TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+21.09 oC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

̰ ̰
Գերմանիան ճանաչել է Նամիբիայում գերմանացիների իրականացրած ցեղասպանությունը․ Բեռլինը ցույց է տալիս Անկարային, թե ինչպես է պետք լուծել անցյալի սխալները

21:27 28.05.2021

Այսօր Գերմանիան պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Նամիբիայի ժողովրդի դեմ գերմանացի գաղութատերերի կողմից իրականացված ցեղասպանությունը: Պաշտոնական Բեռլինը համաձայնել է Նամիբիային նյութական հատուցում վճարել: Այդպիսով, Գերմանիան ցույց տվեց Թուրքիայի կառավարությանը, թե ինչպես են քաղաքակիրթ ազգերը լուծում անցյալում իրենց գործած սխալները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Օգնում են նրանց, ովքեր կռվում են. ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

16:22 28.05.2021

Սարդարապատի հերոսամարտ, պատմությունից քաղած դասեր: Արամ Աբրահամյանը զրուցել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ: Մելքոնյանը նշել է մայիսի 28-ը մեծ շուքով տոնելու կարևորությունը և ավելացրել, որ այն հավուր պատշաճի չեն նշում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Էրդողանը պատրաստվում է մեկնել Շուշի․ այցի օրն ու ծրագիրն արդեն հայտնի են

22:29 27.05.2021

Հաստատվում են Թուրքիայի նախագահ Էրդողանի Շուշի կատարելիք այցի վերաբերյալ տեղեկությունները: Հայտնի են դարձել այցին վերաբերող որոշ մանրամասներ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Եկեղեցու քարերի գողության փորձ կատարած թուրքը  դատի է տվել Սուրբ Կիրակոս հիմնադրամին

21:14 25.05.2021

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի դեմ հետաքննություն է սկսվել։ Խնդիրը կապված է 2019 թվականին տեղի ունեցած մի միջադեպի հետ, որի մանրամասներն է ներկայացնում հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰ ̰
Բաքուն սպառնում է Հնդկաստանին հայամետ կեցվածքի համար

21:50 20.05.2021

Պաշտոնական Բաքուն խիստ քննադատել է Հնդկաստանի արտգործնախարարությանը հայամետ կեցվածքի համար: Ադրբեջանի արտգործնախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Որ քարտեզները պետք է դառնան սահմանազատման հիմք․ զրույց պատմաբան Համո Սուքիասյանի հետ

22:31 19.05.2021

Որ քարտեզները պետք է դառնան հայ-ադրբեջանական սահմանի զատման հիմք, ինչպես են ձևավորվել տարածաշրջանի սահմանները անցյալ դարերում: Վերջին շրջանում օրակարգային դարձած այս ու այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է պատմաբան Համո Սուքիասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰ ̰
̰
Երուսաղեմում կարգավիճակի որևէ փոփոխություն չի  բխում հայկական շահերից. Շահան Գանտահարյան

22:18 17.05.2021

Ինչ դիրքորոշում ունեն Մերձավոր Արևելքում բնակվող հայերը հակամարտության վեաբերյալ և որքանով է ազդում այդ դիրքորոշման վրա պաշտոնական Երևանի տեսակետը, ինչպիսի դեր է խաղում Թուրքիան հակամարտության մեջ։ Այս  ամենի մասին Բեյրութի  «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է  Սագօ Արեանի հետ։

̰
Ինչքանով կարող են Հայաստանին օգնել կամ խանգարել հարևանների ու խոշոր խաղացողների դիրքորոշումները․ քննարկում

22:10 17.05.2021

Հայաստանի սահմանին ստեղծված լարվածության հարցում որքանով Հայաստանին կարող են օգնել կամ խանգարել հարևանների ու խոշոր խաղացողների դիրքորոշումները: Թեմայի շուրջ քննարկում «Հեռանկարի» տաղավարում:  

̰
̰ ̰
Քանի՞սն են Ադրբեջանի կողմից գերեվարված սփյուռքահայերը, ու ի՞նչ մեղադրանք է նրանց ներկայացնում դատախազությունը

16:02 14.05.2021

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ ավարտին է մոտենում գերության մեջ գտնվող մի քանի սփյուռքահայերի գործով հետաքննությունը: Նրա խոսքերով` շուտով գործերը կփոխանցվեն դատարան: Քանի գերեվարված սփյուռքահայ կա հիմա Ադրբեջանում, ու ինչո՞ւմ են իրենց մեղադրում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Քաղաքական ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը` հերթական անգամ լարվածություն առաջացնելով Սյունիքի սահմաններին

22:01 13.05.2021

Քաղաքական ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը` հերթական անգամ լարվածություն առաջացնելով Սյունիքի սահմաններին: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչով է պայմանավորված Իսրայելի և Պաղեստինի միջև սրացումների պարբերական բնույթը․ զրույց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ

23:32 12.05.2021

Ինչով է պայմանավորված Իսրայելի և Պաղեստինի միջև սրացումների պարբերական բնույթը, ինչ շահեր են բախվում տարածաշրջանում. այս ու այլ խնդիրների շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչո՞ւ է Իլհամ Ալիևը կրկին այցելել Շուշի

23:21 12.05.2021

Այսօր Իլհամ Ալիևը կրկին այցելել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող արցախյան տարածքներ: Շուշիում նա տարբեր միջոցառումների է մասնակցել: Ինչի՞ հետ է կապված այս այցը: Ինչ օրակարգ է ունեցել այցելությունը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ինչ իրավիճակ է Թել-Ավիվում և իսրայելական այլ քաղաքներում. թարմ վկայություններ Իսրայելից

21:10 12.05.2021

Գազայում տեղի ունեցող ռազմական գործողություններին զուգահեռ ծանր վիճակ է տիրում նաև իսրայելական մի շարք քաղաքներում։ Պաղեստինյան կողմի կրակի տակ հայտնված այդ քաղաքներում նաև մեր հայրենակիցներն են ապրում: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի, ինչպես նաև տեղի հայկական համայնքների մասին տեղեկություններ կտրամադրի հեռուստամեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչի՞ մասին են պայմանավորվել Բաքվում Սերգեյ Լավրովն ու Իլհամ Ալիևը

22:41 11.05.2021

Բաքվում շարունակում են ամփոփել Ռուսաստանի արտգործանախարարի այցը: Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Ի՞նչ է հայտնի այցի արդյունքների մասին: Պատահակա՞ն է արդյոք այն, որ Լավրովի այցից ժամեր առաջ Իլհամ Ալիևը մեկնել էր Նախիջևան ու այնտեղ կրկին խիստ հակահայկական հայտարարություններով հանդես եկել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰ ̰
Շատ դժվար է կռահել, թե ինչ ուղղությամբ է գնում այսօրվա Թուրքիան. Սևան Նշանյան

15:53 09.05.2021

Թուրքիայում 16 տարի 7 ամիս ժամկետով բանտարկվելուց հետո պոլսահայ մտավորական Սևան Նշանյանը 2017-ի հուլիսի 14-ին Ֆոչայի բաց ռեժիմի բանտից թույլտվությամբ դուրս է եկել և չի վերադարձել։ Հետագայում նրա ֆեյբուքյան և թվիթերյան էջում հայտնվել է մի գրառում՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»։ Արդեն 4 տարի է, ինչ Նշանյանը ապրում և ստեղծագործում է Հունաստանում։ Մի քանի […]

̰
Արցախում և Սյունիքում Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել մարդու իրավունքները. զրույց Արման Թաթոյանի հետ

23:20 07.05.2021

Արցախում և Սյունիքում Ադրբեջանի կողմից   մարդու իրավունքների խախտումների մասին   այսօր Արամ Աբրահամյանը զրուցել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Զինծառայությունից խուսափածների համաներման հարցի մասին զրույց Արմեն Հովհաննիսյանի հետ

23:32 06.05.2021

Զինծառայությունից խուսափածների համաներման հարցին այսօր անդրադարձ է եղել «Հեռանկարի» տաղավարում: Արամ Աբրահամյանը զրուցել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ամենադժվար իրավիճակում անգամ լուծումներ կան․ զրույց Դավիթ Հակոբյանի հետ

23:50 05.05.2021

Ամենադժվար իրավիճակում անգամ լուծումներ կան, այսպիսի տեսակետ է այսօր Արամ Աբրահամյանի հետ զրույցում հայտնել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչո՞ւ է Բաքուն «կորցրել» Շուշիում հայտնաբերած «Իսկանդերի» բեկորները

22:51 05.05.2021

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ այսօր հայտնել են, թե Ադրբեջանը «կորցրել» է իբր Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-ԷՄ» տեսակի հրթիռի բեկորները: Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ Բաքուն հրաժարվել է ներկայացնել այդ բեկորները ռուսական կողմի փորձագետներին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
BACK_TO_TOP