TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

̰
Քանի՞ երեխա է ծնվել հունիսին Արարատի մարզում

17:15 07.07.2020

ՀՀ Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է. «Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունիս ամսին ծնվել է 103 երեխա /1 զույգ/, որից՝ 56 տղա և 47 աղջիկ»:

̰
Պատկերավոր տեսեք, թե ինչ է անում COVID-19-ը մեր օրգանիզմի հետ. Արմեն Մուրադյանը տեսանյութ է հրապարակել

16:20 07.07.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նոր տիպի կորոնավիրուսի տարածման ու մարդու օրգանիզմում թողած հետևանքների մասին պատմող տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Հարգելի քաղաքացիներ, պատկերավոր տեսեք թե ինչ է իրենից ներկայացնում COVID-19-ը, թե ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ և թե ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին»: https://www.facebook.com/650745045088039/videos/735914057250300/

̰
Մելբուռնում վեց շաբաթով անցնում են խիստ սահմանափակումների

15:57 07.07.2020

Ավստրալական Մելբուռնում և Վիկտորիա նահանգի մի քանի քաղաքում վեց շաբաթով վերադարձնում են ինքնամեկուսացման պահանջը՝ COVID-19-ի նոր բռնկման պատճառով: Նահանգի ղեկավարի համապատասխան հայտարարությունը հրապարակել է Sydney Morning Herald-ը: Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի օրվանից: Կարգելվեն մարդկանց կուտակումները, այդ թվում՝ հյուրեր ընդունելը: Ուսումնական հաստատություններում չեղարկվել են դասընթացները: Աշակերտներն ու ուսանողները ստիպված կլինեն անցնել հեռավար ուսուցման: Խանութներն […]

̰
Թորոսյանը բացատրեց՝ ինչո՞ւ թոքաբորբով հիվանդներին երբեմն չեն թեստավորում

15:48 07.07.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսին «Շանթ» հեռուստաընկերությունը հարց էր ուղղել, որ որոշ դեպքերում նույնիսկ թոքաբորբ ունեցողներին չեն թեստավորում՝ կորոնավիրուսով վարակված լինելը ստուգելու համար։ Թորոսյանն ասաց, որ թոքաբորբ ունենալն ուղիղ ցուցում է, որ այդ մարդկանց թեստավորեն։ Նախարարը, սակայն, հաստատեց, որ որոշ դեպքերում չեն թեստավորում այդ մարդկանց։ Նրա խոսքերով՝ պատճառն այն է, որ եթե այդ մարդու մոտ […]

̰
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Տիկարաձե

15:42 07.07.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին: Ինչպես նշել է նախարարը, այդ օգնությունը կախված է հայկական կողմից և այն կարիքներից, որոնք իրենք կնշեն: «Վրացական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հարևան երկրին»,- ասել է Տիկարաձեն:  

̰
Հնարավո՞ր է կոլեկտիվ իմունիտետի հասնել կորոնավիրուսի նկատմամբ

15:06 07.07.2020

Իսպանիայում իրականացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կից տեղադրելով BBC-ի հրապարակումը: Սկզբնաղբյուրը «Lancet» բժշկական ամսագիրն է: «60.000 հոգու հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ 5%-ի մոտ կան հակամարմիններ, իսկ կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է 70-90% իմունիտետ տվյալ […]

̰
Վիրուսն ազգային պատկանելիություն չի հարցնում․ Թորոսյանը՝ եզդիաբնակ համայնքում վարակումների մասին

14:45 07.07.2020

Որոշ երկրներում ազգային փոքրամասնությունների և պետականաստեղծ ազգերի միջև կորոնավիրուսով վարակման տարբեր մակարդակներ կան։ Դա հատկապես վերաբերում է հյուսիսային երկրներին, որտեղ ազգային փոքրամասնությունները հարավային երկրներից են։ Այս մասին ասուլիսի հարցերից մեկին պատասխանելիս հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, նախարարն ասաց, որ Հայաստանում բնակվող հայերն ու ազգային փոքրամասնությունները նույն տարածաշրջանում են ապրել ու […]

̰
Հայաստանը գնել է ԱՄՆ-ում, ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ կիրառվող դեղերից․ Թորոսյան

