TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օգտագործելով պատերազմի գործոնը՝ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ցեղասպանություն իրականացնել. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն

23:30 11.10.2020

Օգտագործելով պատերազմի գործոնը՝ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ցեղասպանություն իրականացնել: Այս մասին «Հեռանկարի» շրջանակում հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նրա խոսքով՝ թշնամու նպատակն անթաքույց է՝ հայերը չպետք է ապրեն տարածաշրջանում: Դրա վառ վկայությունն այն է, որ թիրախավորվում է խաղաղ բնակչությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
Դուք անպայման պետք է վերադառնաք, Ադրբեջանի պատերազմը մեր պատերազմը չէ․ իսլամիստ զինյալները տեսանյութ են պատրաստել

23:48 09.10.2020

Իսլամիստ զինյալները տեսանյութ են պատրաստել՝ դիմելով Ադրբեջանում կռվող իրենց եղբայրներին․ «Այսօր շատ են խոսում այն մասին, որ նյութական նեղ կացության պատճառով թողնում են իրենց դիրքերն ու մեկնում Ադրբեջան: Ես որ այս պահին խոսում եմ, հնարավոր է՝ ես ամենաաղքատ մարդն եմ Սիրիայում, ամենաաղքատ զինյալն եմ, սակայն ես չեմ թողնի իմ դիրքն ու գնամ Ադրբեջան: Ո՞ւմ է […]

̰
Հիմա Ալիևը պայքարում է ոչ այնքան հայերի դեմ, որքան իր քաղաքական գոյատևման, իր փրկության համար. Լապշին

16:50 08.10.2020

  Հեռանկարում Արամ Աբրահամյանը երեկ՝ հոկտեմբերի 7-ին, զրուցել է ռուս և իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: «Իմ օրը սկսվում է ձեր նորություններով և ավարտվում է ձեր նորություններով: Այդպես շարունակվում է այս բոլոր օրերի ընթացքում։ Ես կարծում եմ առաջիկա օրերին իրավիճակը կփոխվի, քանի որ ինձ թվում է՝ Ռուսաստանը պետք է միանա և միջամտի իրավիճակին։ Ոչ […]

̰ ̰ ̰
Այս պատերազմը Ադրբեջանի վերջին պատերազմն է․ Աշոտ Մելքոնյան

23:56 05.10.2020

Այս պատերազմը Ադրբեջանի վերջին պատերազմն է, պատմական իրադարձությունների վերլուծության վրա հիմնվելով՝ նշել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Հեռանկարի տաղավարում Արամ Աբրահամյանի հետ զրույցում նա զուգահեռներ է անցկացրել պատմության նմանատիպ դրվագների հետ, անդրադարձել է դաշնակիցների վերաբերմունքին ու թուրքական վիլայեթ դարձած Ադրբեջանի դերի բացակայությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰ ̰
Ո՞րն է Թուրքիայի շահը․ Ստյոպա Սաֆարյանի քաղաքական վերլուծությունը՝ «Հեռանկարի» տաղավարում

17:26 04.10.2020

Արամ Աբրահամյանը «Հեռանկար»-ի տաղավարում զրուցել է հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։ Նա վերլուծել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունները։ «Ես չեմ կարծում, թե թուրք-ադրբեջանական համագործակցության մեջ կա շատ մեծ անկեղծություն, ճիշտ հակառակը։ Այնտեղ շատ հետաքրքիր շերտեր կան։ Ես պատահական չեմ համարում, որ թուրք զինվորականությունն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել ռազմական […]

̰ ̰ ̰
̰ ̰
Թուրքիայից բացի կա՞ն երկրներ, որոնք իսկապես աջակցում են Ադրբեջանին․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

23:54 30.09.2020

Ադրբեջանի քարոզչամիջոցները շարունակում են պնդել, թե աշխարհում բազմաթիվ դաշնակիցներ ու աջակիցներ ունեն Արցախի դեմ պատերազմում: Ո՞րն է իրականությունը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Այս հարցը ոչ միայն Արցախի ու Հայաստանի հարցն է, այլև Սփյուռքի հարցն է․ Ռուբեն Վարդանյան

19:05 30.09.2020

Սահմանային զարգացումների շուրջ Արտյոմ Երկանյանը զրուցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ:

̰
Փաշինյանը «60 րոպե» հաղորդմանն անդրադարձել է բանակցային գործընթացներին

22:48 29.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: «Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների […]

̰ ̰
Փաշինյանը կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից

22:24 29.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: Վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից: «Հայաստանը պետք է օգտագործի ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն […]

̰
ՀՀ վարչապետի հարցազրույցը ռուսական Россия 24 հեռուստաալիքի 60 րոպե հաղորդմանը

22:12 29.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Россия 24 հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը: Դրա ընթացքում վարչապետը խոսել է արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակի, պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և հետագա բանակցային գործընթացների մասին: «Այսօր առավոտվանից Ադրբեջանը ռմբակոծել է Հայաստանի տարածքի գյուղերը, իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը սկսել են լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: […]

̰ ̰
̰
Թուրքիայի ազգային արժույթը փլուզվում է․ կառավարությունը փորձում է մեղմել ֆինանսական ճգնաժամի հետևանքները

21:41 25.09.2020

Թուրքիայում ազգային արժույթը` լիրան, շարունակում է աննախադեպ տեմպերով արժեզրկվել: Այսօր Թուրքիայի Կենտրոնական բանկը ստիպված է եղել լրջորեն խստացնել ֆինանսավարկային քաղաքականությունը: Փորձագետների մեծ մասը նշում է, որ դա հազիվ թե օգնի փրկել թուրքական տնտեսությունը անխուսափելի խնդիրներից: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ պետք է անի Հայաստանն այն քաղաքացիների համար, որոնք սահմանի փակ լինելու պատճառով չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի. բանավեճ

21:30 25.09.2020

Ի՞նչ պետք է անի Հայաստանն այն քաղաքացիների համար, որոնք սահմանի փակ լինելու  պատճառով չեն կարողանում մեկնել արտագնա աշխատանքի, որո՞նք են միգրանտների խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհները. այդ հարցերի շուրջ այսօր Հեռանկարի տաղավարում բանավիճել են տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրանք խոսել են նաև Ռուսաստանի կողմից Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հանդեպ դիրքորոշման մասին։ Մանրամասները՝ […]

̰
Ինչպես կարող է հանգուցալուծվել Բելառուսի ճգնաժամը․ քննարկում Գարիկ Քեռյանի հետ

22:27 24.09.2020

Ինչու որոշ պետությունների ղեկավարներ Լուկաշենկոյին ճանաչեցին որպես նախագահ, իսկ եվրոպական երկրների առաջնորդների մի մեծ խումբ ֆարս է համարում  Լուկաշենկոյի երդմնակալությունը, ինչով է  վտանգավոր իշխանափոխությունը  Բելառուսում՝  Ռուսաստանի համար, « Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը այս թեմաների շուրջ զրուցել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների  և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է ներկայացվել․ ի՞նչ շանսեր ունի ՌԴ նախագահը

22:10 24.09.2020

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես առաջադրվել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ: Փորձագետները նրա շանսերը բարձր չեն գնահատում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Ադրբեջանը կոնֆիսկացրել է վրացական բեռնափոխադրողի բեռները, քանի որ դրանց հասցեատերերը վիրահայեր են

21:08 23.09.2020

Սկանդալային լուր է ստացվել Վրաստանից: Այդ երկրի բեռնափոխադրողներից մեկը հայտարարել է, որ այսուհետ չի կարողանալու սպասարկել ազգությամբ հայ իր հաճախորդներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP