TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ի դեմ ձեռք բերված իմունիտետը կարող է նվազել ամիսների ընթացքում. բրիտանացի հետազոտողներ

23:00 14.07.2020

COVID-19-ից ապաքինվածների մոտ կայուն իմունիտետ չի ձևավորվում: Ըստ The Guardian-ի՝ բրիտանացի գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ հիվանդությունը հաղթահարելուց ընդամենը մի քանի ամիս անց հնարավոր է կրկին վարակվել: Այս եզրահանգմանը գիտնականները եկել են` ուսումնասիրելով շուրջ  90 հիվանդի հակամարմինների հետազոտությունները: Հիվանդների արյան հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վարակվածների շուրջ 60 տոկոսի մոտ վիրուսի հակամարմիններ են […]

̰
Կալիֆոռնիան վերադառնում է խիստ կարանտինի

19:57 14.07.2020

Կալիֆոռնիայի իշխանությունները կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին վերադառնում են կարանտինային խիստ միջոցառումներին: Նահանգապետի հրամանով անհապաղ դադարեցվել է բոլոր բաց տարածքներ չունեցող սրճարանների ու ռեստորանների աշխատանքը, փակվել են բարերը, կենդանաբանական այգիները, զվարճանքի վայրերը և թանգարանները: Նահանգում կփակվեն նաև եկեղեցիները, մարզասրահները և գեղեցկության սրահները: ԱՄՆ այս նահանգն ամենից շատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից: Այստեղ գրանցվել Covid-19-ի ավելի քան […]

̰
Ֆրանսիան տոնում է Բաստիլի գրավման օրը, սակայն ավելի «համեստ»

19:45 14.07.2020

Ֆրանսիան տոնում է Բաստիլի գրավման օրը: Բաստիլի ամրոցը համարվում էր բացարձակ միապետության խորհրդանիշներից մեկը և 1789թ. հենց դրա գրավմամբ սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Բաստիլի գրավման օրը սովորաբար ուղեկցվում է ռազմական շքերթներով և մեծ տոնախմբություններով, սակայն կորոնավիրուսի համավարակը ստիպել է իշխանություններին ավելի «համեստ» կերպով նշել տոնը: Կլինի ավիաշոու: Ավանդական դարձած ռազմական շքերթը չի լինի, դրա փոխարեն […]

̰
Իտալիայից Հայաստան ժամանած ԱՀԿ բուժաշխատողների խումբն աշխատում է Covid-19-ի դեմ պայքարող հիվանդանոցներում

13:17 14.07.2020

Իտալիայից Հայաստան է ժամանել 11 բուժաշխատող՝ մարդասիրական առաքելության շրջանակում աջակցելու Հայաստանի առողջապահական համակարգին։ Բուժաշխատողները Հայաստան են ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության շրջանակում և արդեն ավելի քան մեկ շաբաթ է աշխատում են հայաստանյան հիվանդանոցներում, որտեղ բուժում են ստանում Covid-19 ախտորոշում ունեցող պացիենտները։ Առաքելության աշխատանքն իրականություն է դարձել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ։ […]

̰
Ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ քաղցրավենիք է նվիրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին

11:40 14.07.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ ֆրանսիացի շեֆ-խոհարարի կողմից պատրաստված քաղցրավենիք էր նվիրել: Դեսպանի անունից անակնկալը բուժանձնակազմին փոխանցեց դեսպանատան համգործակցության հարցերով կցորդ Առնո Շաֆանժը: «Ֆրանսիայի հետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի գործընկերային, բարեկամամական կապերն առավել ամրապնդվեցին ֆրանսիացի բժիշկների այցով: Նրանց Հայաստանում գտնվելը մեկտեղեց […]

̰
Մահացած 8 պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 50 տարեկան, ամենատարեցը՝ 88

11:13 14.07.2020

Հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած

11:00 14.07.2020

Հուլիսի 14-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1115 թեստավորում, որից 776-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]

̰
Գերմանացի գիտնականները հայտնաբերել են, որ COVID-19-ով հիվանդացածները կարող են կրկին վարակվել

00:13 14.07.2020

Գերմանիայում հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ COVID-19-ով հիվանդացածների մոտ ժամանակի ընթացքում հակամարմինների քանակը զգալիորեն նվազում է, ինչը վկայում է կորոնավիրուսով կրկնակի հիվանդանալու հնարավորության մասին, փոխանցում է ZDF-ը։ Նրա տվյալներով՝ հակամարմինների նվազում է հայտնաբերվել մյունխենյան Շվաբինգ կլինիկայում հունվարին բուժում ստացած առաջին պացիենտների արյան անալիզների արդյունքներով։ Հատուկ թեստի արդյունքներով, որ անցկացվել է միայն անվտանգության բարձր մակարդակ […]

̰
Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր հակառեկորդ

00:00 14.07.2020

Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր հակառեկորդ: Վերջին 1 օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 166 մարդու մոտ։ Սա առավելագույն ցուցանիշ է պանդեմիայի տարածվելուց ի վեր։ Այս մասին հայտնել է BBC-ն: Մասնագետների փոխանցմամբ՝ վարակը տարածվել է սիրիացիների շրջանում, ովքեր աշխատում են աղբի վերամշակման ընկերությունում: Այսպիսով՝ երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 2 հազար 300-ը, իսկ մահացածներինը՝ հասել է […]

̰
Վրաստանը պետք է շարունակի ուժերը մոբիլիզացնել կորոնավիրուսի դեմ. Թալակվաձե

23:50 13.07.2020

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն այսօրվա նիստում հայտարարել է, որ որպեսզի իրավիճակը երկրում մնա անվտանգ, հետագայում նույնպես անհրաժեշտ կլինի հատուկ ուշադրություն և մոբիլիզացիա: Այժմ երկրում իրավիճակը կայուն է: «Դժբախտաբար, համաշխարհային մասշտաբով, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չի բարելավվում, աճում է վարակակիրների թիվը: Կառավարության կողմից վրացական խորհրդարանի օրենսդրական աջակցությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների և համակարգային արձագանքի շնորհիվ այս […]

̰
Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների առաքելությունը

23:00 13.07.2020

Գերմանիան և Եվրոպական միությունը՝ Հայաստանի հետ համատեղում են ջանքերը նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտապանության գլխավոր վարչության ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ՝ Հայաստան է ժամանել Գերմանիայի Միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնի և գերմանական «Կարիտաս»-ի կողմից գործուղված 16 անդամից բաղկացած բժշկական թիմը: Գերմանական բժշկական թիմի ջանքերին աջակցում է նաև Առողջապահության […]

̰
Կատալոնիայի իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցրել Լերիդա քաղաքի և 7 այլ շրջանների համար

22:35 13.07.2020

Եվրոպական տարածաշրջանում պանդեմիայի կենտրոններից Իսպանիայում իշխանությունները որոշել են փակել Լերիդա քաղաքը և 7 այլ շրջաններ: Այստեղ կորոնավիրուսի նոր բռնկման հետ կապված սահմանափակվել է շրջանների մուտքն ու ելքը: Սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ: Մարդկանց արգելվում է դուրս գալ տնից առանց խիստ անհրաժեշտության: Արգելվում են նաև զանգվածային միջոցառումները: Այստեղ կրկին փակվել են ռեստորանները, բարերը, մարզասրահները: Հասարակական վայրերում […]

̰
Կիրակի օրվա վարակման դեպքերի ցածր թիվը պայմանավորված է քիչ թվով թեստերով. Արսեն Թորոսյան

11:40 13.07.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ իրավիճակ է երկրում կորոնավիրուսային վարակի տարածման առումով: Թորոսյանը ներկայացրեց վերջին երկու օրերին արձանագրված նոր դեպքերի թիվը. շաբաթ եղել է 577 նոր դեպք, կիրակի՝ 182: Ընդհանուր առմամբ դեպքերի քանակը դառնում է 32 151: Նախարարը նշեց՝ կիրակի օրը հաստատված դեպքերի թիվն էականորեն ցածր է, սակայն հիշեցրեց՝ […]

̰
Մահացած 8 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

11:18 13.07.2020

Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած, 573-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 135687 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 182 նոր դեպք և 232 առողջացած։ Մահվան 8 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները […]

̰
6 մթերքներ, որոնք կօգնեն պայքարել շոգի դեմ

20:09 12.07.2020

Ամռանը մարդկային օրգանիզմը կարծես «գործադուլ» է հայտարարում: Շոգը դանդաղեցնում է նյութափոխանակությունն ու ուղեղի աշխատանքը: Ամենասովորական, առօրյա աշխատանքը թվում է դժվար: Բժիշկներն առաջարկում են 6 մթերք, որոնք կօգնեն օրգանիզմին պայքարել շոգի դեմ: 1. Ջուր   Ուղեղի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է սովորական ջուր: Բանն այն է, որ ուղեղը 80 տոկոսով բաղկացած է ջրից, և պետք է պարբերաբար […]

̰
Կորոնավիրուսը չի փոխանցվում բացօթյա ջրավազաններում լողալու ժամանակ. Роспотребнадзор

12:53 12.07.2020

Роспотребнадзор-ից հայտնել են, որ ջրում լողալիս հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով, քանի որ կորոնավիրուսը ջրի մեջ ոչնչանում է, հայտնում է «Ինտերֆաքս» -ը: Ծառայությունից ասվում է, որ բացօթյա ջրավազանները վարակի փոխանցման աղբյուր չեն կարող դառնալ, քանի որ ջուրը ենթարկվում է մեծ քանակությամբ արևի ճառագայթների ազդեցությանը, ինչը նշանակում է, որ վիրուսը ոչնչանում է: «Մինչ օրս որևէ ապացույց չկա […]

̰
Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից

22:55 11.07.2020

Հայտնի երգչուհի Անիտա Ցոյը հաղթահարել է կորոնավիրուսը: Այս մասին հայտնել է անձամբ երգչուհին իր Instagram-ի էջում: «Բարևներ, իմ սիրելիներ, բարևներ, իմ սքանչելիներ: Այս առավոտը բերեց բազմաթիվ հրաշալի, դրական լուրեր: Բանն այն է, որ կորոնավիրուսի իմ թեստը բացասական է, այսինքն՝ այժմ ես վարակակիր չեմ և շուտով կարող եմ տուն վերադառնալ»,-  ասել է Ցոյը: Երգչուհին նշել է, […]

̰
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կրկնապատկում է COVID-19-ից մահվան ռիսկը. բժիշկների նոր բացահայտումը

19:30 11.07.2020

Չինաստանից ժամանած բժիշկները պարզել են, որ արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կրկնապատկում է մահվան հավանականությունը կորոնավիրուսային վարակի ծանր ձևերի դեպքում, նույնիսկ եթե հիվանդը չի տառապում շաքարախտով կամ ճարպակալմամբ: Բժիշկների հայտնագործությունները հրապարակվել են Diabetologia գիտական ​​ամսագրում: «Մեր դիտարկումներն առաջին անգամ ցույց տվեցին, որ հոսպիտալացման պահին արյան մեջ գլյուկոզայի քանակի բարձրացումն ուղիղ կապ ունի COVID-19- ից մահվան […]

̰
ԱՀԿ-ում կորոնավիրուսի տարածում համեմատել են հրդեհի հետ

19:15 11.07.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ քիչ հավանական է համարում, որ հնարավոր է արմատախիլ անել վիրուսը: Այս մասին հայտնել է CNBC-ն: Կազմակերպության ղեկավարներից Մայքլ Ռայանը նշել է, որ թեև որոշ երկրներ արդյունավետ կերպով վերահսկում են կորոնավիրուսի տարածումը, սակայն «միշտ էլ կլինի ռիսկ», որ հիվանդությունը կարող է արագ տարածվել բերովի դեպքերով պայմանավորված: Ռայանը «Քովիդ-19»-ի տարածում համեմատել […]

̰
Ամերիկայի բնակչության կեսին սպառնում է ճարպակալումը. MedicalXpress

18:45 11.07.2020

Մասնագետները կանխատեսում են ԱՄՆ-ում բնակչության ճարպակալման աճ առաջիկա 10 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնում է MedicalXpress-ը: Մայո կլինիկայի առողջ ապրելակերպի ծրագրի տնօրեն, բժիշկ Դոնալդ Հենսրուդի հետազոտությունների համաձայն՝ 2030թ. արդեն չափահաս ամերիկացիների գրեթե կեսը կունենա ճարպակալման խնդիր, եթե խնդիրը շարունակի տարածվել այսօրվա տեմպերով: Բժիշկը նշում է, որ ճարպակալումն էլ իր հերթին մի շարք այլ հիվանդությունների առաջացման […]

̰
Չիպսեր և բուրգերներ. ի՞նչ հաճախականությամբ է կարելի ուտել

18:10 11.07.2020

Ռուսաստանի սննդի հետազոտական ​​ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բժիշկ-դիետոլոգ Օլգա Գրիգորյանը խոսել է այն մասին, թե ինչ հաճախականությամբ է կարելի ուտել չիպսեր և բուրգերներ: Նրա խոսքով՝ չկան բացարձակ վնասակար և բացարձակ օգտակար սննդատեսակներ: «Իհարկե, կան ավելի ռիսկային համարվող ուտելիքներ, մթերքներ, ինչպիսիք են գազավորված ըմպելիքները, չիպսերը, բուրգերները: Բայց եթե դրանք ուտեք հազվադեպ, ապա դրանք օրգանիզմի վրա որևէ ազդեցություն […]

̰
Բժիշկը պատմել է հակաբիոտիկների անտեղի նշանակման հետևանքների մասին

16:01 11.07.2020

Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին պատմել է հակաբիոտիկների անկանխատեսելի հետևանքների մասին: Նրա խոսքով՝ որոշ բժիշկներ հակաբիոտիկներ են նշանակում վիրուսների դեպքում՝ պրոֆիլակտիկ նպատակներով: Բայց այդ պարագայում մեծանում է բակտերիալ բարդությունների հավանականությունը: «Բժիշկները համառորեն նշանակում են հակաբիոտիկներ վիրուսային հիվանդությունների դեպքում, իսկ մարդիկ համառորեն կուլ են տալիս դրանք՝ մտածելով, թե այդկերպ պաշտպանվում են վիրուսներից»,-հայտարարել է Կամարովսկին Instagram-ի իր […]

̰
Ավստրալիայում շնաձուկը կծել է 17-ամյա ջրասուզակին, ով մահացել է

14:06 11.07.2020

Ավստրալիայում 17-ամյա մի ջրասուզակ ենթարկվել է շնաձկան հարձակման: Դեպքը տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելսում ՝ Ուոլլի լողափում, Գրաֆթոն քաղաքի մոտակայքում: Ըստ ոստիկանության՝ դեռահասին օգնության են հասել մի քանի ականատեսներ, սակայն ոտքերի ծանր վնասվածքների հետևանքով վիրավոր ջրասուզակը մահացել է: Դեպքից հետո տարածքում լողափերը փակվել են:

̰
Մահացած 13 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

11:08 11.07.2020

Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք և 710 առողջացած։ Մահվան 13 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները […]

̰
ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն աճել են 489-ով, 710 պացիենտ առողջացել է

11:01 11.07.2020

Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1888 թեստից 1399-ը եղել է բացասական։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք […]

̰
Տիգրան Ավինյանը ներկայացրել է տեսանյութ ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին

20:15 10.07.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տեսանյութ ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին:

̰
Շենգավիթում հայտնաբերվել են գերբեռնված տրանսպորտային միջոցներ

18:00 10.07.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, ՀՀ ՃՈ կարգախմբերի հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Հուլիսի 10-ի դիտարկման արդյունքում հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են […]

̰
Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ

16:45 10.07.2020

Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից հայտնում են, որ կորոնավիրուսի ճգնաժամից դուրս գալու նպատակով առաջիկայում Հայաստանը աջակցություն կստանա: «Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ: Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա Covid-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ […]

̰
Պեկինը զգուշացնում է անհայտ տեսակի թոքաբորբի բռնկման մասին

16:30 10.07.2020

Չինաստանն իր քաղաքացիներին զգուշացրել է Ղազախստանում նոր, անհայտ տեսակի թոքաբորբի համաճարակի հնարավոր բռնկման մասին, հաղորդվում է դեսպանատան կայքում: Դեսպանատունը հղում է կատարում ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններին և պնդում, որ հունիսի կեսերից Ղազախստանի 3 շրջաններում անհայտ տեսակի թոքաբոբով հիվանդացության թիվը կտրուկ աճել է: Ընդ որում՝ նույն աղբյուրը պնդում է, թե մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան կորոնավիրուսի […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 6 635 նոր դեպք

16:11 10.07.2020

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 6,635 դեպք: Նոր դեպքեր են գրանցվել 85 մարզերում: Մահացել է 174 մարդ, առողջացել՝ 7752-ը։ Համաճարակի սկզբից Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 713 հազարը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 10-ին Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականները նշել են այն հիմնական գործոնները, որոնք մեծացնում են մահվան ռիսկը կորոնավիրուսով վարակվելիս: […]

̰
BACK_TO_TOP