23:41 16.06.2023
Սննդաբան և էնդոկրինոլոգ Վիկտոր Ժիլյաևը պատմել է, թե արդյոք ճաշին պետք է պարբերաբար տաք ապուրներ ուտել։ Lenta.ru-ին տված հարցազրույցում բժիշկը գնահատել է դրանց ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունը։ Բժշկի խոսքով՝ շատերը կարծում են, որ ամեն օր տաք հեղուկ սնունդ ուտելն օգտակար է ստամոքսի և աղիների համար։ Սակայն նա նշեl 1, որ կան երկրներ, որտեղ մարդիկ ընդհանրապես ապուր […]
23:22 16.06.2023
Սալմոնելայով վարակվելիս մարդու մոտ առաջանում են որովայնի ցավեր, ջերմություն, սրտխառնոց, փորլուծություն, որոշ դեպքերում առաջանում են լուրջ բարդություններ՝ սեպսիս և ինֆեկցիոն շոկ։ Թերապևտ Պավել Ռամենսկին Life-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է նման վտանգների մասին, որոնք առաջանում են անորակ մթերք օգտագործելիս։ Մասնագետը նշել է, որ սալմոնելա կարելի է գտնել կենդանական ծագման մթերքներում՝ մսի, կաթի, ձվի և թռչնամսի մեջ։ […]
23:00 16.06.2023
Սննդաբան Զուխրա Պավլովան նշել է ամառային շոգ օրվա լավագույն ըմպելիքները։ Նա խոսել է KP.RU-ի հետ, թե ինչ է ավելի լավ խմել շոգին։ Նրա խոսքով՝ շոգին անհրաժեշտ է խմել՝ արձագանքելով ծարավի զգացմանը, օրական առնվազն երկու լիտր սովորական ջուր առանց գազի: «Ջուրը չպետք է լինի սառը, պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Եվ ավելի լավ է, որ 35-40 […]
22:51 16.06.2023
Հոգեբան Իգոր Մայնհարդը Gazeta.Ru-ին ասել է՝ առաջին աշխատավայրում սթրեսն ու անորոշությունը նվազեցնելու համար կարևոր է, որ հնարավորինս հաճախ ինքներդ ձեզ խրախուսեք նույնիսկ փոքրիկ հաջողության համար և չվախենաք դիմել ուրիշների օգնությանը: Հիմնական դժվարությունը հստակ պահանջների և պարտականությունների բացակայության մեջ է, ասել է մասնագետը։ «Շփոթված զգալուց և վախկոտ անորոշությունից խուսափելու համար պայմանավորվեք ձեր մենեջերի հետ: Եթե ընկերությունն […]
16:47 16.06.2023
Կառավարության որոշել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով այն ՀՀ առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին: 2010 թ. ստեղծված ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հունիսից: Ընկերության կողմից գեներացնող ճառագայթման աղբյուրի օգտագործման միջոցով իրականացվում է ռադիոիզոտոպների արտադրություն և դրանց կիրառմամբ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ և ռադիոնուկլիդային հետազոտությունների կատարում: Ընկերությունն իր հիմնական […]
11:50 16.06.2023
2022 թվականի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիաները գերազանցել են ՍԹԿ-ները համապատասխանաբար 1.1-3.7 և 1.1-1.5 անգամ: Ծծմբի երկօքսիդի միջին օրական կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Տարվա ընթացքում միջին օրական կոնցենտրացիայի գերազանցումներ դիտվել են. Փոշի- 137 օր Ազոտի երկօքսիդ- 48 օր։ Քաղաքի տարբեր հատվածներում իրականացված դիտարկումների 31%-ում դիտվել են փոշու, […]
22:13 15.06.2023
Որոկվայնի վրա խորանարդիկների առաջացման համար անհրաժեշտ է ոչ միայն սպորտով զբաղվել, այլև հետևել ճիշտ սննդակարգին։ Հունիսի 15-ին այս մասին խոսել է ֆիթնես մարզիչ Իլյա Ֆրանկը։ «Մենք կազմում ենք մակրոէլեմենտների դիետա հետևյալ հարաբերակցությամբ՝ 30% – սպիտակուցներ, 50% – ածխաջրեր, 20% – ճարպեր: Սպիտակուցը պետք է լինի բարձրորակ, բնական։ Դրանք են՝ հավի միսը, ծովամթերքը, հնդկահավը, ձուկը, ձվի […]
21:57 15.06.2023
Կանաչ թեյը տանին է պարունակում և բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ուստի խորհուրդ չի տրվում այն խմել ոչ միայն որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց, այլև հղիներին։ Հինգշաբթի՝ հունիսի 15-ին, gazeta.ru-ին հայտնել է գաստրոէնտերոլոգ, Աննա Սվիրիդովան։ «Կանաչ թեյը խորհուրդ չի տրվում հղիներին, քանի որ դրա մեջ պարունակվող տանինը կանխում է ֆոլաթթվի կլանումը, որն անհրաժեշտ է պտղի նյարդային համակարգի […]
20:27 15.06.2023
Վարակաբան Անդրեյ Պոզդնյակովը պատմել է, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, եթե շատ ջուր խմեք։ Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է խմել այնքան ջուր, որքան ցանկանում եք։ Մի փորձեք խմել որոշակի քանակությամբ հեղուկ։ «Դուք նաև պետք է հաշվի առնեք, թե որքան շոգ է տանը կամ դրսում, սպորտով եք զբաղվել կամ այլ ֆիզիկական գործունեություն, ինչպիսին է ձեր […]
14:53 15.06.2023
Արյան բարձր ճնշումը կարգավորելու համար ընտրե՛ք հավասարակշռված սննդակարգ և ակտիվ ապրելակերպ։ Այս կոչն է անում ՀՀ առողջապահության նախարարությունը։
23:51 14.06.2023
Սրտաբան Բեթ Աբրամսոնը մթերքներ ու բաղադրատոմսեր է առաջարկել, որոնք կարող են փոխարինել անառողջ սննդին։ Նրա խոսքերը մեջբերում է Insider-ը։ Մասնագետը խորհուրդ է տվել կարմիր մսի փոխարեն հավի միս ուտել։ Նրա խոսքով՝ դա կնվազեցնի սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինսուլտների և սրտի կաթվածի վտանգը։ Բացի այդ, նա առաջարկել է յուղայնությամբ պաղպաղակը փոխարինել մածունով ու մրգերով։ Աբրամսոնը հավելել […]
23:24 14.06.2023
Բրիտանական Տիվերթոն քաղաքի բժիշկները կարել են հրշեջի ձեռքը նրա որովայնին ու փրկել այն։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ 2017 թվականին հրշեջ Էնթոնի Սյուարդը լուրջ վնասվածք է ստացել աշխատանքի ժամանակ: Բրիտանացու ձախ ձեռքը մտել է արդյունաբերական մեքենայի մեջ և ծանր վիրավորվել։ Բրիտանացին ստիպված է եղել ժամանակավորապես մոռանալ փրկարար լինելու երազանքի մասին։ Վիրահատության ժամանակ բժիշկները երեք […]
22:51 14.06.2023
Նրանք, ովքեր տառապում են գլխապտույտից, գլխացավից, տարածության մեջ ապակողմնորոշումից, պետք է դադարեցնեն հեծանիվ վարելը: Հունիսի 14-ին այս մասին ասել է բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան։ Նրա խոսքով՝ նման ախտանշանները զգալիորեն մեծացնում են հեծանիվ վարելու ժամանակ վնասվածքներ ստանալու հավանականությունը, ուստի այս դեպքում անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն։ «Բացի այդ, հեծանիվը ծանրաբեռնում է շնչառական և սրտանոթային համակարգերը: […]
20:50 14.06.2023
2022թ. դեկտեմբերի 12-ին կյանքի ճանապարհի շրջափակումից հետո, Արցախում աշխատող բժիշկների մասնագիտական զարգացման ծրագրերը կազմակերպվում են հեռավար ձևաչափով առաջատար մասնագետների ներգրավմամբ: Տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Մասնավորապես, ԱՀ առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի համագործակցության շրջանակներում 2023թ. մայիս ամսին կազմակերպվեց մանկաբուժության արդի հարցերի վերաբերյալ 6 օրյա դասընթաց, որին մասնակցեցին Արցախում աշխատող շուրջ 20 մանկաբույժները, իսկ դրան […]
15:38 14.06.2023
Արյունատվության արշավի նպատակը հանրությանը արյան դոնորության կարևորության մասին տեղեկացնելը, արյան կամավոր դոնորությունը խրախուսելը, արյան բանկը համալրելը, մշտական դոնորներին շնորհակալություն հայտնելն, ինչպես նաև արյունատվության գաղափարը որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում ինտեգրելն է։ Այս տարի արյունատվության արշավը կազմակերպվել է «Նվիրիր արյուն, նվիրիր պլազմա, նվիրիր կյանք. արա դա հաճախ» խորագրով:
