14:26 03.06.2020
Արդյոք արդյունավե՞տ են Հայաստանում կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումները, և ինչո՞վ է պայմանավորված հիվանդացության դեպքերի աճը: Ազգային ժողովի միջանցքներում այս հարցին են պատասխանել իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Պատգամավոր Նարեկ Զեյնալյանի համոզմամբ՝ արձանագրված մեծ թվերը նաև պայմանավորված են թեստավորումների քանակով: Կոչ է անում մեղավորների չփնտրել: Իսկ Մանե Թանդիլյանի խոսքերով՝ այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է […]
13:47 03.06.2020
Յուրաքանչյուր քաղաքացի կորոնավիրուսի ախտանշանների դեպքում պետք է դիմի բուժսպասարկման առաջնային օղակ։ Պոլիկլինիկայում կզննեն, այնուհետև կորոշեն՝ թեստավորում անե՞լ, թե՞ ոչ։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։
13:02 03.06.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դժգոհ է կորոնավիրուսի հետ կապված Չինաստանի ձեռնարկած քայլերից, սակայն թաքցրել է դա: Այդ մասին հայտնել է ամերիկյան «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը՝ ուսումնասիրելով ԱՀԿ-ի ներքին փաստաթղթերը: Ինչպես բացահայտել են լրագրողները, ԱՀԿ -ի չինովնիկները հրապարակային ելույթներում ողջունել են Չինաստանի հետ փոխգործակցությունը, սակայն նոր դեպքերի մասին համապատասխան տեղեկությունները կազմակերպությանն ուշացումով են տրվել: ԱՀԿ-ի աշխատակիցները բողոքել են […]
12:12 03.06.2020
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կեցյանը նաև նշել է, որ համավարակի դեմ պայքարում Չինաստանը պատրաստ է հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին: «Անհանգստությամբ տեղեկացա, որ Ձեզ և ձեր ընտանիքի մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդություն: Այս առնչությամբ հայտնում եմ Ձեզ […]
11:32 03.06.2020
Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ: Երեխան բազմաթիվ […]
11:03 03.06.2020
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք, ապաքինվել է ևս 27 մարդ: Արձանագրվել է մահվան 12 դեպք: Պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական […]
10:54 03.06.2020
ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10524 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 515 է։ Առողջացել է ևս 27 պացիենտ, ընդհանուր՝ 3454։ Փաստացի բուժում է ստանում 6841 մարդ։ Ընդհանուր կատարվել է 61650 թեստավորում։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 12-ով՝ հասնելով 170-ի։ Մինչ […]
10:32 03.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում […]
22:58 02.06.2020
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը հայտարարել է, որ Ռուսաստանը յոգուրտի տեսքով պատվաստանյութ է մշակում կորոնավիրուսի դեմ: Սա տարբերակ է նրանց համար, ովքեր վախենում են պատվաստումներից: Պատվաստանյութի նման տարբերակը կարող է ոչ պակաս արդյունավետ լինել, քան մյուսները: «Սանկտ Պետերբուրգի Փորձարարական բժշկության ինստիտուտում աշխատանքներ են տարվում պատվաստանյութերի վրա: Այս պատվաստանյութը կարող է ընդունվել որպես կաթնամթերք, և […]
20:58 02.06.2020
Հորդորում եմ սննդի խանութներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրեն Արտավազդ Վանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:55 02.06.2020
Չենք կարող «դուբինկաներով» առողջություն պարտադրել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:33 02.06.2020
Տարեցները, սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդություն ունեցողները ռիսկի խմբում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, որը ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ: Մանրամասները՝ տեսանյութում։
19:45 02.06.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ ? Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ: ? Ընդհանուր […]
19:07 02.06.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ մենք արձանագրել ենք 517 նոր դեպք, և հիմնական հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն […]
17:42 02.06.2020
Գյումրիում շների հարձակմանը ենթարկված 2,5 տարեկան երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շները հարձակվել էին 2,5 տարեկան երեխայի վրա: Փոքրիկը բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխվել էր «Գյումրիի Մոր ու մանկան» հիվանդանոց, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: […]
17:30 02.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից անվտանգության նորմերի խախտումների որոշակի նվազում է արձանագրվում։ Նկատելի է միտումը, որ առևտրի […]
15:41 02.06.2020
Ռուսաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել հայազգի քաղաքական գործիչ Իգոր Ղահրամանյանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ղահրամանյանը մինչ այս Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատգամավոր էր և պաշտոնավարում էր որպես Դաշնային խորհրդի սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ։
15:24 02.06.2020
Այսօր որոշ լրատվական կայքեր հրապարակել էին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։ Factor.am-ը հրապարակված տվյալների իսկության և նախարարության հետագա անելիքների վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Նիկողոսյանը հաստատել է, որ տվյալները իրական են․ «Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի […]
13:42 02.06.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի: Այս մասին հայտարարել էր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:25 02.06.2020
Կորոնավիրուսով վարակված 101-ամյա կինը ապաքինվել և դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Այս մասին հաղորդում են ԲԿ-ից: «1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը: Մեկ շաբաթից […]
10:54 02.06.2020
ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 2-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10009 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 517 է։ Առողջացել է ևս 25 պացիենտ, ընդհանուր՝ 3427։ Փաստացի բուժում է ստանում 6368 մարդ։ Ընդհանուր կատարվել է 59917 թեստավորում։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 19-ով՝ հասնելով 158-ի։ Մինչ […]
23:41 01.06.2020
Տատյանա Ավանեսյանի դուստրը սթրեսի պատճառով հայտնվել է հիվանդանոցում, վիրահատություն տարել:
21:59 01.06.2020
Հունաստանում երկուշաբթի սահմանափակումների մեղմացման հերթական փուլի արդյունքում վերսկսում են աշխատանքները հյուրանոցները, ամառային կինոթատրոնները, լողավազանները, ամուսնական գործակալությունները, գոլֆի դաշտերը և մերսման սրահները: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ հունիսի 1-ից բացվում են կլոր տարի աշխատող բոլոր հյուրանոցները: Իսկ երկու շաբաթից հյուրեր կընդունեն բոլոր տեսակի կեցության օբյեկտները, այդ թվում՝ քեմփինգները և վճարովի ճամբարները: Պանդեմիայի ֆոնին […]
21:51 01.06.2020
Միևնույն ժամանակ էբոլայի համաճարակը շարունակվում է Կոնգոյի արևելքում՝ Մբանդակայից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա:
20:34 01.06.2020
Արտկարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել մայրուղիներում, երթևեկելի այլ գոտիներում ու հասարակական մարդաշատ վայրերում։ SHANTNEWS-ի նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքում և տարբեր իրավիճակների ականատեսը դարձել։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1159973394346474/
20:02 01.06.2020
Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները, հայտարարել է վարչապետն այսօր տեղի ունեցած պարետատան հերթական քննարկումից հետո: Հերթական ճեպազրույցը, սակայն, տեղի է ունեցել կառավարական առանձնատան բակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ ճեպազրույցում վարչապետը նաև անդրադարձել է իր առողջական վիճակին: Հիշեցնենք, որ վարչապետի և նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստը դրական է:
19:30 01.06.2020
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությունն արդյունավետ է դառնում, երբ ծնողի ճիշտ դաստիարակությունից բացի, նաև հատուկ մանկավարժներն են նրանց հետ աշխատելու մեթոդներ փնտրում ու գտնում։ Սեդա Համբարյանը մասնագիտությամբ լոգոպեդ է, առողջական տարբեր խնդիրներով փոքրիկների հետ է աշխատում։ Համավարակի պայմանները ստիպեցին կենդանի շփումը փոխարինել վիրտուալով՝ նրանց առօրյա ներմուծելով տելեթերապիան։ Մեկ բան է սենյակային աշխատանքը, մեկ այլ […]
19:20 01.06.2020
Ունեցել ենք 210 նոր արձանագրված դեպք կիրակի օրվա ընթացքում: Այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 9492: Մենք բազմիցս շեշտել էինք, որ եթե պահպանվեին համաճարակաբանական այս տեմպերը, մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար վարակակիր, և փաստացի այդ կանխատեսումները արդարացան: Դժբախտաբար, եղել են նաև մահվան ելքով դեպքեր՝ 8, և ընդհանուր մահվան թիվը ստացվել է 139: Այս մասին […]
17:42 01.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության […]