18:00 30.06.2020
Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են: Այսօր կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում։ Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների […]
15:28 30.06.2020
Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինն (500 հոգու համար) արդեն Հայաստանում է: Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումն ուշացել էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ […]
15:15 30.06.2020
Աշխարհի գիտնականները փնտրտուքների մեջ են, իսկ Covid-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման մրցավազքը դեռ եզրագծին հասնելու միտումներ չունի։ Պլանային պատվաստումները մի շարք հիվանդությունների դեմ են։ Վարակիչ հիվանդություններից ապահովագրված լինելու միջոցները պատվաստանյութերն են, որոնք պլանային են և համակարգված իրականացվում է հիմնականում մանկական տարիքում։ Առողջապահական առաջնային օղակները, անկախ այս օրերին ստեղծված իրավիճակից, չեն կարող դադարեցնել օրացուցային պատվաստումները։ Բայց իմունականխարգելման […]
12:53 30.06.2020
Չինաստանում հայտնաբերվել է խոզի գրիպի նոր շտամ, որը կարող է առաջացնել նոր համաճարակ։ Այս մասին հունիսի 30-ին հայտնել Է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկագրում հրապարակված հետազոտությունը: Նոր վիրուսի կրողները խոզերն են, բայց գիտնականների կարծիքով՝ այդ վիրուսով կարող են վարակվել նաև մարդիկ, քանի որ այն ենթարկվում է մուտացիայի և հեշտությամբ փոխանցվում […]
12:39 30.06.2020
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը քննչական մեկուսարանից տեղափոխվել է հիվանդանոց՝ «երկկողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ: Այդ մասին հաղորդում են երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեից: Նշվում է, որ Աթամբաևի գանգատը վատ ինքնազգացողությունն է եղել, իսկ նախորդ շաբաթ մի քանի անգամ հանդիպել է հարազատների և փաստաբանի հետ: Նրանք նախկին նախագահին ծանրոց և փաստաթղթեր են փոխանցել: Փաստաբաններից մեկի մոտ շնչառական […]
12:28 30.06.2020
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6 693 դեպք: Այս մասին հայտարարվել է այսօր՝ հունիսի 30-ին։ Նրանց 30,2% -ը հիվանդության կլինիկական դրսևորումներ չի ունեցել։ Երկրում COVID-19- ի հաստատված ախտորոշումների ընդհանուր թիվը կազմել է 647.849: Վերջին օրը հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝745, Մոսկվայի մարզում` 301։ Մեկ օրվա ընթացքում մահացել է 154, առողջացել՝ […]
11:11 30.06.2020
ՀՀ առողջապահության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում […]
10:56 30.06.2020
Հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած, 443-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111844 թեստավորում: Երեկ կատարված 1 273 թեստից 858-ը բացասական է։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք […]
10:20 30.06.2020
Միացյալ Նահանգներում շարունակում են աճել կորոնավիրուսի դեպքերը: Երկրի բազմաթիվ նահանգներում իշխանությունները կրկին սահմանափակել են ակումբների, ռեստորանների և բարերի աշխատանքը: Հետաձգվել է նաև նահանգները բացելու պլանները: Այս մասին հայտնել է BBC-ն: Առողջապահական ոլորտի մասնագետները նշում են, որ շատ մարդիկ անտեսում են առողջապահական ցուցումները՝ չեն կրում դիմակ, և չեն պահպանում սոցիալական հեռավորություն: Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի […]
09:59 30.06.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակը նույնիսկ մոտ չէ ավարտին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Կառույցի ղեկավարի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ շատ երկրներ առաջընթաց են գրանցել վարակի տարածման դեմ պայքարում, սակայն վիրուսի տարածումն իրականում արագանում է: Գեբրեյեսուսը նաև նշել է, որ լրացել է 6 ամիս այն օրվանից, երբ […]
23:30 29.06.2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է այն մասին, թե ինչու իրեն չեն տեսել դիմակով, մեջբերում է РИА Новости- ն: Մերկելը խոստովանել է, որ ինքը հետևում է մասնագետների ցուցումներին և դիմակ է կրում, բայց միայն այն դեպքում, երբ դրա կարիքը կա: Օրինակ՝ գնումներ կատարելիս: «Երբ ես հեռավորություն եմ պահպանում, պետք չէ դիմակ կրել», – ավելացրել է […]
23:20 29.06.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թիմ է ուղարկում Չինաստան՝ կորոնավիրուսների ծագումն ուսումնասիրելու համար: Այս մասին հայտարարել է հաստատության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս» -ը: Խումբը կուսումնասիրի COVID-19 համավարակի պատճառները: Նախատեսվում է, որ մասնագետները կմեկնեն Չինաստան հաջորդ շաբաթ:
22:54 29.06.2020
Սվամինաթանը հայտնել է, որ հուլիսի կեսերից Moderna-ն պատրաստվում է անցնել կլինիկական փորձարկումների երրորդ փուլին։
18:15 29.06.2020
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր՝ հունիսի 29-ին տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի բազմաթիվ […]
18:00 29.06.2020
Կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, խստորեն հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախորդ շաբաթվա տվյալներով արձանագրվել է երեխաների հաճախումների նվազում. մանկապարտեզ հաճախում են ցուցակագրված երեխաների մոտավորապես 3.5%-ը: Մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմնականում կապված են մանկապարտեզներում հոսող տաք ջրի, փակվող աղբամանների բացակայության հետ, կան խնդիրներ ջրի ծորակների համապատասխանության […]
17:50 29.06.2020
Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում բնակվող և կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցային բուժում է ստանում միայն մեկ հոգի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը: «Նորքի տուն-ինտերնատից միայն մեկ հոգի է դեռ հիվանդանոցային բուժում ստանում, մյուսներն արդեն վերադարձել են հաստատություն: Իրեն լավ է զգում, պարզապես մենք ծայրահեղ […]
16:47 29.06.2020
ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հունիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական վերահսկողական միջոցառումները և մշտադիտարկումներն են կատարել Նոր Նորք վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Տեսչական մարմնի աշխատակիցների դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի քանի գերբեռնված տրանսպորտային միջոցներ․ […]
16:42 29.06.2020
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանատունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի հունիսի 29-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ։ «Վարակակիրների թիվն ավելացել է 2.536-ով Ընդհանուր՝ 225.205 Մահացածների թիվն ավելացել է 162-ով Ընդհանուր՝ 10.670 Ծանր վիճակում է գտնվում 3.037 անձ Ապաքինվածների թիվն ավելացել է 2.879-ով Ընդհանուր՝ 186.180 Թեստավորվել է 28.209 անձ Ընդհանուր՝ 1.639.078»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
13:35 29.06.2020
«Հինգ ամսվա ընդմիջումից հետո մայրիկիս եմ հանդիպել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա այդ հանդիպումից նաև լուսանկար է հրապարակել, որտեղ և՛ Հակոբյանը, և՛ մայրը պաշտպանիչ դիմակներով են: Իսկ լուսանկարի ու գրառման տակ նա հետևյալ հեշթեգն է ավելացրել՝ «կրիր դիմակ, փրկիր կյանքեր»:
09:30 29.06.2020
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ՀՀ Առողջապահության նախարարությանը տրամադրեց շարժական ռենտգեն սարք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Covid19 համավարակի դրական ախտորոշում ունեցող պացիենտների բուժման ընթացքում օգտագործելու համար։ «Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր, Միացյալ Նահանգները հարմարեցրեց իր աջակցությունը ըստ մեր հայ գործընկերների կարիքների՝ աջակցելով նրանց առավել արդյունավետ պայքար մղել COVID-19 համավարակի դեմ՝ վերափոխելով և ավելացնելով […]
23:46 28.06.2020
Հանրահայտ ցավազրկողներ իբուպրոֆենը և նապրոքսենը պատկանում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների խմբին (NSAIDs), բաց են թողնվում առանց դեղատոմսի և բնակչության կողմից լայնորեն գործածվում են իրենց ոչ շատ բարձր գնի պատճառով: Այժմ որոշ մարդիկ փորձում են օգտագործել դրանք կորոնավիրուսի դեմ: Բայց, ինչպես ցույց է տվել Սեուլի Sungkyunkwan համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը, դա ոչ մի դեպքում չի կարելի […]
23:11 28.06.2020
Այն, որ մարդու մոտ կզարգանա 2-րդ տիպի շաքարախտ, կարելի է հասկանալ նույնիսկ մանկության տարիներին, ասում են Բրիստոլի համալսարանի գիտնականները: Ինչպես նշում է ТАСС-ը, առաջարկվում է վերլուծել երեխայի նյութափոխանակության ցուցիչները: Կատարվել է տարբեր տարիքի մոտ 4000 երեխաների և երիտասարդների արյան նմուշների ուսումնասիրություն: Արյան առաջին նմուշառումը տեղի է ունեցել 90-ականներին (այն ժամանակ, երբ նրանք 8, 16, 18 […]
23:02 28.06.2020
Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսային համավարակի հետ կապված կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների վերաբերյալ ուսումնասիրությունները դադարեցվել են, սակայն COVID-19- ի ընթացքին վերաբերող ուղղություններով շարունակվում են և, միևնույն ժամանակ, հանգեցնում են բավականին անսպասելի արդյունքների: Այսպիսով, ԱՄՆ-ից և Լեհաստանից մի խումբ բժիշկներ Ռենոյի (ԱՄՆ) Նևադայի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր ֆոն Բարթհելդի ղեկավարությամբ գտել են էական էական տարբերություններ այն հարցում, […]
22:58 28.06.2020
Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նկարում պատկերված է արդեն մի քանի ամիս հատուկ պաշտպանիչ միջոցներ և անընդմեջ ձեռնոց կրող բուժաշխատողներից մեկի ձեռքը: Շատերի մոտեցումը` թե ոնց էլ լինի բոլորս էլ վարակվելու ենք, առնվազն անխղճություն է բուժաշխատողների նկատմամբ: Խնայեք մեր բուժաշխատողներին, նրանք բացի կորոնավիրուսի դեմ պայքարից դեռ […]
22:31 28.06.2020
Ծնողները պետք է իրենց երեխաներին սովորեցնեն կորոնավիրուսից պաշտպանվելու եղանակները, իսկ հնարավորության դեպքում՝ չտանեն նրանց հասարակական վայրեր նույնիսկ ինքնամեկուսացման վերացումից հետո: Այս մասին ասված է Роспотребнадзор-ի կայքում: Նշվում է, որ երեխաներն ավելի հազվադեպ և հեշտ են տանում նոր վարակը և մեծահասակներից ավելի հաճախ են դառնում վիրուսի անախտանիշ կրողներ: Այնուամենայնիվ, որպեսզի երեխան չվարակվի, նա և նրա հարազատները […]
21:30 28.06.2020
Բժիշկները Հնդկաստանի 30-ամյա բնակչուհուն, որը չի կարողացել հղիանալ, տղամարդ են ճանաչել, գրում է PTI հրատարակությունը: Նա ունեցել է կնոջ կենսաբանական բնութագրեր և 9 տարի ամուսնացած է եղել, բայց չի կարողացել հղիանալ և ունեցել է որովայնի ցավեր: Այնուհետ կինը օգնության համար դիմել է բժիշկներին, և նրանք պարզել են, որ կնոջ մոտ չեն զարգացել ձվարանները: Բացի այդ, […]
20:00 28.06.2020
Նոր Զելանդիայի բնակչուհի Մադլեն Կիրկե Սմիթը հայտնաբերել է, որ իր մոտ կրծքագեղձի քաղցկեղ է սեփական հարսանիքի լուսանկարների շնորհիվ: Այս մասին նա պատմել է Facebook- ի իր էջում: Հարսնացուն ստացել է հարսանիքի լուսանկարները և կրծքավանդակի շրջանում նկատել մեծ ուռուցք: Հաջորդ օրը նա գնացել է բժշկի, որը նրա մոտ ախտորոշել է չարորակ ուռուցք: Կինը խոստովանել է, որ […]
18:30 28.06.2020
Մեծ Բրիտանիայի Բաքստոն քաղաքում ֆերմերները գոմաղբ են լցրել տեղի լճի շուրջը՝ զբոսաշրջիկներին հեռու պահելու համար: Այս մասին գրում է The Independent-ը: «Լճի ջուրը կարող է վնասել մաշկը, քանի որ այն լի է ժանգոտած մեքենաների մետաղով»,- ասել է տեղի բնակիչներից մեկը: Մարդկանց այդ վտանգավոր վայրից հեռու պահելու ոստիկանության և փրկարարների փորձերն ապարդյուն են եղել: Այդ պատճառով […]
17:30 28.06.2020
Ըստ Medical Express-ի՝ միջավայրը, որում երեխան մեծանում է, տարիներ շարունակ կարող է ազդել նրա առողջության վրա: Անգլիայում և Ուելսում ծնված և 18-ամյա 2000 երիտասարդների երկարատև ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տնտեսական, ֆիզիոլոգիական խնդիրներով, սոցիալական կապերի խանգարումներով և վտանգի բարձր մակարդակ ունեցող հասարակություններում մեծացածների էպիգենոմում առկա են բնորոշ տարբերություններ գենի ակտիվությունը կարգավորող սպիտակուցներում և քիմիական միացություններում: […]
12:30 28.06.2020
Մեկ երրորդով նիհարած կինը պատմել է, թե ինչպես է դա իրեն հաջողվել: Նրա պատմությունը ներկայացրել է Stuff-ը: Նոր Զելանդիայի Օկլենդի բնակչուհին նիհարել է 37 կիլոգրամով և անցել տասը չափով ավելի փոքր հագուստի: 34-ամյա Տանյա Ուայթը կշռել է 99,9 կիլոգրամ: Կինը բաժանվել է սիրելիից, այնուհետ նրա պապիկն է մահացել, կինը ստիպված է եղել տեղափոխվել և փոխել […]