TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը բավական շատ է. ՀՀ վարչապետ

20:50 30.05.2020

Հանրապետության կորոնավիրուսային վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը բավականին շատ է: Երեկվա դրությամբ՝ Հայաստանում ծանր վիճակում գտնվում է 358 ծանր, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 պացիենտ, իսկ 15 մարդ միացված է թոքերի արհեստական շնչառական համակարգին»,- ասաց Փաշինյանը: […]

̰
Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումն առաջիկա մեկ տարում է լինելու անհրաժեշտություն. Փաշինյան

20:41 30.05.2020

Չնայած նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսով հաստատված դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար, թե արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ: Հակահամաճարակային կանոնների խստիվ […]

̰
Վրաստանը եղբայրական երկիր է, ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. Փաշինյանը՝ Վրաստանի կողմից աջակցության առաջարկի մասին

19:04 30.05.2020

Օրերս Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը հայտարարեց, որ եթե Հայաստանը դիմի իրենց, Վրաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի, այդ թվում՝ թեստավորման և ընդհուպ հիվանդներին Վրաստանում ընդունելու և բուժօգնություն տրամադրելու հարցում: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի կառավարությունն այդ հարցով դիմի Վրաստանի կառավարությանը, և ո՞ր դեպքում դրա անհրաժեշտությունը կառաջանա: Ճեպազրույցի ժամանակ […]

̰
Առանց դիմակի հաղորդակցություն ընտանիքի անդամ չհանդիսացող որևէ անձի հետ անընդունելի է. Փաշինյան

18:59 30.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ առանց դիմակի շփում, հաղորդակցություն ընտանիքի անդամ չհանդիսացող որևէ անձի հետ անընդունելի է: «Իսկ ընտանիքի անդամների հետ առանց դիմակի կարելի է շփվել տանը, եթե հիվանդության ախտանիշ ունեցող անձինք բացակայում են և բացօթյա տարածքում, եթե մոտակայքում այլ մարդիկ չկան»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին […]

̰
Ինչպե՞ս է փոխվել երեխաների վարքագիծը, երբ փակված են մնացել տանը. քննարկում հոգեբան Անի Ապիտոնյանի հետ

18:54 30.05.2020

Մի կողմից՝ արևային ամառային օրեր են, մյուս կողմից՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգ կա: Ինչպե՞ս հավասարակշռել այս ամենը, ինչպե՞ս  է պետք բացատրել երեխաներին, որ նրանք պահպանեն անվտանգության կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վերջին շրջանում նկատվում է ծանր դեպքերի աճ. Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն

18:49 30.05.2020

Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ապրիլի 20-ից քաղաքապետարանի և առողջապահության նախարարության համատեղ ուժերով ստեղծվել են շրջիկ բրիգադներ, որոնք կատարել են նմուշառումներ տնային պայմաններում: «Նմուշառման պատասխանը ստանալուց հետո արդեն կատարում ենք հիվանդի վիճակի գնահատում և ըստ նախարարի հրամանի՝ թեթև ձևերը հսկվում են մեր պոլիկլինիկայի տեղամասային թերաապևտների, մանկաբույժների կողմից: […]

̰
Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակն է, որ կանոնները պահպանվեն. Փաշինյան

18:23 30.05.2020

Այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի հերթական ճեպազրույցը պարետատան նիստից հետո: Վարչապետը ևս մեկ անգամ հորդորել է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: «Հաստատված դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից մեր գնահատականը համաճարակի, չի փոխվում: Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք: Մենք նախկինում էլ ունեցել ենք դեպք, երբ տեղի է […]

̰
ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում աչքի ընկած բժիշկները գերատեսչական պարգևներ կստանան

17:25 30.05.2020

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում աչքի ընկած բժիշկներին գերատեսչական  պարգևներ կհանձնվեն։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Ռուսաստանը կորոնավիրուսի հաստատված դեպքերով աշխարհում երրորդն է՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։ Մայիսի 30-ի դրությամբ այդ երկրում հաստատվել է վարակման 396 575 դեպք, գրանցվել է 4555 մահ, ապաքինվել է 167 469 հիվանդ։

̰
Ինչպես պատրաստել դիմակ տնային պայմաններում

17:04 30.05.2020

«Ինչպես պատրաստել դիմակ տնային պայմաններում». այս վերնագրով տեսանյութ է տեղադրվել կառավարության ֆեյսբուքյան էջում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գերմանիայի առողջապահության նախարարը հիասթափված է ԱՀԿ-ի հետ հարաբերությունները խզելու ԱՄՆ-ի որոշումից

