2021 թվականի նորաձևության միտումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

2021 թվականի նորաձևության միտումները

15:20 03.01.2021

Յուրաքանչյուր տարի իր հետ բերում է հագուստի իր ոճն ու ճաշակը ։ 2021 թվականի համար աշխարհի դիզայներներն  իրենց առաջարկություններն  են ներկայացրել, որոնցում
հիմնական սկզբունքն ու առաջնահերթությունը էլեգանտ զսպվածությունն ու տեղաշարժվելու ազատությունն են:

Ինչ գույնի հագուստ ընտրել

2021-ը սպիտակ ցուլի տարի է, ուստի գույները պետք է լինեն համապատասխան: Մոխրագույնի, կապույտի, բեժի, ինչպես նաև արծաթագույնի, սպիտակի և պաստելային գույների բոլոր երանգները հանգիստ, լուսավոր են, և հեշտությամբ համադրվում են միմյանց հետ:

Եվ որ ամենակարևորն է, ոչ մի «գիշատիչ» պրինտ կամ կարմիր գույնի հագուստ, ցուլին դա հաստատ դուր չի գա:

2021-ի նորաձեւության միտումները

1. Զգեստ. նորաձև են մեկ ուսով զգեստները: Գույները, որպես կանոն, բաց են, այնուամենայնիվ, փոքրիկ սև զգեստը նույնպես արդիական է: Միայն 2021-ին այն պետք է լինի ինչ-որ հետաքրքիր դետալով՝ մեջքին հետաքրքիր կտրվածքով, փայլուն ներդիրներով: Եթե ​​նրբագեղություն եք ցանկանում, մետալիկ երանգի, հատակին հասնող կիպ զգեստ կրեք՝ կտրվածքի տեսքով, լրացուցիչ շեշտով:

2. Կիսաշրջազգեստներ. «Փարթամ» կիսաշրջազգեստները կանացիություն կավելացնեն կերպարին: Պլիսեն կրկին նորաձև է. համընդհանուր թրենդ է ցանկացած ոճի համար՝ սպորտայինից մինչև դասական: Հատկանշական են նաև անհամաչափ մոդելները:

Եկեք վճռական «ոչ» ասենք մինիին: 2021 թվականին ընտրեք միջին երկարության կամ մաքսի կիսաշրջազգեստ։

3. Կոմբինեզոններ. կարելի է կրել մետաքսե կարճ տաբատով կամ թավշե ազատ , տաբատի ներքևի հատվածում նեղացող, կամ ընդհանրապես ավելի լայնացող կոմբինեզոններ:  2021 թվականի ամանորի այս օրերի  համար կատարյալ է նաև կոմբինեզոնը մետաղական երանգով կամ օրինակ ՝ գրաֆիկական կամ ծաղկային պրինտով:
4. Տոպեր․Ատլասից «թափվող»  տոպերը կստեղծեն նորաձև տեսք: Կարելի է կրել կարճ և նեղ տաբատի հետ կամ, ընդհակառակը, հնարավորինս ազատ փարթամ կիսաշրջազգեստի հետ:
5. Բլուզներ ու շապիկներ. ավելի լավ է ընտրել ազատ ուրվագծով, շարժմանը չխանգարող, միագույն բլուզներ և շապիկներ: Մետաքսե և ատլասե վերնաշապիկները հիանալի տարբերակ կլինեն և դրանց հետ հնարավոր կլինի կրել թե լայն տաբատ, թե մատիտ կիսաշրջազգեստ։
Երեկոյան զգեստները հանդերձանքի ընտրության հարցում շահեկան տարբերակ են: Դրանք կարող են լինել հատակին հասնող կիպ մոդելներ, ասիմետրիայով մոդելներ, A -կտրվածքի մոդելներ։

Առանձնացնենք նորաձևության մի քանի միտումներ, որոնք կօգնեն ստեղծել գեղեցիկ տեսք.

