TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային վարակով, սակայն այլ պատճառով մահերից մեկը մայրական մահ է

11:02 25.05.2020

Մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 51594 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 452-ով․ գրանցվել է մահվան 6 դեպք

10:58 25.05.2020

Հայաստանում մայիսի 25-ի դրությամբ` կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 452-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7113-ի (մայիսի 24-ին՝ 6661): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 81 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3145: Փաստացի բուժում է ստանում 3842 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 51594 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մինչ […]

̰
«Նոր Նորմալը»․ նախարարը լուսանկար է հրապարակել

08:51 25.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Նոր Նորմալը ?»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.336154516570820/1234222690097327/?type=3&theater Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ։

̰
Նշվել է դիմակն ախտահանելու ամենահեշտ ձևը. MedicalXpress

23:30 24.05.2020

Բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակներն անհրաժեշտ է պարբերաբար լվանալ: Այս մասին հաղորդում է MedicalXpress- ը՝ վկայակոչելով բժիշկներին և ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին (CDC): CDC- ի փորձագետները խորհուրդ են տվել լվանալ դիմակները յուրաքանչյուր օգտագործումից հետո: Տանը դիմակն ախտահանելու ամենադյուրին ճանապարհը այն տաք ջրով և լվացող միջոցներով լվանալն է. այդպիսի միջոց կարող է լինել սովորական օճառը: […]

̰
186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 26-ը. Արսեն Թորոսյան

21:08 24.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 26-ը: «Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- գրել է նախարարը:

̰
Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել. Ալինա Նիկողոսյան

20:33 24.05.2020

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել է նախարար Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին հայտարարությանը։ «Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերներիս հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանության վրա ենք […]

̰
Բացահայտվել է քաղցկեղի անբուժելի լինելու հիմնական պատճառը

20:00 24.05.2020

Միացյալ Նահանգների Ստենֆորդի համալսարանում գիտնականները գտել են, թե որ մեխանիզմն է քաղցկեղն անբուժելի դարձնում: Այս մասին հաղորդվել է Science Daily գիտական ​​հանդեսում: Ուռուցք ունեցող հիվանդների մահվան հիմնական պատճառներից մեկը մետաստազներն են: Գիտնականները նշում են, որ դրանք կարող են հայտնվել ախտորոշման հաստատումից մի քանի տարի առաջ: Պարզվել է, որ քաղցկեղի բուժման ժամանակ օգտագործվող դեղամիջոցներն առաջացնում են […]

̰
Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում. Նիկոլ Փաշինյան

19:16 24.05.2020

Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը շատ վտանգավոր իրավիճակ է: Բայց մեր քաղաքականության առումով գնաճի, ազգային արժույթի տատանումների և ցնցումների առումով ամենաստաբիլ վիճակն ենք ունեցել: Ես ասում եմ՝ սպասարկման դեպքերն են բերել ամենամեծ դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը: «Վարակվածության ամենամեծ դեպքերը գրանցվել են բանկային համակարգում: Եվ գիտեք՝ ինչո՞ւ: Մի պարզ պատճառով, որ հակաճգնաժամային […]

̰
Հայտնի են տրամադրությունը բարձրացնող ուտելիքները

17:00 24.05.2020

Բանանը, հունական ընկույզը և սպանախն օգնում են մարդու օրգանիզմում սերոտոնինի արտադրվելուն, ինչը լավ տրամադրության գրավականն է: Այս մասին հաղորդել է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Մոսկվայի շրջանի հոգեբույժ Օլգա Սիվոլդաևային: Մասնագետը բացատրել է, որ վերոնշյալ ուտելիքներն օգնում են արտադրել այս նյութը: «Ընկույզը պարունակում է օմեգա -3 ճարպաթթուներ, որոնք կրկին նպաստում են սերոտոնինի արտադրությանը, իսկ սպանախը պարունակում է […]

̰
Հաղորդավարուհին դադարել է լվանալ վարսերն ու կիսվել է փորձով

16:30 24.05.2020

Բրիտանացի հաղորդավարուհի Սյուզաննա Կոնստանտինը վեց շաբաթ չի լվացել վարսերը, հետո պատմել է արդյունքի մասին: Ինչպես գրում է Daily Mail-ը, ինքնամեկուսացման շրջանը հարմար առիթ է եղել նման նախաձեռնության համար: Փորձարկումից առաջ հաղորդավարուհին ծանոթացել է շամպունի օգտագործման հակառակորդների պնդումներին: Դրանցում նշվում է, որ վեց շաբաթ վարսերը չլվանալու արդյունքում դրանք սկսում են ինքնամաքրվել: Մարդիկ կան, որ կարծում են՝ […]

̰
Նշվել է սրտի համար ամենաօգտակար ուտելիքը

16:00 24.05.2020

Սրտի համար առավել օգտակար է հունական ընկույզը: Ավելին, այն ոչ միայն բարենպաստ կերպով է ազդում սրտանոթային համակարգի վրա, այլև ունի հակաբորբոքային ազդեցություն: Այն նաև պարունակում է օգտակար նյութեր ամբողջ օրգանիզմի համար: Այս մասին հայտարարել է Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի բժշկական գիտությունների դոկտոր Մարթա Գուաշ Ֆերրեն: «Դրանք պարունակում են շատ ալֆա-լինոլենային թթուներ, omega-3 ճարպաթթու», – բժշկի […]

̰
Նոր կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցը կփորձարկվի մեկ-երկու ամիսների ընթացքում

14:44 24.05.2020

Նոր կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցը կփորձարկվի մեկ-երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտնել է ակադեմիկոս Դմիտրի Պուշկարը, որը փորձարկումների գլխավոր պատասխանատուն է: Վերջինիս խոսքերով՝ դեղամիջոցը Ռուսաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ամենահզորն ու ամենաարդյունավետն է: Նախնական փորձարկումների արդյունքները, ըստ ռուս մասնագետների, գոհացնող են: Ավելի լայն՝ կլինիկական փորձարկումները իրականացվելու են մի քանի հարյուր հիվանդների վրա Մոսկվայում, […]

̰
Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման կայան է տեղադրվել. վարչապետը լուսանկար է հրապարակել

11:27 24.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման կայան է տեղադրվել: «Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման այսպիսի կայան է տեղադրվել, և հիմա զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով»,- գրել է վարչապետը՝ […]

̰
Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 82, 73, 77, 71 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

11:17 24.05.2020

Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 359 նոր դեպք և 128 առողջացած։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]

̰
Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, մահացել է 5 մարդ

10:59 24.05.2020

Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 359-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6661-ի (մայիսի 23-ին՝ 6302), այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064: Փաստացի բուժում է ստանում 3 հազար 483 քաղաքացի: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի: Կորոնավիրուսի […]

̰
ԱՄՆ-ում պատրաստվում են ստեղծել համավարակներին հակազդող պետական կառույց. Politico

10:45 24.05.2020

Միացյալ Նահանգների իշխանության վերին էշելոնում դիտարկվում է աշխարհում համավարակների հակազդման հատուկ մարմնի ստեղծում։ Նախնական տվյալներով՝ այն ստեղծվելու է ոչ թե առողջապահության համակարգի ներսում, այլ պետքարտուղարության կազմում։ Այս մասին հայտնի է դարձել Politico կայքին։ Այս հարցի վերաբերյալ քննարկումները ընթանում են ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդում։ Ընդ որում՝ առաջին իսկ քննարկումների ընթացքում արդեն հակազդեցություն կա ԱՄՆ միջազգային զարգացման […]

̰
ՀՀ ԱՆ-ն Թբիլիսին է փոխանցել իր ափսոսանքը՝ կապված Արսեն Թորոսյանի մեկնաբանության հետ

23:55 23.05.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, նախարարի անունից ափսոսանք հայտնել՝ կապված այն բանի հետ, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին […]

̰
Մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսեց գործել. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել

23:00 23.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսել է գործել: «Մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսեց գործել մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի թեստավորումից բացի նաև օբյեկտիվ տվյալներ ունենանք պացիենտների թոքերի մասին հենց ընդունման պահից»,- գրել է Թորոսյանը:

̰
Մերժվել է քաղցրավենիքի նկատմամբ հակվածության տարածված առասպելը

22:15 23.05.2020

Քաղցրավենիքի նկատմամբ հակվածության վերաբերյալ տարածված առասպելը հերքվել է. քաղցրի նկատմամբ «սերը» չի կարող փոխանցվել գենետիկորեն: Այս մասին Sputnik-ի եթերում հայտարարել է նյարդահոգեբան Իրինա Խվինգիան: «Ժառանգական քաղցրակերներ չկան: Որպես այդպիսին՝ քաղցրավենիքի ժառանգական հակվածություն չկա»,- պարզաբանել է մասնագետը: Սակայն, նրա խոսքով, քաղցրավենիքի նկատմամբ հետաքրքրությունը ծնողից երեխային կարող է փոխանցվել այլ եղանակով: Եթե ​​հղիության ընթացքում մայրն օգտագործել է […]

̰
Պե՞տք են արդյոք մեկանգամյա ձեռնոցները կորոնավիրուսից պաշտպանվելու համար. քննարկում մասնագետի հետ

21:39 23.05.2020

Պե՞տք են արդյոք մեկանգամյա ձեռնոցները կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Թեմայի շուրջ զրույց Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
580 և 900 գր քաշով ծնված երկվորյակները 90 օր ծննդատանը մնալուց հետո դուրս են գրվել

20:49 23.05.2020

Էրեբունի ԲԿ ծննդատանը ծնվել է 580 գրամ քաշով աղջիկ։ Երկվորյակ քույրը ևս փոքր էր ծնվել՝ 900 գրամ։ 90 օր ծննդատանը մնալուց հետո նրանք երջանիկ մայրիկի հետ դուրս են գրվել։ Այս մասին տեղեկացնում են Էրեբունի ԲԿ-ից։ Փոքրիկները ծնվել էին ժամանակից բավական շուտ, քանի որ հղիի մոտ առաջացել էին առողջական խնդիրներ։ Մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Հովհաննիսյանը կնոջ կյանքը փրկելու […]

̰
Թրամփը հայտնել է, թե երբ է սկսել ընդունել հիդրօքսիքլորոքին

20:12 23.05.2020

Միացյալ Նահնագների նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է հիդրօքսիքլորոքին ընդունել այն բանից հետո, երբ Սպիտակ տանը գրանցվեց կորոնավիրուսով վարակման երկու դեպք: Այս մասին հայտնել է  korrespondent.ru-ն: «Ես հավատում եմ այդ դեղամիջոցին: Ես այն ընդունել եմ այն ժամանակ, երբ Սպիտակ տան երկու աշխատակիցների թեստի պատասխանները եղել են դրական: Կարծում եմ՝ լավ միտք էր այն ընդունելը»,- ասել է […]

̰
Արտակարգ դրությունը վերացնելուց հետո Վրաստանում թույլատրելի դարձան օրենքով նախատեսված ցույցերն ու երթերը

20:03 23.05.2020

Արտակարգ դրությունը վերացնելուց հետո Վրաստանում  թույլատրելի դարձան օրենքով նախատեսված հավաքներն ու ցույցերը: Այս մասին ասված է Վրաստանի կառավարության վարչակազմի տարածած տեղեկատվության մեջ: Աղբյուրի համաձայն՝ միջոցառումների ժամանակ (օրինակ ՝ հարսանիքներ, տարեդարձներ, հիշատակումներ և այլն) հավաքների մասնակիցների քանակը սահմանվում է մինչև 10 մարդ: Մայիսի 23-ից Վրաստանում դադարել է գործել արտակարգ դրությունը:  

̰
Տղան լողափին գանձեր էր որոնում, բայց գտել է պրոթեզ և այն վերադարձրել տիրոջը

19:57 23.05.2020

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը սերֆինգով զբաղվելիս կորցրել է ոտքի պրոթեզը, և այն կրկին գտնվել է մի քանի շաբաթ անց երիտասարդ գանձ որսորդի շնորհիվ: Այդ մասին հայտնում է New York Post- ը: Քարթեր Հեսի ոտքը 2012-ին անդամահատվել է Աֆղանստանում ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառով: Տղամարդը ձեռք էր բերել տիտանից պրոթեզը 3 հազար դոլարով: Ապրիլին Հեսը սերֆինգով […]

̰
24-ժամյա կասեցում՝ բժշկական կենտրոնների հանդեպ

18:23 23.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ 24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել […]

̰
Իմ ոտքով տուն եմ գնում. 96-ամյա Սերյոժան բուժվել է կորոնավիրուսից

15:07 23.05.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ իրենց կենտրոնից դուրս է գրվել 96-ամյա Ստեփանյան Սերյոժան: Հաղորդագրության մեջ նշված է, որ նա բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուս ախտորոշմամբ, չուներ այլ հիվանդություն: «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց` սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող […]

̰
Վրաստանում զարմացած են Արսեն Թորոսյանի «ոչ դիվանագիտական» հայտարարություններից

14:48 23.05.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարը «ոչ դիվանագիտական է» համարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները Վրաստանի հակահամաճարակային կառույցների վերաբերյալ։ Նա զարմացել է նման արտահայտություններից, փոխանցում է վրացական «Գրուզիա օնլայն» կայքը։ Մինչ այդ Թորոսյանը հայտարարել է․ «Վրաստանի հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մերից, ոչ լավ իմաստով, մեր համակարգն ավելի ուժեղ է, քան մեր […]

̰
Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը

14:05 23.05.2020

Կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացվում է դիմակն օգտագործելու ճիշտ ձևը: Տեսանյութում նշվում է նաև, որ տնային պայմաններում պատրաստված կտորե դիմակները չեն փոխարինում բժշկական դիմակներին և  N-95 ռեսպիրատորներին: Բուժաշխատողները, պացիենտներին խնամող և հիվանդության ախտանշաններ ունեցող անձինք պետք է կիրառեն միայն բժշկական դիմակներ: «Դիմակը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոց է։ Հետևե՛ք դիմակի կրման կանոններին և […]

̰
Մահացած պացիենտները եղել են 54, 74 և 86 տարեկան

11:01 23.05.2020

Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 62 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք

10:57 23.05.2020

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6302 դեպք, որոնցից 2936-ն` առողջացած, 77-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 49080 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք […]

̰
BACK_TO_TOP