Պակիստանի ու Թուրքիայի ղեկավարներն Արցախում հաստատեցին՝ 2020 թ․ պատերազմում աջակցել են Ադրբեջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+22.09 oC

Պակիստանի ու Թուրքիայի ղեկավարներն Արցախում հաստատեցին՝ 2020 թ․ պատերազմում աջակցել են Ադրբեջանին

22:51 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Բերձոր քաղաքում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ կայացել է Ադրբեջանի, Պակիստանի ու Թուրքիայի առաջնորդների գագաթնաժողովը: Ո՞րն էր գագաթնաժողովի գլխավոր նպատակը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնեմ, որ սա այդ 3 երկրների առաջնորդների 2-րդ գագաթնաժողովն է: 1-ինը տեղի էր ունեցել Արցախի պատերազմից հետո, 2-րդը՝ Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցած պատերազմից հետո, և դա հատուկ նշանակություն ու հատուկ ֆոն է ստեղծում այս հանդիպման համար:

Եվ պատահական չէ, որ այս հանդիպումն անցել է Ադրբեջանի անկախության օրը: Նույն այդ օրը երեք երկրների ղեկավարները Բերձորում մասնակցել են միջազգային նոր օդանավակայան բացելու արարողությանը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչ-որ կարևոր ուղերձներ հնչեցվե՞լ են գագաթնաժողովում: Բաքուն ամեն ինչ անում է միջուկային գերտերության աջակցությունը վայելելու համար: Իսկ Պակիստանի համար ինչո՞վ է կարևոր Ադրբեջանի հետ համագործակցելը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարները

18:45 30.05.2025

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան համագործակցությունն ու բարեկամությունը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում փոխհամագործակցության ծրագրերի իրականացումը: Հանդիպման […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 միլիոն 867 հազար դրամը

18:35 30.05.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 միլիոն 867 հազար դրամը

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները: Արդյունքում, ընկերության շրջանառությունը հարկային մարմին ուղարկվող հաշվետվություններում պակաս է ներկայացվել, […] ...

«Լիվերպուլը» հարձակվողներ է փնտրում

18:25 30.05.2025

«Լիվերպուլը» հարձակվողներ է փնտրում

«Լիվերպուլը» կազմել է այն հարձակվողների ցուցակը, որոնց կարող է պայմանագիր առաջարկել այս ամռանը, հայտնում է Daily Mail-ը: Ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» Հյուգո Էկիտիկեի, «Լայպցիգից» Բենյամին Շեշկոյի և «Աթլետիկոյից» Խուլիան Ալվարեսի նկատմամբ։ Ակումբն արդեն հաստատել է «Բայերից» Ժերեմի Ֆրիմպոնգի տրանսֆերը, իսկ Ֆլորիան Վիրցի համար պայքարում առաջատար է։ «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեսը նույնպես կարող է […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանը

18:16 30.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-քուվեյթյան հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակություն և որակ կստանան։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն՝ […] ...

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

18:10 30.05.2025

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Դասընթացը հաջողությամբ ավարտել է 71 շրջանավարտ, որոնց ավելի քան 85 տոկոսն արդեն աշխատում է ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Շրջանավարտներն անցել են նախագծերի վրա հիմնված բարդ ուսումնական ծրագիր՝ կատարելագործելով ծրագրավորման հմտությունները և […] ...

SHANTNEWS

18:00 30.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP