23:44 13.04.2021
Ադրբեջանը մտածված հակադրվում է միջազգային իրավունքին՝ Բաքվում բացված, այսպես կոչված, «ցուցահանդեսին» անդրադառնալով «Հեռանկարում» նշել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:00 13.04.2021
Ռուսաստանը ապրիլի 15-ից սահմանափակում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը: Առայժմ մինչև հունիսի մեկը, սակայն այդ ռեժիմը կարող է երկարացվել: Պատճառը, պաշտոնական վարկածի համաձայն, Թուրքիայում կորոնավիրուսի տարածման կտրուկ աճն է: Իրականո՞ւմ դա է պատճառը, թե քաղաքական են պատճառները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:15 12.04.2021
Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին Արամ Աբրահամյանը զրուցել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ: Հարցազրույցի ընթացքում արծարծվել են նաև Արցախում էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման խնդիրները, ներդրումների անհրաժեշտության հարցը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:34 08.04.2021
Երեկ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը: Մինչ այդ հայկական կողմը առարկայական առաջարկներ է արել այդ նախագծի իրականացմանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Հարցի շուրջ կայացրած որոշումների մասին ոչինչ հայտնի չէ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:23 07.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Նա հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, որոնք առնչվում են առևտրատնտեսական կապերին, էներգետիկային, անվտանգությանը, ռազմավարական ներդրումներին, առողջապահությանը: Օրակարգում ներառված են եղել նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին։ Փաշինյանը հանդիպմանը ընդգծել […]
20:43 07.04.2021
Ադրբեջանում ձերբակալել են Ազգային անվտանգության նախարարության մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Կալանավորված գեներալները, ըստ որոշ տեղեկությունների, կարող էին վտանգ ներկայացնել Ալիևի վարչակազմի համար: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:21 05.04.2021
Համավարակի աճող թվերով Հայաստանը կրկին մոտենում է կարմիր գծի շեմին: Կունենա՞ արդյոք Հայաստանը «Սպուտնիկ V» պատվաստանյութ, ինչքանո՞վ են ճիշտ «Աստրազենեկայի» մասին տարածվող լուրերը, այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոի փոխտնօրեն Գայանե Սահակյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:45 05.04.2021
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեղադրանքով մի քանի նախկին ծովակալներ են ձերբակալվել: Պատճառը մի քանի օր առաջ նրանց կողմից ստորագրած բաց նամակն է, որով բարձրաստիճան զինվորականները քննադատել էին Մոնտրյոի կոնվենցիայից դուրս գալու Էրդողանի պլանները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան ատյոմ Երկանյանի հետ։
20:42 03.04.2021
Խոսելով Շուշիի ազատագրման մասին՝ Կոմանդոսը հարցազրույցներից մեկում համեստորեն ասել էր,թե առանձնապես ոչինչ չի արել, պարզապես խորհրդային իշխանությունը սովորեցրել էր ռազմարվեստ, իսկ ինքը 1991-1992 թթ. այդ գիտելիքները փոխանցել է գործընկերներին: Լեգենդար հրամանատարի մասին «Հեռանկարի» տաղավարում հուշեր է պատմել արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:10 02.04.2021
Շարունակում է զարգանալ «Իսկանդեր» համակարգերի շուրջ սկանդալային պատմությունը: Հայաստանի կողմից «Իսկանդերի» կիրառման մասին Բաքվի տարածած տեղեկություններին այսօր անդրադարձել են Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակն ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:38 01.04.2021
Ավարտել է իր աշխատանքը Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովը: Ինչպես սպասվում էր, Ադրբեջանն ու Թուրքիան կրկին փորձեցին օգտագործել այդ ֆորումը գործընկերներին հակահայկական արշավի մասնակից դարձնելու նպատակով: Ի՞նչ կարևոր որոշումներ են կայացվել գագաթնաժողովում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան արտյոմ Երկանյանի հետ։
22:45 31.03.2021
Ադրբեջանում այսօր պաշտոնապես հաստատել են արցախյան երկրորդ պատերազմի օրերին Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառումը: Հիշեցնենք, որ «Իսկանդերի» կիրառման վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ էին արել Հայաստանի ու Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ըստ ադրբեջանցիների՝ որտե՞ղ է կիրառվել «Իսկանդերը» ու ե՞րբ: Ինչո՞ւ է հենց հիմա տարածվում այս տեղեկությունը ու ի՞նչ է այն նշանակում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:51 30.03.2021
Դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Գերմանիայի միջև: Պատճառը այն է, որ Բաքվում Գերմանիայի դեսպանը հրաժարվել է մասնակցել Ալիևի վարչակազմի հակահայկական միջոցառումներին: Դիվանագետի հասցեին այժմ անուղղակի սպառնալիքներ են հնչում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:42 29.03.2021
Գորիսի փոխքաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` տեղեկացնելով, որ երեկ գիշեր` ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին «ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները»։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել տվյալ մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Շուշի-Լիսագոր հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով […]
22:21 29.03.2021
Թուրքիայում իշխող «Արդարության ու զարգացման» կուսակցությունը նոր ղեկավար մարմին է ձևավորել: Էրդողանի կուսակիցները իրենց կենտրոնական կոմիտեի անդամ են ընտրել նաև մեր հայրենակցին: Ի՞նչ է հայտնի այդ գործչի մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
19:33 27.03.2021
Ինչպիսին է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի սահմանների շուրջ իրավիճակի հարցում: Զրույց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ: Իրանի համար առանցքային կարևորություն է ներկայացնում Հայաստանի հետ սահմանային գոտու անվտանգությունը. այսօր նման կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։ Թեմայի շուրջ Իրանի խորհրդարանի պատգամավոր հետ զրուցել է Սագօ Արեանը։
23:28 26.03.2021
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին մերժել է Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությունը Կովկասյան համագործակցության պլատֆորմ ստեղծելու մասին: Հիշեցնենք՝ համագործակցության այս ձևաչափը, ըստ Էրդողանի, պետք է ծառայեր արցախյան խնդրի վերջնական կարգավորմանը: Վեցակողմ պլատֆորմի փոխարեն Զալկալիանին առաջարկել է արցախյան խնդրի լուծման հարցում իր երկրի միջնորդական ծառայությունները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:13 24.03.2021
ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման իրավական առանձնահատկությունների և ընտրակարգի մասին Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից։
22:48 23.03.2021
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվող քաղաքական ուժերի համար այսօր թիվ մեկ քննարկման թեմա է դարձել ընտրական օրենսգիրքը։ Փոխել, թե չփոխել օրենսգիրքը, ընտրությունների գնալ համամասնական փակ, թե բաց ցուցակներով, այս հարցերի շուրջ այսօր «Հեռանկարի» տաղավարում բանավիճել են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:23 23.03.2021
Մեկ ամիս է մնացել մինչև ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ամերիկահայերը մեծ հույս ունեն, որ ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Ջոզեֆ Բայդենը երիտթուրքերի կատարած ոճրագործությանը վերջապես կտա համապատասխան իրավական ու քաղաքական գնահատական: Սպիտակ տնից եկող տեղեկատվական արտահոսքերը նման լավատեսության համար որոշ հիմքեր են տալիս: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
15:57 23.03.2021
Լիբանանում երկար սպասումներից հետո երեկ դարձյալ տապալվել է նոր կառավարություն կազմելու գործընթացը։ Վարչապետ Սաադ Հարիրին երկրի նախագահ Միշել Աունի հետ հանդիպելուց հետո հայտարարել է, որ չի ընդունում նախագահի կողմից իրեն ներկայացված նոր կաբինետի կազմը, հետևաբար՝ կաբինետի կազմավորումը նորից հետաձգվել է: Տարածաշրջանային դիտորդները կանխատեսում են, որ Լիբանանն այս ընթացքով անորոշ ժամանակով մտնում է տնտեսական նոր փակուղի: […]
19:42 20.03.2021
Ինչ պայմաններում կնքվեց արդեն 100 ամյա Մոսկվայի պայմանագիրը, ինչու՞ հայկական հողերը տվեցին Թուրքիային, արդյո՞ք Ղարաբաղյան հարցը անցյալում է . այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ: Հատված՝ զրույցից․
23:06 19.03.2021
Թուրքիայի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության գործունեությունը, որը մեծությամբ երրորդ քաղաքական ուժն է խորհրդարանում։ Եթե դատարանը բավարարի հայցը, ապա այս կուսակցության անդամները դուրս կմնան երկրի քաղաքական գործընթացներից: Թեմայի շուրջ զրույց Սագօ Արեանի հետ։
22:13 19.03.2021
Վրաստանի Ախալցիխե քաղաքի 27-ամյա բուժաշխատողը մահացել է հակակորոնավիրուսային «ԱստրաԶենեկա» ընկերության պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Ներարկումը նրա մոտ բարդություններ էր առաջացրել: Մասնագետները փորձում են պարզել, թե արդյո՞ք մահը դեղամիջոցի ընդունման հետևանք է եղել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։