TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+12.09 oC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ինչո՞ւ է պաշտոնից հեռացվել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիջմեդին Սադիքովը

21:36 28.01.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիջմեդին Սադիքովին պաշտոնից հեռացնելու փաստը: Մինչ այդ մամուլ էին թափանցել տեղեկություններ գեներալի ձերբակալության ու նույնիսկ ֆիզիկական ոչնչացման մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Իրանի արտգործնախարարը ժամանել է Երևան․ի՞նչ նպատակ է հետապնդում Զարիֆի տարածաշրջանային այցը

22:21 26.01.2021

Իրանի արտգործնախարար Մոհամմադ  Զարիֆն այսօր Մոսկվայում  հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղին, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Մոհամեդ Զարիֆը տարածաշրջանային այցը կշարունակի Երևանում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Կրակոցներ հայկական մշակութային կենտրոնի ուղղությամբ.Ս․Արեանը՝ Մարսելում տեղի ունեցած դեպքի մասին

21:31 26.01.2021

Օրեր առաջ անհայտ անձինք կրակ են բացել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ: Կրակոցներից անմիջապես հետո համայնքի պատասխանատուները քայլեր են ձեռնարկել, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։

̰
̰
Արդյոք ԱՄՆ նոր վարչակազմը կփոխի վերաբերմունքը հայերի և ՀՀ-ի նկատմամբ. զրույց Հարութ Սասունյանի հետ

21:36 22.01.2021

Ինչպիսի՞ն են Ջո Բայդենի և նրա վարչակազմի հարաբերությունները Հայ դատի գրասենյակի և առհասարակ հայկական կազմակերպությունների հետ, արդյո՞ք ԱՄՆ նոր վարչակազմը կփոխի վերաբերմունքը հայերի և Հայաստանի նկատմամբ։ «Հեռանկար»-ում այս և այլ հարցերի է անդրադարձել ամերիկահայ հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Ի՞նչ է խոստացել Ջոզեֆ Բայդենն ամերիկահայերին

10:42 21.01.2021

Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականությունում ի՞նչ փոփոխություններ արժե սպասել նոր վարչակազմի ձևավորումից հետո: Թուրքիայում ինչպե՞ս են ընդունում տեղի ունեցվող փոփոխությունները: Սպիտակ տան ձևավորող վարչակազմում բարձր պետական պաշտոններ են ստացել ԱՄՆ-ի հայ համայնքի երկու ներկայացուցիչներ: Դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է: Վերոնշյալ հարցերի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Արցախում ավտովթար է տեղի ունեցել․ Քարին Տակ գյուղի 37-ամյա բնակիչը տեղում մահացել է

21:56 20.01.2021

Արցախում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Այսօր 17:23-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: 17:24-ին դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել […]

̰
Ադրբեջանը հրապարակել է պատերազմում իր կորուստների վերջնական թիվը

12:12 20.01.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունվարի 19-ին հրապարակել է պատերազմում ունեցած իր կորուստերի մասին պաշտոնական վերջնական տվյալները: Քանի՞ զոհ են ճանաչել: Արժե՞ հավատալ այս թվերի օբյեկտիվությանը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰ ̰
Ի՞նչ է հայտնի Վաշինգտոնում բարձր պետական պաշտոնի նշանակված Հայկ Հաջինազարյանի մասին

21:39 16.01.2021

4 օր է մնացել մինչև ԱՄՆ ընտրված նախագահը երդմնակալությունը: Թեև Ջո Բայդենը դեռ չի սկսել պաշտոնավարել, նրա թիմն արդեն հասցրել է հրապարակել ապագա վարչակազմի որոշ գործիչների անունները: Դրանց թվում կան նաև հայկական անուններ: Երեկ հայտնի դարձավ, որ Սպիտակ տան վարչակազմում պաշտոն է ստանձնելու մեր հայրենակից Հայկ Հաջինազարյանը: Ի՞նչ դեր է նա ստանձնելու Բայդենի թիմում, և […]

̰
̰
Ինչ տվեց Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը Մոսկվայում. զրույց Ստանիսլավ Տարասովի հետ

13:50 13.01.2021

Ինչ տվեց Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը Մոսկվայում: Ինչ ուղղությամբ կարող են ընթանալ զարգացումները մոսկովյան այս բանակցություններից հետո: Ինչու առաջխաղացում չեղավ գերիների վերադարձի հետ կապված հարցում և Ղարաբաղյան խնդրին առնչվող բազմաթիվ այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է  քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
̰
Որքանո՞վ է արտակարգ դրությունը խանգարում տնտեսությանը․ քննարկում

23:08 09.01.2021

Կառավարությունը մտադիր է ևս վեց ամսով երկարացնել կարանտինը․ այս որոշմանը, ըստ էության, համաճարակաբանները կողմ են, իսկ տնտեսագետներն ու բիզնեսմեններն առնվազն վերապահումներ ունեն։ Երկարացնե՞լ կարանտինը, թե՞ ոչ․ այս թեմայով քննարկում է ծավալվել «Հեռանկարի» տաղավարում, որին մասնակցել են վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայկական կողմը պահանջել է ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե․ զրույց Եղիշե Կիրակոսյանի հետ

22:10 08.01.2021

Հաշվի առնելով Ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ […]

̰
̰ ̰
Նախիջևանի սահմանի մոտ ռուսական ռազմական ուղղաթիռի կործանման գործի հետաքննությունը նոր փուլ է մտնում

22:22 05.01.2021

Նոր մանրամասներ են հայտնի դառնում նոյեմբերի 9-ի հայ-ադրբեջանական սահմանի մոտ ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման փաստի կապակցությամբ հարուցված գործի քննության վերաբերյալ: Երեկ հաղորդել էինք, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերանայել է քրեական հոդվածը: Իսկ այսօր «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացրել է, որ ռուսական կողմը դիմել է Ադրբեջանի գերագույն դատախազությանը՝ աջակցություն խնդրելով գործը քննելու հարցում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ […]

̰
BACK_TO_TOP