TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.93 oC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ինչո՞ւ է ՌԴ-ն իջեցնում գազի գինը Լեհաստանի ու Բուլղարիայի, բայց ոչ Բելառուսի ու Հայաստանի համար

13:36 30.04.2020

Ինչո՞ւ է ՌԴ-ն իջեցնում գազի գինը Լեհաստանի ու Բուլղարիայի, բայց ոչ Բելառուսի ու Հայաստանի համար: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Մի՞ֆ, թե՞ իրականություն. արդյոք սխտորը, օղին կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի միջոցնե՞ր են

19:13 29.04.2020

Սխտոր, օղի, շոգեբաղնիք… Մինչ ամբողջ աշխարհը փորձում է գտնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ դեղամիջոցը, տարբեր հարթակներում նաև նման միջոցներով են առաջարկում դիմագրավել հիվանդությանը: Մի՞ֆ, թե՞ իրականություն: Թեմայի շուրջ է զրույցը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
ԱՄՆ-ը մեղադրում է Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինությունների վերահսկողության մասին պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ

13:48 29.04.2020

ԱՄՆ-ը մեղադրում է Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինությունների վերահսկողության մասին պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Հնարավո՞ր է ինչ-որ ժամանակ գա, երբ թոշակներն ու աշխատավարձերը չկարողանան վճարել․ հարց ՊԵԿ նախագահին

23:59 28.04.2020

Զիջումների ու արտոնությունների պայմաններում, արդյո՞ք չի գա մի պահ, երբ չկարողանան վճարել թոշակներն ու աշխատավարձերը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ այդ հարցին ի պատասխան՝  ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այդպիսի մտավախություն կարող էր լինել, եթե կառավարությունը չգործեր կշռադատված: Նրա խոսքերով՝ այս պահին հարկային ազատումներ, չեղարկումներ չեն քննարկում: Բայց հարկային «արձակուրդների» ռեժիմներ միշտ քննարկվում […]

̰
Հնարավոր չէ այնպես անել, որ բոլորը լինեն շահառու. Դ. Անանյան

23:37 28.04.2020

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերով՝ յուրաքանչյուր միջոցառում ունի որոշակի մեթոդաբանություն և փիլիսոփայություն: Բայց միաժամանակ նկատում է, որ ինչ մեթոդաբանություն ու ինչ փիլիսոփայություն էլ կիրառեն, ինչ շրջանակ էլ թիրախավորեն՝ իրենց նպատակադրումներից դժգոհ անձ միշտ կլինի: Այդ մասին նա նշեց այսօր «Հեռանկար» հաղորդման ժամանակ: Հարցին՝ եթե տնտեսվարողը կարծում է, որ պետք է աջակցություն ստանա, բայց նրան […]

̰
Հարկային «արձակուրդ»-ի տրամադրման միջոցառում, որի թիրախը մանր ու միջին տնտեսվարողներն են

23:10 28.04.2020

Այսօր «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով հարկ վճարողներին վերաբերող վերջին նորությանը, նշեց. «Որոշակի հայեցողություն ունենք, ինչը թույլատրում է ձեռնպահ մնալ մինչև 1,5 մլն ժամկետանց պարտավորություն ունենալու պարագայում հարկ վճարողների նկատմամբ արգելանքի գործառույթներ կիրառելուց, կամ չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարույթներ իրականացնելուց»: Նա նշեց, որ դա կապված է վերջերս ԱԺ կողմից […]

̰
Արդյո՞ք կան ապացույցներ, որ կորոնավիրուսից բուժվածները նորից չեն վարակվի․ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ

21:18 28.04.2020

Երբ կավարտվի կորոնավիրուսային ճգնաժամը, որևէ մեկը առայժմ չի կարող հստակ ասել, բայց պանդեմիայի մի քանի օջախներում թե՛ նոր վարակակիրների, թե՛ մահվան դեպքերի նվազում է նկատվում: Արդյոք դա խնդրի վերջնական հաղթահարման սկիզբ պետք է համարել: Այս այլ հարցերին է անդրադարձել «Բուժինֆո» ծրագրի հեղինակ Վահե Տեր-Մինասյանը:

̰
Ադրբեջանի բանկային ոլորտն արձագանքում է նավթի գների անկմանը․ բանկերը սնանկության եզրին են

13:48 28.04.2020

Ադրբեջանի բանկային ոլորտն արձագանքում է նավթի գների անկմանը․ բանկերը սնանկության եզրին են։ Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
̰
Կորոնավիրուսը արտասովոր է թոքաբորբի ժամանակ, ախտահարում է նաև այլ օրգաններ․ զրույց Վահե Տեր-Մինասյանի հետ

21:41 27.04.2020

Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը տարբերվում է մինչ այս հայտնի թոքաբորբերից: Որոշ դեպքերում վարակը նույնիսկ հիվանդության չի վերածվում։ Սովորականից շեղվելու այս հատկությունների մասին այսօր զրուցում ենք «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» ծրագրի հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ:

̰
Լիբանանում քաղաքական նոր ճգնաժամ է հասունանում. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:15 27.04.2020

Լիբանանում քաղաքական նոր ճգնաժամ է հասունանում: Այսօր վաղ ժամերից սկսած՝ ցուցարարները անվադողեր հրկիզելով փորձել են փակել մայրաքաղաք Բեյրութի, ինչպես նաև այլ շրջանների մի շարք կենտրոնական փողոցներ և ճանապարհներ: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագո Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ո՞ղջ է արդյոք Կիմ Չեն Ինը, թե՞ մահացել է․ ընտանիքից ո՞վ կարող է նրան փոխարինել

14:31 27.04.2020

Ո՞ղջ է արդյոք Կիմ Չեն Ինը, թե՞ մահացել է․ ընտանիքից ո՞վ կարող է նրան փոխարինել: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Համաճարակի որ փուլում է Հայաստանը. զրույց մասնագետի հետ

21:01 25.04.2020

Համաճարակի որ փուլում է Հայաստանը, ինչպիսի զարգացումների սպասել։ Թեմայի շուրջ զրույց բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ե՞րբ թուրքերը սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:36 25.04.2020

Ոչ հեռավոր անցյալում Թուրքիայում ինչպե՞ս էր նշվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ե՞րբ թուրքերը սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին: Այս և այլ հարցերի շուրջ է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
̰
«Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը, մենք պետք է լինենք արթուն և զգոն»․ Արամ Ա կաթողիկոս

20:00 24.04.2020

«Հորիզոն» հաղորդաշարի տաղավարում այսօր` ապրիլի 24-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն խոսել է Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության,  Թուրքիայի ժխտողական քաղաքականության, այդ քաղաքականությանը հակազդելու հայկական կողմի մոտեցման ու Սիսի կաթողիկոսարանի վերադարձման գործով դատական գործի մասին: «Մենք միայն պետք չէ հակազդենք Թուրքիայի հակահայ քարոզչությանը, այլ հակազդելու կողքին մենք մեր դատը այժմեական դատ պետք է դարձնենք: Ներկա […]

̰ ̰
Ի՞նչ դեղորայք կա աշխարհում կորոնավիրուսի բուժման համար. քննարկում Վահե Տեր-Մինասյանի հետ

19:05 24.04.2020

Կորոնավիրուսի բուժմանն առնչվող դեղորայքի, պատվաստանյութերի, բուժման տեսակների ու արդյունավետության մասին է «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտակ Հովհաննիսյանի հեռավար զրույցը «Բուժինֆո» ծրագրի հեղինակ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰ ̰
Զուտ տարիքի հիման վրա որոշել, որ անվտանգ գոտում եք, անիմաստ է. Վահե Տեր-Մինասյան

19:29 23.04.2020

Կորոնավիրուսը ավելի վտանգավոր է տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար։ Այս մտքի վրա հիմնվելով՝ շատ մարդիկ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսի վտանգին։ Շատերն էլ վստահ են, որ հենց իրենք չեն վարակվելու։ Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Զրույցին միանում է նաև կորոնավիրուսից բուժված Արմինե Հովհաննիսյանը, որը պատմել է՝ […]

̰
Թուրքիան շարունակում է թաքցնել կորոնավիրուսի զոհերի թիվը. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

16:20 23.04.2020

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, թաքցնում է կորոնավիրուսից մահացածների իրական թիվը: Նման եզրահանգման համար հիմք է ծառայել Թուրքիայում վերջին օրերին գրանցված մահերի ընդհանուր վիճակագրությունը՝ համեմատած վերջին տարիների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
Թուրքիան շարունակում է ճնշել լրագրողներին. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:27 22.04.2020

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Թուրքիան շարունակում է դիտվել որպես ազատ մամուլի դեմ ճնշումներ իրականացնող երկիր: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ հաղորդավար Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
̰
Սպասե՞լ կորոնավիրուսի պատվաստանյութի, թե՞ ոչ․ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ

22:21 21.04.2020

Աշխարհում կորոնավիրուսի վարակը շարունակում է տարածվել: Գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 2.5 մլն-ը: Սպասե՞լ պատվաստանյութի, թե՞ ոչ: Զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ:

̰
Իսրայելի շուրջ ծավալվող իրադարձությունների հեռավար քննարկում Կարեն Վերանյանի հետ

19:05 21.04.2020

Երեկ՝ ընտրություններից հետո, Իսրայելում հաջողվեց կառավարություն ստեղծել: Իսրայելի շուրջ ծավալվող իրադարձությունների հեռավար քննարկում է կազմակերպվել վերլուծաբան Կարեն Վերանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
̰
Ադրբեջանում նավթային ոլորտի ճգնաժամն անխուսափելի է. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

13:22 21.04.2020

Ադրբեջանում նավթային ոլորտի ճգնաժամը անխուսափելի է: Միայն պետական նավթային ընկերությունը 5000 աշխատակից է կրճատում: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթի» մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰ ̰
BACK_TO_TOP