20:44 26.05.2020
«Մենք քննարկել ենք թեստավորման մեր քաղաքականության որոշակի փոփոխություններ և մասնավոր թեստավորող լաբորատորիների ներգրավման հարցը: Եվ որոշ ժամանակ անց, կարծում եմ, թեստավորման շարունակական ավելացման գործընթացն է’լ ավելի մեծ ծավալների կհասնի»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նա նկատեց, որ ընդհանուր կանոնների պահպանման պարտաճանաչությունը թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը: Նա նաև ընդգծեց, որ […]
20:28 26.05.2020
«Սիրելի քաղաքացիներ, այն կանոնները, որոնք սահմանել ենք, մենք խստորեն պահպանում ենք, և նույնն ակնկալում ենք ձեզանից»,- այսօրվանից մեկնարկած և պարբերաբար կազմակերպվելիք ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամվա գործողության ընթացքում 35 տաքսու վարորդ է ենթարկվել պատասխանատվության: Երեկ գործնականում ամբողջ Կասկադի սրճարաններն ու ռեստորաններն են փակվել: «Մենք գնալու ենք շատ […]
20:00 26.05.2020
Դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորություն. այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բոլորի համար համընդհանուր կանոնների մասին. «Չենք զլանա նաև վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողություններն իրականացնեն: Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ երբ քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում: «Մեր […]
19:18 26.05.2020
Այսօրվանից սկսած՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու ճեպազրույցով: Այսօրվա ճեպազրույցին մասնակցում են նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ճեպազրույցը նվիրված է կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այլն: Փաշինյանը նշեց՝ կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Նրա խոսքերով՝ պարետատան […]
18:05 26.05.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կից հրապարակելով տեսանյութ: «Տխուր փաստ է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտները սկսել են «ապացուցել», որ վիրուսը գոյություն ունի: Hamlet ջան, շուտափույթ առողջություն եմ մաղթում»,- գրել է Նիկողոսյանը:
17:30 26.05.2020
Աշխարհում նկատվում է COVID-19-ի տարածման տեմպերի նվազում: Չնայած այս հանգամանքին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է՝ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի առաջին ալիքի մեջտեղում, կա հիվանդության երկրորդ գագաթնակետին հասնելու վտանգ, իսկ երկրորդ ալիքի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Այս մասին հայտնել է NBCNews-ը: «Երբ խոսում ենք հիվանդության երկրորդ ալիքի մասին, դասական իմաստով, միշտ նկատի ունենք, որ […]
14:51 26.05.2020
ԱԺ միջանցքներում լրագրողները զրուցել են «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ՝ հարցնելով նրանց տեսակետը Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ: Միրզոյանը նշել էր, որ բոլորի պատասխանատվությունն է կարևոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, հետևաբար նախազգուշացում է հայտարարելու, անհրաժեշտության դեպքում նաև դահլիճից դուրս է հրավիրելու այն պատգամավորներին, որոնք դիմակ չեն կրում: Մանրամասները՝ տեսանյութում։
14:30 26.05.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին: Դիմումը նա հրապարակել է «Ֆեյսբուքում»՝ կից նշելով. «Հեռավոր բնակավայրերում, որտեղ նույնպես հասավ համավարակը, 1 բժիշկը սպասարկում է մի քանի բնակավայր և չի կարող ասուպի արագությամբ այս ու այնկողմ վազել … Մասնագետները գտնում են, որ եթե գյուղական ամեն մի բնակավայր ունենա մեկ պուլսոքսիմետր, կյանքներ […]
13:51 26.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ մեջբերումն է արել կորոնավիրուսի տարածման ուղիների վերաբերյալ գիտական հոդվածից. «Աշխատավայրեր.Վարակի տարածման հաջորդ ձևը կոչվում է կենտրոնացում: Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11-րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից: Մեկ շաբաթվա ընթացքում այդ մարդկանցից 94-ը վարակվել է (43,5% ՝ կապույտ աթոռներ), 94 հոգուց 92-ը ունեցել են ախտանշաններ (միայն 2-ը […]
13:38 26.05.2020
ԵՊԲ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում տնային պայմաններում պաշտպանիչ դիմակ պատրաստելու մասին տեսանյութ է հրապարակել: «Սեփական արտադրության» դիմակ ունենալու տարբերակ: Սիրելի՛ մարդիկ, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք բոլոր կանոնները․․․ Օգնե՛ք մեր բուժաշխատողներին, որ նրանք «կռվեն» ու հաղթեն այս դաժան պայքարում, իսկ որ հաղթելու ենք՝ գեթ 1 րոպե չկասկածեք»,- գրել է նա:
12:10 26.05.2020
Իսպանիայի առողջապահության նախարարությունը վերանայել է կորոնավիրուսով պայմանավորված մահացության տվյալները՝ դրանք նվազեցնելով մոտ 2 հազարով: Այժմ մահացության թիվը մոտ է 27 հազարի, մինչդեռ երեկ կազմում էր 29 հազար: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նախարարությունը այս քայլը բացատրել է նրանով, որ փոխվել են տվյալների հավաքագրման չափանիշները: Տվյալների հավաքման նոր համակարգը հնարավորություն է տվել մասնագետներին հայտնաբերել […]
12:00 26.05.2020
Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է 5-ամյա երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, որտեղ էլ ընդունվել էր մայիսի 20-ին։ Այդ օրը «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց էր տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 5-ամյա Լևոն Ա-ն։ Հիվանդանոց էին մեկնել […]
10:54 26.05.2020
Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 289-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի (մայիսի 25-ին՝ 7113): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220: Փաստացի բուժում է ստանում 4052 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 52554 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]
10:50 26.05.2020
Անգլիայում որոշ ֆուտբոլիստներ արդեն շատ շուտով կարող են կախվածություն ձեռք բերել քնաբերի և ալկոհոլի համատեղ օգտագործումից։ Այս մասին գրել է The Telegraph-ը: «Շատ ֆուտբոլիստներ քնաբեր են օգտագործում, որպեսզի քնեն խաղերից հետո, ոմանք էլ դրանց լայն հասանելիության պայմաներում այն սկսել են օգտագործել ալկոհոլի հետ, որպեսզի հասնեն, այսպես ասած, «թմրանյութային արբեցման»: Այս միախառնումը մեծ տարածում է գտել նաև […]
10:41 26.05.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի փոխանցմամբ՝ հոտազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է սրտային խնդիրներ առաջացնել հիվանդների մոտ և մեծացնել մահվան ռիսկը: Ավելի վաղ, Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել էր, որ […]
08:15 26.05.2020
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ․ «250 – ծանր 48 – ծայրահեղ ծանր 16 – արհեստական շնչառության վրա»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1234880840031512?__tn__=-R
23:55 25.05.2020
Ալեքսանդր Գինցբուրգը նշել է, որ Ռուսաստանում նոր կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները կարող են սկսվել արդեն 2020թ.-ի աշնանը:
23:10 25.05.2020
Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը խոստովանել է, որ հազիվ է փրկվել սրտի կաթվածից: 72-ամյա երաժիշտը հոսպիտալացվել է կրծքավանդակի ուժեղ ցավի պատճառով: Ինստագրամում կիթառահարը հիշատակել է Queen- ի 1974-ի ալբոմի Sheer Heart Attack («Իսկական սրտի կաթված») վերնագրով: «Ես միշտ մի փոքր անհանգստացել էի ալբոմի անունից: Կարծում էի, որ դա կարող է տխրեցնել այն մարդկանց, որոնք իրականում […]
22:17 25.05.2020
Գեղաշենի համայնքապետարանից տեղեկացնում են, որ Գեղաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ «Տեղեկացնում ենք Ձեզ, որ համայնքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպք: Հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք ՊԱՀՊԱՆԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Բոլորին խնդրում ենք տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և հետևել սանիտարահիգենիկ կանոններին՝ ❗️Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան […]
21:40 25.05.2020
Կորոնավիրուսի տարածման կանախարգելիչ միջոցների ձեռնարկումը առաջին հերթին տվյալ անձի առողջության պահպանման համար է: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ռազմավարությունը եղել է այն, որ ինչ-որ ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո մարդկանց ներկայացնենք 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում […]
20:52 25.05.2020
SHANTNEWS-ն այսօր վաղ առավոտից նկարահանումներ է իրականացրել «Նորք» ինֆեկցիոն և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների բակերում։ Հեռվից նկարահանված կադրերում կորոնավիրուսով նոր հիվանդացած կամ այդ հիվանդությունից արդեն ապաքինվածներն են, ինչպես նաև շարունակ վազքի մեջ գտնվող բուժաշխատողներն են ու ելումուտ անող Շտապօգնության ավտոմեքենաները։ Տեսանյութն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։
20:40 25.05.2020
Հայաստանում կորոնավիրուսային վիճակը բավական վտանգավոր է: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Վարչապետը խոսել է նաև դիմակ կրելու անհրաժեշտությունից, ասել է, որ դա պարտադիր է առևտրի բոլոր մասնակիցների համար, նույն մեքենայում գտնվող բոլոր անձանց համար: Փաշինյանը նշել է, որ իրենց «սխալը» այն է, որ չափից ավելի մեծ վստահություն են տածել մարդկանց […]
19:14 25.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ անդրադարձավ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը: Պաշտպանիչ դիմակների վերաբերյալ նա նշեց, որ դիմակ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Փաշինյանն ընդգծեց, որ առաջիկա ոչ աշխատանքային օրերին էլ հարկավոր է պահպանել սահմանված կանոնները: Նրա խոսքերով՝ պետք է օգնել իրար տնտեսությունը նոր ցնցումների չենթարկելու համար: «Համավարակի հաղթահարման հիմնական գործիքը մեզնից […]
17:23 25.05.2020
Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի (+102)»:
17:07 25.05.2020
«Մեր կողմից սխալ է միջամտությունը գների իջեցման կարգավորման հարցում: Լսել ենք անհանգստացնող երևույթների մասին, այդ իսկ պատճառով վարույթ ենք հարուցելու»,- անդրադառնալով բժշկական դիմակների թեմային՝ այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա դիմակների գների իջեցումը հնարավոր համարեց, բայց թե գինը որքանով կնվազի, ասաց, որ չի կարող հստակ ասել: Մանրամասները՝ տեսանյութում:
16:02 25.05.2020
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը թեստավորվել է 46 մարդ, որոնցից 15-ի մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսի վարակի առկայություն: 9-ը հաստատության սաներն են, 6-ը՝ աշխատակիցները: Բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան, իրենց լավ են զգում: Նրանք չեն հոսպիտալացվել, մեկուսացվել են հաստատությունում, որտեղ երեխաների խնամքը ապահովելն ավելի հեշտ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ […]
14:29 25.05.2020
Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը կազմել է 53 586: Այս մասին լրագրողներին հայտնել է փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան: «Վերջին օրերին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել 3746 մարդ»,- ասել է Մոսկվայի փոխքաղաքապետը: Նա նշել է, որ պացիենտներին դուրս գրելուց հետո անգամ պահում են հսկողության տակ ու անհրաժեշտ խորհուրդներ տալիս: Ի դեպ, ապաքինվածներին առաջարկում են դառնալ […]
11:25 25.05.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի(COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումն ինքնամեկուսացված էր: Այսպիսով, Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 34 դեպք: Հիվանդությունը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առողջացման դեպքերն արդեն 13-են, մահացություն չի գրանցվել: […]