21:36 23.11.2020
Ամենակարևորը, որ Ստեփանակերտը կա և կլինի։ Արդեն քաղաք է վերադարձել 6-ից 7 հազար մարդ։ Այսօր «Շանթին» տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Արցախի անկախության ճանաչմանը, կարգավիճակին և Վազգենաշենում տեղի ունեցած միջադեպին։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:57 23.11.2020
Արցախի դեմ վարձկանների գործոնի օգտագործումից հետո, ըստ երևույթին, Թուրքիան հիմա էլ մտադիր է սիրիացի ընտանիքների տեղափոխել դեպի Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ։ Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի տաղավարում Վահագն Հակոբյանը զրուցել է Սագօ Արեանի հետ։
22:38 20.11.2020
Արցախի անկախությունը ճանաչելու մասին ֆրանսիացի օրենսդիրների նախաձեռնությունը բողոքի ալիք է առաջացրել Բաքվում: Հիշեցնենք, որ բանաձևը Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի քվեարկությանն է ներկայացվելու նոյեմբերի 25-ին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:56 16.11.2020
Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել նախագահ Էրդողանի հրամանագիրը զինվորականներ Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ: Ի՞նչ առաքելության մասին է խոսքը ու ինչ քանակի զորամիավորում է լինելու: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
17:10 15.11.2020
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Հեռանկար»-ի շրջանակում խոսել է Ստեփանակերտում տիրող իրավիճակի մասին: Նա տեղեկացրել է, որ պետական բարձրագույն օղակներն իրենց գործունեությունն այս կամ այն կերպ իրականացնում են, որոշ խանութներ աշխատում են: Բաբայանը համոզմունք է հայտնել, որ Ստեփանակերտում կյանքը քիչ-քիչ կակտիվանա ու կվերադառնա բնականոն հուն: Մանրամասները՝ տեսանյութում․
10:15 14.11.2020
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կռվող վարձկան ահաբեկիչները Իրանի տարածք ներթափանցելու փորձ են ձեռնրարկել: Իրանական ԻՌՆԱ պետական գործակալության տարածած տեղեկությունների համաձայն՝ երեք վարձկան-ահաբեկիչներ ոչնչացվել են իրանացի սահմանապահների կողմից: Իրանական ու ռուսական աղբյուրներից բացի, գրոհայինների խնդրին անրադարձել է նաև ՄԱԿ-ի կառույցներից մեկը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:26 02.11.2020
Ֆրանսիայում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման հարցի շուրջ այսօր Սագօ Արեանը զրուցել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:11 30.10.2020
Սիրիայում մարդու իրավունքների դիտարկմամբ զբաղվող «Ալ Մարսատ ալ Սուրի» կայքի խմբագիր Ռամի Աբդուլ Ռահմանն առաջիններից մեկն էր, որ հրապարակեց Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին փաստերը: Հեռուստամեկնաբան Սագօ Արեանը զրուցել է Ռահմանիի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:47 28.10.2020
Երկրում պատերազմ է, իսկ կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են արագորեն աճել։ Հիվանդության աճն ի՞նչ փաստի առաջ է կանգնեցնում մեզ և ի՞նչ պետք է անի մեզնից յուրաքանչյուրը՝ աներևույթ թշնամուն կանխելու ուղղությամբ։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի» պետ Լուսինե Պարոնյանի հետ։
23:41 28.10.2020
Թուրքական, ադրբեջանական ու ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ նախօրեին տեղեկություն էին տարածել այն մասին, որ վաղը Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարելու են համատեղ թուրանական բանակի ստեղծման մասին: Աղբյուրները նշում էին, որ հայտարարությանը միանալու են ևս մի քանի թուրքախոս պետություններ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։