TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ում գրանցվել է հատուկ COVID 19-ի դեմ ստեղծված դեղամիջոց

23:46 25.06.2020

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը։ Այս մասին ասվում է դեղամիջոցների պետական գրանցամատյանի տեղեկագրում։ Դեղամիջոցի առևտրային անվանումն է «Արեպլիվիր», միջազգային անվանումը՝ «Ֆավիպիրավիր»։ Ռուսաստանում կորոնավիրուսով է վարակվել գրեթե 614 000 մարդ, առողջացել՝ 375 000-ը, մահացել՝ 8 605  մարդ։  

̰
ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկման մասին

22:53 25.06.2020

Եվրոպայում նախորդ շաբաթ մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի նոր դեպքերի աճ է գրանցվել, հայտարարել է ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։ Կլյուգեն նշել է, որ եվրոպական 30 երկրներում դինամիկան բացասական է, այդ երկրներից 11-ում համաճարակը կարող է վերսկսվել։ «Եվրոպայի մի քանի երկրներում այդ հավանականությունն արդեն իրականություն է դարձել»,- հավելել է նա։ Նրա խոսքերով՝ […]

̰
Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է. Թորոսյան

19:45 25.06.2020

Մեր վերակենդանացման բաժանմունքներում մահացության տոկոսը մոտավորապես 24% է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Սա ավելի քան լավ ցուցանիշ է և պայմանավորված է մեր բուժաշխատողների աշխատանքով և բուժօգնության ժամանակին ու պատշաճ տրամադրումով։ Արևմտյան բազմաթիվ զարգացած երկրներում այս ցուցանիշը տատանվել է 35-45%-ի շրջանակներում»,- գրել է նա։

̰
Կասեցվել է Շենգավիթի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը

18:10 25.06.2020

ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր: Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։ ՀՀ պարետի N 154-Ա որոշմամբ՝ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է […]

̰
Կորոնավիրուսի գոյություն չունենալու մասին քարոզողներ կան, որոնց մի մասը հոսպիտալացված է, մի մասը սպասում է հոսպիտալացման, մի մասն էլ գաղտնի է հոսպիտալացվում․ Փաշինյան

15:11 25.06.2020

«Վատ լուրն այն է, որ այն մարդիկ, ովքեր նույնիսկ տուգանվելուց հետո ցուցադրաբար դիմակներ չէին կրում, հիմա կորոնավիրուսը հարմարավետ տեղավորվում է այդ մարդկանց շրջանում»,- կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ավելացրեց նաև, որ կորոնավիրուսի գոյություն չունենալու մասին քարոզողներ կան, որոնց մի մասը հոսպիտալացված է, մի մասը սպասում է հոսպիտալացման, մի մասն էլ գաղտնի […]

̰
Կորոնավիրուսի պատճառով խորհրդարանի գործունեությունը, կարծում եմ, չպետք է դադարի․ Նարեկ Զեյնալյան

14:21 25.06.2020

Ի՞նչ պայմաններում կշարունակի գործել խորհրդարանը՝ ԱԺ-ում կորոնավիրուսի նոր դեպքերի ավելացմամբ պայմանավորված․ լրագրողները հետաքրքրվեցին  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից և, նշեցին, որ տեղեկություններ կան տասնյակից ավելի նոր դեպքերի վերաբերյալ։ «Տասնյակից ավելիի մասին ես տեղեկություն չունեմ, 5-ի մասին գիտեմ։ Ես վերջին 1-2 շաբաթվա ընթացքում չեմ թեստավորվել, այլ դրանից […]

̰
Երբվանի՞ց է փողոցում համբուրվելով բարևելը դարձել ազգային ինքնագիտակցության մաս. Փաշինյան

13:56 25.06.2020

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով: Կառավարության նիստում խոսելով կանխիկ եղանակով տրամադրված աջակցության մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդյունքում մարդկանց շարժունակությունը ավելացել է: «Մենք էլ հերթ կանգնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու այդքան էլ մեծ սիրահար չենք: Եվ այդ ամենի արդյունքում մենք ունեցանք նաև, այո՛, համաճարակային իրավիճակի որոշակի վատթարացում: […]

̰
Այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ, այլ գործելու․ Նարեկ Զեյնալյան

13:50 25.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք կողմ կլինի, որ քննիչ հանձնաժողով ստեղծեն։ Հիշեցրին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ուզում է քննիչ հանձնաժողով ստեղծել և այդկերպ բացահայտել Հայաստանում կորոնավիրուսի պայքարի շրջանակում բոլոր խնդիրները և բացերը։ «Այս պահին քննության հանձնաժողով ստեղծելու ժամանակը չէ, այս պահին գործելու […]

̰
Առողջապահական նոր նախագիծն ի՞նչ փոփոխություններ կմտցնի նախարարության գործելաոճում

13:24 25.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է առողջապահության նախարարն այժմ ուշադրությունը սևեռել մեկ այլ օրենսդրական փաթեթի վրա, այնինչ այս օրերին առավել լուրջ խնդիրներ կան՝ կապված կորոնավիրուսի հետ: «Օրենսդրական այլ փաթեթ չի դա, այլ այդ նախագիծը միտված է այս իրավիճակն առավել կառավարելի դարձնելու […]

̰
Փաշինյանը հույս հայտնեց, որ աշխատաշուկայի վերականգնման գործընթացը կշարունակվի

13:22 25.06.2020

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նկատեց՝ մի քանի օր առաջ արձանագրել են, որ ՀՀ-ում ապրիլին համատարած սահմանափակումների շրջանում շուրջ 70 հազար աշխատատեղ փակվել է: Մայիսին  էլ դրանից 50 հազարը վերականգնվել է: Բայց արձանագրել են, որ մոտ 20 հազար քաղաքացի աշխատանքը կորցրել է և աշխատանք չի գտել: Այդ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու որոշում է կայացվել: Նա հույս հայտնեց, […]

̰
Նպատակը ոչ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ պահպանենք  հակահամաճարակային կանոնները. Փաշինյան

12:34 25.06.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարևորը վարքագծային փոփոխությունն է, որը պետք է տեղի ունենա: Այդ մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք մեզնից ենք սկսել»,- նկատեց նա: Վարչապետը նաև ավելացրեց, որ երբ խոսում են տուգանքների մասին, իրենց նպատակը որևէ մեկին տուգանելը չէ. «Ընդհակառակը, մեր նպատակը ոչ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ բոլորս պահպանենք  հակահամաճարակային կանոնները»:

̰
Կորոնավիրուսի առաջնային օջախները բակերն են, շենքերն ու թաղամասերը. վարչապետ

12:23 25.06.2020

«Մեր խնդիրները կարգապահության կանոնները պահելու մեջ են»,- կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով վերջին շրջանում ձեռնարկված վարչական միջոցներին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշեց, որ հունիսի 24-ին ավելի քան 1700 վարչական արձանագրություն է արձանագրվել, որից Երևանում արձանագրվել է շուրջ 930, բակերում դիմակ չկրելու մոտավորապես 400 վարչական արձանագրություն է գրանցվել: Նրա խոսքով՝ կենսաթոշակ բաժանելու մասով խնդիր կա: […]

̰
Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն հնարավոր չէ բոլորին նույն օրը հայտնաբերել. Թորոսյանը՝ կորոնավիրուսի դեպքերի մասին

11:54 25.06.2020

«Եթե նույնիսկ բոլորին նույն օրը հետազոտենք, միևնույնն է, բոլորին չենք կարող հայտնաբերել, որովհետև վարակված քաղաքացիներ կան, որոնց մոտ վարակման դեպքը եղել է այսօր, բայց վիրուսը հնարավոր է՝ հայտնաբերվի մի քանի օրից: Ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն հնարավոր չէ բոլորին նույն օրը հայտնաբերել»,- կառավարության այսօրվա նիստում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նաև որոշ վերլուծություններ ներկայացրեց: Օրինակ, […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 11 դեպք, 538 պացիենտ առողջացել է

10:53 25.06.2020

Հունիսի 25-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 22488 դեպք, որոնցից 11335-ն` առողջացած, 397-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10625 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 102736 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 771 նոր դեպք և 538 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, […]

̰
Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 771 նոր դեպք․ Արսեն Թորոսյան

10:18 25.06.2020

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ մեր ընթացիկ ամենամեծ պրոբլեմը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին։ Նրա խոսքով՝ այս պահին մեր մյուս խնդիրները ծագում են հենց դրանից։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է վերջին օրվա վիճակագրությունը։ Ըստ այդմ՝ գրանցվել է բացասական իմաստով ռեկորդային բացարձակ ցուցանիշ։ 2336 հետազոտության արդյունքում ի հայտ է […]

̰
502 հիվանդի վիճակը ծանր է, 113-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր

10:08 25.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտնեց, որ ներկայում ունենք ծանր վիճակում գտնվող 502 հիվանդ, 113-ի պացիենտի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր։ 40 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։  

̰
Տոկիոյում մեկ ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19 վարակի ռեկորդային աճ

22:30 24.06.2020

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցած օրվա ընթացքում COVID-19-ով վարակվածության հաստատված դեպքերի թիվը կազմել է 55: Սա ամենաբարձր ցուցանիշն է մայիսի 5-ից ի վեր, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Անցած շաբաթվա ընթացքում Տոկիոյում ամեն օր կայուն հայտնաբերվել է 30-40 վարակ, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան հունիսի սկզբին: Նշվում է, որ քաղաքն այժմ վերացրել է բիզնեսի վարման […]

̰
Առողջապահական համակարգը արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում

21:51 24.06.2020

Առողջապահության նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։ Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել […]

̰
Դիմակը մեր օրերի «պատվաստանյութն» է․ Թորոսյան

20:50 24.06.2020

Դիմակը մեր օրերի «պատվաստանյութն» է, որը մեզ պետք է պաշտպանի կորոնավիրուսից մինչև իսկական պատվաստանյութի հաստատումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ողջունել է ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան

18:31 24.06.2020

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում ողջունել է Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսավորված ֆրանսիացի բժիշկների առաքելության ժամանումը: «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է հունիսի 23-ին ֆրանսիացի տասը բժիշկների երկրորդ պատվիրակության ժամանումը Երևան: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմից ֆինանսավորված այս առաքելությունը կշարունակի վերջին 10 օրերի ընթացքում հայ մասնագետների կողքին եղած նախորդ խմբի սկսած աշխատանքը: Երկրորդ […]

̰
Վարակն ավելի շատ գիտի, քան մենք և կարողանում է այս պահին անել ավելին, քան մենք․ ԱՀԿ ներկայացուցիչ

18:15 24.06.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենն այսօր «Հեռանկարի» հեռավար ձևաչափով հարցազրույց է տվել Արամ Աբրահամյանին։ Ըստ Միշել Թիերենի՝ կորոնավիրուսը կա ու կշարունակի լինել այնքան ժամանակ, մինչև գտնվի համապատասխան պատվաստանյութ և, ինչպես գրիպի դեպքում է, մարդիկ վարակվելիս նաև շուտ կապաքինվեն։ Միշել Թիերենը, խոսելով համավարակի մասին, անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին։ […]

̰
Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին

17:33 24.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը […]

̰
Ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը, առաջին անգամ ոտք դնելով Հայաստան, ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը

16:20 24.06.2020

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս առողջապահական պայքարին են միացել 9 բժիշկներ, ովքեր օրեր շարունակ ոչ միայն կիսելու են իրենց փորձառությունը, այլև մարդկային կյանքեր փրկելու համար ներդնելու են բոլոր ջանքերը: Խմբի ղեկավարն է ֆրանսահայ հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Վարդանյանը: «Առաջին լուսանկարում […]

̰
Ես արդեն ավելի լավ եմ զգում. Գայանե Աբրահամյան

14:19 24.06.2020

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ես արդեն ավելի լավ եմ զգում, շատ շնորհակալ եմ բոլորիդ և ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար»,- «Ֆեյսբուք»-ում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել էր:

̰
Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են. Արսեն Թորոսյան

13:26 24.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ «Նրանք կվերցվեն օգտագործման առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ

10:51 24.06.2020

Հունիսի 24-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առողջացած, 386-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 14-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10404 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100400 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 711 նոր դեպք և 653 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, […]

̰
Կորոնավիրուսն աշխարհում մոտ 480 հազար մարդու կյանք է խլել

09:28 24.06.2020

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 9,359,372 մարդ։ Ապաքինվել է 5,046,272 պացիենտ, մահացել ՝ 479,879-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։ Ներկայում աշխարհում կա ավելի քան 3․8 մլն ակտիվ դեպք։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 2,424,418 մարդ, մահացել՝ 123,475-ը։ Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է […]

̰
Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը

00:03 24.06.2020

Ժամեր առաջ Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս անգամ մեր առողջապահական պայքարին են միանում 9 բժիշկներ, ովքեր օրեր շարունակ ոչ միայն կիսելու են իրենց փորձառությունը, այլև մարդկային կյանքեր փրկելու համար ներդնելու են բոլոր ջանքերը: Խմբի ղեկավարն է ֆրանսահայ հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը Հայկ Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի […]

̰
Կորոնավիրուսը կարո՞ղ է փոխանցվել սննդի միջոցով

23:20 23.06.2020

Կորոնավիրուսը չի փոխանցվում սննդային ապրանքների միջոցով: Այսպիսի եզրակացության է հանգել ՉԺՀ առողջապահության պետական ​​կոմիտեի փորձագետ Լի Ֆենցինը: Ըստ նրա՝ աշխարհում սննդի միջոցով COVID-19 վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերվել: «Տվյալների մեծ մասը վկայում է, որ սննդային ապրանքները չեն կարող վարակվել COVID-19- ով, բայց կարող են աղտոտված լինել»,- ավելացրել է Լի Ֆենցինը: Նա բացատրել է, որ […]

̰
Մարդ ու կին 16 տարվա տարբերությամբ նույն մարդուն փրկել են` իրենց օրգանները տալով

23:07 23.06.2020

Ամերիկացի ամուսինների մեկական երիկամները հիմա միասին ապրում են այն մարդու օրգանիզմում, որի կյանքը ամուսինները արդեն երկու անգամ փրկել են իրենց օրգանների նվիրատվությամբ։ Պատմությունը հայտնի է դարձել CNN-ին։ 2004-ին, երբ դժբախտ պատահարից մահացավ տանիքագործ Բրայան Հարրինգտոնը, նրա ներքին օրգանները` սիրտը, թոքերն, լյարդը և այլն, փրկեցին մարդկանց, որոնք այդպիսի դոնորների կարիք ունեին։ Բրայանի կինը հետագայում ծանոթացավ ամուսնու […]

̰
BACK_TO_TOP