22:18 02.06.2025
Ստամբուլը դարձյալ հարթակ է ռուս – ուկրաինական բանակցությունների համար: Բայց հենց այդ բանակցությունների նախօրեին ուկրաինական կողմը ԱԹՍ խոշոր հարձակում նախաձեռնեց Ռուսաստանի ռազմաօդային բազաների վրա: Ինչպե՞ս կարող է այս ամենը անդրադրադառնալ ընդհանրապես գործընթացների վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է փորձագետ Առնոլդ Բլեյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:24 31.05.2025
Քաղաքական շաբաթը «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորն անդրադարձել է առավել քննարկված իրադարձություններին և հայտարարություններին: Նա խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումների, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
22:32 30.05.2025
Կրիմինալ սկանդալ՝ Լոս Անջելեսում. Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային ծառայությունն ու Ներքին անվտանգության նախարարությունը համատեղ գործողություն են իրականացրել հայկական հանցավոր մի քանի խմբավորումների մեկուսացման ու դրանց անդամների ձերբակալության նպատակով: Ըստ իրավապահների տեղեկությունների, այդ հայերը մեքենայությունների միջոցով ավելի քան 100 միլիոն դոլար են սեփականացրել: Ովքե՞ր են ու կոնկրետ ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
22:51 29.05.2025
Արցախի Բերձոր քաղաքում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ կայացել է Ադրբեջանի, Պակիստանի ու Թուրքիայի առաջնորդների գագաթնաժողովը: Ո՞րն էր գագաթնաժողովի գլխավոր նպատակը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ սա այդ 3 երկրների առաջնորդների 2-րդ գագաթնաժողովն է: 1-ինը տեղի էր ունեցել Արցախի պատերազմից հետո, 2-րդը՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցած պատերազմից հետո, և դա հատուկ […]
22:16 29.05.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական երկրորդ ֆորումի արդյունքներին։ Ո՞րն էր այս միջոցառման կարևորությունը, ի՞նչ տվեց այն մեզ, կարո՞ղ ենք այն համարել ՀՀ արտաքին քաղաքականության գործիքակազմի կարևոր մաս: Միջոցառումը Երևանում անցկացնելու փա՞ստն էր ավելի կարևոր, թե դրա բովանդակությունը, իսկ ի՞նչ կարևոր […]
22:17 28.05.2025
Այսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […]
23:02 27.05.2025
Բաքվում է Պակիստանի վարչապետը: Պաշտոնական այցի առաջին օրը Մոհամմադ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ: Հիշեցնենք՝ Պակիստանն աշխարհում միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն: Ի՞նչ նպատակով է գնացել Բաքու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ Մոհամմադ Շահբազ Շարիֆը Բաքվում էր ընդամենը 4 ամիս առաջ, այն […]
20:55 27.05.2025
2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […]
22:49 26.05.2025
Ադրբեջանի հետախուզական ծառայությունները հատուկ գործողություն են իրականացրել Ռուսաստանի տարածքում, որի արդյունքում հայտնի թալիշ ակտիվիստ Զահրետտիդ Իբրահիմովը կալանավորվել է ու անհայտ ճանապարհով տեղափոխվել Բաքու: Այնտեղ նրան մեղադրել են Հայաստանի գործակալ լինելու մեջ: Կոնկրետ ո՞ր հոդվածներով է մեղադրանք ներկայացվել, ի՞նչ է հայտնի Իբրահիմովի մասին, ինչպե՞ս են կազմակերպել Իբրահիմովի տեղափոխումը Ադրբեջան և ինչի՞ հետ է կապված վերջերս Ադրբեջանում […]
22:19 26.05.2025
2026 թվականի գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում տեղի կունենա: Այս մասին օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Այս օրերին էլ Երևանում անցկացվում է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որտեղ արդեն իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հայտարարություններ են հնչել: Ի՞նչ նշանակություն և կարևորություն կարող են ունենալ այս միջոցառումները Հայաստանի համար. այս և այլ հարցերի […]
22:28 24.05.2025
Անցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […]
14:35 24.05.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանին և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Կարևոր իրադարձություններից են ՌԴ ԱԳՆ-ի և Իրանի ՊՆ-ի այցերը Հայաստան, Մարկո Ռուբիոյի հայտարարույունը, նաև Թուրքիայի ԱԽ-ի հայտարարությունը։ Ինչո՞ւ էր Լավրովը եկել Հայաստան և ի՞նչ տարավ Հայաստանից։ Արդյո՞ք Ռուսաստանը հեռանում է մեր տարածաշրջանից կամ նվազում է դերը, ինչպե՞ս պետք է շարունակել հարաբերվել […]
22:21 23.05.2025
Բաքվի բանտում գտնվող սփյուռքահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը երկարատև հացադուլի հետևանքով ուժասպառ է եղել ու տեղափոխվել է հիվանդանոց: Տեղեկությունն այդ մասին տարածել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: Ի՞նչ է հայտնի իր վիճակի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Շատ քիչ բան է հայտնի Վիգեն Էուլջեքջյանի մասին, ինչպես նաև մյուս մեր ռազմագերիների մասին, […]
22:53 22.05.2025
Այսօր Բաքվում հայտարարել են, թե վերականգնվել է Երևանի մահմեդականների հոգևոր առաջնորդի գրասենյակը: Որոշումն այդ մասին հրապարակել է ադրբեջանցիների հոգևոր վարչության պետ Ալահշուքյուր Փաշազադեն: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաշազադեի նախագահությամբ հոգևոր վարչությունում տեղի ունեցած Ղազիների խորհրդի նիստում որոշում է կայացվել վերականգնել, ինչպես իրենք են անվանում, «Իռէվանի Ղազիաթը». խոսքն այն […]
22:17 22.05.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին։ Անդրադարձ է եղել մայրաքաղաքի խնդիրներին և թե ինչ անելիքներ ունեն այդ խնդիրների լուծման գործում Երևանի քաղաքապետարանն ու ավագանին։ Մասնավորապես, Միքայել Խաչատրյանը խոսել է հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից երևանցիներին ազատելու որոշման պատճառների, ընդհանուր աղբահանության, համայնքային կառույցների շինարարության, կոռուպցիոն բացահայտումների, նաև փողոցային խցանումների […]
22:53 21.05.2025
Թեհրանում իրականացվել է Ադրբեջանի դեսպանության շենքի վրա հարձակում կատարած ահաբեկչի գործով կայացված մահապատժի դատավճիռը: Բաքվում բավարարվա՞ծ են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս մահապատժի մասին լուրն այսօր առավոտյան տարածեց Իրանի իրավական համակարգի լրատվական պորտալը, բայց ըստ որոշ տեղեկությունների, իրականում վճռի իրականացումը տեղի էր ունեցել դեռ անցած շաբաթ, թե ինչ եղանակով, չի տեղեկացվում. ամենայն […]
22:17 21.05.2025
Ի՞նչ ուղերձներ հնչեցրեց Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարարը և ի՞նչ ենթատեքստեր ունեն այդ հայտարարությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է նախկին դիվանագետ, իրավագետ Վաներ Հարությունյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
23:08 20.05.2025
Ադրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրման է դատապարտել թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին: Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններին ծառայություններ մատուցելու մեջ: Ադրբեջանի դատախազությունը փորձել է հիմնավորումներ բերել՝ հղում անելով նրա և հայ գիտնականների միջև քննարկումներին: Թալիշների նկատմամբ բռնաճնշումները, ըստ էության, կապված են նրա հետ, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ թալիշների մոտ կարող է […]
22:18 20.05.2025
ԱԺ-ում կքննարկվի զինվորական ծառայության համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա քննարկումն այսօր հետաձգվեց մինչև ուրբաթ: Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ մի շարք փոփոխություններ են նախատեսվում զինվորական ծառայության համակարգում: Օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց: Բայց ո՞րն է դրա էությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […]
22:48 19.05.2025
Նոր լարվածություն է նշմարվում Թբիլիսիի ու Բաքվի միջև հարաբերություններում: Ադրբեջանցի սահմանապահները կրկին արգելել են վրացի ուխտավորներին այցելել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիդ Գարեջի վանական համալիր: Հիշեցնենք, որ այն վրացական եկեղեցու կարևորագույն սրբավայրերից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանցիները վաղուց արդեն այդ վրացական, միջնադարյան համալիրը հռչակել են աղվանական, ինչպես […]
22:19 19.05.2025
Ընդամենը օրեր առաջ յոթ ամսվա դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները դարձյալ հանդիպեցին: Սա խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո առաջին անգամն էր: Ի՞նչ սպասել այդ հանդիպումից և ի՞նչ զարգացումներ կարող են առաջիկայում տեղի ունենալ մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:
22:26 17.05.2025
Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […]
22:25 16.05.2025
Ասիայում կրկին գլուխ է բարձրացնում կորոնավիրուսը: Այդ հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ է արձանագրվել մի շարք երկրներում: Մեր հարևան պետություններում ևս կորոնավիրուսի նոր շտամը մասնագետների անհանգստության պատճառ է դարձել: Կրկի՞ն Չինասնանից. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ թվում նաև Չինաստանից. մասնավորապես՝ ափամերձ շրջաններում է այժմ տարածվել կորոնավիրուսը և Հոնկոնգում ամենաբարձր ցուցանիշներն են: Բացի դրանից, […]
22:51 15.05.2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է: Իր լավատեսությունն ԱՄՆ նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին: Իրանական կողմը հաստատո՞ւմ է այն, որ համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունն իսկապես անսպասելի էր. քաթարցի և […]
22:17 15.05.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերին»։ Ի՞նչ կապ ունի արաբա-իսրայելական կոնֆլիկտին առընչվող այս համաձայնագրի հետ Հայաստանը, ի՞նչ կարող է շահել մեր երկիրը։ Պատմաբանը խոսել է նաև […]
22:57 14.05.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […]
22:18 14.05.2025
Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […]
23:02 13.05.2025
Հռոմի նորընտիր պապ Լեո 14-րդն իր առաջին օտարերկրյա ուղևորություներից մեկը կարող է կատարել Թուրքիա: Տեղեկությունն այդ մասին անուղղակիորեն հաստատել է հենց ինքը՝ պոնտիֆիկոսը: Ինչի՞ հետ է կապված պապի հնարավոր այցը Թուրքիա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Շուտով Պոլսի ուղղափառ պատրիարքի նախաձեռնությամբ նշվելու է Նիկեայի տիեզերական ժողովի 700-ամյակը: Այն կարևոր իրադարձություն է լինելու համաշխարհային […]
22:17 13.05.2025
Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում նշվեց Եվրոպայի օրը: Եվ այդ կապակցությամբ «ԵՄ – Հայաստան մշակութային կամուրջ» խորագրով միջոցառումներ անցկացվեցին Երևանում ու մարզերում: Վերջին տարիներին առավել ինտենսիվ են դարձել Եվրամիության և եվրոպական առանձին երկրների հետ հարաբերությունները: Դրանք արտահայտվում են տարբեր հարցերի քննարկումներով՝ այդ թվում՝ քաղաքական հարաբերություններ, անվտանգություն, տնտեսություն: Այս ու այլ թեմաների անդրադարձել է Հայաստանում, […]
22:55 12.05.2025
Հնդկաստանը պատրաստվում է Հայաստան մատակարարել պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի հաջորդ մեծ խմբաքանակը: Այդ մասին տեղեկացնում են ռազմաարդյունաբերական համալիրում հնդկական մամուլի աղբյուրները: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական պարբրականներից մեկը գրում է, որ արդեն հուլիսին Հնդկաստանը Հայաստան կհասցնի «Ակաշ» տեսակի այդ հրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակը: Մամուլում այդ տեղեկությունն ամենևին էլ […]