ճապոնական Կյուսյու կղզում առնվազն 117 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Պատճառը հորդառատ անձրևներով և ուժեղ քամիներով ուղեկցվող «Մայսակ» թայֆունն է։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին: Նշվում է, որ հոսանքի անջատումներ են գրանցվել Սագա, Կումամոտո և Ֆուկուոկա պրեֆեկտուրաներում: Թայֆունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 18-ի: Այս պահին թայֆունը շարժվում է […]
11:58 03.09.2020
Այս հայտարարությունը տեղի է ունենում այն մտավախությունների ֆոնին, որ պատվաստանյութի մշակման գործընթացն արագացվում է՝ քաղաքական նկատառումներից ելնելով։
11:57 03.09.2020
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ANSA գործակալությունը։ 83-ամյա Բեռլուսկոնին ներկայում ինքնամեկուսացած է Միլանի մերձակայքում գտնվող իր տանը։ Այս մասին ասվում է նրա գործընկերների տարածած հայտարարության մեջ: Այնուամենայնիվ, նա չունի ախտանշաններ և հեռակա զբաղվում է կուսակցական աշխատանքով: Սարդինիա կատարած այցից հետո Բեռլուսկոնին որպես կանխարգելիչ միջոց կորոնավիրուսի թեստ էր հանձնել: Սիլվիո Բեռլուսկոնին […]
11:47 03.09.2020
Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք է բերվել «ՈւԱԶ» տեսակի ամենագնաց` բժշկական սարքերով և պարագաներով հագեցված, 21 գծային շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, որոնք նվիրաբերվելու են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։ Շտապօգնության ծառայությունը մարզերում հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ուստի ընտրության առումով հիմք է ընդունվել մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները` առաջնորդվելով տվյալ բժշկական […]
10:38 03.09.2020
Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած, 887-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1892 թեստից 1696-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
09:55 03.09.2020
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն կոչ է արել երկրի քաղաքացիներին Բաթումից վերադառնալուն պես մեկուսանալ և առաջին իսկ ախտանշանների դեպքում զանգահարել թեժ գիծ։ Ըստ նրա՝ դա շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը ստիպված չլինի դիմել ավելի խիստ միջոցների և վերականգնել կարանտինի ռեժիմը: «Ես ուզում եմ մեր բնակչությանը խնդրել պահպանել սոցիալական հեռավորությունը, նույն պատասխանատվությամբ կրել դիմակներ, ինչպես ամբողջ […]
09:28 03.09.2020
Թուրքիայում կորոնավիրուսային համաճարակը հասել է երկրորդ բարձրակետին, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: «Համաճարակը շարունակվում է՝ ամեն օր ավելի ու ավելի շատ դեպքերով: Մենք առաջին ալիքի երկրորդ բարձրակետում ենք: Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, Բուրսան շարունակում են մնալ բարձր ռիսկային խմբում», – նախարարի խոսքը մեջբերել է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Այժմ Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը գրանցվում […]
20:29 02.09.2020
Անհայտ ծագման ալկոհոլից թունավորման, ապա նաև մահվան դեպքերի թիվն այսօր արդեն ավելացել է։ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, երեկ՝ սեպտեմբերի 1-ին մահացավ: Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, […]
17:49 02.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումները փաստում են՝ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։ Կտրուկ կրճատվել է նաև քաղաքացիներից անվտանգության նորմերի խախտման հիմքով բողոքների թիվը։ ԱԱՏՄ-ից նաև տեղեկացնում են, որ որպես համեմատություն՝ եթե արտակարգ դրության սկզբում կասեցման որոշում էր կայացվում ստուգայցի ենթարկված ամեն 3-5-րդ տնտեսավարողի […]
15:58 02.09.2020
Վերջին օրերին հանրապետությունում արձանագրվել են ալկոհոլային թունավորման դեպքեր: Կան տուժածներ, ցավոք, նաև մահվան դեպքեր: Թունավորման հավանական աղբյուրը ոչ գործարանային արտադրության օղու և բժշկական սպիրտի օգտագործումն է: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։ Հիշեցում։ Էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, […]
12:18 02.09.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դեպքի մասին։ «Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել։ Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց […]
11:09 02.09.2020
Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
10:56 02.09.2020
Սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2460 թեստից 2263-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
09:59 02.09.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ ««Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում՝ կայուն: 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում: Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն […]
23:36 01.09.2020
Ռուս դիետոլոգ Ռիմմա Մոյսենկոն բացատրել է, թե ինչու է միօրինակ սնունդը վնասակար օրգանիզմի համար: Նրա խոսքերը մեջբերում է Ura.ru-ն: Փորձագետը նախազգուշացնում է, որ նույն սննդամթերքն անընդմեջ երկու օրից ավելի ուտելը վտանգավոր է առողջության համար: Նույն սննդամթերքը երրորդ օրն ուտելու դեպքում, հատկապես եթե այն սպիտակուցով հարուստ է, իմունային համակարգում առաջացնում է խանգարում: Դադարեցվում է ֆերմենտների ձևավորումը: […]
17:58 01.09.2020
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նրա տվյալներով՝ 23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության […]
17:52 01.09.2020
Սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Արաբկիր, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։ Մասնավորապես, դիտարկումներն իրականացվել են Կոմիտասի, Բաղրամյանի պողոտաներից դեպի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասից Երևան մուտք գործող, և […]
15:30 01.09.2020
Տուժածները տեղափոխվել են Երևան։ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են: 33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%: […]
14:34 01.09.2020
ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: 2-ը գտնվում են Արմենիա ՀԲԿ-ում, 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, նրանցից 2-ը միացված է արհեստական շնչառության սարքին: Թունավորման կասկածով Հերացի թիվ 1 կլինիկական […]
10:57 01.09.2020
Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43878 դեպք, որոնցից 38356-ն` առողջացած, 881-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 206929 թեստավորում: Նախորդ օրը կատարված 989 թեստից 892-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
23:25 31.08.2020
Ռուսաստանի շարունակական մասնագիտական կրթության բժշկական ակադեմիայի վիրուսաբանության ամբիոնի վարիչ Ելենա Մալիննիկովան ասել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո տեստոստերինի առկայության պատճառով տղամարդկանց մոտ մահվան ելքերը մեկուկես անգամ ավելի հաճախ են պատահում, քան կանանց մոտ: Այս մասին բժիշկ-ինֆեկցիոնիստն ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Բժշկի խոսքով՝ տղամարդու սեռական հորմոնը որոշակիորեն արագացնում է վարակի տարածումն օրգանիզմում: «Ամբողջ աշխարհում […]
22:35 31.08.2020
Կորոնավիրուսը ցույց տվեց նույնիսկ զարգացած երկրների առողջապահական համակարգերի թերացումները, մարտահրավերներին անպատրաստ լինելը: Այս մասին «Հեռանկարի» շրջանակում խոսել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: Զրուցակիցն անդրադարձել է նաև համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
14:08 31.08.2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Ընդհանուր առմամբ 67 […]
13:55 31.08.2020
Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4993 նոր դեպք: Այս մասին հայտնել է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Ամենամեծ թիվն արձանագրվել է Մոսկվայում (685) և Սանկտ Պետերբուրգում (188): Արձանագրվել է նաև մահվան 83 դեպք: Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 2405 մարդ: Մինչ օրս Ռուսաստանի 85 շրջանում հայտնաբերվել է […]
13:47 31.08.2020
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը վերադարձավ նախարարություն՝ կորոնավիրուսի վարակից ապաքինված: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նախարարության ներկայացուցչին հղում անելով: Նրա խոսքերով՝ նախարարի մոտ վերջին երեք թեստերի արդյունքների հիման վրա COVID-19 չի հայտնաբերվել: Կորոնավիրուս նրա մոտ հայտնաբերվել էր Հեռավոր Արևելք ուղևորության ժամանակ: Այս մասին հայտնի էր դարձել օգոստոսի 18-ին: