22:22 12.05.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Միրզոյանի այս հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից, որոնք կապված են Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը և Մինսկի խմբի լուծարմանը: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Նա խոսել […]
22:21 10.05.2025
Վերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:26 09.05.2025
Ինչպես արդեն հայտնի է՝ Կաթոլիկ եկեղեցին ընտրել է իր 267-րդ պոնտիֆիկոսին: Հռոմի նոր Պապ է դարձել ամերիկացի կարդինալ Ֆրենսիս Պրեվոն՝ ընդունելով Լևոն 14-րդ անունը: Ի՞նչ նշանակություն ունի Ֆրենսիս Պրեվոյի ընտրությունը մեր՝ հայերիս համար, ո՞ր ուժային կենտրոնի շահերն էին այս անգամ բախվել Պապի ընտրթյան ընթացքում և արդյո՞ք նկատելի էր Վաշինգտոնի ազդեցությունը ընտրությունների վրա. այս և այլ […]
22:48 08.05.2025
Երկու միջուկային գերտերությունների՝ Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում: Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում: Արդյո՞ք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքություն պահպանել: Ի՞նչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի և Պակիստանի բախումներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ […]
22:16 08.05.2025
Որո՞նք են Հայաստանի ամենամեծ մարզի առջև ծառացած խնդիրներն ու ի՞նչ են անում մարզային իշխանություններն այդ խնդիրներին լուծումներ տալու համար: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
22:58 07.05.2025
Այսօր Վատիկանում իր աշխատանքն է սկսել կոնկլավը, որը պետք է ընտրի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդին: Ենթադրվում է, որ պոնտիֆիկոսի ընտությունը կկայանա մի քանի փուլով: Ի՞նչ ընթացակարգով է անցնում ընտրությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան կարդինալների կոլեգիայի անդամները Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում նախ անցկացրին հանդիսավոր պատարագ, այնուհետև արդեն ցերեկը Սիքստինյան կապելլայում […]
22:25 07.05.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Զրույցը ծավալվել է վերջին օրերի և սպասվող իրադարձությունների շուրջ։ Ճի՞շտ է վարչապետի Մոսկվա մեկնելը, թե ոչ։ Փորձագիտական շրջանակներում միանշանակ չէ կարծիքը, ոմանք ասում են, որ պետք չէ մեկնի, լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, մյուսները հակառակն են պնդում։ Արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ նոր վարչակազմի և ԵՄ-ի՝ Հայաստանի հանդեպ մոտեցումներում։ Իվերջո […]
23:01 06.05.2025
Բաքուն Մոսկվային մեղադրում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննությունն արհեստականորեն ձգձգելու ու մեղավորներին թաքցնելու մեջ: Հիշեցնենք՝ «Ազալ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի օդային տարածքում՝ ենթադրաբար Ռուսաստանի հակաօդային համակարգի կողմից խոցվելու հետևանքով: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական AПA լրատվական գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական պետական կառույցներն […]
22:24 06.05.2025
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […]
22:23 05.05.2025
Արդյո՞ք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա և մասնակցի զորահանդեսին, թե՞ դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
22:22 03.05.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լևոն Շիրինյանին։ Քաղաքագետն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները։ Անցնող շաբաթը նախ աչքի ընկավ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների կտրուկ սրացումով։ Արդյո՞ք լայնածավալ առճակատումը անխուսափելի է, եթե այո, ապա ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ մեր տարածաշրջանի ու, մասնավորապես, մեր երկրի վրա։ Ինչպիսի՞ն պետք է […]
22:19 02.05.2025
Միացյալ Նահանգները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետությունների ու ընկերությունների դեմ, որոնք նավթ ու նավթամթերք են գնում Իրանից: Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը: Ինչի՞ հետ է դա կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ արդեն մեկ ամիս է, ինչ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. […]
23:03 01.05.2025
Պաշտոնապես հաստատվել է Իսրաելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը: Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ պատասխանելով նախ հարցին, թե ի՞նչ է հայտնի այցի ծրագրի մասին։ «Սա Նեթանյահուի 3-րդ այցն է Ադրբեջան։ Մինչ այդ նա Բաքվում եղել է 1997 և 2016 թվականին։ Գիտենք, որ Նեթանյահուի դեմ Միջազգային […]
22:26 01.05.2025
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […]
23:12 30.04.2025
Երկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
22:19 30.04.2025
Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
23:13 29.04.2025
Ստամբուլում շարունակում են վերացնել ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներն ու գնահատել վնասները: Միաժամանակ իշխանությունները խոստովանել են, որ պատրաստվում են նոր, շատ ավելի ավերիչ երկրաշարժի: Երեկ նախագահ Էրդողանը կառավարության հատուկ խորհդակցություն է անցկացրել այդ խնդրին նվիրված: Ի՞նչ հանձնարարականներ է տվել Էրդողանը կառավարությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նախ այդ նիստում ամփոփվել են երկրաշարժի […]
22:21 29.04.2025
Հայաստանում է Վրաստանի նախագահը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտոնյաների հետ: Ինչո՞վ են առանձնահատուկ Վրաստանի հետ հարաբերությունները, ինչպիսի՞ նոր նախաձեռնություններ քննարկվեցին Հայաստանի ղեկավարության հետ, արդյո՞ք Վրաստանը կարող է կամուրջ դառնալ Կովկասյան հարևանների միջև՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։ Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ […]
23:20 28.04.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքվում է: Կայացել են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի մասին, կարծես, նախապես հայտարարված չէր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Իրականում Մասուդ Փեզեշքիանին դեռևս ամռանն էր Իլհամ Ալիևը հրավիրել Բաքու այցելել, սակայն այդ հրավերը իրականություն դարձնելու համար գրեթե 9 ամիս պահանջվեց: Վերջին անգամ Իրանի նախագահը […]
22:21 28.04.2025
Իրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
22:26 26.04.2025
«Հեռանկարն» այսօր զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքաղաքական իրադարձությունները։ Ի՞նչ փոխվեց նրանից, որ Թրամփը նորից խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, ինչո՞ւ է դրան այդքան մեծ կարևորություն տրվում, ի՞նչ կարևոր շեշտադրուներ էր պարունակում Թրամփի ուղերձը, օրինակ այն խոսքը, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և պահպանելու տարածաշրջանային […]
22:27 25.04.2025
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […]
23:15 24.04.2025
Հայոց ցեղասպության 110-րդ տարելիցը նշվել է տարբեր երկրներում: Այդ երկրների թվում կա՞ Թուրքիան: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս տարի ևս Թուրքիայում պաշտոնապես արգելել են ցանկացած տեսակի հրապարակային միջոցառումները՝ նվիրված Ցեղասպանության տարելիցին: 2009թ.-ից սկսած Ստամբուլում, Թուրքիայի այլ քաղաքներում այդպիսի միջոցառումներ արտոնում էին և անգամ ամենամեծ հրապարակներում էին մեծ հավաքներ անցկացվում: 2020թ.-ին առաջին անգամ […]
22:18 24.04.2025
Ինչպիսի՞ն է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունն այսօր՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Եվրասիական մայրցամաքում. այս հարցերը ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանին վերջին շրջանում Թուրքիա է հասցրել: Ի՞նչ պատասխաններ են ստացվել և ի՞նչ եզրահանգումներ են արվել այդ հետազոտությունից. այս և այլ հարցերի Աննա Օհանյանն անդրադարձել է «Հեռանկար»-ի տաղավարում:
20:46 24.04.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին։ Ինչպե՞ս հարաբերվել Թուրքիայի հետ, հաշվի առնելով մեր երկրի բարդ ու տկար վիճակը, մյուս կողմից Թուրքիայի հեգեմոն դերն ու աճող ազդեցությունը տարածաշրջանում։ Հիմնականում այս թեմայի շուրջ է ընթացել զրույցը պատմաբան Սուրեն Մանուկյանի հետ։ «Ես հասկանում եմ Թուրքիայից եկող վտանգները, հասկանում եմ, որ շատ վտանգավոր է դառնում նույն հռետորաբանությամբ […]
14:23 24.04.2025
Արդյո՞ք մեր բարդ աշխարհաքաղաքական վիճակը, մեր անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու դիրքորոշումը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պե՞տք է դառնալ ավելի հանդուրժող ու ավելի քիչ պահանջատեր: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Պաշտպան Հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ: Տարուց ավելի է՝ կա իրական Հայաստան և պատմական Հայաստան խոսույթը, […]
22:40 23.04.2025
Խորհդարանում իշխող խմբակցության պատգամավորներն այսօր հայտարարել են, թե Հայաստանի գործող իշխանությունները երբեք չեն ժխտել և մտադիր չեն ժխտել Հայոց ցեղասպանության փաստը։ Հիշեցնենք, որ ցեղասպանության թեման վերջին օրերին լիագումար նիստերի ընթացքում էլ քննարկվել ու նաև բանավեճերի թեմա է դարձել: Այս և այլ թեմաների «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը: […]
22:04 23.04.2025
Հայաստանում է գտնվում միջուկային էներգիայի ամերիկացի փորձագետների խումբը: Նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Երևանում ու Մեծամորում: Ովքե՞ր են խմբի կոզմում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքն ամերիկյան Westinghouse Electric ընկերության պատվիրակության մասին է: Ընկերությունն ամերիկյան առաջատարներից մեկն է՝ միջուկային էներգիայի ոլորտում, բայց ի՞նչն է հատկանշական. այդ պատվիրակության հայաստանյան այցի մասին Հայաստանի պաշտոնական ոչ […]
23:02 22.04.2025
Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի ընտրությանը: Իսկ մինչ այդ մամուլում քննարկվում է, թե ովքեր կարող են հավակնել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դերին: Ո՞ւմ անուններն են ամենից հաճախ հիշատակվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնկլավին մասնակցող 135 կարդինալներից մոտ 2 տասնյակն իրական շանսեր ունեն հավակնություններ ներկայացնելու: Աշխարհի ամենաազդեցիկ լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները Վատիկանում, շարադրում […]
22:23 22.04.2025
Նախորդ օրերին ադրբեջանական զինուժը դարձյալ կրակոցներ արձակեց հայկական բնակավայրերի ուղղությամբ: ԵՄ դիտորդական առաքելությունն էլ 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը: Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում այս կերպ պահել: Այս և այլ թեմաների անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: