19:27 08.05.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ-ի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանին: Անդրադարձ է եղել Կիրանցում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին, Բագրատ սրբազանի նախաձեռնած դիմադրության ակցիային, վարչապետի երեկվա ասուլիսում հնչած խոսքերին, հայ-ռուսական հարաբերություններին: Խոսելով սահմանազատման գործընթացը որպես պատերազմից խուսափելու երաշխիք լինելու հարցի շուրջ` Արփի Դավոյանը նշել է հետևյալը. «Մենա անում ենք այնպես, որ բացառենք որևէ տեսակի բախման […]
23:06 07.05.2024
Կառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»:
22:32 07.05.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […]
21:31 07.05.2024
«Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Այս մասին վկայում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալները: Հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, հետ էին մնում Հայաստանից ավելի քան հարյուր կետով: Մամուլի ազատության այդ չափը որքանո՞վ է հարևան երկրներում թույլ տալիս օբյեկտիվ պատկերացում կազմել տարբեր իրողությունների, այդ թվում՝ հայ- ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացների վերաբերյալ: Որքանո՞վ են հայերն […]
22:53 06.05.2024
Ադրբեջանում կրկին արտահարթ ընտրություններ են անցկացվելու, այս անգամ՝ խորհրդանական: Տեղեկությունն այսօր պաշտոնապես է հաստատվել: Ի՞նչ ինտրիգներ արժի սպասել այդ ընտրությունների հետ կապված: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է ներկայացրել։ «Օրենքի համաձայն՝ հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն այս տարվա նոյեմբերին, սակայն այսօր ԿԸՀ նախագահ Մազահիր Պանախովը ակնարկեց, որ ամենայն հավանականությամբ ավելի շուտ են […]
19:50 06.05.2024
Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին և ներքաղաքական հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: նա նշել է, որ Կիրանց գյուղը մարդկանց համար դառնում է ոչ անվտանգ բնակավայր. «Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել Կիրանցի և Ոսկեպարի բնակիչների դեմ»,-ասել է Անդրեաս Ղուկասյանը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:28 02.05.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին: Հովսեփ Խուրշուդյանը համզոված է, որ Ռուսաստանն է այդ իրադարձությունների հեղինակը, հոգևորականների մասնակցությունը ևս ինքնաբուխ չէ, դարձյալ հրահրվում է Ռուսաստանից: Պե՞տք է Հայաստանը առաջին դեմքի մակարդակով մասնակցի ԵԱՏՄ առաջիկա հավաքին և Պուտինի երդմնակալությանը: Այս հարցին Հովսեփ Խուրշուդյանը […]
19:49 01.05.2024
Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը ևս մեկ լավ առիթ է անդրադառնալու աշխատանքային ոլորտի խնդիրներին, աշխատանքային իրավունքի խախտումներին և այս ոլորտում առհասարակ կատարվող փոփոխություններին: Թեմայի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
22:07 30.04.2024
Հայաստան-Ադրբեջան սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքները ընթացքի մեջ են: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են Ալմաթիում: Ինչպիսի՞ կերպարանափոխման կարիք ունի անվտանգության համակարգը: Այս և այլ թեմաների անդրադարձել է ռազմական հարցերի և անվտանգության փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
19:56 29.04.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ և ողջունել Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք օգտագործելու համաձայնությունը: Տավուշում սահմանազատման գործընթացը, սակայն, ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում: Այս և այլ թեմաների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
19:54 26.04.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրավագետ Արտաշես Խալաթյանին: Անդրադարձ է եղել Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակին: Արդյոք սա բանակցություններում առաջընթացի հնարավորություն է, և արդյոք Ադրբեջանը կստանձնի պարտավորություն` սահմանագծման և սահմանազատման գործընթացում առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով: Եթե սա առաջընթաց է, ինչո՞ւ են Հայաստանում փողոցներ փակում, ինչո՞ւ մարդիկ ուրախանալու փոխարեն ավելի մտահոգ են դարձել: Հյուրը անդրադարձել է նաև արդարադատության միջազգային […]
13:34 25.04.2024
Արդյո՞ք մեր անվտանգային խնդիրները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու մոտեցումները՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դառնալ ավելի մեղմ, ավելի հանդուրժող ու քիչ պահանջատեր: Առհասարակ, ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը, արտաքին մարտահրավերներն ու Թուրքիայի ավելի ու ավելի գերիշխող դարձող դերը տարածաշրջանում: Այս հարցերի շուրջ «Հեռանկարի» տաղավարում զրուցել ենք […]
20:22 24.04.2024
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. այս կարծիքին է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ցեղասպանության ճանաչման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի մասին և այլ հարցերի «Հեռանկար»-ի տղավարում անդրադարձել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
19:00 24.04.2024
Հայոց ցեղասպանությունը առանցքային նշանակություն ունեցավ հայկական ինքնության ձևավորման վրա: Այս մասին խոսել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը: Այսքան տարի հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու հայաթափումը դարձյալ ակտուալ դարձրին այդ ինքնության պահպանման հարցը: Այս ու այլ թեմաների մասին Հարություն Մարությանը խոսել է «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
18:45 24.04.2024
Հայոց ցեղասպանության վկայությունները, փաստաթղթերը ուշադրության կենտրոնում են ոչ միայն այսօր: Դրանք նաև բազմաթիվ մասնագետների ուսումնասիրման առարկան են: Համալրվող փաստաթղթերը ցեղասպանության թանգարան-ինստիտուտում են: Այս հարցերի մասին խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:47 23.04.2024
Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:00 22.04.2024
Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները: Սահմանազատումը կսկսվի Տավուշից: Ի՞նչ է տալիս կողմերին այս պայմանավորվածությունը և ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետագա բանակցություններում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:
21:19 19.04.2024
«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացին, Բրյուսելյան հանդիպմանը, դրան հետևած ռուսական և ադրբեջանական կողմերի արձագանքներին, Տավուշի սահմանային 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին, Հռոմի ստատուտի վավերացման արդյունքներին: Նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանը նշել էր, որ Ադրբեջանը երկար չի […]
21:00 18.04.2024
Վերջին շրջանում անընդհատ գերիշխում են քաղաքական իրադարձությունները, և շատ այլ ոլորտներ, այդ թվում` սպորտը, մնում են ինչ-որ տեղ ստվերում: Ավելի ճիշտ` ոչ թե սպորտը, այլ սպորտի խնդիրները և դրանց մասին խոսելը: Սպորտն էլ խնդիրներ ունի, ծրագրեր, ձեռքբերումներ, և իվերջո, սպորտն էլ է ինչ-որ չափով քաղաքականություն: Այս ամենի շուրջ «Հեռանկարն» այսօր զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]
19:55 17.04.2024
Հայաստանում հանրությունն ամենօրյա պատերազմի վտանգով է ապրում: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը սկսում է ապատեղեկատվություն տարածելը, թե հայկական կողմը կրակել է իրենց ուղղությամբ, սկսում է այդ տագնապը՝ ուր որ է նորից պատերազմ է սկսվում: Արդյո՞ք այսօր կա այդ վտանգը և այդ խուճապը որքանո՞վ է արդարացված. այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել «Հանրապետություն» կուսակցության նախագահ […]
22:37 16.04.2024
Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում:
12:40 16.04.2024
Հայաստանում նոր պետական ծառայություն է ստեղծվել՝ էկոպարեկային ծառայություն: Այն գործելու է շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ: Ինչո՞վ են զբաղվելու էկոպարեկները, և ովքե՞ր կարող են դառնալ էկոպարեկ. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ծառայության պետը՝ Վլադիմիր Կիրակոսյանը:
21:55 12.04.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Անդրադարձ է եղել երկու օր առաջ Ազգային Ժողովում 2023 թվականի աշխատանքների վերաբերյալ նախարարի զեկույցին՝ մասնավորապես ժողովրդագրության մասով վիճակագրությանը, ծնելիության աճին նպաստող պետական ծրագրերին, սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագրին: Նախարարը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի, խորհրդային ավանդների վերադարձի, […]
21:42 10.04.2024
Վերջին շրջանում Ադրբեջանը վերսկսել է ապատեղեկատվություններ տարածելու իր քաղաքականությունը: Դա տեղի ունեցավ թե ՛ Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև բարձր կարգի բանակցություններից առաջ, թե ՛ դրանից հետո: Իսկ այսօր վարչապետը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է գնալ սահմանազատման և այն սկսել Տավուշից, բայց չի երաշախավորվում, որ կլինի անվտանգություն: Այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել […]
22:10 09.04.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի հրապարակել է 5 շուկաներում իրականացված ուսումնասիրությունները: Այսպիսով, ի՞նչ է պարզվել այն ոլորտներում, որտեղ իրականացվել են այդ ուսումնասիրությունները, պետությունը ի՞նչ վարույթներ է պատրաստվում իրականացնել, առհասարակ որքանո՞վ է այսօր Հայաստանի տնտեսությունը կարողացել ազատվել մենաշնորհներից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
21:39 08.04.2024
Բյուջեի եկամուտներ, Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հիմնական առաջնահերթություններ, ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրում, անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հարկում, արհեստական ինտելեկտի կիրառում: Այս և բազմաթիվ այլ հարցերին Հեռանկարում անդրադարձել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:15 05.04.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանին: Անդրադարձ է եղել այսօրվա բրյուսելյան եռակողմ հանդիպմանը, այդ հանդիմանը նախորդած արձագանքներին, հայ-ռուսական հարաբերությունների խնդրին: Հայկ Սուքիասյանի բնորոշմամբ Հայաստանը ճարահատյալ է գնում այս քայլին, և դա «մեզ շանս չի թողնում հետ նայել»: Բայց սա նաև մեր հասարակության խնդիրը պետք է լինի: Հասարակությունը պետք է աջակցի իշխանությանը: Անդրադառնալով […]
23:29 03.04.2024
Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի սպասվող հանդիպումը լայն արձագանք է գտել տարածաշրջանում և դրանից դուրս: Այդ ֆոնին Ադրբեջանն է շարունակում ապատեղեկատվություն տարածել, թե իբր Հայաստանը զորք է կուտակում սահմանին: Ստեղծված իրավիճակը նաև միջազգային հարթակներում և օտարերկրյա գործիչների մոտ է մտահոգության պատճառ դարձել: Այս և այլ թեմաների շուրջ «Հեռանկար»-ի […]
22:52 02.04.2024
Այս գիշեր Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ։ Սա տեղի է ունենում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման նախօրեին։ Զուգահեռ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերի հետ կապված քննարկումն ընթացքի մեջ է։ Իսկ այս ամենը տարածաշրջանային գործընթացների մի մասն է։ Այս և այլ հարցեր քննարկվել են «Հեռանկարի» տաղավարում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։