17:02 10.09.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը՝ Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները: Մասնավորապես, ուսումնասիրվում են, թե ինչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը, հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել: […]
12:16 10.09.2020
Պլանավորում ենք, որ սեպտեմբերի կեսերից գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընդ որում՝ մենք փոփոխություն ենք իրականացրել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված: Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ, և մեկ […]
11:13 10.09.2020
Կառավարության նիստի սկսելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին քսան օրում կորոնավիրուսի երկու հարյուրից պակաս օրական դեպքեր ունենք: Միաժամանակ հայտնեց, որ մեծ ռիսկեր է պարունակում հանրակրթական հաստատությունների բացվելը: Դա է պատճառը, որ գործում են որոշ սահմանափակումներ: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ լսել է ծնողների դժգոհություններն առ այն, որ երեխաները պետք է դպրոցում դիմակ կրեն: […]
10:55 10.09.2020
Սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45326 դեպք, որոնցից 41233-ն` առողջացած, 906-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 227809 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3250 թեստավորում, որից […]
19:35 09.09.2020
Վրաստանում գործող 2.1 հազար պետական դպրոցներում սեպտեմբերի 4-ից ստուգումներ են սկսվել կորոնավիրուսային համաճարակի սահմանված կանոնների պահպանման ուղղությամբ։ Մոնիթորինգի գործընթացը պետք է ավարտվի մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 15-ը: Գործունեության իրավունք են ստանում այն կրթական հաստատությունները, որոնք լիովին բավարարում են հակահամաճարակային կանոնների պահանջներին: Այս մասին այսօր հայտարարել են Վրաստանի առողջապահության նախարարությունից: «Մինչ օրս ստուգվել է […]
18:31 09.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի մի շարք բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Զանգվածային թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային թունավորման արդյունքում տուժել է 27 անձ, որոնցից 10-ը մահացել է: Քրեական գործով նշված 27 […]
17:51 09.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետն աշխատում է ուժեղացված վերահսկողական ռեժիմով։ Այս մասին տեղեկացրին ԱԱՏՄ-ից։ Արտակարգ դրության սահմանափակումների մեղմացմամբ և նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ սահմանային այս անցակետով կտրուկ աճել է ուղևորահոսքը․ Հայաստան են վերադառնում ջավախահայ ուսանողներ, ՀՀ քաղաքացիներ Վրաստանից և Թուրքիայից, ինչի բերմամբ և վերահսկողական աշխատանքներն առավել ուժեղացվել են։ […]
17:26 09.09.2020
Ճապոնական Peach Aviation ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել համառ ուղևորի պատճառով, ով կտրականապես հրաժարվել է բժշկական դիմակ կրել: Ծագող արևի երկրի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ սա կորոնավիրուսային համաճարակի ընթացքում սանիտարական կանոնների այդպիսի կոպիտ անտեսման առաջին դեպքն է: Այդ մասին հայտնում է Kyodo News-ը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի ցերեկը: Կուշիրոյից Օսակա թռիչքից […]
16:58 09.09.2020
Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը՝ մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ Նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններում բուժում են ստացել 28 […]
16:17 09.09.2020
Բաթումի ծննդատունը կորոնավիրուսով վարակված աշխատակիցների պատճառով դադարեցրել է աշխատանքը: Տեղեկացրել է «Բաթումելեբի» թերթը: Ենթադրվում է, որ նրանց վարակի աղբյուր է հանդիսացել Բաթումի «Դոն» հրուշակեղենի կլաստերը: Աջարիայի հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ռուսուդան Շավիշվիլիի հայտարարությամբ` Բաթումի ծննդատանը վարակվելու դեպքերը պարզվել են այն բանի շնորհիվ, որ մարդիկ կամավոր թեստավորվել են։ «Այդ մարդիկ հիմնականում նշում էին, որ իրենք «Դոն» […]
15:51 09.09.2020
Համաճարակային նոր կարգավորումների մասին Համակարգող խորհրդի նիստից հետո ասաց կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին: Ըստ այդմ՝ վաղվանից սոցիալական միջոցառումները կարգելվեն ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: «Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ վերադառնում ենք նախկին սահմանափակումներին: Վաղվանից արգելվելու են հարսանիքների, հիշատակի ու տարեդարձի օրերին նվիրված միջոցառումները: Այս սահմանափակումները գործում են փակ տարածքներում, իսկ վաղվանից այն կվերաբերի նաև […]
15:15 09.09.2020
Անցած օրվա ընթացքում ՌԴ-ում հայտնաբերվել է 5218 կորոնավիրուսով հիվանդ, այս մասին հայտնել է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Նույն ժամանակահատվածում առողջացել է 6409 մարդ, մահացել է 142 հիվանդ: ՌԴ-ում հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 1 041 007, գրանցվել է 18 135 մահ, 856 458 մարդ առողջացել է: Մահացածների թիվը կազմել է վարակվածների 1.74 տոկոսը: Վերջին […]
12:42 09.09.2020
Սեպտեմբերի 1-ից Չեխիայում աճում է կորոնավիրուսի տարածման տեմպը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ օրական գրանցվում է վարակի ավելի քան 1000 դեպք`1 164, ինչը կրկնակի բարձր է նախորդ օրվա համեմատ, երբ գրանցվել էր վարակման 563 դեպք: Ամենաբարդ համաճարակաբանական իրավիճակը նկատվում է Պրահայում: Համաճարակի […]
12:38 09.09.2020
Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը տեղեկացրել է, որ հանգստի նպատակով Թուրքիա մեկնած ռուս զբոսաշրջիկներից 12-ը վարակվել են կորոնավիրուսով։ «Россия 24»-ի հետ հարցազրույցում Երխովն ասել է․ «Ըստ Անկարայի դեսպանության և Անթալիայի հյուպատոսարանի տվյալների՝ այս պահին 12 ռուս զբոսաշրջիկ վարակվել է Covid-19-ով։ Նրանցից 2-ը հիվանդանոց են տեղափոխվել, մյուս 10-ը մեկուսացվել են հյուրանոցներում»։ Ռուսաստանի դեսպանը Թուրքիայում հանգստանալ ցանկացող […]
10:59 09.09.2020
Սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած, 905-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 3518 թեստավորում, որից […]
22:15 08.09.2020
Ռուսական сурфактант-БЛ դեղամիջոցը 3-5 անգամ նվազեցրել է ծանր տեսակի կորոնավիրուսով հիվանդների մահացության մակարդակը: Այդ մասին թերթին հայտնել է դեղամիջոցի մշակող Օլեգ Ռոզենբերգը: Նա նշել է, որ ի սկզբանե դեղը ստեղծվել է մարդու թոքերի ծանր հիվանդությունների բուժման համար: Կորոնավիրուսային համավարակի ընթացքում 120 հիվանդների բուժել են այդ դեղամիջոցով: «Հիվանդները, որոնց բուժում են сурфактант-ով, ավելի քիչ հավանական է, […]
17:37 08.09.2020
Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10000 ՊՇՌ թեստ COVID-19-ի ախտորոշման համար` երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ տրամադրվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային և առողջապահական հաստատություններին: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ԱՀԿ-ի […]
15:59 08.09.2020
3 հարց COVID-19-ի մասին. ✅Ինչպե՞ս է ազդում կորոնավիրուսը մարդու նյարդային համակարգի վրա և ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ ✅Արդյո՞ք նյարդաբանական խնդիրներ ունեցողների վարակման դեպքում պետք է վերանայել բուժման սխեման ✅Ինչպե՞ս պաշտպանվել այս վարակից Պարզաբանում է նյարդաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Սամսոն Խաչատրյանը: Մանրամասները՝ առողջապահության նախարարության ներկայացրած տեսանյութում։
10:56 08.09.2020
Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44953-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 903 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 8-ի […]
00:00 08.09.2020
Հիվանդությունների և համավարակների բռնկումները մարդկային կյանքի մասն են կազմում, և աշխարհի երկրները պետք է պատրաստվեն, որպեսզի լավ դիմակայեն հաջորդ մեծ համաճարակին։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը Ժնևում ճեպազրույցի ժամանակ։ «Սա վերջին համավարակը չէ։ Պատմությունը մեզ սովորեցնում է, որ հիվանդությունների և համավարակների բռնկումները, ըստ էության, կյանքի մի մասն են»,- […]
23:47 07.09.2020
Ռուսաստանին սահմանակից Մոնղոլիայում բուբոնային ժանտախտից մահվան դեպք է արձանագրվել։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հաղորդել է «Սինհուա» գործակալությունը։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, 38-ամյա տղամարդը օգոստոսին արջամկան միս է կերել, որի հետևանքով ժանտախտով է վարակվել և մահացել։ Մինչ այդ հաղորդվում էր մեկ այլ շրջանից 42-ամյա տղամարդու և 15-ամյա տղայի մահվան մասին, որը նույնպես արջամկան միս էր […]
15:43 07.09.2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայն է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ այն հարցի վերաբերյալ, որ երկրի դիրքորոշումը «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում կարող է կախված լինել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված Ռուսաստանի հետագա գործողություններից: Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հայտնում է ТАСС-ը: «Կանցլերը կիսում է արտգործնախարարի կարծիքը»,- ասել է նա: Միևնույն […]
14:30 07.09.2020
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր առավոտյան նախ մայրաքաղաքի փողոցներով իրականացրին ավտոերթ՝ կոչ անելով իրենց խնդիրն ունեցող այլ մարդկանց միանալ ակցիային և ժամը 13։30-ին հավաքվել կառավարության շենքի առաջ։ Նշված ժամին նշված վայրում հավաքվելով՝ քաղաքացիները շարունակում են պահանջել, որ բացվեն սահմանները և իրենք Հայաստանից մեկնելու հնարավորություն ունենան։ Նրանց մի մասը պնդում է, որ ՌԴ-ում պետական աշխատանք ունի, […]
13:12 07.09.2020
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր գերատեսչությունը համաձայնեցրել է Ալեքսեյ Նավալնիի գործով իրավաբանական օգնության վերաբերյալ Ռուսաստանի կողմից ուղարկված հարցումը: «Սա նշանակում է, որ հայցվող տեղեկատվությունը կարող է տրվել մեր կողմից: Բայց սա գործընթաց է, քանի որ անընդհատ նոր տվյալներ են ստացվում. Նավալնին հետագա բուժում է անցնում, ստուգվում […]
11:58 07.09.2020
Թուրքիայում վերջին 1 ամսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվողների զգալի մասը 20-40 տարեկան է: Այս մասին հայտնել է այդ երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայում վերջին 1 օրում անցկացված 96․842 թեստի արդյունքում գրանցվել է վարակի 1578 նոր դեպք: 24 ժամում մահերի թիվը հասել է 53-ի, ինչը վերջին շաբաթների ամենամեծ թիվն է: Նույն ժամանակահատվածում […]
10:54 07.09.2020
Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44845-ի: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 900 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Սեպտեմբերի 7-ի դրությամբ՝ […]
23:37 06.09.2020
Ավելորդ քաշը շաքարախտի զարգացման ամենագլխավոր գործոնն է, իսկ նիհարելը կարող է կանխել կամ նույնիսկ նպաստել հիվանդությանը հաղթելուն: Այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի և Իտալիայի Միլանի համալսարանի գիտնականները, ասվում է EurekAlert կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: Հետազոտողները վերլուծել են բրիտանական բիոբանկի 445 765 մարդու տվյալները, որոնց միջին տարիքը 57,2 է եղել: 2-րդ տիպի […]
22:15 06.09.2020
Ամերիկացի գիտնականների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հեռադիտարկման ծրագրում ընդգրկված սրտանոթային հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ առողջության հետ կապված խնդիրները և ծանր դեպքերը երկու անգամ ավելի քիչ են լինում, քան այն մարդկանց մոտ, որոնք շարունակել են պարզապես պարբերաբար այցելել բժիշկներին: Աշխատանքը հրապարակվել է Hypertension ամսագրում: Ուսումնասիրությունն իրականացվել է Մինեսոտայի 16 կլինիկայում անցկացվող HealthPartners […]
19:25 06.09.2020
Ամերիկացի նեյրոֆիզիոլոգները պարզել են, որ սթրեսի և նյութափոխանակության հետ կապված խնդիրների միջև կապող օղակը օքսիտոցին «սիրո հորմոնն» է: Հետազոտության արդյունքները հրապարակված են The Journal of Physiology- ում: Հայտնի է, որ սթրեսը խանգարում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեությանը`առաջացնելով վքնածություն, անհանգստություն, սրտխառնոց և լուծ: Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նյարդերն ու նյարդային ցանցերն արձագանքում են սթրեսին՝ փոխելով […]