18:42 09.06.2023
«Հպարտությամբ արձանագրում ենք, որ Հայաստանն արյունաբանական ոլորտում ունեցած ձեռքբերումներով կարող է դառնալ հաջողված ու լավ օրինակ այլ երկրների համար»,- Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Սեզար Գարիդոյին ողջունելով` նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, Սեզար Գարիդոն տարածաշրջանային այցով երկու օր Երևանում է` տեղում ծանոթանալու ոլորտի ձեռբերումներին ու առաջնահերթություններին: «Հայաստանը հեմոֆիլիայի, արյունաբանության ոլորտում […]
16:39 09.06.2023
Կանաչ թեյի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի և տրամադրության վրա։ Այս մասին ուրբաթ օրը՝ հունիսի 9-ին, հայտնել է գաստրոէնտերոլոգ, հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Աննա Սվիրիդովան։ Նրա խոսքով՝ ըմպելիքը պարունակում է բազմաթիվ նյութեր, որոնք դրական են ազդում օրգանիզմի վրա։ Մասնավորապես խոսքը տաննինների, ալկալոիդների, ֆլավոնոիդների և A, C, P, B վիտամինների մասին է: Այսպիսով, այս […]
11:45 09.06.2023
ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» դիսպանսերային ծառայության տեղամասային բժիշկ Աղասի Դավթյանը ներկայացրել է ընդունելության և բուժման կարգը։, հայտնում են Առողջապահության նախարարությունից: «Սիրելի՛ հայրենակիցներ, զերծ մնացեք հոգեներգործուն նյութերից. դրանք վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար»,-ասել է բժիշկը։ Նշվում է, որ հետաքրքրվողները խորհրդատվությունների համար կարող են այցելել կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։
23:50 08.06.2023
34-ամյա ամերիկացի ֆուտբոլիստ, Super Bowl-ի կրկնակի չեմպիոն Ռասել Օկունգը 40 օրում ծայրահեղ քաշ է կորցրել։ Նրա սննդակարգի մասին, որը մասնագետները վտանգավոր են համարում, պատմել է People պարբերականը։ Օկունգի խոսքով՝ մինչ ջրային դիետան սկսելը նա կշռում էր 150 կիլոգրամ։ «Ես նիհարել եմ 45 կգ։ Ինձ մի հարց են տալիս՝ ինչպե՞ս եմ դա արել։ 40 օր ես […]
23:35 08.06.2023
Մածնաբրդոշ պատրաստելիս պետք է հրաժարվել երշիկեղենից, խորհուրդ է տալիս սննդաբան Ալեքսեյ Կաբանովը։ Նա Lenta.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է սիրված ամառային ապուրի վտանգների մասին որոշ մարդկանց համար։ Մածնաբրդոշի հնարավոր վնասը կախված է առանձին մթերքների անհատական անհանդուրժողականությունից: Որոշ քրոնիկ հիվանդությունների դեպքում դրա որոշ բաղադրիչներ պետք է սահմանափակվեն կամ ամբողջությամբ վերացվեն, զգուշացրել է Կաբանովը։ Օրինակ՝ կանաչ սոխը և […]
23:23 08.06.2023
Ֆիզիոլոգ Սայմոն Քորկը և Մեծ Բրիտանիայի չինական բուսական բժշկության ռեեստրի ղեկավար Ալեքս Ջեյքոբսը սոցիալական ցանցերում տարածված բերբերինի դիետայի հաբերը վտանգավոր են անվանել առողջության համար: Փոխանցում է Daily Mail-ը։ Հրատարակությունը նկատել է, որ TikTok-ում տեսանյութերը սկսել են միլիոնավոր դիտումներ հավաքել, որոնցում օգտատերերը խոսում են բերբերինի պարկուճներով քաշի բարեհաջող կորստի մասին։ Այս բուսական նյութը, որը չինական բժշկության մեջ […]
23:14 08.06.2023
Համալսարանի պրոֆեսոր և ռազմածովային ուժերի նախկին սպա Ջոզեֆ Դիտուրին ռեկորդային 93 օր է անցկացրել ջրի տակ և երիտասարդացել: Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը։ «Խոր ծովի բժիշկ» մականունով պրոֆեսոր Դիտուրին գիտական փորձի նպատակով սուզվել է ջրի տակ՝ ցուցադրելու բարձր ճնշման ազդեցությունը մարդու մարմնի վրա: Դիտուրին բնակություն է հաստատել «Ջուլսի ստորջրյա նստավայրում», որը գտնվում է […]
20:19 08.06.2023
«Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը ոչ միայն պետք է լինեն աղետների պատրաստվածության և արտակարգ իրավիճակների արձագանքման մեր անբաժանելի մասը, այլև դրանք պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինեն»,- Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովի բացմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համաժողովին մասնակցելու համար աշխարհի 19 երկրից Երևան են ժամանել ոլորտի փորձառու մասնագետներ: Անդրադառնալով 1988 […]
16:28 08.06.2023
Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության հետևանքով կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ: Ի՞նչ է սթրեսը Սթրեսը օրգանիզմի պատասխան արձագանքն է դժվար իրավիճակներին։ Այն հոգեբանական և ֆիզիկական լարվածության վիճակ է՝ ի պատասխան արտաքին ազդեցության: Սթրեսային գործոնի երկարատև ազդեցությունը լուրջ սթրես է առաջացնում ամբողջ մարմնում՝ զգալիորեն վատթարացնելով մարդու ընդհանուր տրամադրությունն […]
14:18 08.06.2023
Անհայտ անձը Անսի քաղաքի մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա, չորս երեխա և երկու մեծահասակ վիրավորվել են, հաղորդում է BFMTV-ն։ Մեկ երեխա ծանր վիճակում հոսպիտալացվել է: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը Twitter-ում հայտնել է, որ հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտնել է, որ ինքը դեպքի վայր մեկնելու ճանապարհին է: Հարձակումը տեղի […]
09:45 08.06.2023
Վերականգնող բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը, ինչպես նաև սննդաբան Մարինա Մակիշան անվանել են ելակի անսպասելի հատկությունները։ «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում նրանք ասել են, որ հատապտուղն օգտակար է քաղցկեղի, կատարակտի, գլաուկոմայի, սրտանոթային հիվանդությունների կանխարգելման և իմունային համակարգի աշխատանքի բարելավման համար։ Մասնագետները հայտնել են, որ ելակը պարունակում է շատ հակաօքսիդանտներ և օգնում է օրգանիզմին […]
23:37 07.06.2023
Խոլեստերինի բարձր մակարդակ կարող է ունենալ ցանկացած մարդ, ոչ միայն գեր մարդիկ, զգուշացրել է բժիշկ-սրտաբան Տատյանա Բրոդովսկայան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում բժիշկը անսպասելի փաստեր է անվանել խոլեստերինի և քաշի փոխհարաբերությունների մասին։ Շատերը չգիտեն, որ խոլեստերինն օրգանիզմին անհրաժեշտ նյութ է, ասում է սրտաբանը։ Այն շինանյութ է բջիջների համար և անհրաժեշտ է նաև սեռական հորմոնների և վիտամին D-ի […]
20:04 07.06.2023
Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները վերսկսվել են։ 2019 թվականից մեկնարկած աշխատանքները շուրջ մեկ տարի է, ինչ կասեցված էին։ Օրերս Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել շինարարությունն իրականացնող «Ամուր քնստրաքշնս» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Արզարունու հետ, որի արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել գործընթացը շարունակելու առնչությամբ։ Այսօր Շիրակի մարզպետն աշխատակազմի […]
18:38 07.06.2023
Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդով վարակված ութ քաղաքացիներից մեկը՝ 60-ամյա տղամարդը, հունիսի 3-ին մահացել է: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ տեղեկության, նա Ախալցխայի Ծկղալթբիլա գյուղի բնակիչ էր: Տղամարդը Ախալցիխեի կլինիկա էր դիմել հունիսի 1-ին: Ախալցիխեի կլինիկան՝ հաշվի առնելով հիվանդի ծանր վիճակը, նրան տեղափոխել է Թբիլիսի, որտեղ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հիվանդը հետազոտվել է։ Ընտանիքի անդամները պատմել են, […]
16:41 07.06.2023
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիս 7-ի նիստի օրակարգում պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն հանձնաժողովը քննարկել է առաջին ընթերցմամբ: Նախագծով սահմանվել են սկզբունքներ, որոնց համապատասխանելու դեպքում ասոցիացիաներն ակտիվ համագործակցություն կունենան Առողջապահության նախարարության հետ եւ կօգտվեն այն բոլոր […]
14:10 07.06.2023
Շատ գործոններ նպաստում են վաղաժամ ծերացմանը, ներառյալ որոշ մթերքների օգտագործումը: Մասնավորապես, դրանք են ալյուրն ու հացաբուլկեղենը, շատ շաքարավազով և աղով մթերքները, զտված հացահատիկային մթերքներն և երշիկեղենը, հունիսի 7-ին «Իզվեստիային» ասել է էնդոկրինոլոգ և սննդաբան Էլվինա Բինատովան։ «Ալյուրն ու հացամթերքը պատրաստվում են սպիտակ ալյուրից։ Օրգանիզմում հայտնվելով՝ այն վերածվում է գլյուկոզայի, որի ավելցուկը բացասաբար է անդրադառնում մաշկի […]
10:30 07.06.2023
Ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը պաշտպանիչ գործոն է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի մի շարք տեսակների կանխարգելման համար: Այն նաև դեպրեսիայի և անհանգստության ախտանիշների կանխարգելման հրաշալի միջոց է: Այս մասին հիշեցնում է Առողջապահության նախարարությունը: Մասնագետները պնդում են` նստակյաց կյանքն ու ֆիզիկական թերակտիվությունը 15-20 տոկոսով բարձրացնում են նշված հիվանդությունների զարգացման ռիսկն ու նվազեցնում բուժման արդյունավետությունը: […]
09:12 07.06.2023
Դիետոլոգ, սննդաբան Եվգենի Արզամասցևը խոսել է տարեցների համար խնձորի օգտակարության մասին. «Մոսկվա 24»-ի հետ զրույցում մասնագետը պարզաբանել է, որ խնձորն ընդհանուր տոնիկ ազդեցություն ունի, բարերար է ազդում մարսողության վրա և օգնում է պահպանել 60 տարեկանից բարձր մարդկանց արյան մեջ երկաթի մակարդակը։ Մասնագետի խոսքով՝ խնձորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և երկաթ։ Բացի դրանից, իմունիտետը պահպանելու […]
22:23 06.06.2023
Կենսաբժշկական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի (IBMC) կենսաբանկային խմբի գիտնականները և Վ.Ն. Օրեխովիչի անվան թիվ 1 հոգեբուժական կլինիկական հիվանդանոցի բժիշկների և գիտնականների հետ միասին հավաքել են նյութերի եզակի հավաքածու շիզոֆրենիայով հիվանդների և նրանց մասին, ովքեր արդեն ունեցել են այս հիվանդությունը: Մասնագետները թեստերի յուրաքանչյուր մասնակցի համար կատարել են պրոտեոմիկ (կենսաբանական հեղուկներում որևէ հիվանդության մարկերի որոնում), մետաբոլոմիկ (վերլուծական կենսաքիմիայի […]
21:30 06.06.2023
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Միդլթոն քաղաքի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչը երիկամ է նվիրել գործընկերոջը։ Այս մասին հայտնում է TAPinto-ն։ Ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լորեն Կրուպին երիկամի փոխպատվաստման կարիք ուներ, բայց նրա մտերիմ ընկերներից և ընտանիքի անդամներից ոչ մեկը չի համապատասխանել որպես դոնոր: Այնուհետեւ ուսուցչուհու ամուսինը սոցցանցերում համապատասխան մարդ գտնելու մասին գրառում է հրապարակել։ Պարզվել է, որ […]
21:20 06.06.2023
Կան կանոններ, որոնց հետևելը կօգնի նվազեցնել քնելու ժամանակը, ինչպես նաև բարելավել քնի խորությունն ու որակը։ Հունիսի 6-ին «Իզվեստիային» դրանց մասին պատմել է թերապևտ, գաստրոէնտերոլոգ Շոթա Կալանդիան։ Առաջին հերթին նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ անհրաժեշտ է օրական յոթից ինը ժամ հատկացնել քնելուն, ինչպես նաև հավատարիմ մնալ քնի որոշակի ռեժիմին։ «Շատ մարդիկ հանգստյան օրերին […]
20:49 06.06.2023
Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան խորհուրդ է տվել քնելուց առաջ հաց չուտել, քանի որ դա կարող է քաշի ավելացում հրահրել։ Երկուշաբթի՝ հունիսի 5-ին, «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում մասնագետը պարզաբանել է, որ խորհուրդ է տրվում հաց չուտել երեկոյան և գիշերը, քանի որ այս մթերքի հետ օրգանիզմ են մտնում ածխաջրերը՝ էներգիա, որը պետք է ծախսել։ «Գիշերը ակտիվ չենք, քանի […]
20:30 06.06.2023
Ընդհանուր պրակտիկ բժիշկ Իրինա Գուբանովան ասթմայով և շաքարային դիաբետով հիվանդներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ թռիչքներից՝ վիճակը չսրելու համար։ Газета.Ru-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ թռչելու հակացուցումների թվում են դեկոմպենսացված սրտի անբավարարությունը, վարակիչ հիվանդությունները, շնչահեղձությունը, այտուցը, չվերահսկվող բրոնխիալ ասթման, ալերգիաները, ինչպես նաև սինուսիտը, միջին ականջի բորբոքումը, ծանր շաքարային դիաբետը։ Ըստ բժշկի՝ ճնշման անկումը վատ […]
20:15 06.06.2023
Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Աննա Կրիվոշեևան ասել է, որ յուղազրկված մթերքները կարող են վնասակար լինել առողջության համար։ Life.ru-ին տված հարցազրույցում մասնագետը բացատրել է, որ անցանկալի է տարվել ցածր յուղայնությամբ մթերքներով, քանի որ դրանց արտադրողները հաճախ օգտագործում են օրգանիզմին վնասող մեծ քանակությամբ հավելումներ՝ շաքար, բուրավետիչներ, խտացուցիչներ, ներկանյութեր և համի ուժեղացուցիչներ: «Նախքան ցածր յուղայնությամբ սնունդ օգտագործելը, համոզվեք, որ արտադրանքը չի […]
16:50 06.06.2023
Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, վիճակագրությունը փաստում է` աշխարհում կարմրուկի դեպքերը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են մոտ 80%-ով. միտումը շարունակվում է նաև այսօր: Կարմրուկի դեպքեր գրանցվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Համաճարակային իրավիճակն անհանգիստ է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում: Հայաստանում ևս կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն […]
22:51 05.06.2023
Ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներ ունեցողները պետք է դադարեցնեն կվասի օգտագործումը, հորդորում է «Առողջ սնուցում» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, Մոսկվայի պետական համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Օլեգ Մեդվեդևը։ Բժշկական գիտությունների դոկտորը Lenta.ru-ին տված հարցազրույցում կվասը վտանգավոր է անվանել որոշ մարդկանց առողջության համար։ Մասնագետի կարծիքով՝ չափավոր կվասը (օրական 200-400 միլիլիտր) առողջ մարդուն չի վնասի։ Սակայն որոշ հիվանդությունների դեպքում ավելի […]
22:11 05.06.2023
Բրազիլացի բժիշկը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նա պաղպաղակ և տեսախաղեր է նշանակել իննամյա պացիենտին։ Այս մասին հայտնում է Globo-ն։ Մայիսի 18-ին Պրիսցիլա դա Սիլվա Ռամոսը Օսասկոյից (Սան Պաուլո) իր իննամյա որդուն բերել է տեսակցության կլինիկա: Տղան բողոքել է թուլությունից, կոկորդի ցավից։ Բացի այդ, երեխան վերջին շրջանում փսխել է և շատ հեղուկ է […]
10:42 05.06.2023
Սննդաբան Վիկտորյա Զալեսսկայան ասել է, որ շատ դիետաներ թույլ չեն տալիս կանանց ստանալ վիտամինների, մակրո և միկրոէլեմենտների ամբողջ տեսականին, մասնավորապես՝ օմեգա-3: Այս ընթացքում նիհարելը դառնում է ամենախոցելին սննդային թերությունների նկատմամբ` ասել է բժիշկը Газета.Ru-ին տված հարցազրույցում։ Մարմնի հետ նման մանիպուլյացիաների ժամանակ հսկայական քանակությամբ ճարպ անհետանում է կանանց սննդակարգից։ Իսկ դա կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների, […]
09:53 05.06.2023
Բաղնիքի կառուցման համար ամենաանվտանգ նյութերը համարվել են կերամիկական աղյուսները և գազի բլոկները: Այս մասին Lente.ru-ին հայտնել է Vseinstrumenty.ru առցանց հիպերմարկետի փորձագետ Մաքսիմ Սոկոլովը։ «Առավելություններից՝ ճիշտ ձև, չայրվողություն, ամրություն։ Նման նյութի թերություններն են՝ երկարատև ջեռուցումից, խոնավությունից քայքայումը, բարձր գինը»,- նշել է փորձագետը։ Սակայն մասնագետը պարզաբանել է, որ ավանդաբար բաղնիքը կառուցվում է փայտից՝ կտրատած գերաններից կամ սոսնձված […]
23:47 04.06.2023
Սուդանի մայրաքաղաք Խարթումում, բացառությամբ մի քանի հիվանդանոցների, փակվել են ընթացող հակամարտության պատճառով։ Այս իրավիճակը ավելի սթրեսային է դարձնում ծննդաբերությունը ինչպես հղիների, այնպես էլ բուժաշխատողների համար, ովքեր փորձում են օգնել նրանց, հատկապես, եթե վիրահատության կարիք կա: «Մենք բջջային հեռախոսների լույսերիտակ ենք կեսարյան հատում կատարումշ», – ասել է մանկաբարձ-բժիշկ Հովայդա Ահմեդ ալ-Հասանը BBC-ի տարածած տեսանյութում: Նա տեսագրել […]