TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+28.09 oC

ԼԱՅՖՍԹԱՅԼ

Քանյե Ուեսթը քրիստոնյա է դարձել. Ուեսթ-Քարդաշյան զույգը ու նրանց երեխաները մկրտվել են Հայաստանում

20:25 14.10.2019

Ռեփեր Քանյե Ուեսթը Վաշինգտոնում հանգստյան օրերին անակնկալ կերպով հայտնվել է Հովարդի համալսարանում և ներկայացրել է իր նոր Jesus Is King ալբոմը, հայտնում է dailymail.co.uk-ը: Երեկույթի ընթացքում 42-ամյա ռեփերը հաստատել է, որ «պաշտոնապես» քրիստոնյա է, թեպետ նրա կազմակերպած կիրակնօրյա պատարագը և նոր ալբոմի անունն արդեն հուշում էին այդ մասին: Dailymail.co.uk-ը նաև հիշեցնում է, որ Ուեսթը և […]

̰
Գվինեթ Փելթրոուն նորաձևության ամսագրի համար թոփլես լուսանկարվել է

23:59 12.10.2019

Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն թոփլես լուսանկարվել է Elle ամսագրի նոյեմբերի համարում: Այս ամսագիրը նվիրված է Հոլիվուդյան կանանց: Լուսանկարում 47-ամյա դերասանուհին կանգնած է տաբատով՝ վարտիքակալով, որ ծածկում է կուրծքը: Մեկ այլ լուսանկարում Փելթրոուն կանգնած է կարմիր զգեստով, իսկ երրորդում՝ ծիրանագույն պիջակով, որ հագել է սև բոդիի վրայից: Պարբերականի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ իր իսկական […]

̰
«Միսս Մոսկվա-2015»-ը Մալայզիայի նախկին թագավորից պահանջում է ճանաչել որդու հայրությունը

19:29 12.10.2019

«Միսս Մոսկվա-2015» Օքսանա Վոևոդինան, իր նախկին ամուսնուց՝ Մալայզիայի նախկին թագավոր Մոհամմադից պահանջում է   որդու նկատմամբ հայրություն ճանաչել: Համապատասխան հայցով Վոևոդինան արդեն դիմել է դատարան: ԶԼՄ-ները հայտնում են, որ գեղեցկուհին մտադիր է ստիպել Մոհամմադ V-ին ստիպել հայրությունը ճանաչել և օգնել իրեն: Գեղեցկուհին նաև ալիմենտ է պահանջում որդու համար` ամսական  մոտ 30 հազար դոլարի չափով: Ավելի վաղ […]

̰
Սկանդալ՝ կապված «Միսս Ֆրանսիա» գեղեցկության մրցույթի հետ

18:30 12.10.2019

Ֆրանսիայի շրջաններից մեկում՝ Օվերնում, գեղեցկության մրցույթի հաղթող Ամանդին Բիլուն դժգոհել է, որ իրեն հեռացրել են մրցույթից՝ ավելորդ քաշ ունենալու պատճառով: Վերջերս նրան ասել են, որ չի կարող պայքարել «Միսս Ֆրանսիա» տիտղոսի համար փիրսինգի պատճառով, բայց աղջիկը վստահ է՝ իրականում խնդիրն իր կառուցվածքն է: Ամանդին Բիլուն, ով ճանաչվել էր Օվերնի ամենագեղեցիկ աղջիկը, սեպտեմբերի 28-ին պաշտոնական նամակ […]

̰
Քարդաշյանների` Հայաստան այցից նոր լուսանկարներ են հրապարակվել

13:22 12.10.2019

Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստան էր ժամանել իր քրոջ և նրանց երեխաների հետ` մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին: Քարդաշյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցով: Դրանից բացի, Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ:

̰
Քարդաշյանի հրապարակումները Էջմիածնից միլիոնավոր «լայքեր» են հավաքել

14:41 11.10.2019

ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որ եկել էր Հայաստան մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին, իր ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել Հայաստանից: Քարդաշյանը և իր երեխաները մկրտվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ստանալով հայկական անուններ: Ինչպես արդեն հայտնել ենք Քարդաշյանը Էջմիածնից լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում: Նրա լուսանկարները «Ինստագրամում» միլիոնավոր լայքեր են հավաքել: Նկարներից […]

̰
Կկարոտեմ, Հայաստա՛ն. Քարդաշյանը մեկնել է Հայաստանից

22:02 10.10.2019

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը մեկնել է Հայաստանից: Այդ մասին է վկայում Instagram-ի նրա էջի Stories բաժնում հրապարակված տեսանյութը: «Ես կկարոտեմ, Հայաստա՛ն»,- տեսանյութը մակագրել է Քարդաշյանը: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր ժամանել WCIT 2019 միջոցառման շրջանակներում:

̰
Առաջատար ո՞ր լրատվամիջոցներն են լուսաբանել Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան

17:37 10.10.2019

ԱՄՆ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը օրեր առաջ իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ այցելել էր Հայաստան՝ մասնակցելու WCIT ՏՏ 23-րդ համաժողովին` որպես բանախոս: Քարդաշյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցով: Դրանից բացի, Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները մկրտվել էին Էջմիածնում` ստանալով հայկական անուններ: Քիմը նաև հասցրել էր ընթրել Երևանի լավագույն ռեստորաններից մեկում, այցելել […]

̰
Արմեն Սարգսյանի և Քարդաշյանների լուսանկարները հայտնվել են բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում

16:06 10.10.2019

Համացանցում հայտնվել են նախագահ Արմեն Սարգսյանի նոր լուսանկարները Քիմ և Քորթնի Քարդաշյանների հետ։ Այս լուսանկարում ևս Քարդաշյան քույրերը թևանցուկ բարձրանում են նախագահի հետ, իսկ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը, նրանց հետևից է գալիս։ Բրիտանական մամուլը լրացուցիչ լուսանկարներ է հրապարակել այդ հանդիպումից ու Քարդաշյանների այցից։

̰
Քլոե Քարդաշյանն Instagram-ում հայկական զինանշանով ոսկե կախազարդի լուսանկար է հրապարակել

12:54 10.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քարդաշյան քույրերը՝ Քիմը և Քորթնին, իրենց երեխաների հետ Հայաստանում էին: Այդ ընթացքում նրանց մյուս քույրը՝ Քլոեն Instagram-ի «սթորիզ» բաժնում տեղադրել է լուսանկար, որտեղ ձեռքի մեջ պահում է Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ՝ պատված փայլուն քարերով: Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ Հայաստան կատարած այցի ընթացքում Քլոեն ուղեկցել է ավագ քրոջը՝ […]

̰
Քարդաշյանների ընտանիքի «միակ գեղեցկուհին» նկարահանվել է ներքնազգեստի գովազդում

23:59 09.10.2019

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, որին հեռուստահաղորդավար Պիրս Մորգանն անվանել է Քարդաշյանների ընտանիքի միակ գեղեցիկ կինը, նկարահանվել է ամերիկյան Calvin Klein ապրանքանիշի ներքնազգեստի գովազդում: Աղջիկը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Նկարում Ջենները պառկած է հայելային դռներով զգեստապահարանի դիմացի բազմոցի վրա: 23-ամյա աղջիկը Calvin Klein-ի ապրանքանիշի 50-ամյակին նվիրված CK50 հավաքածուի ներքնազգեստով է: «Ինձ դուր է գալիս, […]

̰
Գետնանցումներից ու մետրոյի կայարաններից՝ բեմ. համացանցի աստղ դարձած փախստական կնոջ կյանքի ուղին

19:00 09.10.2019

Լոս Անջելեսի գետնանցումներում ու մետրոյի կայարաններում երգելու միջոցով գումար վաստակող փախստական կինը՝ Էմիլի Զամուրկան, արդեն ինտերնետային աստղ է դարձել: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացվում է կնոջ անցած ուղին: Կնոջ աստղային ժամը սկսվել է այն բանից հետո, երբ տեղի ոստիկաններից մեկը տեսագրել է Էմիլի Զամուրկայի կատարումն ու այն տեղադրել համացանցում: Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ երգչուհու տաղանդն […]

̰
Հարկավոր էր միայն մեկ անգամ քայլել Բեռլինով. НТВ-ն` Gucci-ի հայ մոդելի մասին

18:33 09.10.2019

Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Gucci-ի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Արմինե Հարությունյանի մասին. «Ընդամենը 2 օրվա ընթացքում Արմինե Հարությունյանը մոդել է դարձել, նա հպարտ է իր հայկական քթով, սակայն որոշ ժամանակ առաջ ամաչում էր դրանից: Այսօր աղջկան արդեն ճանաչում են փողոցում և ցանկանում սելֆի անել նրա հետ: Հարկավոր էր միայն մեկ անգամ քայլել […]

̰
Քիմ Քարդաշյանը նույնպես մկրտվել է Էջմիածնում. ի՞նչ անուն է նրան տրվել

18:20 09.10.2019

Նախօրեին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը և նրա քույրը՝  Քորթնին։ Ամերիկահայ հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։ Վերջինս NEWS.am-ին տեղեկացրել է, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ քրոջը՝  Գայանե եկեղեցական անունը։ Նաիրի Սրապիոնյանը հայտնել է, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է […]

