TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+11.09 oC

ՀԵՌԱՆԿԱՐ

Ինչո՞ւ ՀՀ-ն ճանաչեց Պաղեստինի պետությունը. Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը

13:23 24.06.2024

Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետությունը, Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական նոր գործարք կնքեցին, Հայաստանում առաջ քաշվեց ԵՄ-ին միանալու հանրաքվե անցկացնելու հարցը: Շաբաթվա գլխավոր օրակարգի մանրամասներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ես կհորդորեի, որ որևէ ռուսական հյուպատոսարան Սյունիքում թույլ չտրվի բացել. Հովսեփ Խուրշուդյան

21:41 20.06.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Ժողովրդավարական ուժերի հարթակի առաջարկին: Հիշեցնենք, որ հարթակը առաջարկում է իշխանություններին առաջիկա 3-4 ամիսներին հանրաքվե անցկացնել «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով: Ի՞նչ փուլում է գործընթացը, ինչ սպասելիքներ կան իշխանություններից, կա՞ գնահատական թե ինչպիսին կարող են լինել այդ հանրաքվեի արդյունքները: Այս հարցերին է […]

̰
Ի՞նչ է հայտնի ֆրանսիական CAESAR զինատեսակի մասին. մեկնաբանում է ռազմական փորձագետը

22:31 19.06.2024

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ֆրանսիան «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ Դա թե’ պաշտոնական, և թե’ փորձագիտական շրջանակներում երկու կողմից էլ միանգամից որակվեց որպես կարևոր իրադարձություն: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:  

̰
Ինչո՞ւ է անհրաժեշտ կերպափոխել անվտանգության համակարգը. Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունը

22:38 18.06.2024

Վերջին տասնօրյակում առավել շատ խոսվեց Հայաստանի ռազմատեխնիկական ու պաշտպանական բնագավառում համագործակցությունների մասին: Հայաստանն ու Ֆրանսիան նոր պայմանագիր ստորագրեցին: Ինչ ազդեցություն կունենա այդ ամենը Հայաստանի պաշտպանունակության վրա: Այս և այլ հարցեր քննարկվել են ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Էս շարժումն օգտագործելու են իշխանություններին մաշեցնելու` մինչև 2026 թվականը. Արամ Սարգսյան

21:10 17.06.2024

Ադրբեջանը վերջին օրերին ակտիվորեն վերսկսել է ապատեղեկատվություն տարածելու իր քաղաքականությունը: Այս ամենին զուգահեռ պաշտոնական Երևանը կոշտացնում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր հռետորաբանությունը, վերջին մեկ շաբաթում էլ Երևան են այցելում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալները: Իսկ ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, տեղի ունեցան բախումներ, եղան վիրավորներ: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

̰ ̰
Նոր սահմանադրության գաղափարը հրատապ անհրաժեշտություն, թե թշնամու պարտադրանք

14:14 15.06.2024

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բացելով խաղաքարտերը, հայտարարեց, որ չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը, եթե Հայաստանը չվերանայի իր Սահմանադրությունը ու չհանի գլխավոր օրենքից Արցախին անուղղակիորեն առնչվող կետերը: Ի՞նչ պատասխան պետք է տա դրան Հայաստանը, ինչպե՞ս դա կազդի սահմանադրական բարեփոխման ընթացքի վրա: Բոլոր հարցերի պատասխանները՝ Հեռանկար-բանավեճի հերթական թողարկման շրջանակում:

̰
Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից. Հակոբ Բադալյան

21:22 13.06.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և մասնավորապես վերջին օրերի իրադարձություններին՝ Հայաստանի դեսպանին Բելառուսից խորհրդակցությունների հետ կանչելու փաստին, վարչապետի երեկվա և այսօրվա ելույթներին, ՀԱՊԿ-ի և բազմաթիվ այլ թեմաների: Խոսելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն տեղեկության մասին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա, […]

̰
Ջեյմս Օ՚ Բրայենի այցի գլխավոր ուղերձները. ամփոփում է Արեգ Քոչինյանը

21:51 11.06.2024

Ինչո՞վ առանձնացավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի այցը Հայաստան: Ի՞նչ է ենթադրում հայ – ամերիկյան ռազմավարական երկխոսությունը: Այս և այլ թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկարի» տաղավարում:   Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է աղմկում Ալիևը. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

21:50 10.06.2024

Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը սկսել է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին` Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և այսպես շարունակ: Հայաստանն էլ, արձագանքելով Բաքվին, հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունն իր ներքին գործն է և առաջարկեց առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը: Հայ-ադրբեջանական վերջին շրջանի հեռահար բանավեճերի ու առհասարակ երկու երկրների հարաբերությունների շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին […]

̰
Ադրբեջանը Հայաստանի տարածքը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ինչի՞ց է պետք զգուշանալ

19:52 08.06.2024

Խաղաղության մասին բարձրաձայնող Ադրբեջանը շարունակում է վանդալիզմը՝ ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը: Ավելին, տարբեր մակարդակներով փորձում է զարգացնել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը՝ այդ կերպ սնելով միջազգային հանրությանն իր կեղծ թեզերով, թե ներկայիս Հայաստանի տարածքը իբր «Արևմտյան Ադրբեջան» է։ Ադրբեջանական քարոզչամեքենայի այս կեղծիքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Գեղարդ» հիմնադրամի գիտաշխատող Գոռ Մարգարյանը:

̰
Ե՞րբ ակտուալ դարձավ սահմանազատման հարցը

11:41 08.06.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը կրկին ակտուալ դարձավ 44-օրյա պատերազմից հետո: Ինչո՞ւ որպես հիմք ընդունվեց 1976թ.-ի քարտեզը: Դիտե՛ք «Հեռանկար բանավեճի» շրջանակում պատրաստված հատուկ ռեպորտաժում:

̰
Ինչ են ուրվագծում քարտեզները. Հեռանկար բանավեճ

10:57 08.06.2024

Ի՞նչի մասին են խոսում քարտեզները: Որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը: Որտեղո՞վ է անցնում նոր բաժանարարը: Հեռանկար-բանավեճը՝ ակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ: Shant TV / Շանթ ՀԸ – ն նախագիծն իրականացնում է BBC Media Action -ի հետ համագործակցությամբ

̰
Ի՞նչ է համապարփակ անվտանգության հայեցակարգը. մեկնաբանում է Մարեկ Քոհվը

20:53 06.06.2024

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ընթացող գործընթացները և ընդհանրապես անվտանգության հետ կապված հարցերը այսօր գերակա են մեր գրեթե բոլոր քննարկումներում: Այդ մասին արտահայտվում են ոչ միայն տեղացի, այլև միջազգային մասնագետները: Ճիշտ այս օրերին Երևանում անցկացվում է նաև Համապարփակ անվտանգության և դիմակայունության միջազգային համաժողովը, որը կազմակերպել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտապետությունը» մտակենտրոնը: Կոնֆերանսին մասնակցում է նաև էստոնիայի պաշտպանության […]

̰
Ի՞նչ հետք թողեց Չիլինգարովն ու ինչպե՞ս հրաժեշտ տվեցին նրան

20:59 04.06.2024

Այսօր Մոսկվայում հրաժեշտ տվեցին գիտնական ու քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովին: Նրա ու նրա գործունեության մասին Մոսկվայից պատմել է մեր թղթակից Վահե Ավանեսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ալիևն առևտուր է անում Հայաստանի հետ. Ստեփան Գրիգորյան

09:30 04.06.2024

Սահմանազատում, նոր խաղաղության պայմանագիր, թե՞ հակառակը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմա էլ նոր պահանջ է առաջ քաշում՝ պնդելով, թե Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի: Այս անմիտ պահանջները չե՞ն խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:  

̰
Աղետի գոտում աշխատանքները շարունակվում են

12:39 02.06.2024

«Հեռանկարի» հյուրն է ՆԳՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ով անդրադարձել է աղետի գոտում իրականացվող աշխատանքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սրբազան պայքա՞ր, թե՞ արկածախնդրություն․ Հեռանկար-բանավեճ՝ Սուրեն Պետրոսյանի և Ռուբեն Մեհրաբյանի մասնակցությամբ

19:17 01.06.2024

Սրբազան պայքա՞ր, թե՞ արկածախնդրություն: Հայրենասիրական պոռթկո՞ւմ, թե՞ հասարակական կարգը խանգարելու անհաջող փորձ: Ներքաղաքական ճգնաժա՞մ, թե՞ մարելու միտում ունեցող բողոքի հերթական ալիք: Հեռանկար-բանավեճում իրենց տեսակետներն են ներկայացրել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:

̰
Ինչպե՞ս են ՔՊ-ում վերաբերվում Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելուն

22:10 29.05.2024

Մինչ իշխանությունը հայտարարում է, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարել է, մյուս կողմը հակադարձում է՝ պնդելով, թե այն ավելի է բյուրեղացել ու նպատակային դարձել: Ինչի՞ց ելնելով են իշխանության ներկայացուցիչներն այդպիսի պնդում անում և ինչպե՞ս են վերաբերվում Կաթողիկոսի մուտքը Սարադարապոտի հուշահամալիր խոսչընդոտելուն. այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ […]

̰
4 զոհ. ջրհեղեղը ի՞նչ վնասներ է հասցրել Տավուշում և Լոռիում. զրույց Արեն Մկրտչյանի հետ

22:07 27.05.2024

Լոռիում և Տավուշում ստեղծված իրավիճակին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը: Պատգամավորն այս օրերին Ալավերդիում է գտնվում և մի շարք մանրամաասներ է հայտնել:  

̰
Կրթության փորձագետը դպրոցում ստացած գիտելիքները բավարար չի համարում բուհ ընդունվելու համար

22:44 23.05.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին: Փորձագետը ամփոփել է ավարտվող ուսումնական տարվա արդյունքները՝ նշելով, որ այն ամենաբարդն էր Հայաստանի անկախության շրջանում: Անդրադարձ է եղել նաև մանկավարժների ատեստավորմանը, բուհական կրթություն չունեցող մանկավարժների հետագա ուսուցման ծրագրերին, ակադեմիական քաղաքի հայեցակարգին, կրկնուսույցների թեմային: «Ասել, թե հնարավոր է դպրոցում սովորելով ընդունվել ԲՈՒՀ, պոպուլիզմ է: Կա գիտական ապացույց, որ […]

̰
Սահմանազատում. քայլ դեպի անվտանգությո՞ւն, թե՞ նոր սպառնալիքներ

20:19 23.05.2024

Սահմանազատում. քայլ դեպի անվտանգությո՞ւն, թե՞ նոր սպառնալիքներ: Թեման առավել մանրամասն անդրադարձել են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը:

̰
Ի՞նչ շարունակություն կարող է ունենալ սահմանազատման գործընթացը. զրույց Սարո Սարոյանի հետ

19:50 22.05.2024

Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Սարո Սարոյանը: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների․ քննարկում Գոհար Իսկանդարյանի հետ

22:55 21.05.2024

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ սգո արարողություններ են տեղի ունենում հարևան երկրում: Դրան զուգահեռ Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների: Թեման «Հեռանկարի» տաղավարում քննարկվել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանի հետ:

̰
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

22:55 20.05.2024

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու և Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը:  

̰
Ի՞նչ նշանակություն ունի սահմանազատման հարցով արձանագրությունը. ամփոփում է Տիգրան Գրիգորյանը

23:24 18.05.2024

Այս շաբաթը առանձնացավ Տավուշի ու Ղազախի հատվածում սահմանազատմանը վերաբերող արձանագրության ստորագրմամբ՝ դրան նախորդող Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում։ Որո՞նք էին այն կարեւոր արդյունքները, որոնք առանձնացրել են մասնագետները։ Այս հարցերը քննարկվել են ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի հետ։

̰
Ես ողջունում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանը ապառուսականացվում է. Առնոլդ Բլեյան

21:23 17.05.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Զրույցում անդրադարձ է եղել երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքներին, Տավուշում սահմանազատման գործընթացին դեմ կազմակերպված շարժմանը, Հայաստանում ռազմավարության կենտրոն ստեղծելու գաղափարին, Վրաստանում ծավալվող իրադարձություններին, նաև բազմաթիվ այլ հարցերի: Խոսելով հայ ռուսական հարաբերություններից և ռուս […]

̰
Ի՞նչ տվեց Հայաստանին Միրզոյան-Բայրամով հանդիպումը. զրույց Արթուր Հովհաննիսյանի հետ

20:37 15.05.2024

Ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցություններն ու սահմանազատման գործընթացը և ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները մեկնաբանում այս օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաները: Թեմաների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:  

̰
Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

23:38 14.05.2024

Ի՞նչ արդյունքներով ավարտվեցին Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Ի՞նչ արդյունքներ կան սահմանազատման հարցում: Ի՞նչ խնդիր են բարձրացնում Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները: Այս հարցերին անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Վերջին 2 տարում կատարվում է գուցե ամենակարևոր բանը մեր երկրի համար,  Հայաստանը սկսում է իրականում անկախանալ. Ռուբեն Բաբայան

20:50 09.05.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հաղթանակի օրվա խորհրդին, օրվա հետ կապված տարբեր զգացողություններին, հասարակության պառակտվածությանը, անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը: Ռուբեն Բաբայանը խոսել է նաև ներքաղաքական իրադարձություններից, սահմանազատման և «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը վերաբերող թեմաներից: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, այս վեճի մեջ իշխանությո՞ւնն […]

̰
BACK_TO_TOP