11:44 28.03.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ վերջին 15-20 տարվա ընթացքում առաջին անգամ զուտ քաղաքական բնույթ էր կրում, ինչը կարելի է համարել խորհրդանշական: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում մարտի 27-ին ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, նախկինում ևս եղել են դեպքեր, որ Արցախի ղեկավարը քաղաքական հանդիպումներ ունեցել է ԱՄՆ-ում, սակայն հիմնական առիթը եղել է մասնակցությունը հեռուստամարաթոնին:
«Այս այցը նաև պատմական է, քանի որ Արցախի Հանրապետության նախագահը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ կոնգրեսում՝ բարձրագույն օրենսդրական մարմնում: Նախագահը հանդես եկավ բավական ծավալուն ելույթով: Շատ արդյունավետ այց էր»:
Դավիթ Բաբայանը նշել է, որ Արցախի նախագահի այցը ԱՄՆ երեք հիմնական ուղղություններով է կազմակերպվել՝ քաղաքական շրջանակների՝ հատկապես Կոնգրեսի անդամների հետ հանդիպումներ, հետաքրքիր ու համարձակ ելույթներ են եղել կոնգրեսականների կողմից, որ պետք է նոր որակ հաղորդել Արցախի ու ԱՄՆ-ի հարաբերություններին:
Երկրորդ ուղղությունը փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներն են: ԱՄՆ ազգային շահերի կենտրոնում հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, ներկայացրել հակամարտության պատմությունը, Արցախի պետականաշինության ընթացքը, աշխարհաքաղաքական խնդիրներ:
Երրորդ ուղղությունը ներհայկական կապերի ամրապնդումն է, և հանդիպումները ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...
21:13 23.07.2025
Բնակարանային գողերը ձերբակալվեցին իրեղեն ապացույցները ձեռքներին. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԲնակարանային գողությունների բացահայտումը բարդ գործ է: Այս հանցագործությունները սովորաբար նախօրոք մանրակրկիտ նախապատրաստվում են, մշակվում են բնակարան մուտք գործելու և աննկատ, առանց հետքերի հեռանալու եղանակները, ձեռք են բերվում ալիբիներ և այլն: Հետևաբար իրավապահներն էլ, նման հանցագործությունները բացահայտելիս, աշխատում են կատարողներին ձերբակալել ապացույցներով հանդերձ: Հերթական բացահայտման ընթացքում այդպես վարվեցին նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ […] ...
21:02 23.07.2025
Դյուբուան Ուսիկի դեմ մենամարտից ժամեր առաջ երեկույթի է մասնակցելԱշխարհի նախկին չեմպիոն Դանիել Դյուբուան ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ ռևանշ մենամարտից մի քանի ժամ առաջ երեկույթի է եղել, հաղորդում է The Times-ը։ Դյուբուայի հայրն առանձնատանը 70 հոգու համար կազմակերպել է երեկույթ, որին մասնակցել է նաև բռնցքամարտիկը։ Դրանից բացի նշվում է, որ Դյուբուան «Ուեմբլի» է ժամանել մենամարտի մեկնարկից ընդամենը 90 րոպե առաջ։ Մեքենան կայանելու խնդիրների պատճառով […] ...
20:50 23.07.2025
Մեկնարկել են Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներըՄեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հրապարակելով լուսանկարներ: ...
20:38 23.07.2025
Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը, երկաթուղային ռելսերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը» հիմնադրամից: Առաջարկվում է այդ ժամանակահատվածում երթևեկել Մասիս քաղաքի՝ Հ-12 և Հ-13 խաչմերուկից դեպի Սիս, Սիփանիկ, […] ...
20:26 23.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...