TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+16.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայում տղամարդը մահացել է կոֆեինի գերդոզավորումից

18:00 02.07.2020

Անգլիական Պիտերբորո քաղաքի բնակիչը մահացել է կոֆեինի գերդոզավորումից: Այս մասին հայտնում է Independent-ը: 36-ամյա լեհ միգրանտի՝ Լուկաշա Սանդելևսկու մարմինը հայտնաբերել է նրա հարևաններից մեկը: Տղամարդու սենյակը տարբեր պարունակությամբ ըմպելիքների շշերով լի է եղել: Հետազոտություններից հետո՝ մասնագետները պարզել են, որ մահացածի արյան մեջ մեծ քանակությամբ կոֆեին կա, այլ կերպ ասած՝ 282 միկրոգրամ՝ մեկ միլիլիտր արյան մեջ: […]

̰
Նոր Զելանդիայի առողջապահության նախարարն ազատվել է աշխատանքից կարանտինի ռեժիմը խախտելու համար

15:15 02.07.2020

Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հրաժարվել էր աշխատանքից ազատել նախարարին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը երկրում։

̰
Վերակենդանացման բաժանմունքները լիքն են, կան 1-2 տեղեր․ Թորոսյան

11:21 02.07.2020

Կառավարության այսօրվա նիստը նույնպես սկսվեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի զեկույցով։ Նա ներկայացրեց, թե  վարակման, մահվան, առողջացման որքան դեպքեր են արձանագրվել մեկ օրվա ընթացքում։ Թորոսյանը նաև նշեց, որ առողջապահական համակարգում վերակենդանացման բաժանմունքները գործնականում լիքն են։ Նրա խոսքով՝ ամեն հաստատությունում 1-2 ազատ տեղ է լինում, որոնք լրացնելով՝ կարողանում են տեղավորել ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարակակիրներին։ […]

̰
Մահացած 6 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

11:05 02.07.2020

Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 593 նոր դեպք և 473 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք, 473 հիվանդ առողջացել է

10:54 02.07.2020

Հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26658 դեպք, որոնցից 15036-ն` առողջացած, 459-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 6-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11010 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 115765 թեստավորում: Երեկ կատարված 2100‬ թեստից 1507-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]

̰
Աշխարհում մշակվում է կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ․ ԱՀԿ

10:44 02.07.2020

Գեբրեյեսուսը նաև մտավախություն է հայտնել, որ աշխարհը չափազանց անպաշտպան է առողջապահության ոլորտում ապագա սպառնալիքների հանդեպ։

̰
Ամեն ինչ պետք է անենք, որ դուք շուտ վերադառնաք ձեր ընտանիքներ․ Արայիկ Հարությունյան

09:33 02.07.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոսք է ուղղել Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին և բժշկական հանրությանը։ «????‍⚕️Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դուք շուտ վերադառնաք ձեր ընտանիքներ»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տոկոյի Դիսնեյլենդը վերաբացվել է

23:15 01.07.2020

Չորս ամիս տևած պարապուրդից հետո Տոկիոյում գտնվող Դիսնեյլենդը վերսկսել է աշխատանքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Զվարճանքի այգին փակվել էր հունվարի վերջին՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Դիսնեյլենդ այցելելու համար այցելուները պետք է լրացնեն հատուկ թերթիկ: Բացի այդ, այնտեղ մտնելուց առաջ այցելուներին պետք է ջերմաչափեն: Կուտակումներից խուսափելու համար այցելուների թիվը կիսով չափ կրճատել են: […]

̰
Ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում

21:59 01.07.2020

Կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս ամենօրյա ռեժիմով վերահսկողություն է իրականացնում Երևանի վարչական շրջաններում գործող մանկապարտեզներում: Այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Էրեբունի վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում: Տեսչական մարմնի աշխատակիցները խստորեն հետևում են ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը` մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությանը, մանրէազերծման աշխատանքների կատարմանը, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի համար […]

̰
Հակահամաճարակային կանոնների խախտումներ՝ տրանսպորտային միջոցներում

21:23 01.07.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հուլիսի 1-ին շարունակել են մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կանգնած ուղորներով փոխադրում են իրականացրել։ Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ […]

̰
Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց. ԱՆ խոսնակը՝ գյումրեցի տատիկի կորած դիակի մասին

20:11 01.07.2020

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին: «Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք: Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, […]

̰
Նոր Նորքում 24 ժամով դադարեցվել է մի շարք շինանյութի խանութների ու բենզալցակայանների գործունեությունը

19:44 01.07.2020

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Մի քանի խախտումներ են հայտնաբերվել բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում: Խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Էրեբունի վարչական շրջանում նախկինում […]

̰
Փաշինյանը թվարկեց՝ որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին

19:07 01.07.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանում հիմա հիմնական խնդիրն այն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի մարդ դուրս չմնա բուժօգնությունից։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ճեպազրույցի ժամանակ ուղղված հարցին։ Նա թվարկեց, թե առաջիկայում որ բժշկական կենտրոններն են միանալու կորոնավիրուսի դեմ պայքարին․ Սպիտակի ԲԿ՝ 100 մահճակալով, Մարտունու ԲԿ՝ 50 մահճակալով, «Մեդլայն» ԲԿ՝ 60 մահճակալով։ Փաշինյանը […]

̰
Փաշինյանը բացատրեց՝ ինչու էր Արսեն Թորոսյանը կոչ անում չկրել դիմակ

18:46 01.07.2020

Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց այն մասին, որ ՀՀ առողջապահության պատասխանատուն նախկինում կոչ էր անում դիմակ չկրել։ Փաշինյանը բացատրեց՝ ինչու է այդպես եղել։ Նա նշեց, որ դա ոչ թե Հայաստանի պատասխանատուի կոչն է եղել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումը: Փաշինյանը բացատրեց, որ նախկինում հայտնի գիտելիքի հիման վրա եզրակացություն էր […]

̰
Էրեբունիում արձանագրվել են դիմակները սխալ կրելու, սոցիալական հեռավորությունը խախտելու դեպքեր

18:44 01.07.2020

ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, փոխգործակցելով ՀՀ ոստիկանության հետ, այսօր կրկնակի ուժեղացված ստուգայց է կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Մասնագիտական թիմը շրջել է Ազատամարտիկների զբոսայգում և իրականացված մշտադիտարկումների արդյունքում գրանցել դիմակները ոչ ճիշտ կրելու, երբեմն նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը խախտելու դեպքեր։ Տեղում տրվել […]

̰
Արսեն Թորոսյանն անցելել է Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ

18:05 01.07.2020

«Այսօր Արարատի մարզ էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի հետ այցելել ենք Վեդու բժշկական կենտրոն և Արտաշատի բժշկական կենտրոն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա հայտնել է, որ այցելության ժամանակ զրուցել են բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների […]

̰
Դիմակն իջեցված է լինում քթի տակ կամ կզակին. ՍԱՏՄ-ն՝ կրկնվող թերացումների մասին

18:02 01.07.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով՝ այսօր 24 ժամով կասեցվել է Սևան-Դիլիջան մայրուղու վրա գործող «Ծովագյուղ» հանրային սննդի կազմակերպության գործունեությունը. այստեղ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, նկատվել են մարդկային կուտակումներ դրամարկղերի մոտ, ինչպես նաև հարակից սեղանների շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել համապատասխան սոցիալական հեռավորություն: Այսօր […]

̰
Պրահայի կամրջին սեղան են գցել՝ հրաժեշտ տալով COVID-ին

18:00 01.07.2020

Պրահայի հայտնի Չարլզ կամրջին հունիսի 30-ին երեկույթ է կազմակերպվել, որի ընթացքում մարդիկ խորհրդանշական ձևով «հրաժեշտ տվեցին կորոնավիրուսին», հայտնում է Novinky- ն: Նշվում է, որ հազարավոր հյուրեր նստել են կես կիլոմետր ձգվող սեղանի շուրջ՝ կիսելով իրենց տնից բերած սնունդը և խմիչքը: Ինչպես մեկնաբանել են  կազմակերպիչները, տոնը յուրատեսակ հրաժեշտ է եղել կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում ունեցած դժվարին ժամանակահատվածին, […]

̰
Էրեբունիում խոշորացույցի տակ են հայտնվել բժշկական հիմնարկներն ու գեղեցկության սրահները

17:20 01.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերով դիտարկել պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։ Էրեբունի վարչական շրջանում գնացել են տնտեսավարողների կողմից հնարավոր խախտումների հետքերով։  Խոշորացույցի տակ սպասարկման օբյեկտներն են, գրասենյակները, արտադրությունները, բժշկական հիմնարկներն ու գեղեցկության սրահները։ Ստուգայցերն անակնկալ են ամեն օր և ողջ երկրում։

̰
«Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախին տրամադրվել է Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը

15:40 01.07.2020

Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտից «Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախի Հանրապետությանը տրամադրում է դանիական «Նովո Նորդիսկ» կազմակերպության արտադրության կենսական նշանակության Սոմատոտրոպին աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչով: Մասնագիտացված բժշկական կազմակերպություններում հաշվառված շուրջ 49 երեխայի՝ յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, ծրագրի շրջանակներում անվճար ու անխափան հատկացվում է կյանքի որակն […]

̰
Ախտահանման աշխատանքներ Արցախում

13:50 01.07.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել մեկուսացման, ինչպես նաև հանրային նշանակության տարբեր վայրերում: Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և մասնագետների վերահսկողությամբ ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/158417249132397

̰
«Հայաստան» հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրել բուժաշխատողներին

13:30 01.07.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ հիմնադրամը Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության աշխատակիցներին տրամադրելու է 143 850 000 դրամ: ««Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր Հայաստանի շտապ բժշկական օգնության ծառայության 1786 բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, սանիտարներին, կարգավարներին ու վարորդներին տրամադրեց միանվագ ֆինանսական աջակցություն։ Գումարը նվիրաբերել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Շտապօգնության բժշկական ավագ, […]

̰
Շուտով Հայաստանում կստեղծվի մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը. Աննա Հակոբյան

13:16 01.07.2020

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել և հրապարակել պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հին մասնաշենքից լուսանկարներ։ «Առաջին երեք լուսանկարներում պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հին մասնաշենքի հատվածն է, որը վերջին տասնամյակների ընթացքում չի վերանորոգվել՝ վերածվելով անմխիթար, կաթացող ու քանդվող կառույցի։ Հաջորդ […]

̰
Հաջողված բուժման հերթական դեպքը․ քրոնիկ հիվանդություն, երկկողմանի թոքաբորբ ունեցող 68-ամյա տղամարդն ապաքինվել է

11:32 01.07.2020

«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Հերթական հաջողված բուժման դեպքը‼️ ✅ Պացիենտը` 68 տարեկան տղամարդ, ով ունի ուղեկցող քրոնիկ հիվանդություն։ Մեկ շաբաթ առաջ ախտորոշվել է երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբ և սկսվել համապատասխան բուժում։ ✅Պացիենտի ընդհանուր վիճակին մաքսիմալ համապատասխան ընտրված բուժական գործելակարգի շնորհիվ, գրանցվել է հիվանդության պրոգրեսիվ դրական դինամիկա։ ?‍⚕️Այս դեպքը «Նորք» ԻԿՀ մասնագետների պրոֆեսիոնալ և […]

̰
Մահացած 10 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

11:05 01.07.2020

Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111665 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 523 նոր դեպք և 515 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք, 515 հիվանդ առողջացել է

10:58 01.07.2020

Հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած, 453-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10900 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 113665 թեստավորում: Երեկ կատարված 1 821‬ թեստից 1298-ը եղել է բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]

̰
Արսեն Թորոսյանը կոչ է անում հետևել Արտաշատի պոլիկլինիկայի օրինակին

10:21 01.07.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Արտաշատի պոլիկլինիկա։ Կոչ եմ անում Հայաստանի բոլոր բժշկական հաստատություններին հետևել այս օրինակին»։

̰
Նորածնի անոմալ մազերը զարմացրել են համացանցի օգտատերերին

22:30 30.06.2020

Նորածին աղջկա անսովոր երկար մազերը զարմացրել են բուժանձնակազմին և համացանցի օգտատերերին: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Հորդանանի բնակիչ Ալեքսանդրա Բոնդը պարզել է, որ իր աղջիկն ունի սև մազեր դեռ 34-շաբաթական հղիության ընթացքում՝ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Կինը նշել է, որ այդ փաստը նրան բավականին զարմացրել է: Երբ նրա աղջիկ Մայան ծնվել է, բուժանձնակազմը նշել է, որ […]

̰
ԱՀԿ-ը չի բացառել, որ սահմանների բացումից հետո կորոնավիրուսով վարակվածների թիվը կաճի

21:30 30.06.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ երկրների միջև սահմանների բացումից հետո նոր տեսակի կորոնավիրուսի դեպքերի թիվը կավելանա: Այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Վույնովիչի խոսքով՝ «հնարավոր չէ բացառել» կորոնավիրուսի դեպքերի աճը: Կորանավիրուսի առաջին երկու դեպքերը Ռուսաստանում գրանցվել են հունվարի 31-ին՝ Չինաստանի քաղաքացիների մոտ: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը […]

̰
Թաիլանդը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ կորոնավիրուսով պայմանավորված

21:24 30.06.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով Թաիլանդի կառավարությունը երկրում երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այն կգործի մինչև հուլիսի 31-ը: Այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետ գեներալ Պրայութ Չան-Օ-Չան, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Նախարարների կաբինետը կողմ է քվեարկել արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի վերջ երկարաձգելու որոշմանը: Մենք սա անում ենք առողջության, այլ ոչ թե հանուն իշխանության պահպանման, […]

̰
BACK_TO_TOP