19:25 24.10.2019
Հայտնի են «Օսկար» մրցանակի համար առաջադրված դերասանների անունները, գրում է Indiewire-ը: «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում Sony ընկերությունն առաջադրել է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի թեկնածությունը Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում խաղալու համար: Բրեթ Փիթին ևս առաջադրել են «Օսկար»-ի նույն ֆիլմի համար՝ «Երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում: Դրանից բացի՝ ընկերությունն առաջադրել է Մեթյու Ռիզին «Հարևանությամբ անցկացրած մեկ […]
23:40 22.10.2019
Լեդի Գագայի անձնական կյանքում կարծես թե նորից փոփոխություններ են եղել: Ընկերուհու կազմակերպած երեկույթից հետո Instagram-ի իր էջում գրել է, որ ուրախանում է ընկերուհու առաջիկա հարսանիքով, իսկ իրեն անվանել է միայնակ լեդի: Հիշեցնենք՝ մինչև վերջերս Լեդի Գագան հանդիպում էր հնչյունային ռեժիսոր Դեն Հորթոնի հետ: Սիրահարներն ամբողջ ամառվա ընթացքում տեսախցկների օբյեկտիվում էին և չէին ամաչում անգամ […]
23:15 22.10.2019
Ամերիկացի սուպերմոդել և գործարար Էմիլի Ռատակովսկին ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է ընկերուհուն՝ «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանին: Շնորհավորական խոսքերին կից՝ Ռատակովսկին Instagram-ի stories բաժնում նաև լուսանկար է հրապարակել: Ռատակովսկին ու Քարդաշյանը լուսանկարվել են լոգասենյակում ՝ թոփլես։ «Ծնունդդ շնորհավոր, թագուհի Քիմ Քարդաշյան»,- գրել է Ռատակովսկին:
23:01 22.10.2019
61-ամյա ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինը հանել է տաբատը Ջիմմի Ֆելլոնի հեռուստաշոուի ժամանակ: Այս մասին հաղորդել է Daily Mail լրատվականը: Բոլդուինն առաջարկել է հանդիսատեսին գնահատել, թե նա ինչքան է նիհարել և ոտքի կանգնել, որից հետո տաբատը ներքև է իջել: «Տաբատս այլևս իմ հագով չէ»,- ասել է Բոլդուինը: Նա, սակայն, հեռաստոշոուին էր եկել բոլորովին այլ նպատակով, […]
16:11 22.10.2019
Համացանցում ակտիվորեն տարածվում են ռուս հայտնի երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայի և բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյանի նշանադրության վերաբերյալ լուրերը: Նշանադրության մասին լուրերի տարածումը հրահրել է երգչուհին՝ Instagram-ում տեղադրելով լուսանկար Հռոմից, որտեղ իր մատնեմատին մատանի է դրված: Комсомольская правда. Новосибирск-ը տեղեկություններ է հավաքել հայտնի երգչի նոր սիրեցյալի անցյալի վերաբերյալ: «Դավիթ Մանուկյանը Instagram-ում Ալլա Պուգաչովայի չափ […]
15:47 22.10.2019
Հոլիվուդի 61-ամյա դերասան Ալեք Բոլդուինի տաբատն ընկել է Ջիմմի Ֆելլոնի հեռուստաշոուի ընթացքում, հայտնում է Daily Mail-ը: Նա ներկաներին առաջարկել է գնահատել, թե որքան է նիհարել. ոտքի է կանգնել, և այդ պահին տաբատն ընկել է հատակին: «Այս տաբատն ինձ այլևս չի համապատասխանում»,- նշել է դերասանը, որը եկել էր հեռուստահաղորդմանը՝ խոսելու իր մասնակցությամբ «Որբ Բրուկլին» ֆիլմի պրեմիերայի […]
23:55 21.10.2019
Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, իր ինստագրամյան էջում հրապարակել է մթերային խանութում առևտուր անելու լուսանկար, գրում է Lenta-ն: Լուսանկարում երևում է, որ Քորթնին կանգնած է սպիտակ ձգվող բլուզով և շորտերով: Բլուզի տակից Քորթնիի կուրծքը թափանցում է, և դա թույլ է տվել երկրպագուներին ենթադրել, որ նա եկել է սուպերմարկետ առանց ներքնազգեստի: 40-ամյա Քորթնիի լուսանկարների տակ […]
21:25 21.10.2019
Փարիզում տեղի է ունեցել Նապոլեոն կայսեր և նրա երկրորդ կին, Ավստրիայի արքայադուստր Մարիա Լուիզայի զարմիկների հարսանիքը։ Միապետական երկու տոհմերը կրկին միավորվել են։ Բայց զույգը մինչ այս արդեն հայտարարել է, որ իրենց միությունը հիմնվում է սիրո, ոչ թե պատմական ժառանգության վրա։ Նապոլեոն ընտանիքը ներկայացնող փեսան՝ Ժան-Պոլ Նապոլեոնը, Նապոլեոն Բոնապարտ կայսեր եղբոր թոռի թոռն է։ Բոնապարտիստների կարծիքով՝ […]
20:31 21.10.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է 39 տարեկան: Ո՞վ է Քիմը Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, որն այժմ […]
19:52 21.10.2019
Շների ամենամյա Հելոուին-շքերթը տեղի է ունեցել Մանհեթենում (Նյու Յորք, ԱՄՆ): Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը: Շքերթը, որին մասնակցելու համար հավաքվել էին պայծառ հագուստներ կրող շներ ամբողջ Նյու Յորքից, անցկացվել է Թոմփկինս հրապարակում: Քաղաքի հարյուրավոր բնակիչներ եկել էին դիտելու չորքոտանի հերոսների անսովոր վերամարմնավորումները: Շների կերպարները բազմազան էին. շքերթին կարելի էր տեսնել ընձուղտի, առյուծի, […]
16:08 21.10.2019
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` մեկ շաբաթվա ընթացքում երկար ժամանակ ուղիղ եթերում գտնվելու համար, գրում է «Նովայա գազետա»-ն: Սոլովյովը մեկ շաբաթվա ընթացքում եթերում է եղել 25 ժամ 53 րոպե և 57 վայրկյան: Ռեկորդը սահմանվել է Россия-1 հեռուստաալիքով հեռարձակվող Кто против և Вечер с Владимиром Соловьевым հաղորդումների համար: Հաղորդաշարերը քննարկում են ներքաղաքական իրադարձությունները: […]
12:40 21.10.2019
Այսօր ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է: Քիմը իր մոր տանը նախապես խնջույք էր կազմակերպել: Քիմի խնջույքին ներկա են եղել նրա ամենամտերիմ հարազատները, բացի նրա մորից, ով հրավիրված է եղել դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հարսանեկան արարողությանը: Քիմ Քարդաշյանը դարձավ 39 տարեկան:
11:36 21.10.2019
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն ամուսնացել է արտ-դիլեր Կուկ Մերունիի հետ, գրում է Fox News-ը: Ամուսնությունը տեղի է ունեցել Ռոդ Այլենդի կալվածքներից մեկում։ Հարսանեկան արարողությանը հրավիրված է եղել 150 հյուր, որոնց թվում եղել են աստղեր Էմմա Սթոունը, Նիկոլ Ռիչչին, Էշլի Օլսենը, Ադելը և այլք: Ջենիֆեր Լոուրենսը կրել է Dior-ի զգեստ:
10:15 21.10.2019
Մարդիկ պետք է ամեն նոր օր կրթության մակարդակով փոքր-ինչ ավելի բարձր լինեն, քան նախորդ օրը։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումն է կրթական ոլորտի տեսլականի վերաբերյալ, որը նա հնչեցրեց այսօր՝ «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի ժամանակ։ Նա նշեց, որ 2050 թվականի ռազմավարական նպատակների մեջ կրթության մասով ձևակերպված է, որ կրթությունը պետք է դարձնել ազգային […]
22:52 20.10.2019
Ֆրիլանսը (հեռակա աշխատանք) հաճախ այն մարդու ընտրությունն է, որը փորձում է քիչ ժամանակ անցկացնել ճնշող գրասենյակում և վայելել կյանքը դրա սահմաններից դուրս: XXI դարում հեռակա աշխատելը հնարավոր է դարձել շնորհիվ նոր տեխնոլոգիաների, որոնք աշխատանքի գործընթացն ավելի հարմարավետ և պարզ են դարձնում: Ներկայացնում ենք 6 պատճառ, թե ինչու են մարդիկ ընտրում հեռակա աշխատանքը, ոչ թե կյանքն […]
19:20 20.10.2019
Մալայզիայից 31-ամյա Ուոլթեր Տոյն այնքան գեղեցիկ է, որ կարծես ամսագրի շապիկից դուրս եկած լինի: Նա, սակայն, ամենևին էլ մոդելային գործունեություն չի վարում: Այս գեղեցիկ տղամարդը իր մարմինը հասցրել է կատարելության մարզադահլիճում: Նա նույնիսկ ֆիթնես-մրցումներ է կազմակերպել: Բայց դա միակ ոլորտը չէ, որտեղ Ուոլթերը փորձել է իր ուժերը: Նախկինում նա աշխատել է որպես Սինգապուրյան ավիաուղիների թռիչքի […]
18:42 20.10.2019
Անգլիայի Նյուքասլ քաղաքի բնակչուհի Ջեմմա Դոբբինգի քաշը 110 կիլոգրամ էր, ինչը հարսանեկան զգեստի որոնումն անհնարին էր դարձրել: Աղջկան դուր եկած հարսանեկան բոլոր զգեստները փոքր էին: Երբ 2018թ-ի հոկտեմբերից Ջեմման ու փեսացուն սկսեցին պլանավորել հարսանեկան արարողությունը, 32-ամյա աղջիկն իր առջև խնդիր դրեց՝ անպայման «տեղավորվել» երազանքների հարսանեկան զգեստում: Այս տարվա օգոստոսին նա կարողացավ հենց այդ զգեստով ամուսնանալ, […]
15:00 20.10.2019
Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ հայուհի Ավագյան-Բուշը, Instagram-ի իր միկրոբլոգում որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում նա որդուն սովորեցնում է հայերենով անվանել գույները: «Ասա դեղին, կանաչ, կարմիր, կապույտ, շագանակագույն»,- ասում է Լիլիթը, որի խոսքերը կրկնում է փոքրիկ որդին: Նրա հետևորդներին դուր է եկել տեսանյութը: View this post on Instagram ?? […]
19:30 19.10.2019
Lenta.ru պարբերականը իր թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է ՌԴ քաղաքներից մեկում կինը իր փոքրիկ կարմիր մեքենան կայանել տրամվայների հատման կետում և դժվարացրել բոլորի կյանքը: Կինը մեքենան կայանելուց հետո երեխայի հետ դուրս է եկել: Նա փակել է տրամվայի ճանապարհը, և ուղևորները ստիպված են եղել անձամբ տեղաշարժել կնոջ մեքենան: Դրանից հետո մեքենան արդեն խանգարել […]
14:22 19.10.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ամուսինը` Տիգրան Քեոսայանը, այսօր առավոտյան դուստր են ունեցել, հայտնում է NTV-ն:
22:00 18.10.2019
Դերասան Ջորջ Քլունիի իրավաբան կնոջ՝ Ամալ Քլունիի 47-ամյա ավագ քույրը Սինգապուրում բանտ է ընկել, հայտնում է The Times-ը: Տեսուչը կանգնեցրել է ձեռներեց Տալու Ալամուդդին Լե Թալեքին ամուսնու մեքենան վարելիս: Պարզվել է, որ նա վարել է հարբած վիճակում և առանց վարորդական վկայականի: Չորս երեխաների մայրը ստիպված կլինի երեք ամիս անցկացնել Սինգապուրի բանտում: Նախկինում կինն արդեն մեղավոր […]
21:00 18.10.2019
«Շատ տարօրինակ գործեր» սերիալի երրորդ սեզոնը Netflix-ում նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին ասվում է Twitter-ի պաշտոնական էջում: Գիտաֆանտաստիկ սերիալի նոր սեզոնը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 4-ին: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այն դիտել է 64 միլիոն մարդ: #StrangerThings Season 3 was the most watched season to date, with 64 million member households watching in […]
19:15 18.10.2019
Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ծննդյան օրն է: Նրա կինը՝ օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոն, գեղասահորդուհի Տատյանա Նավկան, իր ինստագրամյան էջում շնորհավորել է ամուսնուն և հրապարակել իրենց համատեղ լուսանկարներից: «Երբ խոսքերն ավելորդ են … Պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին որ միշտ ես: Թող մեր աչքերի փայլը երբեք չլքի մեզ: Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ս, շնորհակալ եմ, […]
12:43 18.10.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ իր տղան՝ Բագրատը, սովորում է հայերեն կարդալ իրենց ընտանիքի բարեկամներից մեկի հետ, գրում է Rusarminfo-ն: Տեսանյութի մեկնաբանությունում Մարգարիտա Սիմոնյանը պատմել է մի պատմություն, թե ինչպես է իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, Բագրատի հետ խոսել` ելակը ձեռքին: -Ի՞նչ է սա: -Ելակ,- պատասխանել է Բագրատը: […]
23:12 17.10.2019
22-ամյա միլիարդատեր, գեղեցկուհի Քայլի Ջենները իր առցանց հետևորդների համար շրջայց է կազմակերպել Kylie կոսմետիկայի գրասենյակում, գրում է Daily Mail-ը: Շրջայցի ժամանակ նա մտել իր դուստր Սթորմիի ննջասենյակ և երգել է նրա համար: Համացանցի օգտատերերը հիացել են Ջենների երգով: Դրանից հետո նա դստեր հետ շրջել է գրասենյակով և պատմել, որ նա իր օրվա մեծ մասն անցկացնում […]
22:10 17.10.2019
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կին Քեյթ Միդլթոնը Պակիստան այցի ժամանակ կրել է այն հագուստը, որը ճանապարհորդությունների ժամանակ կրել է արքայադուստր Դիանան, գրում է Mirror-ը: Քեյթը ուղևորվել է ճանապարհորդության դեպի Հարավային Ասիա և կրել է ազգային հագուստ, ինչպես որ ժամանակին վարվում էր արքայադուստր Դիանան, երբ ուղևորվել էր Պակիստան: Այցի առաջին օրը Քեյթը կրել է կանաչ վերարկու, […]
21:20 16.10.2019
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Բրիտանիայի Գերագույն հանձնակատար Թոմաս Դրյուի կողմից երկրի քաղաքական և մշակութային վերնախավի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը պաշտոնական իրադարձությանը գնացել են տուկ-տուկով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Տուկ-տուկը զարդարված է եղել տարատեսակ զարդարանքներով, կենդանիների և թռչունների պատկերներով: Միջոցառման համար արքայազն Ուիլյամն ընտրել է տոնական ավանդական հանդերձանք: Արքայազնը […]
15:57 16.10.2019
«E! True Hollywood Story» հեռուստաշոուի ընթացքում Քանյե Ուեսթը պատմել է Քիմ Քարդաշյանի նկատմամբ սիրո, նրանց սիրային պատմության մասին: Ռեփերի խոսքերով՝ Քիմով ինքը հետաքրքրված էր իրենց հանդիպումից շատ ավելի շուտ: «Ամեն անգամ, երբ տեսնում էի Քիմին կամ նրա կողքին լինում, ինչ-որ մագնիսական ձգողություն էի զգում: Նա ինձ թվում էր բարի, մաքուր, սիրող, քաջ և ուժեղ կին»,- […]
12:58 15.10.2019
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է համացանցում իր վերջին հայաստանյան այցից ստացած տպավորություններով: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության լուսանկարներից է հրապարակել և գրառում արել: «Այցելությունը հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան շատ էմոցիոնալ ստացվեց: Թանգարանում այդքան լուսանկարներ տեսնելուց և այդքան փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ դեռ փորձում են ժխտել տեղի ունեցածը: […]
11:49 15.10.2019
Քիմ Քարդաշյանը պատմել է իր կյանքի ամենասարսափելի օրվա մասին: Այդ օրը 2016 թվականին էր: Քիմ Քարդաշյանի վրա հարձակում էին գործել: Զինված կողոպուտի մասնակիցները Քարդաշյանից 10 միլիոն դոլարի զարդեղեն են գողացել: Դեպքը տեղի էր ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում: Հանցագործները մուտք էին գործել Քիմի սենյակ և պահանջել էին նրանից 20 կարատ կշռող ադամանդից մատանին և այլ զարդեր: […]