1. Լայն թևեր

Երբ ուզում եք ուշադրության կենտրոնում լինել, ընտրեք զվարճալի լապտեր- թևեր, օդային կրուասան-թևեր: Նման շեշտ դնելով ձեր կերպարի մեջ, հաստատ աննկատ չեք մնա:

2. Կիսաթափանցիկություն

Կանոններ ու սահմանափակումներ չկան, անկեղծությունը նորաձև է. կարելի է կրել թափանցիկ զգեստ, որն հագել եք համապատասխան երանգի ներքնազգեստի վրայից, կիսաթափանցիկ վերնաշապիկ ՝ փքուն թևերով. Արժե ուշադրություն դարձնել շիֆոնից օդային միջին երկարության կիսաշրջազգեստներին: Դրանք կարող եք համադրել ինչպես ներքնազգեստի ոճով վերնազգեստի, այնպես էլ oversize ջեմպերի հետ, ինչը միայն կընդգծի կերպարի փխրունությունը: Նման հանդերձանքներում դուք նրբագեղ ու խորհրդավոր տեսք կունենաք՝ ընդգծելով ձեր կանացիությունը:

3. Մարգարտյա փայլ

Այսօր արդիական է մարգարտյա բնական փայլը: Ընտրեք բաց գույների ատլաս, մետաքս և սատին: Եթե ​​ցանկանում եք ավելի նրբագեղ տեսք ունենալ, ապա կարող եք կրել ատլասե մինչև հատակը հասնող վարտիքով կոստյում: Եթե ​​ցանկանում եք ռոմանտիկա, ապա հիանալի տարբերակ կլինի մետաքսե զգեստը:

4. Ֆուտուրիզմ

Ձեզ դո՞ւր են գալիս կերպարներում հետաքրքիր դետալները: Այդ դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել արտասովոր դիզայնին և կտրվածքին, որոնք ֆուտուրիստական ​​ոճ են ստեղծում: Իհարկե, սա նաև ներառում է մետաղական փայլը: Այս դեպքում իդեալական է մեկ թևով ասիմետրիկ զգեստը:

5. Գրադիենտ և աբստրակցիա

Եթե ​​դուք հոգնել եք միագույն կերպարներից, ուշադրություն դարձրեք գրադիենտներին կամ աբստրակտ պրինտներին: Կարող եք ընտրել ատլասից, մետաքսից, շիֆոնից կամ պաստելի երանգների  օրգանզային զգեստներ: Հանգիստ գույների սահուն անցումները շատ նուրբ տեսք կհաղորդեն ՝ ընդգծելով նրբագեղությունը:

Կերպարի պարտադիր տարրը զարդերն ու աքսեսուարներն են: Հիշեք, որ այսօր թրենդային են խոշոր զարդերն ու անհամաչափությունը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

11:42 28.07.2025

ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնության են եկել եվրոպական ապրանքների վրա 15% մաքսատուրքի սահմանման շուրջ

Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջնորդները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ առևտրային համաձայնագրի պարամետրերի շուրջ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքները Միացյալ Նահանգներում կենթարկվեն 15% մաքսատուրքի: Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Շոտլանդիայում գտնվող իր գոլֆի ակումբում։ Մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել […] ...

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

11:26 28.07.2025

Թրամփը Ռուսաստանին արծաթե սկուտեղի վրա է նվիրել Ուկրաինայի արևելյան հատվածը․ Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությանը Ուկրաինայի արևելքում, ի թիվս այլ բաների, նպաստել է նաև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: «ԱՄՆ նախագահ Թրամփը Պուտինին Ղրիմը և մի քանի արևելյան շրջաններ, այսպես ասած, արծաթե սկուտեղի վրա է հանձնել», – հուլիսի 26-ին «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

10:59 28.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

10:49 28.07.2025

Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվել

Պակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

10:30 28.07.2025

Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստում

Կամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

10:19 28.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP