22:13 29.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանին: Անդրադարձ է եղել Հայաստանի քաղաքական, այդ թվում արտախորհրդարանական ուժերին, ներքին և արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, հայ-ադրբեջանական գործընթացներին, մասնավորապես Տավուշի գյուղերի վերաբերյալ թեմային, և այս ամենի համատեքստում ապրիլի 5-ին սպասվող հանդիպմանը: «Եկեք չափից դուրս լուրջ վերաբերվենք այդ հանդիպմանը: Եթե որևէ կոնկրետ գործընթացի մեկնարկ էլ չլինի, ապա […]
21:27 28.03.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման համաժողովին, որին մասնակցել է նաև Արշակյանը: Համաժողովին հայտարարվել է, որ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական կուսակցությունները պատրաստ են աջակցել իշխանությունների ցանկացած գործողությանը, որն ուղղված կլինի ժողովրդավարության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը: Հիշեցնենք, որ համաժողովը […]
21:12 27.03.2024
Ապրիլի 5-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը: Եվ սա կայանում է Եվրամիության հետ զարգացող հարաբերությունների և, ըստ փորձագետների` Ռուսաստանի` օրեցոր ավելի լարվող հարաբերությունների ֆոնին: Այս թեմային է այսօր անդրադարձ կատարվել «Հեռանկար»-ում: Հյուրը «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է:
20:03 26.03.2024
Տևական ժամանակ Հայաստանում քննարկվում է համապարփակ անվտանգության պաշտպանության համակարգի ներդրման հարցը: Սա նաև պետական և ոչ պետական կառույցների միջև բանավեճի թեմա է դարձել: Այս ֆոնին վերջին շրջանում խոսք գնում է Տավուշի 4 գյուղեր վերարդարձնելու ադրբեջանական պահանջների մասին: Հայաստանի անվտանգային համակարգի և մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրի մասին հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ՀՀ ԱԺ […]
22:07 23.03.2024
4 գյուղերի թեման, որոնք պահանջում է Ադրբեջանը, վերջին շրջանում դարձել է ամենաակտիվ քննարկվողը: Դրա շուրջ կարծիքները բազմաշերտ են ու իրարամերժ: Անկախ տեսակետներից, ի՞նչ նշանակություն ունեն և որտե՞ղ են իրավական հիմնավորումները: Այս և այլ հարցերի անդրադարրձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:25 20.03.2024
Հարավային Կովկասում նոր զարգացումներ են տեղի ունենում: Եվրամիությունը կարծես թե ակտիվացնում է իր քայլերը՝ հայտարարելով, որ Հայաստանը կարող է Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել: Դրան հաջորդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը, որը տեղի է ունենում Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին և Տավուշի շուրջ ստեղծված բարդ իրավիճակում: Թեմայի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով […]
22:38 15.03.2024
Մարտի 13-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ԵՄ գործադիր մարմնին կոչ է անում դիտարկել Հայաստանին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը՝ ընդգծելով նաև վիզաների ազատականացման շուրջ քննարկումների մեկնարկի անհրաժեշտությունը: Այդ բանաձևը դարձյալ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար […]
23:14 04.03.2024
Ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները և ինչի՞ շուրջ են Մյունխենում բանակցել և պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս խանդանյանը։ «2023 թվականի երկրորդ կեսը բանակցությունների տեսանկյունից պասիվ էր, և երբ չկան բանակցություններ, միշտ մեր պարագայում, մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաշվի […]
20:41 17.01.2024
Նա հայտնի դարձավ ֆուտբոլում, իսկ ֆուտբոլը դարձավ նրա կյանքի անբաժանելի մասը: Նիկոլա Անելկա անունը հայտնի դարձավ ոչ միայն ֆուտբոլի սիրահարներին՝ դաշտում խաղալու իր բացառիկ ոճով ու ֆուտբոլն զգալու յուրահատկությամբ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլյա Անելկան այժմ Հայաստանում է և հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: Տաղավարում հյուրընկալվել է նաև Հայ ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի […]
21:30 28.08.2023
14 քաղաքական ուժ շարունակում է ընտրապայքարը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար: Գրեթե մեկ շաբաթ է՝ թեկնածուները քարոզարշավ են իրականացնում և երևանցիներին ներկայացնում իրենց նախընտրական ծրագիրը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: «Քաղաքացիական պայամանագիր»-ը ընտրություններին մասնակցում է «Ասե՛ք, կանենք» կարգախոսով։ «Մեր կարգախոսը ծնվել է ոչ արհեստական ձևով, կարգախոսը ծնվել […]
20:57 25.08.2023
Սեպտեմբերի 17-ին Երևանը նոր ավագանի կընտրի, հետևաբար, նաև նոր քաղաքապետ: Այդ պաշտոնին հավակնողներն արդեն սկսել են իրենց քարոզարշավը: Ընտրական գործընթացների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Հարցին, թե քարոզարշավի այս ընթացքում դիմումներ, բողոքներ եղե՞լ են, ԿԸՀ նախագահն այսպես է պատասխանել. «Իրականում, դիմում-բողոքներ, որպես այդպիսին, չունենք, անցած երկու օրերին ավելի շատ ամբողջ […]
22:22 13.06.2023
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Նախարարը խոսել է հուլիսի 1-ից նախատեսվող կենսաթոշակների բարձրացման մասին: Ո՞ւմ է վերաբերում այս բարձրացումը և ի՞նչ չափով է լինելու: «Հուլիսի 1-ից թոշակի նվազագույն չափը կդառնա 36 000 դրամ, ներկայիս 31 600-ի փոխարեն: Այսինքն՝ կլինի 4400 դրամի ավելացում: Շատ տարիների ստաժ ունեցողների համար ավելացումը […]
18:40 27.05.2023
Օրերս ամփոփվեց «Շանթ» հեռուստաընկերության ամենավարկանշային նախագծերից մեկը՝ «Ազգային երգիչ-2»-ը: Այն շրջադարձային նշանակություն ունեցող այն նախագծերից է, որ հնարավորություն է տվել ունենալ համազգային ընդգրկում, նոր մշակույթ ստեղծել երգարվեստի մատուցման մեջ, ճանապարհ հարթել երիտասարդ կատարողների համար, որոնք կարող են պատասխանատվություն վերցնել հայ երգը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս արժանապատվորեն ներկայացնելու համար: Այս նախագիծը թերևս տեղեկատվական […]
22:11 24.05.2023
Ի՞նչ է հայտնի ամերիկացիների առաջարկած ռեակտորների մասին. Հայաստանում ԱՄՆ-ի կողմից փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությանը «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մատակարարելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը պետք է դիտարկել որպես տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական քայլ։ «Պետք է գիտակցենք, որ ատոմակայանը քիչ թե շատ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է, նաև քաղաքական ներկայություն ապահովելու […]
23:15 24.02.2023
Արևմուտքի ճնշումը Թուրքիայի վրա տվեց իր արդյունքը: Անկարան համաձայնել է վերսկսել բանակցությունները Շդեդիայի ու Ֆինլանդիայի հետ ՆԱՏO-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ: Հիշեցնեմ`Թուրքիան այդ հարցում օգտվում էր վետոյի իր իրավունքից ու դադարեցրել էր ցանկացած տեսակի բանակցությունները: ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը հայատարել է, որ մարտի կեսերին բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մասին համաձայնությունը լավատեսություն է ներշնչում: Ինչո՞ւ […]
21:36 29.11.2022
Այս տարվանից նոյեմբերի 29-ը պաշտոնապես նշվում է որպես Հայկական հեռուստատեսության աշխատակցի օր: Հայկական հեռուստատեսության պատմությունը սկսվում է 1956 թվականից: Արդեն 28 տարուց ավելի է՝ այդ պատմության մաս է կազմում նաև «Շանթ» հեռուստաընկերությունը: Օրվա առիթով հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է այսօր «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Արթուր Եզեկյանի հետ: «Շանթը» առաջին մասնավոր հեռուստաընկերություններից մեկն էր, […]
20:53 22.11.2022
Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20-ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։ Ինչպե՞ս են սա մեկնաբանում Բաքվում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: […]
20:29 19.11.2022
Հեռանկարի տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Հասարակական գործիչ, Յունեսկոյի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ. Աբրահամյանը նախ ասել է, թե այս անգամ ինչ առիթով է Երևանում: «Այս անգամ Հայաստան գալու առաջին պատճառն այն է, որ մենք անցկացրել էինք մրցույթ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ երիտասարդ գիտնականների հետ միասին: Արդյունքներն ամփոփվել էին, եղավ […]
22:32 21.10.2022
Այսօր Երևանում անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով (երեկ էլ՝ նեղ կազմով) նիստը: Ո՞րն է եղել գլխավոր և կարևոր արդյունքը: «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը հյուրընկալել է նիստին քաջատեղյակ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանին, զրուցել տնտեսական ամենատարբեր թեմաների շուրջ: «Իսկապես կարևոր քննարկում է եղել, և բարձրացվել են կենսական կարևորության հարցեր: Գրանցվել է ապրանքաշրջանառության գծով ՀՀ […]