11:59 28.03.2018
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում մարտի 27-ին անդրադարձել է Ասյա Խաչատրյան անունով քաղաքացու բողոքին, թե Արցախում ոստիկանները իրեն բռնության են ենթարկել, և արցախյան որևէ պաշտոնյա գործին պատշաճ կերպով ընթացք չի տվել:
«Միանշանակ պետք է ասեմ, որ արդեն ընթանում է ծառայողական քննություն, նախագահի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական ոստիկանապետին: Անպայման պետք է քննությունը արդյունք ունենա, և եթե իրոք այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, բնական է, որ պետք է համապատասխան հետևություններ արվեն, և բոլոր մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հետամուտ ենք լինելու, որ այդ ամենը պատշաճ ձևով իրականացվի»,-ասել է Դավիթ Բաբայանը:
Արցախցի պաշտոնյայի խոսքով՝ որևէ նշանակություն չունի՝ մարդը ինչ ազգի, ինչ կրոնի, սեռի կամ ռասսայի ներկայացուցիչ է: Դավիթ Բաբայանի խոսքով՝ յուրաքանչյուր երկրում ամեն ինչ կարող է պատահել, բայց ժողովրդավարական համակարգերում հետաքննություն է վարվում:
«Մյուս կողմից ես անթույլատրելի եմ համարում, որ այս դեպքը շահարկման ենթարկվի, խոսեն՝ հայաստանցի-ղարաբաղցի: Սա ընդհանրապես հակահայկական ամենամեծ հարվածն է և մեր պետականության համար շատ վտանգավոր: Չկա այդպիսի հասկացություն՝ հայաստանցի-արցախցի, մենք բոլորս հայաստանցի ենք, հայ ժողովրդի ներկայացուցիչներ ենք, և անթույլատրելի է նմանատիպ ցանկացած պառակտում»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Ասյա Խաչատրյան անունով աղջիկը ժամանակին դիմեր համապատասխան մարմիններին, չսպասեր 2 ամիս, ինչը անհասկանալի է:
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...
20:50 23.07.2025
Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներըՄեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հրապարակելով լուսանկարներ: ...
20:38 23.07.2025
Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը, երկաթուղային ռելսերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը» հիմնադրամից: Առաջարկվում է այդ ժամանակահատվածում երթևեկել Մասիս քաղաքի՝ Հ-12 և Հ-13 խաչմերուկից դեպի Սիս, Սիփանիկ, […] ...
20:26 23.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...