14:33 07.07.2020

Հայաստանի իշխանությունները գնել են այն դեղամիջոցներից, որոնք մասնավորապես Ռուսաստանում և ԱՄՆ-ում օգտագործվում են կորոնավիրուսի դեմ պայքարում։ Դրանց մի մասը արդեն Հայաստանում է և շուտով կիրառվելու է, մյուս մասը ճանապարհին է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշեց, որ պատվաստանյութերին զուգահեռ՝ ուսումնասիրություններ են արվում նաև դեղամիջոցների հայտնաբերման համար։ Հայաստանի իշխանություններն, […]

̰
Պատվաստանյութերը մարդկության ստեղծած ամենաանվտանգ միջոցներն են․ Թորոսյան

14:15 07.07.2020

Այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե արդյոք հնարավո՞ր է կորոնավիրուսի պատվաստանյութերը այլ հիվանդություններ կամ հաշմանդամություն առաջացնեն։ Առողջապահության նախարարը կտրականապես հերքեց այդպիսի տարբերակը։ Նա նշեց, որ պատվաստանյութերը մարդկության ստեղծած ամենաանվտանգ միջոցներն են, ու ճիշտ կիրառման դեպքում ընդհանրապես չեն կարող այլ հիվանդությունների կամ մահվան հանգեցնել։ Նախարարը նաև բացատրեց […]

̰
Թորոսյանն անդրադարձավ ռեստորաններ չգնալու իր կոչին և պատգամավորների՝ այդ կոչը չլսելու խնդրին

13:56 07.07.2020

Նույնիսկ փողոցում քայլելը և այլ մարդկանց կողքով անցնելն ունի կորոնավիրուսով վարակվելու ռիսկ, բայց այն ցածր է։ Այդ ռիսկը բարձր է ռեստորաններում, հանրային սննդի վայրերում, քանի որ սնունդ ընդունելիս մարդիկ դիմակ չեն կրում։ Ռեստորաններ չգնալու իր կոչը այսպես բացատրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարը պատասխանեց այն հարցին, թե ինչու թիմակից պատգամավորները չեն […]

̰
Եղել են դեպքեր, երբ փայտիկների դեֆիցիտ ենք ունեցել․ Թորոսյանը՝ թեստերի թվի մասին

13:54 07.07.2020

Կորոնավիրուսը հայտնաբերող թեստավորումները ենթադրում են բարդ պրոցեսներ, և դրա բազմաթիվ մասերում հնարավոր են խնդիրներ։ Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով թեստավորումների քանակի մասին։ «Շանթ» հեռուստաընկերության հարցին պատասխանելիս Թորոսյանն ասաց, որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ թեստի փայտիկի նման պարզագույն պարագաները չեն բավարարել Հայաստանում։ Իսկ պատճառն այն է, որ աշխարհում այնքան մեծ է […]

̰
Աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու մրցավազքը նման է Սառը պատերազմին․ Թորոսյան

13:27 07.07.2020

Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չի գտնվել, սակայն աշխարհի տարբեր երկրներ արդեն մրցավազք են սկսել ապագա պատվաստանյութերը գնելու համար։ Սա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հիշեցնում է Սառը պատերազմի ժամանակ տեղի ունեցած սպառազինությունների մրցավազքը։ Առողջապահությանն նախարարն այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ որոշ երկրներ նույնիսկ նախապես գնել են ապագա պատվաստանյութերի ամբողջ պաշարները, մինչդեռ դրանք դեռ չեն էլ […]

̰
Թեստավորումների թիվը կհասցվի օրական 4 հազարի, 4 նոր լաբորատորիա կբացվի․ Թորոսյան

13:03 07.07.2020

Հայաստանի համաճարակաբանները դեմ չեն, որ թեստավորումների թիվն ավելանա։ Այս մասին այսօր հայտարարեց առողջապահության նախարարը՝ պատասխանելով ասուլիսի ժամանակ տրված հարցին։ Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն այսօր Հայաստանում օրական մինչև 2500 թեստավորում է իրականացվում։ Ըստ Թորոսյանի՝ իրենք հիմա մեծացնում են կորոնավիրուսի թեստավորումների համար անհրաժեշտ հզորությունները։ Դրա արդյունքում սպասվում է, որ 1-2-3 շաբաթվա ընթացքում Հայաստանում պետպատվերով թեստավորումների քանակը […]

̰
Ինչու՞ շատերին չեն թեստավորում, անգամ երկկողմանի թոքաբորբ ունեցողներին՝ համոզվելու համար, որ վարակված են. նախարարը պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցերին

12:43 07.07.2020

Այսօր տեղի է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: SHANTNEWS.am-ը նախարարից հետաքրքրվել է, թե այս շրջանում Հայաստանում կա՞ թեստերի քանակի խնդիր: Հարցրել ենք՝ նկարագրելով մի իրավիճակ, երբ հիվանդը դիմում է բժշկի, պարզվում է, որ նա ունի երկկողմանի թոքաբորբ, բայց այդպես էլ նրան չեն թեստավորում: Լինում են դեպքեր, երբ պոլինիկաներում հիվանդին ասում են. «Դուք հաստատ […]

̰
Մեկնարկել են իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարները

12:09 07.07.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մեկնարկել են իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Առաջին սեմինարի բանախոսն էր Տոսկանիայի Արեցցո հիվանդանոցի համաճարակաբան Դավիթ Ռեդին: Նա անդրադարձել է թոքաբորբի ընթացքում հակաբիոտիկների կիրառմանը, COVID 19-ով հիվանդների վարմանը և բուժման մոտեցումներին:

̰
Շիրակի մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի

11:54 07.07.2020

Հուլիսի 7-ի, ժամը 11.30-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, նրանցից 65-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5203 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3849 նմուշառման […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է

10:45 07.07.2020

Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 12-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1273 թեստից 924-ը եղել է բացասական։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր […]

̰
Հունաստանը փակում է Սերբիայի հետ սահմանը

10:20 07.07.2020

Հունաստանը կրկին փակում է սահմանը Սերբիայի հետ: Պատճառն այդ երկրում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի աճն է: Հայտնի է, որ ճանապարհորդական սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև հուլիսի 15-ը: Մինչ այդ Սերբիայի քաղաքացիները կարող են մուտք գործել Հունաստան միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Համաձայն Worldometers-ի տվյալների՝ Սերբիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք: 317 մարդ […]

̰
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը. Արսեն Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել

22:12 06.07.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարների միջոցով ներկայացրել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը:

̰
Պետք չէ վախեցնել, բայց զգոնության պետք է բերել. հոգեբանն ու վարակաբանը՝ կորոնավիրուսի հաղթահարման մասին

17:19 06.07.2020

Մասնագետները հորդորում են՝ վիրուսի ախտանշանների, բարդությունների մասին լսելիս ոչ թե պետք է տագնապի գիրկն ընկնել, այլ ավելի զգոն ու սթափ դառնալ: Նույնը վերաբերում է նաև ախտանշանների ի հայտ գալուն: «Որքան էլ նշվի, որ մահացությունը բարձր է լինում, այնուամենայնիվ, ճիշտ ժամանակին ճիշտ մասնագետի դիմելու գործոնը բավականին իջեցնում է մահացությունը»,- ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան Հասմիկ […]

̰
ԱՆ-ն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները

16:21 06.07.2020

Առողջապահության նախարարությունն ամփոփել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքները: Եվ այսպես. Հակահամաճարակային միջոցառումներ ✅և գործադրվել է համաճարակի զարգացման փուլերին համապատասխան արտակարգ իրավիճակների արձագանքման երկու պլան: ✅Ապահովվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի, տնային օջախների, կազմակերպությունների համաճարակաբանական հետազոտություն: Կազմակերպություններում մեթոդագործնական օգնություն է ցուցաբերվել հակահամաճարակային ռեժիմի ապահովման և լիարժեք գործադրման ուղղությամբ: ✅Սահմանվել է համաճարակաբանական […]

̰
Կորոնավիրուսը կարող է ախտահարել նաև արտաթոքային օրգաններ. վարակաբան

13:58 06.07.2020

Նոր տեսակի կորոնավիրուսը կարող է նաև ախտահարել արտաթոքային շատ օրգաններ: Այսօր տեղի ունեցած առցանց քննարկման ժամանակ այս մասին հայտնել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան Հասմիկ Ղազինյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը, մասնավորապես, կարող է ախտահարել ուղեղի հյուսվածքը և ամբողջ կենտրոնական նյարդային համակարգը: Բժիշկը նշել է, որ տարբեր անձանց մոտ վիրուսը կարող է տարբեր կերպ արտահայտվել: Հոգեբան […]

̰
Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել

13:25 06.07.2020

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Ուրախությամբ արձանագրենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի: Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է […]

̰
Դիմե՛ք, եթե ձեր շքամուտքը պատշաճ չի ախտահանվում. Արաբկիր վարչական շրջան

12:59 06.07.2020

Արաբկիր վարչական շրջանից հայտնում են, որ Արաբկիրում շարունակվում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ախտահանման աշխատանքները։ «Սիրելի՛ քաղաքացիներ, եթե կան շքամուտքեր, որտեղ ախտահանումն իրականացվում է ոչ պատշաճ կերպով, խնդրում ենք դիմել ձեր շենքն սպասարկող համատիրությանը»,- ասված է հայտարարության մեջ։ https://www.facebook.com/Arabkirvarchakanshrjan/posts/3339708059413399

̰
Ռուսաստանում գրանցվել է COVID-19- ի 6 611 նոր դեպք

12:33 06.07.2020

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6 611 նոր դեպք՝ 85 շրջաններում: Հիվանդների 28.8% -ը վիրուսի կլինիկական դրսևորումներ չուներ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 6-ին, հայտնել է երկրում վիրուսի տարածման դեմ պայքար իրականացնող շտաբը: COVID-19- ի լաբորատոր հաստատված նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (685): Օրվա ընթացքում գրանցվել է 135 մահվան դեպք: 3579 […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք

10:30 06.07.2020

Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28936 դեպք, որոնցից 16302-ն` առողջացած, 491-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 123815 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 330 նոր դեպք և 162 առողջացած։ Մահվան 7 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները […]

̰
Լուսանկարում COVID 19-ով վարակված 83-ամյա հորս թոքերի ՄՌՏ հետազոտության պատկերն է

00:11 06.07.2020

Ես ֆեյք չեմ, միս ու արյուն ունեցող մահկանացու, անուն-ազգանուն հայրանունով։ Լուսանկարում նույնքան իրական մարդու՝ 83-ամյա հորս թոքերի ՄՌՏ հետազոտության պատկերն է. COVID 19-ի հետևանքով ախտահարված հատվածները բաց գույն ունեն ու կազմում են ընդհանուր մակերեսի մոտ 15 տոկոսը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դոցենտ Վանիկ Հակոբյանը։ «Ընդ որում, ոչ մի այլ ախտանշան չի […]

̰
32 երկրի շուրջ 240 գիտնականներ կոչ են անում ԱՀԿ-ին ընդունել, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդով

00:01 06.07.2020

32 երկրի շուրջ 240 գիտնականներ կոչ են անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերանայել իր ցուցումները և ընդունել, որ կորոնավիրուսի փոխանցումը մանրագույն մասնիկների միջոցով, որոնք կարող են երկարատև օդում մնալ, վարակի տարածման զգալի գործոն է։ Այդ մասին հաղորդում է New York Times-ը։ ԱՀԿ-ում պնդում են, որ կորոնավիրուսը առավելապես տարածվում է խոշոր կաթիլների միջոցով, որոնք արտազատվում են հիվանդի […]

̰
Չինաստանում տղամարդու մոտ բուբոնային ժանտախտ է հայտնաբերվել․ հայտարարվել է համաճարակաբանական վտանգի 3-րդ աստիճան

22:45 05.07.2020

Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում անասնաբույծի մոտ բուբոնային ժանտախտ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում անելով Բայան-Նուր քաղաքի առողջապահության կոմիտեին։ Պացիենտը նախքան հիվանդանալը եղել է բուբոնային ժանտախտի համաճարակային օջախում։ Այժմ նա մեկուսացված բուժում է անցնում, նրա վիճակը գնահատվում է կայուն: Տղամարդուն հոսպիտալացնելուց հետո Բայան-Նուր քաղաքում հայտարարվել է համաճարակաբանական նախազգուշացման երրորդ […]

̰
BACK_TO_TOP