23:50 05.05.2021
Ամենադժվար իրավիճակում անգամ լուծումներ կան, այսպիսի տեսակետ է այսօր Արամ Աբրահամյանի հետ զրույցում հայտնել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:51 05.05.2021
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ այսօր հայտնել են, թե Ադրբեջանը «կորցրել» է իբր Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր-ԷՄ» տեսակի հրթիռի բեկորները: Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ Բաքուն հրաժարվել է ներկայացնել այդ բեկորները ռուսական կողմի փորձագետներին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:20 04.05.2021
Ամերիկյան առաջատար պարբերականներից մեկը՝ The New York Times-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչելի դարձնելու նպատակով նոր արշավ է ձեռնարկել։ Նախաձեռնության մասին մանրամասներ է ներկայացնում Սագօ Արեանը։
21:26 30.04.2021
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով ըստ էության միջազգային հանրությունից պահանջում է ջանքեր գործադրել Մեծամորի ատոմակայանի փակման համար: Ինչո՞վ են հիմնավորում այս պահանջը ու ի՞նչ նպատակ է այն իրականում հետապնդում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:59 29.04.2021
Երեկ խորհրդարանը փոփոխություններ կատարեց Քրեական օրենսգրքում, որով էականորեն խստացվեցին ընտրակեղծիքների համար սահմանված պատժաչափերը: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է նախագծի համահեղինակ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:59 27.04.2021
Վարձկանների միջոցով պատերազմներ վարելու թուրքական քաղաքականությունը այսօր էական խնդիրներ է ստեղծել Մերձավոր Արևելքի շատ երկրներում: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բայդենի հայտարարության, Մերձավոր արևելքի երկրների արձագանքի և վարձկանների մասին Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 27.04.2021
ԱՄՆ նախագահի կողմից օրերս արված հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: Թուրքիայում կիսո՞ւմ են Պենտագոնի մամուլի խոսնակի կարծիքը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:03 27.04.2021
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ումիթ Օզդաղը հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ սպառնալիքներ է հնչեցրել: «Կգա ժամանակ և դու՝ Կարո Փայլան, կապրես նույն փորձությունը, ինչ ապրեցին քո հայրենակիցները Թալեաթի օրերին»,- ասել է թուրք պատգամավորը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ:
00:00 24.04.2021
Կարտասանի՞ արդյոք Բայդենը «ցեղասպանություն» բառը, և ինչ կտա դա Հայաստանին: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրույցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
23:45 22.04.2021
Թուրքիան վերջնականապես զրկվել է ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին մասնակցությունից: Թեև պաշտոնական տեղեկությունները դեռ չեն տարածվել, բայց Վաշինգտոնն Անկարային այդ մասին արդեն տեղեկացրել է: ԱՄՆ-ը վաղուց սպառնում էր Թուրքիային, որ կգնա այդ քայլին: Բայց չէր շտապում այդ քայլը կատարել: Հիմա արդեն կարող ենք կայացած փաստ համարել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Վաշինգտոնի այդ որոշումը անուղղակիորեն կապված […]
21:28 21.04.2021
Երեկ Ղամիշլիիում ծանր բախումներ են եղել շրջանում տեղակայված քրդական ուժերի և Սիրիայի կառավարական ուժերի միջև։ Ի՞նչ է կատարվում Ղամիշլիում, որ նաև մեզ բոլորիս հայտնի հայկական բնակավայր է: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
21:51 19.04.2021
Ադրբեջանը հրաժարվում է ռուսական կողմին ներկայացնել իբր Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր»-ի հրթիռի բեկորները: Այդ մասին տեղեկացնում է մոսկովյան «Ավիա պրո» պարբերականը: Ի՞նչ կարող է նշանակել այն, որ Բաքուն չի շտապում ռուս փորձագետներին հնարավորություն տալ հետազոտել հրթիռի բեկորները, որոնք ներկայացնում են որպես «Իսկանդեր»-ի մասեր: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:42 17.04.2021
Արցախում հայկական ժառանգության պղծման, միջազգային հանրության վերաբերմունքի ու ադրբեջանական վանդալիզմը կանխելու անհրաժեշտ քայլերի մասին «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 17.04.2021
Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ այսօր տեղեկություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանը կարող է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հայտ ներկայացնել: Արդեն քննարկվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության մասնակցության հարցը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:39 15.04.2021
Թուրքիայի արտգործնախարարն այսօր անրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Հաշվի առնելով, որ մոտ է ապրիլի 24-ը, երբ ԱՄՆ նախագահը պետք է հանդես գա հայերին ուղղված ուղերձով, Մեվլյութ Չավուշօղլուն կոչ է արել Բայդենին խուսափել «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:40 14.04.2021
Ադրբեջանի նախագահը բացահայտ հավակնություններ է ներկայացնում Զանգեզուրի, Սևանի և Երևանի նկատմամբ: Այս պարագայում փոխվստահության մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող: «Հեռանկար»-ի շրջանակում այս մասին խոսել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: Անդրադառնալով գերիների խնդրին՝ Պողոսյանը նշել է, որ Ալիևն անտեսում է դատապարտող ցանկացած հայտարարություն ցանկացած կողմից: Պողոսյանի կարծիքով՝ Ալիևի վրա հնարավոր է ազդել […]