15:11 14.06.2023
Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
15:07 14.06.2023
Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում պատիվ ունեցա հանդիպելու նաև Հռոմում գործող Հայ կաթողիկե քույրերի միաբանության անդամների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Մանասյանը։ «Ջերմ և բարեկամական զրույց ունեցա Մեծավոր մայր, քույր Արուսյակի հետ և գնահատանքս հայտնեցի նրան Հայաստանում և սփյուռքում երկարամյա մարդասիրական, բարեգործական գործունեության, ծնողազուրկ երեխաներին տրամադրվող օգության […]
11:27 14.06.2023
Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացավ «Impact of the international health crisis on legal infrastructure for trade» խորագրով հիբրիդային միջոցառումը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը: Հանդիմպանն Ա. Ժուբան-Բրետը ներկայացրել է երկրների համար […]
09:45 14.06.2023
2023 թվականին Արյան դոնորի համաշխարհային օրվա քարոզարշավն անցկացվում է «Նվիրի՛ր արյուն, նվիրի՛ր պլազմա, նվիրի՛ր կյանք․ արա՛ դա հաճախ» կարգախոսով։ Այս մասին տեղեկացնում է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն Նպատակն է ուշադրությունը կենտրոնացնել այն հիվանդների վրա, ում ամբողջ կյանքի ընթացքում պահանջվում է արյան փոխներարկում և այն դերը, որը յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ՝ արյուն կամ պլազմա […]
08:17 14.06.2023
Սեչենովի համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչպես կարելի է հաշվարկել հիվանդի մոտ զանգվածային թրոմբոզի հավանականությունը՝ նախքան թրոմբոցային ձևավորման պրոցեդուրաները: Սրտամկանի ինֆարկտի ժամանակ կարևոր է պատկերացնել թրոմբոզը բուժման ճիշտ ընտրության համար՝ վիրահատություն կամ թրոմբը լուծող լրացուցիչ դեղամիջոցներ նշանակելու համար: «Մենք կարող ենք թրոմբոզը պատկերացնել միայն սրտում կաթետր տեղադրելուց և կոնտրաստային նյութ ներարկելուց հետո… Հետազոտության շրջանակներում մենք […]
23:54 13.06.2023
Սուրեյի համալսարանի հոգեբանները պարզել են, որ ընտանիքի անդամներն ու ընկերները հաճախ գիտակցաբար կամ անգիտակցաբար խանգարում են սիրելիին նիհարել: Հետազոտության անսպասելի արդյունքները հրապարակված են Current Obesity Reports ամսագրում։ Գիտնականներն ամփոփել են նախորդ հետազոտությունների տվյալները և եկել այն եզրակացության, որ սիրելիների գործողությունները հաճախ ձախողում են առաջացնում ավելորդ քաշի դեմ պայքարում։ Առողջության հոգեբանության պրոֆեսոր և հետազոտության գլխավոր հեղինակ […]
23:43 13.06.2023
Սննդաբան Օլգա Դեկերը հորդորել է հրաժարվել ուշ ընթրիքից՝ հանուն առողջության, լավ քնի և գեղեցիկ կազմվածքի։ Նա Lenta.ru-ին պատմել է իդեալական սնվելու գրաֆիկի մասին։ Մասնագետը պարզաբանել է, որ քնելուց քիչ առաջ ուտելը հավելյալ ծանրաբեռնում է մարսողական համակարգը՝ առաջացնելով այրոց, ցավ կամ ծանրություն ստամոքսում։ Այդ պատճառով, ըստ մասնագետի, մարդը կարող է վատ քնել: «Ուշ ընթրիքը կարող է […]
23:29 13.06.2023
Երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ 26-ամյա ամերիկացի մոդել Հեյլի Բիբերը բացահայտել է անհանգստության դեմ պայքարի իր անսովոր միջոցը։ Աստղի համապատասխան տեսանյութը TikTok-ում գրավել է People հրատարակության ուշադրությունը։ Բիբերի խոսքով՝ ինքը սթրեսից հետո կես րոպեով սկսել է սուզվել սառը ջրի մեջ։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում նա միկրոինսուլտ է տարել և հայտնաբերել, որ ունի ձվարանների կիստա: Մոդելը մինչև […]
23:21 13.06.2023
Հոգեբան Դենիս Դոլգովը հորդորել է արձակուրդի ընթացքում անջատել հեռախոսը։ Իր Telegram ալիքում նա ասել է, որ սա աշխատանքային մտքերից փախչելու և հանգստանալու միակ միջոցն է։ Դոլգովի խոսքով՝ նախքան արձակուրդ գնալը, պետք է հասկանալ, թե ինչ կարող է պատահել, եթե երկու շաբաթով կտրվեք աշխատանքային գործընթացից։ «Արձակուրդի մեկնելիս անջատեք ձեր աշխատանքային հեռախոսը՝ թողնելով ձեր ամենավստահելի աշխատակցին պահուստային […]
21:37 13.06.2023
Ձախ կողքի վրա քնելն օգտակար է ստամոքսի և աղիների համար, ասում է սննդաբան Ալի Ռամադանը։ Նրա կարծիքը մեջբերում է Huffington Post-ը։ Մասնագետի խոսքով՝ եթե քնում եք ձախ կողքի վրա, ստամոքսը և ստամոքսահյութը մնում են կերակրափողից ներքև՝ դրանով իսկ նվազեցնելով այրոցի և մարսողության խանգարման վտանգը։ «Այս դիրքը նաև թուլացնում է մեջքի ճնշումը և իդեալական է հղի […]
21:30 13.06.2023
Մայոնեզը պատրաստվում է բուսական յուղերի հիման վրա, որոնք նպաստում են մարմնի բոլոր համակարգերի աշխատանքին։ Ուստի, չնայած յուղայնության բարձր պարունակությանը, այն առողջարար մթերք է, երեքշաբթի օրը՝ հունիսի 13-ին, ասել է սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը։ «2-3 թեյի գդալ մայոնեզը կօգնի օրգանիզմին բավարար քանակությամբ առողջ ճարպեր ստանալ»,- ասել է նա Gazeta.Ru-ին։ Մասնագետի խոսքով՝ մայոնեզում առաջին հերթին օգտակար է մթերքի […]
21:00 13.06.2023
Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Սեզար Գարիդոն տարածաշրջանային այցի շրջականում հյուրընկալվել է Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում՝ տեղում ծանոթանալու ոլորտի ձեռբերումներին ու առաջնահերթություններին: Այցի շրջանակում կայացել է կոնֆերանս, որի ընթացքում ներկայացվել են գիտական զեկույցներ և հետաքրքիր կլինիկական դեպքեր։ Կոնֆերանսին հաջորդել է շրջայցն Արյունաբանական կենտրոնում և արդյունավետ քննարկումը։ Հայաստանը 146 երկրներից մեկն է, որ Հեմոֆիլիայի համաշխարհային […]
11:23 13.06.2023
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 պացիենտ, որոնցից 3-ը` օտարազգի, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս գրվել: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 1-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 2-ը` նյարդավիրաբուժական, 1 հոգի` տրավմատոլոգիայի բաժանմունքում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
10:44 13.06.2023
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid-19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի խաթարմանն ուղղված հանցավոր դրսևորումների բացահայտումը շարունակում է մնալ ՀՀ քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը՝ ելնելով առաջին հերթին հանրապետությունում առողջապահական անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունից։ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված և շարունակվող քրեական վարույթների շրջանակներում պարզվել են «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք […]
23:04 12.06.2023
Ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնվել և արտաքին շրջանառության է դրվել օրենսդրական փոփոխություն՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ առողջական պահանջները սահմանող իրավական ակտում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները ստուգվում են համաձայն «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» թիվ 175 որոշման։ Ներքին գործերի նախարարության կողմից […]