13:11 29.05.2020
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին: Իլհամ Ալիևը Երևանը ադրբեջանական քաղաք է համարել: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ:
13:57 28.05.2020
«Գազպրոմը» հաստատում է Վրաստանին գազի գնի հարցում արված զիջումը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:23 26.05.2020
Այսօր ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի գործով: Խոսքը մարդասպանին Բաքվին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման մասին է: Սաֆարովը 2004 թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ կացնահարել էր քնած Գուրգեն Մարգարյանին: 2006 թ. Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, 2012-ին նրան արտահանձնել էին Ադրբեջան, որտեղ նրան ներում էր […]
21:58 25.05.2020
Վաղը ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի գործով։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:39 23.05.2020
Պե՞տք են արդյոք մեկանգամյա ձեռնոցները կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Թեմայի շուրջ զրույց Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:41 23.05.2020
Ստամբուլում ապրող հայաստանցիների այսօրվա դժվարություններն ու խնդիրները շարունակում են օրակարգային մնալ: Իրավիճակին ծանոթանալու համար SHANTNEWS-ը հեռավար զրույց է ունեցել պոլսահայ համայնքային գործիչ Գագիկ Մուշեղյանի հետ: Վերջինս հայտնեց՝ Ստամբուլից Հայաստան եկել էին նրանք, ովքեր իրոք կարիքավոր էին. գումար չվճարելու համար տնից դուրս էին արել նրանց, կամ վերջիններս աշխատանք էին կորցրել: Մուշեղյանը նշեց՝ եթե իրավիճակը կայունանա, դժվար […]
18:11 22.05.2020
Այսօր տեղեկություն հրապարակվեց, որ ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից վերադարձան Հայաստան: Ի՞նչ է կատարվում այնտեղ, քանի որ բազմաթիվ հայաստանցիներ կան, ինչպե՞ս է համավարակն ազդել նրանց վրա: Այս և այլ հարցերի է SHANTNEWS-ի տաղավարում անդրադառնում «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Վերջինս նշեց, որ համավարակն ամենից շատ ազդեց հենց նրանց՝ Ստամբուլում ապրող հայաստանցիների վրա: Մանրամասները՝ տեսանյութում:
13:20 22.05.2020
Ղազախստանի կառավարությունը Հայաստանից ներկրված ավտոմեքենաների անորոշ կարգավիճակը կանոնակարգող որոշում է կայացրել: Երկրի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլժաս Խուբայբերգենովը հայտարարել է, որ կայացրած որոշումը կարելի է փոխզիջումային համարել: Մանրամասները՝ տեսանյութում:
20:23 21.05.2020
Պարետատան որոշմամբ Հայաստանում սահմանվել են դիմակ կրելու խիստ պահանջներ։ Սակայն SHANTNEWS-ի նկարահանումները ցույց են տալիս, որ ոչ բոլորն են ճիշտ կրում դիմակները։ Դրանց օգտագործման ձևի, արդյունավետության և նպատակահարմարության մասին զրուցում ենք «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։
13:30 21.05.2020
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում մայիսի 20-ին միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձևը, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Թեմային է անդրադարձել «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:32 20.05.2020
Ամերիկյան նավթարդյունահանող ընկերությունները վերջնականապես հեռանում են Ադրբեջանից։ Ինչպե՞ս դա կազդի աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան արտյոմ Երկանյանի հետ։
19:13 20.05.2020
Ի տարբերություն Հարավային Ամերիկայի մյուս երկրների՝ կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել Բրազիլիայում: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
14:51 20.05.2020
Ամերիկյան նավթարդյունահանող ընկերությունները վերջնականապես հեռանում են Ադրբեջանից։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:17 19.05.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադարձել է Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսի բռնկման օջախին: Նրա խոսքով՝ վիրուսակիրներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր դարձել, որ տուն-ինտերնատում մոտ 40 տարեցների և աշխատակիցների մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Զրույցում նախարարն անդրադարձել է նաև հիփոթեքային աջակցության ծրագրերին: Մանրամասները` […]
13:22 19.05.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում միության անդամ մյուս երկրերում գրանցված ավտոմեքենաների գտնվելու սահմանափակումների վերաբերյալ: Այդ որոշումն առնչվում է նաև Հայաստանում գնված ու Ղազախստան արտահանված ավտոմեքենաներին: Մանրամասները՝ տեսանյութում:
20:09 18.05.2020
Իսրայելում վարչապետի պաշտոնը կիսում են՝ չհասնելով համաձայնության։ Թեմայի շուրջ զրույց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:52 18.05.2020
Թուրքիայում լուրեր են շրջանառվում Հրանտ Դինքի մարդասպանին ազատ արձակելու մասին: Թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
21:28 15.05.2020
Թուրք դիվանագետը ստանձնելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը․ ի՞նչ խնդիրներ կարող է դա առաջացնել Հայաստանի համար։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:01 15.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում այսօրվանից սկսում են զանգվածաբար թեստավորել բնակիչներին՝ ստուգելու կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը: Ընտրությունը պետք է կատարվի պատահական սկզբունքով, տարիքային տարբեր խմբերից: Դրա մասին հրավերը պետք է ուղարկվի էլեկտրոնային փոստով կամ sms հաղորդագրությամբ: Թեմայի շուրջ է զրույցը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:04 15.05.2020
Եվրոպայի առանձին երկրներ պատրաստվում են հայտարարել կորոնավիրուսային պանդեմիայի հաղթահարման մասին: Առաջին երկիրը, որը լուծել է խնդիրը՝ Սլովենիան է: Մանրամասները՝ տեսանյութում:
12:10 15.05.2020
ԱՄՆ Սենատում քննարկման է ներկայացվել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Չինաստանի նկատմաբ: Պատճառը կորոնավիրուսն է, որը, ըստ օրինագծի հեղինակների, տարածվել է աշխարհում Չինաստանի կառավարության մեղքով: Մանրամասները՝ տեսանյութում:
17:29 14.05.2020
Թուրքիայի նախագահը հայկական և հունական լոբբիները բնորոշել է իբրև թշնամիներ: Էրդողանը, որն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է հայկական սփյուռքին, իր հետևորդներին հիշեցրել է, որ, ի թիվս այլ ուժերի, հայկական սփյուռքը ևս համարվում է Թուրքիայի թշնամի: Թեմային ավելի մանրամասն հետևել է Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։