̰
ԱՄՆ-ում փեսացուն բանկ է կողոպտել ամուսնական մատանի գնելու համար

17:44 09.10.2019

Ամերիկյան Տեխաս նահանգում փեսացուն ամուսնական մատանի գնելու համար բանկ է կողոպտել: Հիթ Էդվարդ Բամպուսը  ներխուժել է Citizens State Bank և գումար պահանջել: Բանկի աշխատակցին նա զգուշացրել է, որ զինված է: Պահանջած գումարը ստանալուց հետո տղամարդն արագ հեռացել է: Ավելի ուշ նա իր հարսնացուին խոստովանել է արարքի մասին և ասել, որ այդ քայլին է գնացել, քանի […]

̰
Քարդաշյան քույրերը գրառում են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում

17:20 09.10.2019

Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանի լրատվական ծառայությունից հայտնում են` ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեխաների ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորել է հյուրերին և ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: Քարդաշյան քույրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև նրանք […]

̰
Քիմ Քարդաշյանը նախագահի հետ հանդիպմանը գնացել է իր բրենդային բոդիով և պիջակով

15:40 09.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են հանրապետության նախագահի նստավայրում: Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պատրաստվում նախագահի հետ հանդիպմանը։ Ի դեպ, նա հանդիպմանը գնացել է իր բրենդային բոդիով և պիջակով։

̰
Քորթնի Քարդաշյանը՝ հայ հայտնի դիզայների շրջազգեստով

15:01 09.10.2019

Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին ու երեխաներն այժմ գտնվում են Հայաստանում։ Այս պահին աստղային ընտանիքը Գառնիում է, որտեղ, ըստ NEWS.am STYLE-ի լրագրողի տեղեկությունների, կադրեր են նկարահանվում «Keep Up With The Kardashians» շոուի հերթական էպիզոդի համար։ Եվ արդեն իսկ հրապարակվել են առաջին կադրերը նկարահանումից, որոնցում Քորթնի Քարդաշյանը կրում է հայ հայտնի դիզայների՝ Մանե […]

̰
Քիմ Քարդաշյանն իր ինստագրամում ներկայացրել է Հայաստանում ստացած նվերները

11:36 09.10.2019

Իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները։ Քիմը շնորհակալություն է հայտնել զարդերի, օճառի, իր պատկերով նկարի համար: Նշենք, որ Քիմը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու WCIT 2019 ՏՏ 23-րդ համաժողովին:      

̰
Գեղեցկուհի Օքսանան խոստովանել է, որ ստիպված է եղել վաճառել Մալայզիայի նախկին թագավորի նվիրած մատանին

23:28 08.10.2019

Ռուս գեղեցկուհի Օքսանա Վոևոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամադ V-ի ամուսնալուծության թեման նորից ակտիվ քննարկվում է համացանցում: Հիշեցնենք՝ զույգն ամուսնացավ անցած նոյեմբերին, իսկ ապրիլին արդեն նախկին թագավորը հայտարարեց, որ հեռանում է կնոջից: Այդ ժամանակ «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը 4 ամսական հղի էր: Հետո նա ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և ստիպված է եղել վաճառել ամուսնական […]

̰
Քիմ Քարդաշյանը Հայաստանից սթորիներ է հրապարակել իր ինստագրամյան էջում

18:30 08.10.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը 2 օր առաջ ժամանել է Հայաստան` մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին` որպես բանախոս, իր ինստագրամյան էջում Հայաստանից սթորիներ է հրապարակել: Լուսանկարներից մեկում նա հրապարակել է խաղողի որթի լուսանկարը և մակագրել «Երևան, Հայաստան»: Քիմը մեկ այլ լուսանկար է հրապարակել Էջմիածնից, որտեղ նախօրեին մկրտել է իր երեխաներին և մակագրել. […]

̰
Հենրիխ Մխիթարյանը թիմակիցների հետ ներկայացրել է «Ռոմայի» նոր հովանավորին

16:41 08.10.2019

TMB by Tombolini իտալական բրենդը դարձել է «Ռոմայի» պաշտոնական հովանավորը: «Ջալառոսները» 2019/20 մրցաշրջանում կկրեն հագուստ արտադրող ընկերության Zero Gravity հավաքածուն: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: TMB ընկերության հավաքածուի ներկայացման ֆոտոսեսիային մասնակցել է նաև հռոմեացիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:  

̰
Իմ երեխաները չափազանց համեստ են և նորմալ. Քիմ Քարդաշյան

15:30 08.10.2019

Երևանում լրագրողների հետ զրույցում Քիմ Քարդաշյանը խոսեց իր երեխաների մասին: Լրագրողներից մեկը նկատեց, որ Քարդաշյանը հայտնի է դարձել հասուն տարիքում, մինչդեռ իր երեխաները մեծանում են՝ իրենց թիկունքում ունենալով թիկնապահ. արդյո՞ք դա նրանց ավելի խոցելի չի դարձնում: Քարդաշյանը նշեց` հպարտ է այն փաստով` ինչպես է մեծացրել իր երեխաներին: Նա նկատեց, որ իր ընկերներից շատերը թիկնապահների և […]

̰
Քիմ Քարդաշյանի դիմահարդարին դուր է եկել Հայաստանում համտեսած աղցանը

23:53 07.10.2019

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան ժամանած դիմահարդար Մարիո Դեդիվանովիչն ու ոճաբան Քրիս Էփլտոնն ակտիվ կիսվում են Հայաստանի մասին իրենց տպավորություններով։ Քարդաշյանի դիմահարդարը Instagram-ի սթորիս բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա և Քրիս Էփլտոնը ճաշակում են լոլիլով ու վարունգով բանջարեղենային աղցանը։ «Շատ թարմ է, շատ համեղ, ասես բանջարանոցից նոր հավաքած լինի․․․ »,- պատմել […]

̰
Մայլի Սայրուսը նոր սիրավեպ է սկսել

23:26 07.10.2019

Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը բաժանումից հետո նոր սիրավեպ է սկսել, գրում է korrespondent-ը: Նրանց միջև կապը հաստատել է նրա  սիրեցյալ ավստրալիացի փոփ երգիչ Կոդի Սիմպսոնը: Նա իր Instagram-ի սթորիների բաժնում հրապարակել է 26-ամյա երգչուհու հետ լուսանկարներ: Լուսանկարներում նա համբուրում է Սայրուսին, իսկ վերջինս կկոցում է աչքերը: «Նախաճաշ իմ բալիկից հեռանալուց առաջ»,- այդպես է մակագրել լուսանկարը […]

̰
Թագուհի Եղիսաբեթ II-ը Էլթոն Ջոնի աչքի առաջ ապտակել է զարմիկին

22:07 07.10.2019

Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը իր կենդագրականում պատմել է, թե ինչպես է մի անգամ թագուհի Եղիսաբեթ II-ն իր աչքի առաջ ապտակել զարմիկ Լինլիին: Միջադեպը երեկույթներից մեկի ժամանակ է տեղի ունեցել: Թագուհին խնդրել է, որպեսզի Լինլին երեկույթից տուն վերադառնա և մնա քրոջ՝ լեդի Սարա Արմսթրոնգի մոտ, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է: Լինլին, սակայն, չի ենթարկվել […]

̰
Քիմ Քարդաշյանը քրոջ հետ ընթրել է «Dolmama»-ում. ի՞նչ են պատվիրել ու ի՞նչն են հավանել

20:05 07.10.2019

Armdaily պարբերականը գրում է, որ քիչ առաջ «Dolmama» ռեստորան էր գնացել Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխայի հետ: Մենեջերը նշել է, որ հյուրերն այնտեղ մնացել են մոտ մեկ ժամ: Նախորդ անգամ պատվիրած ուտեստները չեն կրկին համտեսել: Այս անգամ այլ ուտեստներ են պատվիրել: Երեխաների համար պատվիրել են ֆրի, իրենք էլ ամեն ինչից փորձել են մի քիչ, տոլման […]

̰
Երկրպագուներից մեկը նամակ փոխանցեց Քիմ Քարդաշյանին

19:52 07.10.2019

Armdaily պարբերականը հայտնում է, որ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխայի հետ ճաշում էր «Dolmama» ռեստորանային համալիրում: Երբ դուրս եկավ ռեստորանից, մուտքի մոտ նրանց ողջունեցին երկրպագուները: Տարեց մի կին էլ Քիմ Քարդաշյանին նամակներ փոխանցեց: Իսկ երկրպագուներից ոմանք էլ գոռում էին «SaveAmulsar»:  

̰
Ի՞նչ անուններ են մկրտության ժամանակ ստացել Քիմ Քարդաշյանի երեխաները

13:52 07.10.2019

Ավելի վաղ հայտնել էինք` այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին և երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքն այնտեղ մկրտել է երեխաներին։ Style.news.am-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։ Մյուսներին տվել են Աշխեն, Գրիգոր անունները։ Իսկ մկրտությունից հետո Քիմը հայերենով ողջունել է երկրպագուներին և համաձայնել լուսանկարվել նրանց հետ։  

̰
Քիմ և Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին

12:13 07.10.2019

Ծագումով հայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ ուշ երեկոյան ժամանել է Երևան, այսօր առավոտյան մեկնել է Էջմիածին։ Քիմը և նրա քույրը՝ Քորթնին, մկրտել են երեխաներին, հայտնում է News.am-ը։  Վերջիններս եկեղեցում հետաքրքրությամբ հետևել են ամենին, ինչ կատարվում է։ Բոլորը գեղեցիկ սպիտակ հագուստներ են կրել: Տեսանյութը և լուսանկարները` News.am-ի:  

̰
BACK_TO_TOP