15:50 30.05.2020

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը միջազգային առողջապահության համար «հիասթափեցնող» է անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ խզել հարաբերությունները ԱՀԿ-ի հետ: «Սա հիասթափեցնող հարված է առողջապահական ոլորտում միջազգային քաղաքականությանը: Որպեսզի ԱՀԿ-ն ապագա ունենա, նրան անհրաժեշտ են բարեփոխումներ»,- Twitter-ում գրել է Շպանը: Ըստ նրա՝ Եվրոպան պետք է ակտիվ մասնակցություն ունենա դրանում, ներառյալ՝ ֆինանսական տեսանկյունից: Նախարարը հավելել […]

̰
Մոսկվայում ավելի քան 78 հազար մարդ ապաքինվել է կորոնավիրուսից

12:16 30.05.2020

Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հատել է 78 հազարի շեմը: Այս մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան: «Անցած օրերին, համապատասխան բուժում ստանալուց հետո, ևս 3 599 մարդ է ապաքինվել: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 78 324-ի»,-ասել է Ռակովան: Որպեսզի հաստատվի պացիենտի մոտ վիրուսի բացակայությունը, բժիշկները բուժումից հետո անցկացնում են հատուկ հետազոտություններ, նշել է Ռակովան: […]

̰
Մահացած բոլոր պացիենտերն ունեցել են ունեկցող քրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

11:05 30.05.2020

Մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 57081 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 251-ով, գրանցվել է մահվան 7 դեպք

10:56 30.05.2020

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 251-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի (մայիսի 29-ին՝ 8676): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 20 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3317: Փաստացի բուժում է ստանում 5435 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 57081 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]

̰
ԱՄՆ-ը խզում է կապը ԱՀԿ-ի հետ․ Թրամփ

00:13 30.05.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խզում է հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Թրամփն ասել է, որ որոշման պատճառն այն է, որ ԱՀԿ-ն հրաժարվել է կատարել Վաշինգտոնի պահանջած բարեփոխումները։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ը ԱՀԿ-ի համար նախատեսված միջոցները` մոտ 450 […]

̰
Վրաստանի խանութներում հանդերձարանները կգործեն

21:59 29.05.2020

Վրաստանում առևտրի կենտրոնների և առևտրի կետերի վերաբերյալ առողջապահության նախարարի կողմից հաստատված առաջարկությունների համաձայն՝ հանդերձարանները չեն փակվի, սակայն դրանք 2 ժամը մեկ պետք է ախտահանվեն հատուկ ախտահանիչ լուծույթներով: Իսկ աշխատանքային օրվա վերջում դրանք պետք է ախտահանվեն ամբողջությամբ: Փաստաթղթի համաձայն ՝ առևտրի կենտրոններում առավոտյան պետք է չափվի անձնակազմի ջերմությունը: Պետք է տարածքում պահպանվի հեռավորությունը: Այցելուների մուտքն առանց […]

̰
Հայաստանը շարունակում է բարձրանալ կորոնավիրուսային վարակի վիճակագրական աղյուսակում․ վերջին օրերի վիճակագրությունը համեմատության մեջ

21:31 29.05.2020

Հայաստանը շարունակում է վեր բարձրանալ կորոնավիրուսի տարածվածության համաշխարհային աղյուսակում: 215 երկրների և աշխարհագրական տարածքների ցանկում Հայաստանը արդեն 56-րդ տեղում է, մինչդեռ ընդամենը չորս օր առաջ 60-րդն էր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսի պատճառով 3 մահ մեկ ընտանիքում. Փաշինյան

21:23 29.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույցի ժամանակ պատմեց, որ 80-ն անց անձի հոգեհանգստի արարողության ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու արդյունքում հանգուցյալի երկու դուստրերը վարակվել են կորոնավիրուսով: Եվ արդյունքում՝ այս դեպքով մեկ ընտանիքում կորոնավիրուսից երեք մահ է արձանագրվել: Փաշինյանը հորդորեց դիմակ կրել ու անվտանգության մյուս կանոնները պահպանել, քանի որ կան մարդիկ, ովքեր վարակված են, բաց որևէ գանգատ […]

̰
Վերակենդանացման բաժանմունքի մահճակալային ֆոնդը 95 տոկոսով զբաղված է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն

21:11 29.05.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ իրենց մոտ մահճակալային ամենամեծ ֆոնդն է: Կա մոտ 500 մահճակալ, որից 80-ը վերակենդանացման բաժանմունքի ֆոնդն է: Հովակիմյանի խոսքերով՝ հիմա 95 տոկոսով զբաղված է վերակենդանացման բաժանմունքի ֆոնդը, մոտ 80 տոկոսով՝ ընդհանուր բաժանմունքներինը: «Մինչ օրս կենտրոնն ընդունել է նոր կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտ, որոնցից […]

̰
Նարեի և Գևորգի խորհուրդը բոլոր երեխաներին և մեծերին. Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

21:00 29.05.2020

Նարեի և Գևորգի խորհուրդը բոլոր երեխաներին և մեծերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից երեխաների մասնակցությամբ տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/3104155949678692/  

̰
Վրաստանում ժամանակավորապես դադարեցվել է «Պլակվենիլ»-ի օգտագործումը COVID-19-ի դեմ պայքարում

20:53 29.05.2020

Վրաստանում ժամանակավորապես դադարեցվել է «Պլակվենիլ» դեղամիջոցի կիրառումը COVID-19-ի դեմ պայքարում:Որոշումը կայացվել է Առողջապահության նախարարությունում անցկացվող այսօրվա նիստում: Այդ մասին հայտնել է «ИнтерпресНьюс»-ը` հղում անելով  Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փախստականների նախարարությանը: Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ` Վրաստանը, որպես ուսումնասիրությանը մասնակցող երկրներից մեկը, կիսում է ԱՀԿ-ի առաջարկությունները և, համապատասխանաբար, կասեցնում է «Պլակվենիլ» […]

̰
Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

20:47 29.05.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի»  (ՀՎԿԱԿ) քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին։ Վերջիններս ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության պայմաններում մասնաճյուղերի կարողությունները, հնարավորությունները, ինչպես նաև կարիքները։ Հիմնական խնդիրներից նշվել է կադրային հագեցվածության պակասը, մասնավորապես համաճարակաբանների և մանրէաբանների, ինչն ավելի տեսանելի է համավարակի այս օրերին։ Քննարկվել է համաճարակաբանների աշխատվարձերի վերանայման […]

̰
7 հոգանոց ծննդյան խնջույքից հետո կորոնավիրուսի 6 դրական արդյունք է արձանագրվել. Վանյան

20:40 29.05.2020

Եղել են դեպքեր, երբ մի ամբողջ  գյուղ վարակավել է կորոնավիրուսով չվարակված մահացած անձի հուղարկավորության ժամանակ: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: «Մարդիկ կարծելով, թե ոչ մի խնդիր չունեն, առնչվում են միմյանց հետ, ու փաստը ցույց է տալիս, որ ընդամենը մեկ հիվանդի դեպքում, ով ախտանշաններ չի […]

̰
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ. Փաշինյան

18:15 29.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ բարձրաձայնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ: Նրա խոսքերով՝ մեկ մլն բնակչին բաժին հասնող դեպքերով մենք արդեն անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները: Վարչապետը նշեց, որ, ըստ էության, մեր ցուցանիշները հավասարվել են ՌԴ ցուցանիշներին: Նա ընդգծեց, որ այս տեմպի դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշներին: Ասում է՝ տարածման […]

̰
Ամերիկուհին հղիության մասին իմացել է ծննդաբերությունից 2 ժամ առաջ

18:00 29.05.2020

Ամերիկուհին հղիության մասին իմացել է ծննդաբերելուց 2 ժամ առաջ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ամերիկյան Բլումինգտոն քաղաքի 23-ամյա բնակիչ Լիզի Կուախը բալետի ուսուցչուհի է: Նա մայրացել է 2019թ. հունիսի 23-ի, և շուրջ 1 տարի անց որոշել է կիսվել իր պատմությամբ: Նա նշել է, որ որովայնի հատվածում կծկումներ է զգացել: Նախկինում աղջկա երիկամներից հեռացրել էին […]

̰
Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար

14:42 29.05.2020

Եթե պատվաստանյութը հաջողությամբ հաստատվի, ընկերությունը պլանավորում է ամեն ամիս միլիոնավոր դեղաչափեր առաքել 2020 թ. ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը հինգշաբթի օրը պայմանագիր է կնքել շվեյցարական CordenPharma ընկերության հետ` COVID-19-ի փորձարարական պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող լիպիդների ավելացված ծավալի մատակարարման շուրջ` փորձելով ավելացնել արտադրության կարողությունը համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով: Այս պահին […]

̰
Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 42 տարեկան, ամենատարեցը՝ 72

11:08 29.05.2020

Մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 56042 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 460 նոր դեպք և 10 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 460-ով, գրանցվել է մահվան 7 դեպք

10:55 29.05.2020

Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 460-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի (մայիսի 28-ին՝ 8216): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 10 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3297: Փաստացի բուժում է ստանում 5214 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 56042 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]

̰
Ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կարիք կա

08:25 29.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։ Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։ Կորոնավիրուսի դեմ […]

̰
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Ամիրան Գամկրելիձե

23:58 28.05.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, հայտնում է «Ալիք մեդիան»: «Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի […]

̰
Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է. Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը

23:11 28.05.2020

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 7 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 12 դեղատներում, որոնց ընդհանուր շրջանառությունը դեղամիջոցների ոլորտում կազմում է ավելի քան 80%, իրականացվել է դիտանցումներ մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների պաշարների ձեռքբերման և իրացման գների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Իրականացված դիտանցումների […]

̰
BACK_TO_TOP