11:45 26.04.2018
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
17:18 21.04.2018
Հայաստանյան բողոքի ակցիաներին անդրադառնալով՝ հայտարարությամբ է հանդես եկել Հանրային խորհուրդը։
12:55 31.03.2018
Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո Հայաստանում նույնպես մտահոգվեցին, թե որքանով են ՀՀ-ում տարբեր կառույցներ պատրաստ արտակարգ իրավիճակներին: Այս խնդրի հետ կապված մի շարք հարցերի մասին «Հեռանկարի» տաղավարում խոսել է ԱԻՆ պետական հրդեհային և անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
11:59 28.03.2018
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում մարտի 27-ին անդրադարձել է Ասյա Խաչատրյան անունով քաղաքացու բողոքին, թե Արցախում ոստիկանները իրեն բռնության են ենթարկել, և արցախյան որևէ պաշտոնյա գործին պատշաճ կերպով ընթացք չի տվել:
11:44 28.03.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ վերջին 15-20 տարվա ընթացքում առաջին անգամ զուտ քաղաքական բնույթ էր կրում, ինչը կարելի է համարել խորհրդանշական: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում մարտի 27-ին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, նախկինում ևս եղել են դեպքեր, որ Արցախի ղեկավարը քաղաքական հանդիպումներ ունեցել է ԱՄՆ-ում, սակայն հիմնական առիթը եղել է մասնակցությունը հեռուստամարաթոնին:
10:52 28.03.2018
Վերջերս բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը հայտարարել է, որ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալը ժամանակի հարց է: Այս հայտարարությունը հիշեցնելով՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի հեղինակ Արամ Աբրահամյանը մարտի 27-ին հարց է ուղղել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, թե համաձա՞յն է նա արդյոք այդ կանխատեսման հետ:
10:42 28.03.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մարտի 27-ին հայտարարել է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն ու ագրեսիվ հայտարարությունները գալիս են ոչ միայն իշխանության շրջանակներից: