13:34 14.05.2020
Սկանդալի կենտրոնում է հայտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրան դատի են տվել: Զարմանալի է, որ հայցվորները «օրենքով գողեր» են: Մանրամասները՝ տեսանյութում:
20:57 13.05.2020
Չկա գիտական ապացույց, որ կորոնավիրուսով վարակված մարդի չի կարող վարակվել կրկնակի անգամ, բայց կան հետազոտություններ, համաձայն որոնց` մարդկանց մոտ իմունիտետը տարբեր կերպ է դրսևորվում: Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:38 12.05.2020
Եթե ԶԼՄ-ի տարածած տեղեկությունը օպերատիվ հետախուզական ճանապարհով ևս ստացվի, այսինքն՝ մշակվի և կոնկրետ տեղեկություն ստացվի, և դա վերաբերում է պաշտոնատար անձին, ապա այո՝ դա կարող է լինել բավարար հիմք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ուսումնասիրություն սկսելու համար: Արամ Աբրահամյանի հարցին՝ ԶԼՄ-ի գրած հոդվածները արդյո՞ք կարող են հիմք ծառայել ուսումնասիրություն սկսելու համար, այսպես է […]
14:28 12.05.2020
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով առաջին անգամ ՀՀ-ում ներդրվում է քաղաքացիական դատավարության կարգով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, որը ենթադրում է, որ եթե անձի օրինական եկամուտներով չի հիմնավորվում 50 միլիոնը գերազանցող գույքի առկայությունը վերջինիս մոտ, ապա նմանատիպ գույքը կարող է ենթակա լինել բռնագանձման: Այդ մասին «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանի հետ զրույցում նշել […]
13:30 12.05.2020
Ռուսաստանը համաձայնել է բանակցություններ սկսել Ղրղզստանի հետ՝ այդ երկրին մատակարարվող գազի սակագինը իջեցնելու թեմայով: Նույն այդ խնդրանքով Մոսկվային դիմել է նաև Երևանը: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:10 11.05.2020
Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների շրջանում գրանցված մահերը բաժանվում են երկու մասի։ Առաջին դեպքում մահը վրա է հասնում կորոնավիրուսային հիվանդության բարդացման հետևանքով։ Երկրորդ դեպքում վարակակիրը մահանում է այլ պատճառով։ Բայց ինչպես որոշել, թե որն է եղել պացիենտի մահվան պատճառը։ Այս մասին զրուjc «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։
17:37 11.05.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ օգտագործել է «Սրի մնացորդներ» արտահայտությունը: Ի՞նչ է այն նշանակում, ո՞ւմ նկատի ուներ Էրդողանը այդ արտահայտությունն անելիս: Թեմայի շուրջ է քննարկումը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:21 09.05.2020
Անկարայում հալածանքի նոր փուլ է սկսել Ռակեպ Զարաքօլուի դեմ։ Թեմայի շուրջ քննարկում «Շանթնյուզի» տաղավարում։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:43 09.05.2020
«Մենք բոլորս հպարտ ենք Եռատոնով, և դա ոչ միայն արցախահայության, այլև ողջ հայության տոնն է, որովհետև Շուշիի ազատագրումը դարձել է շրջադարձային կետ երևի ողջ հայության պատմության համար: Դա իրադարձություն է, որը ձևավորում է նոր հայի կերպար հոգեբանական, գիտակցության իմաստով և վարքի իմաստով: Դրա գիտակցումն արդեն մեծագույն գործոն է»,- SHANTNEWS-ի հետ հեռավար զրույցի ժամանակ ասաց քաղաքագետ […]
22:38 08.05.2020
Դիվանագիտական սկանդալ պաշտոնական Թբիլիսիի ու Կիևի հարաբերություններում: Պատճառը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայում բարձր պետական պաշտոնի նշանակելն է: Որպես բողոքի նշան՝ Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին: Գործընթացին հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:30 08.05.2020
Բաքվում օգտվել են կորոնավիրուսային համավարակից վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վիճելի համարվող տարածքներում ամրապնդվելու նպատակով: Վրացական լրատվամիջոցները կրկին խոսում են այդ խնդրի հետևանքով նոր լարվածության մասին: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
20:22 07.05.2020
Դեղագործական ընկերությունները զարմանալի արագությամբ պատվաստանյութեր են մշակում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Սովորական պայմաններում նոր պատվաստանյութերի և դեղորայքի մշակումը տարիներ է տևում, սակայն դեղագործական ընկերությունները հասարակական կազմակերպությունների և պետական տարբեր գերատեսչությունների աջակցությամբ շտապում են սեղմել այդ ժամանակը: Ըստ մասնագետների՝ առնվազն մեկ տարի է հարկավոր, մինչև որևէ պատվաստանյութ մտնի կիրառության մեջ: Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի […]
18:54 07.05.2020
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի վարչական տարածքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել, ու թեև տուժածը ամեն կերպ հավաստիացնում էր, որ իր տեսածն ու իր վրա հարձակվածը հովազ էր, մասնագետները հերքում էին՝ պնդելով, որ այդ […]
15:40 07.05.2020
ԱՄՆ վարչակազմը կրկին ևս մեկ տարով երկարաձգել է ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղղման գործողության ժամանակավոր դադարեցման մասին որոշումը: Այդ ուղղումն արգելում է վարչակազմին օգնություն տրամադրել Ադրբեջանին: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:48 06.05.2020
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում բարձր պետական պաշտոն է ստացել: Նախագահի հրամանագիրը առայժմ չի հրապարակվել, բայց ինքը՝ Սաակաշվիլին, հաստատել է նշանակվելու փաստը:Ինչպե՞ս են այդ նշանակմանը արձագանքել Թբիլիսիում ու Մոսկվայում: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
15:44 06.05.2020
ԱՄՆ նախագահը հերքել է իր իսկ հայտարարություններն այն մասին, որ COVID-19 վիրուսն արհեստականորեն է ստեղծվել չինական լաբորատորիաներում և արհեստականորեն տարածվել աշխարհով: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվում չինացիների հասցեին արված մեղադրանքներից, բայց նաև չի ցանկանում պնդել, որ չինացիներն ամեն ինչ գիտակցաբար են արել: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:49 04.05.2020
Վիտամին D-ն շատերը գիտեն, բայց շատերը չգիտեն այն իրականում օգտակա՞ր է, թե՞ ոչ կորոնավիրուսի համար… Պարզ է, որ այն չի բուժում կորոնավիրուսով վարակվածին, բայց մասնագետներն ասում են` անօգտակար էլ չէ կորոնավիրուսի դեպքում… Ինչումն է կայանում դրա օգտակարությունը… Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։
21:49 04.05.2020
Անսպասելի զարգացումներ են տեղի ունենում Ղազախստանի մայրաքաղաքում: Երկրի նախագահը պաշտոնից հեռացրել է Սենատի ղեկավար Դարիգա Նազարբաևային: Հիշեցնենք, որ նա նախկին նախագահ ու ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի դուստրն է: Հայաստանն ու Ղազախստանը գործընկերներ են ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում: Դա հաշվի առնելով՝ մենք չենք կարող անտարբեր լինել: Ինչպե՞ս տեղի ունեցող զարգացումները կարող են ազդել մեր շահերի վրա: Թեմայի […]
16:50 04.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում վանդալիզմի դեպք է տեղի ունեցել․ քաղաքում գործող միակ հայկական՝ Սուրբ Հարություն եկեղեցին ենթարկվել է հարձակման։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Վանդալիզմի հեղինակները կոտրել են խորանի հետևի պատուհանի ապակիները։ Թեմային է հետևել «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:24 04.05.2020
Վրաստանի իրավապահները շարունակում են հետաքննել նախօրեին Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ Մուշևան գյուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները: Գյուղի բնակիչները հարձակվել են բժիշկների և ոստիկանների վրա, որոնք փորձել են հիվանդանոց տեղափոխել կորոնավիրուսով հիվանդներին: Մանրամասները՝ տեսանյութում:
20:29 02.05.2020
Որքա՞ն ժամանակում է կորոնավիրուսն ամբողջովին դուրս գալիս օրգանիզմից։ Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:53 01.05.2020
Ադրբեջանում սկսվել են նավթարդյունաբերողների զանգվածային կրճատումները: Գործազուրկների բորսայում կարող է հայտնվել 10 հազար մարդ: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։