17:01 28.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է այն տեղեկությունը, որ հանրապետությունն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Այդ մասին հայտնում է БелТА-ն: Ինչպես նշվում է՝ երկու երկրների նախագահները դրա վերաբերյալ պայմանավորվածություն ունեն: Ընդ որում, Լուկաշենկոյի խոսքերով, Վլադիմիր Պուտինն ինքն է առաջարկել նման տարբերակ: «Ես ինչո՞ւ եմ հավատում նրան, քանի որ նա իր ընտանիքի վրա փորձարկել է: […]
16:09 28.08.2020
Նոր ուսումնական տարում դպրոցներում համավարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարության հետ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Թեմայի շուրջ քաղաքապետարանում հրավիրվել է հատուկ խորհրդակցություն՝ Երևանի պոլիկլինիկաների ղեկավարների մասնակցությամբ: Մինչև ուսումնական տարվա սկիզբը բոլոր ուսուցիչները պարտադիր կթեստավորվեն: Այդպես կբացառվի այդ պահին վարակված աշխատակիցների մուտքը դպրոց: Որտեղ և ինչպես՝ լրացուցիչ կտեղեկացվի: Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը: […]
15:40 28.08.2020
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի տվյալներով՝ ԱԻՆ աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի անկում է նկատվում: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: Այսպես, մինչ օրս արձանագրվել է 91 դեպք: Դեպքերի մեծ մասի պարագայում վիրուսը դրսից է բերվել: Ներսում տարածում չի եղել: Նախարարի խոսքերով՝ ունեցել են մահվան 2 և ինքնամեկուսացման 380 դեպք: Այժմ 4 վարակակիր […]
14:21 28.08.2020
Ռուս երգիչ Դիմա Բիլանը հոսպիտալացվել է թոքաբորբ ախտորոշմամբ: Այդ մասին երգիչը տեղեկացրել է ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ: Նա խոստովանել է, որ վերջին համերգներից մեկի ժամանակ բեմ է բարձրացել բարձր ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ: «Յալթայում նավակով զբոսնում էի, մրսեցի, հիվանդացա, իսկ, ընդհանուր առմամբ, Պիտերում ես արդեն ջերմում էի»,- ասել է Բիլանը: Նա նշել է, որ կորոնավիրուսի թեստի […]
10:55 28.08.2020
Օգոստոսի 28-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1746 թեստավորում, որից 1565-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
08:16 28.08.2020
Բրազիլիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսի 44 235 նոր դեպք, մահացել է 984 մարդ: Համաճարակի սկզբից ի վեր Բրազիլիայում հայտնաբերվել է 3 մլն 761,391 դեպք, որից 118 649-ը՝ մահվան ելքով։ Worldometer-ի վերջին տվյալներով՝ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 24,628,081 մարդ, ապաքինվել ավելի քան 17 միլիոնը, մահացել՝ 835,627-ը։
19:01 27.08.2020
2020 թվականի փետրվարի 3-ից առ այսօր կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200․507 թեստավորում` առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող 11 լաբորատորիաներում: Նշենք, որ թեստավորումների գերակշիռ մասն իրականացրել են առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունները, որի ընդհանուր թիվը կազմում է 151.806 հետազոտություն` իր մեջ ներառելով նաև պաշտպանության նախարարության տվյալները: https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2731328090441636
18:30 27.08.2020
Oգոստոսի 27-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Դիտարկված շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, թերի է կատարվել ախտահանման գործընթացը, ինչի առթիվ կազմվել է արձանագրություն: Բենզինի ու գազի լցակայաններում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ […]
18:08 27.08.2020
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով և կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Հատկապես վերջին մի քանի օրերին՝ ուղևորահոսքի թվաքանակով պայմանավորված, վերահսկողության թիրախում է գտնվում Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության […]
17:36 27.08.2020
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Այսօր կարգազանց են գտնվել առավելապես իրացման ցանցի տնտեսավարողները: Երևանում դիտարկված մի շարք խանութներում արձանագրվել են թերացումներ, որոնք, ենթադրվում է, այլևս չպետք է թույլ տրվեին. դրանցից մեկում աշխատակիցների ջերմաչափում չի իրականացվել, նաև ոչ պատշաճ են կրել դիմակները, իսկ այլոց մոտ նկատվել […]
16:35 27.08.2020
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հայտարարել է, որ, համաճարակային իրավիճակից ելնելով, ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցմամբ: Միայն բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից: Այդ մասին հայտնում է «Արցախպրես»-ը: Նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին դասարանցիները […]
16:00 27.08.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է իր դստեր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար կամավոր դառնալու որոշման մասին: Իր գնահատականը ՌԴ նախագահը տվել է Россия 24-ի եթերում: «Դուստրս պարզապես ասաց, որ ցանկանում է որպես կամավոր մասնակցել պատվաստանյութի փորձարկմանը»,-նշել է Պուտինն ի պատասխան այն հարցի, թե արդյոք դուստրը խորհրդակցել է իր հետ: Պուտինի խոսքերով՝ նա լավ է […]
15:35 27.08.2020
Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար: Այսօր արդեն` նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգևատրվել […]
12:43 27.08.2020
ՀՀ-ում արտակարգ դրությունը չի երկարաձգվի: Այսօր այդ մասին կառավարության նիստում տեղեկացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ արտակարգ դրության ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ և միջոցառումներ: Առաջարկում են փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում։
11:40 27.08.2020
Վեց օրում ամենօրյա դեպքերը 200-ից նվազ են եղել, բայց երեկվա ցուցանշը մի փոքր բարձր է՝ 203, բայց հետազոտությունների թիվը մեծ է եղել՝ 1938: Այդ փաստն այսօր կառավարության հերթական նիստում արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ պետք է անել՝ հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար: Փաշինյանը կրկին ուշադրություն հրավիրեց հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Նա […]
10:51 27.08.2020
Օգոստոսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1938 թեստավորում, որից 1735-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
10:03 27.08.2020
Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ «Փոքրիկն ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն առայժմ կտեղափոխվեն Երևանի մանկան տուն: Ավելի վաղ […]
23:08 26.08.2020
Համաշխարհային բանկը վատացրել է իր կանխատեսումները COVID-19 համավարակի՝ տնտեսության վրա ազդեցության առումով: Բանկը գնահատում է, որ 70 միլիոնից 100 միլիոն մարդ կարող է հայտնվել այն սահմաններից դուրս, որտեղ սկսվում է բացարձակ աղքատությունը: Ավելի վաղ բանկի մասնագետները ենթադրում էին, որ աղքատների թիվը կավելանա, բայց նրանք ակնկալում էին, որ այն 60 միլիոնը չի անցնի:
22:45 26.08.2020
Մարգարեթ Հարիսը հայտարարել է, որ կորոնավիրուսով կրկին հիվանդանալու հավանականությունը փոքր է, սակայն հարկավոր են ավելի շատ հետազոտություններ։
22:14 26.08.2020
Քանի որ իմունային համակարգը տարիքի հետ թուլանում է, սովորաբար բարձր տարիքի անձանց մոտ պատվաստանյութերը դժվարությամբ են բավարար իմունային արձագանք խթանում։
21:51 26.08.2020
Ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում և դիմակների կրում. դպրոցներում ևս հակահամաճարակային կանոնները պահպանվելու են: Այդ մասին այսօր համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ նաև սովորողների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված քաղաքացիների անհանգստություններին: Նախարարի խոսքով՝ իրենք հաշվի են առել, որ երեխաները չեն կարող երկար ժամանակ դիմակ կրել: «Դասացուցակն այնպես ենք կազմել, որ […]
20:23 26.08.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում սկսվել է նախապես հայտարարված համապետական ծնողական ժողովը: Հարությունյանը պատասխանում է հասարակությանը հուզող հարցերին: «Մեզ հաջողվեց ապահովել կրթության շարունակականությունը՝ նախորդ ուսումնական տարվա ավարտին: Հիմա գալիս է նոր ուսումնական տարին: Ծնողների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է, որ դպրոցները բացվեն: Մեր ցանկությունն էլ է դա»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ոչ պաշտոնական […]
18:23 26.08.2020
Երկու օր առաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձանագրվել էր ՀՀ պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում: Երևանի ռեստորաններից մեկում կազմակերպվել էր հարսանիք՝ 120 մարդու մասնակցությամբ: Արդյունքում՝ նաև ՀՀ ոստիկանությունը տնտեսավարողին ենթարկել էր վարչական պատասխանատվության, հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել էր մինչև 40 անձ, իսկ այսօր այդ հանրային սննդի կազմակերպության գործունեությունը կասեցվել է […]
18:13 26.08.2020
Պարետի որոշմամբ` մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է մի քանի ընկերության գործունեություն։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ տվյալ տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ սպորտային համալիրում մարզասարքերի միջև չէր պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել էր յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել էր ախտահանման […]
17:03 26.08.2020
Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ավելացնելով, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, հիվանդանոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, հետաքրքրվել քաղաքացիների առողջական վիճակով: «Հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշել է, որ 1949թ. ծնված կնոջ […]
15:57 26.08.2020
Դպրոցներում դիմակ կրելու մասով որևէ հավելյալ կարգավորում չի լինելու, քանի որ դիմակ կրելու պահանջն այսօր էլ գործում է: Գործընթացը կազմակերպվելու է այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ վերահսկողության գործառույթը տրված է տեսչական մարմնին, որը կհետևի, թե որքանով է գործընթացը պահպանվում: Նրա […]
15:56 26.08.2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ օգոստոսի 23-ին հիվանդանոցում բուժում էր ստանում 38 քաղաքացի, ներկա պահին՝ 41։ 42-ով ավելացել է նաև տնային մեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը: Այս ընթացքում կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 529 բնակիչ։ 61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել […]
15:35 26.08.2020
Հանրապետությունում այս տարի ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Բայց առաջին դասարանցիները դպրոց կգնան մեկ օր շուտ՝ սեպտեմբերի 14-ից: Ընդ որում՝ առաջին դասարանցուն կարող է ուղեկցել միայն մեկ անձ: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մինչև դասընթացների սկիզբը, դպրոցներում իրականացվելու են հակահամաճարակային աշխատանքներ՝ գծանշումներ և այլն: Անդրեասյանի խոսքերով՝ պետք է […]
15:31 26.08.2020
Աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 24 061 215 դեպք, որից 823 513-ը՝ մահվան ելքով, 16 608 597 մարդ առողջացել է: Այդ մասին են վկայում Worldometer-ի տվյալները: Այսօր աշխարհում գրանցվել է արդեն 10 045 նոր դեպք, մասնավորապես՝ 2 720-ը՝ Հնդկաստանում, 4 916-ը՝ Մեքսիկայում, 851-ը՝ Բոլիվիայում: Այս պահին ԱՄՆ-ում արձանագրվել է 5 955 728, Բրազիլիայում՝ 3 674 176, […]
15:29 26.08.2020
Ռիսկային խմբի սովորողի համար նախատեսվում է կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այդ դեպքում ծնողը պետք է դիմում ներկայացնի: Ռիսկային խմբի ուսուցիչներն էլ կունենան ընտրության հնարավորություն: Նրանց առաջարկել են դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը: Նախարարի տեղակալն ասում է՝ նրանք կարող են ընտրել […]